Իրանում գնաճի զսպում և արտադրության աճ (7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i203350-Իրանում_գնաճի_զսպում_և_արտադրության_աճ_(7)
Հեղափոխության գերագույն առաջնորդը 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Գնաճը Իրանի տնտեսական մարտահրավերների վրա ազդող գործոններից մեկն է։ Այս և առաջիկա  ծրագրերում կքննարկվի Իրանի տնտեսության մեջ գնաճի խնդիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2023 03:48 Asia/Tehran

Հեղափոխության գերագույն առաջնորդը 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Գնաճը Իրանի տնտեսական մարտահրավերների վրա ազդող գործոններից մեկն է։ Այս և առաջիկա  ծրագրերում կքննարկվի Իրանի տնտեսության մեջ գնաճի խնդիրը։

Գնաճի խնդիրը և դրա հետևանքները հասկանալու համար անհրաժեշտ է համապարփակ բացատրություն ներկայացնել գնաճ բառի, դրա տեսակների, գնաճի չափման ձևի և այլնի մասին, որպեսզի ծանոթանանք այս խնդրի մեխանիզմին։Ինֆլյացիա, բառացի նշանակում է ուռել կամ հորդել: Մինչեւ 19-րդ դարը, ինֆլյացիա բառն օգտագործվում էր ներկայացնելու թղթադրամների այն  հավելյալ ծավալը  , որոնք ոսկու վերածվելու հատկություն չունեին, սակայն 19-րդ դարից սկսած ինֆլյացիայի  իմաստը փոխվեց և վերածվեց այն հասկացության, որին մենք այսօր ծանոթ ենք: Այսօր տնտեսագիտության մեջ ինֆլյացիա նշանակում է «գների ընդհանուր մակարդակի անհամաչափ աճ»։ Այս գիտության մեջ ինֆլյացիան  սահմանվում է, որպես «որոշակի ժամանակահատվածում գների շարունակական աճ»։

Ելնելով դրանից՝ ինֆլյացիան կարող է դիտվել, որպես ապրանքների և ծառայությունների գնի անհիմն բարձրացում՝ առանց երաշխիքի  և առանց պլանավորման, ինչը նվազեցնում է գնողունակությունը, և դա խախտում է ապրանքների պահանջարկի և ապրանքներ գնելու համար հասանելի իրացվելիության հավասարակշռությունը: Գնաճի դեպքում փողի գնողունակությունը նվազում է, և մարդիկ շատ գումարով  վազում են սակավ ապրանքների հետևից: Հետաքրքիր է իմանալ, որ ինֆլյացիան . միշտ չէ, որ վատ ու վնասակար է, այլ ունենք նաև լավ և կառուցողական ինֆլյացիա: Մի խոսքով , ըստ որոշ տնտեսական փորձագետների, գրեթե առողջ տնտեսության համար անհրաժեշտ է գնաճի կայուն  ​​աստիճան: Նրանք առողջ գնաճի ցուցանիշ են համարում 2 տոկոս գնաճը։ Այս քայլի նպատակն է պահպանել տնտեսական աճը առողջ և դինամիկ տեմպերով։

Տնտեսական տեսություններում գնաճն ունի տարբեր ենթաճյուղեր  և տեսակներ, բայց ընդհանուր առմամբ և ըստ արագության, ինֆլյացիայի համար կազմվել է երեք հիմնական կատեգորիա, որոնք ներառում են դանդաղ, ծանր և շատ ծանր գնաճեր։

Դանդաղ գնաճը նշանակում է գնաճ, որի դեպքում գները սկսում են դանդաղ և աստիճանաբար աճել: Սողացող գնաճը տեղի է ունենում, երբ տարեկան գների աճը կազմում է 3% կամ պակաս: ԱՄՆ-ի կենտրոնական բանկի զեկույցի համաձայն՝ գների մակարդակի երկու տոկոս կամ պակաս բարձրացումը ձեռնտու է տնտեսական աճին։ Նման սպառողները կարծում են, որ ապագայում գները կբարձրանան, ուստի կբարձրացնեն իրենց պահանջարկը։ Փաստորեն, սպառողները հենց այս ժամանակահատվածում սկսում են գնել  ապրանքներ, որպեսզի հետագայում դրանք ավելի թանկ չգնեն։ Այս կերպ մեղմ գնաճը կբերի տնտեսական բարգավաճման։ Այս պատճառով, օրինակ, ԱՄՆ կենտրոնական բանկը տարեկան գնաճի նպատակային մակարդակը սահմանում է 2%:

Խիստինֆլյացիան գնաճ է, որի ընթացքում  ավելի արագ են բարձրանում գները։ Որոշ տնտեսագետներ այս տեսակի գնաճի տեմպերը տարվա ընթացքում սահմանում են 15-ից 25 տոկոսի սահմաններում, իսկ ոմանք ասում են, որ տարեկան ցուցանիշը 3-ից 10 տոկոս է։ Այս գնաճը վնասակար է երկրների համար, քանի որ ճնշում է նրանց: Այդ ժամանակաշրջանում  մարդիկ սկսում  են գնել ավելին, քան անհրաժեշտ է, որպեսզի հետագայում ստիպված չլինեն ավելի շատ վճարել դրանք գնելու համար: Գնումների այս աճն էլ ավելի է բարձրացնում  պահանջարկը, և մատակարարները չեն կարողանում բավարարել ավելորդ պահանջարկը: Նաև աշխատավարձը չի բավարարում։ Արդյունքում, շատ մարդիկ կորցնում են իրենց հասանելիությունը հիմնական ապրանքներին և ծառայություններին, բարձր արժեքի պատճառով: Այս ժամանակաշրջանում, տնտեսությունը թուլանում է, և փողի արժեքն այնքան է նվազում, որ աշխատուժը և բիզնեսը դժվարությամբ են բավարարում իրենց կարիքները։ Չնայած ծայր աստիճան գնաճին՝ ներդրողները ձեռնպահ են մնում երկրում ներդրումներ կատարելուց և հեռացնում են իրենց ներդրումները, որոնք խիստ անհրաժեշտ են։ Տնտեսությունը դառնում է անկայուն, և պետական ​​պաշտոնյաները կորցնում են իրենց հեղինակությունը:

