Իրանում մարդու իրավունքների իրավիճակն՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության տեսանկյունից (10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i20548-Իրանում_մարդու_իրավունքների_իրավիճակն_ԱՄՆ_ի_Պետքարտուղարության_տեսանկյունից_(10)
ԱՄՆ-ի կառավարությունը հսկայական քարոզչություն է տանում կանանց իրավունքների պահպանման վերաբերյալ և այդ քարոզչությունն իր գագաթնակետին է հասնում հատկապես ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ։ ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցներում մտահոգություն է հայտնվում այլ պետություններում կանանց իրավունքների խախտման վերաբերյալ, բայց այս հարցն ինչ վիճակում է գտնվում հենց ամերիկյան հասարակության ներսում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2016 07:10 Asia/Tehran

ԱՄՆ-ի կառավարությունը հսկայական քարոզչություն է տանում կանանց իրավունքների պահպանման վերաբերյալ և այդ քարոզչությունն իր գագաթնակետին է հասնում հատկապես ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ։ ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցներում մտահոգություն է հայտնվում այլ պետություններում կանանց իրավունքների խախտման վերաբերյալ, բայց այս հարցն ինչ վիճակում է գտնվում հենց ամերիկյան հասարակության ներսում։

Կանանց նկատմամբ բռնության հարցը և դրա նախադեպերն առաջին անգամ ուշադրության արժանացան 1993թ. դեկտեմբերի 20-ի հռչակագրում։ Մինչ այդ որևէ նյութում, նույնիսկ 1979թ. ընդունված կանանց դեմ խտրականության վերացման մասին կոնվենցիայում, ոչ մի հոդված չկար բռնության վերաբերյալ։
1993թ. դեկտեմբերի 20-ին ընդունվեց կանանց դեմ խտրականության վերացման մասին հռչակագիրը մարդու իրավունքների նախկին հանձնաժողովի վերահսկողության տակ աշխատող կոմիտեի կողմից և հաստատվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Այդ հռչակագրի ընդունումն ու հրապարակումը մեծ նշանակություն ուներ ու թեև իրավական առումով չուներ կոնվենցիայի ուժ, այնուամենայնիվ տարբեր պետություններ այն ստորագրեցին և դրա դրույթները անգամներ կրկնվեցին տարբեր առիթներով, իսկ այդ կրկնումները կարևոր նշանակություն ունեն միջազգային ընդունված կարգերում։ Միևնույն ժամանակ նոյեմբերի 25-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց որպես կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օր, որը խորհրդանշական լինելով էական նշանակություն ուներ։
ԱՄՆ-ում կանանց նկատմամբ բռնության վիճակագրությունը սարսափելի է։ Ամերիկայի կանանց ազգային կազմակերպությանը պատկանող «NOW» տեղեկատվական կայքը գրում է. Վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ում կանանց նկատմամբ մարդու իրավունքների խախտման դեպքերից են ՝ բռնության կիրառումն ու կոպիտ վերաբերմունքը, մինչդեռ դա մարդու իրավունքների ցուցանիշներից մեկն է և արգելված է կանանց դեմ բռնության մասին միջազգային կոնվենցիաներում։ 
«Soundvision» տեղեկատվական կայքն իր զեկույցում ծաղրի առարկա է դարձնում իսլամական հասարակություններում կանանց իրավունքների վերաբերյալ Ամերիկայի պնդումները՝ գրելով. «ԱՄՆ-ում տեղի է ունենում 12 տարեկանից բարձր կանաց ու աղջիկների նկատմամբ տարեկան ավելի քան 500 հազար բռնաբարության դեպք, իսկ հասարակության այս խմբի նկատմամբ բռնության այլ տեսակների քանակը գնահատվում է ավելի քան 8.3 միլիոն։ Նշված զեկույցի համաձայն հիվանդանոցների շտապ օգնության բաժնին դիմող կանանց 20-30 տոկոսը իրենց մարմնի վրա կրում են ծեծի հետքեր»։
---
Այդ զեկույցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում կանանց դեմ սեռական բնույթի բռնությունը այդ երկրում մարդու իրավունքների խախտման կարևորագույն դեպքերից է։ Այս կապակցությամբ հրապարակված զեկույցները վկայում են այն մասին, որ 2014թ. ամերիկյան բանակում և համալսարաններում սեռական բնույթի բռնության դեպքերը աղմկահարույց էին։ ԱՄՆ կանանց ազգային կազմակերպության (NOW) զեկույցի համաձայն, ԱՄՆ-ում ցածր եկամուտ ունեցող երիտասարդ կանայք 20-24 տարեկան տարիքում ենթարկվում են ընտանեկան բռնության և սեռական ոտնձգության, իսկ յուրաքանչյուր 2 րոպեն մեկ կին բռնաբարության զոհ է դառնում։
Յուրաքանչյուր 5 ամերիկացի ուսանողներից մեկը ենթակրվում է բռնաբարության և դրանցից ընդամենը 5 տոկոսից պակաս դեպքերեն են ոստիկանությանը հաղորդվում։
«Բռնաբարության, ոտնձգության և արնապղծության դեպքերի ուսումնասիրման ազգային ցանցը» 2013թ. հրապարակած իր զեկույցում հայտարարեց, որ 2013թ. առաջին կեսին մոտ 120 հազար մարդ բռնաբարության զոհ է գնացել։ Նշված կազմակերպության զեկույցի համաձայն, այդ երկրում սեռական բռնության զոհերի 44 տոկոսը ունեցել է 18-ից ցածր տարիք, իսկ դրանց 80 տոկոսը՝ 30-ից ցածր տարիք։ Մինչդեռ սեռական բռնաբարության դեպքերի մոտ 60 տոկոսը երբեք ոստիկանությանը չի հաղորդվում և յուրաքանչյուր 16 բռնաբարողից 15-ը անգամ մեկ օր բանտում չի անցկացնում այդ հանցագործության համար։ Բանակում սեռական բռնաբարության դեպքերի սաստիկ աճը ԱՄՆ-ում կանանց իրավունքրի խախտման մտահոգիչ երևույթներից է։ 
2013թ. մայիսին ԱՄՆ-ի պաշտպանութան նախարարությունն իր իններորդ ամենամյա զեկույցում նախազգուշացրեց այդ երկրի զինվորականների միջև սեռական բռնության դեպքերի աճի կապակցությամբ։ Այդ զեկույցի համաձայն, բանակում սեռական բնույթի ճնշման, ոտնձգության ու բռնաբարության հետ կապված բողոքների քանակը նախորդ երկու տարիների ընթացքում հասել է ավելի քան 30 հազարի։ 
ԱՄՆ-ում «պատահարների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի» վիճակագրության համաձայն, ամերիկացի կանանց մոտ 15.8 տոկոսը իր կյանքի ընկերոջ կողմից ենթարկվել է սեռական բռնության, իսկ կանանց մոտ 22.3 տոկոսը իր կողակցի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության ու ահավոր ծեծի։ Բռնաբարության զոհերից շատերը հետագայում ունենում են ահավոր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ, այնպես որ նրանց սովորական կյանքը ազդվում է իրենց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից։ 
Ամերիկյան կառավարության վիճակագրության համաձայն, այդ երկրի կանանց 25 տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության և մոտ 1մլն 300 հազար կին իր կողակցի կողմից ենթարկվում է ֆիզիկական բռնության։ 
Դաշնային հետաքննության վարչության հրապարակած վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 13 սպանության դեպքից, որտեղ զոհը կին է, մեկ դեպք կատարվում է ամուսնու կամ զոհի ընկերոջ կողմից։ Ընտանեկան ֆիզիկական բռնության զոհ դարձած կանանց 10 տոկոսը ստանում է ողնուղեղային վնասվածքներ կամ գլխին հասցված հարվածի պատճառով ստանում է լուրջ ուղեղային վնասվածքներ։
---
Ամերիկայի կառավարության անտարբերությունը կանանց նկատմամբ բռնության խնդրին, այդ բռնությունների ավելացման պատճառ է դարձել։ 2014թ. ցնցող զեկույցներ հրապարակվեցին այդ բռնությունների ահռելի մասի թաքնված լինելու վերաբերյալ։ Այդ զեկույցները վկայում են այն մասին, որ բանակում, բուհերում և տներում բռնության զոհ դարձած կանանց մեծ մասը ոստիկանության չեն հաղորդում նույնիսկ իրենց նկատմամբ կատարված բռնության մասին և որևէ բողոք չեն ներկայացնում բռնարարի դեմ։ Ավելի վաղ հրապարակված ԱՄՆ-ի արդարադատության նախարարության զեկույցը