Հիպերինֆլյացիա կամ ծայրահեղ գնաճը նշանակում է գների կրկնապատկում տարվա վեց ամիսների ընթացքում:Տնտեսությունում արագ, համատարած և անվերահսկելի թանկացումները այս տեսակի գնաճի նշաններից են։ Մի խոսքով այն ինֆլայիացիան որի ընթացքում , ընդամենը մեկ ամսում ապրանքները թանկանում են  50%-ով, ներառվում են  գնաճի այս տեսակի մեջ։ Գնաճի այս տեսակը կոչվում է անզուսպ գնաճ կամ նույնիսկ հիպերինֆլյացիա: Չնայած հիպերինֆլյացիան հազվադեպ երեւույթ է զարգացած տնտեսություններում, սակայն այն պատմության ընթացքում տեղի է ունեցել այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Չինաստանը, Գերմանիան, Ռուսաստանը, Հունգարիան և Արգենտինան:

 

Իրանում ինֆլյացիայի  ընթացքը վերջին 100 տարվա ընթացքում

 

1310-ական թվականների սկզբից մինչ օրս Իրանում գների ընդհանուր մակարդակը և կենսապահովման ինդեքսը հաճախ աճել է, սակայն գների աճը երբեմն դանդաղ է եղել, երբեմն՝ արագ ու ինտենսիվ։1315 թվականից,որը (Իրանում ,գների առաջին ինդեքսի պատրաստման տարին է) ,մինչև հեղափոխության հաղթանակը, գների փոփոխությունները կարելի է վերլուծել վեց տարբեր ժամանակաշրջաններում։

Առաջին շրջան՝ 1315-1320 թվականներ

Այս ժամանակահատվածում Երկրորդ համաշխարհային պատերազմի անուղղակի ազդեցությունների և կառավարության ընդլայնողական քաղաքականության պատճառով գներն աճել են միջինը 5.20 տոկոսով։Կենցաղային գների ինդեքսի հիմնական աճը կապված է 1319 և 1320 թվականների հետ, այսինքն՝ պատերազմի ժամանակաշրջանի հետ։

Երկրորդ շրջան՝ 1320-1322 թվականներ

Այս ժամանակաշրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարածումը երկրում և Իրանի բռնագրավումը օկուպացիոն  ուժերի կողմից, ինչպես նաև պահանջարկի ավելացման, մատակարարման և ներմուծման սահմանափակումների բացակայության հետևանքով, ռիալի արժեզրկումը արտաքին արժույթների համեմատությամբ, սպեկուլյացիաները, կուտակումները, տրանսպորտի խափանումը, և վերջապես, փողի քանակի ավելացումը,հանգեցրեց գների ընդհանուր մակարդակի կտրուկ աճին: Գնաճի դեմ պայքարի համար կիրառվեցին գների վերահսկման և թանկացված վաճառքի  դեմ պայքարի քաղաքականություն, կուտակված ապրանքների  բռնագրավման հարցով պայքար , ֆինանսական և ֆիզիկական  խիստ պատիժներ, բանկային վարկերի սահմանափակման և ամենակարևորը հիմնական ապրանքների ռացիոնալացում:

Սակայն այս քաղաքականությունները արդյունավետ չէին, և կյանքի ծախսերի ինդեքսը 2 տարվա ընթացքում աճեցին  ավելի քան երեք անգամ։

Երրորդ շրջան՝ 1323-1325 թվականներ

Այս ժամանակահատվածը գների անկման շրջանն է: Պատերազմի ավարտը, սպառողական ապրանքների համաշխարհային առաջարկի աճը և երկրում գյուղատնտեսական արտադրանքի աճը, համաշխարհային փոխանակումների աճը, շահարկումների և կուտակումների շրջանի ավարտը, դաշնակիցների ռազմական ծախսերի կրճատումը և դրամական ծավալի աճի նվազումը գների զգալի նվազում առաջացրեցին։

Չորրորդ շրջան՝ 1326-1330 թվականներ

Այս տարիների ընթացքում բաց դարպասների քաղաքականության իրականացման և արտաքին առևտրային փոխանակումների աճի և ներմուծման աճի, նավթի վաճառքից արտարժութային եկամուտների նվազման և ռիալի, որպես գնողունակության արտացոլման և վերջապես արտահանման նվազման շնորհիվ, գները համեմատաբար կայուն են եղել։

Իրանում գնաճը ,հեղափոխությունից առաջ և հինգերորդ և վեցերորդ շրջաններում կքննարկենք հաջորդ թողարկման ընթացքում: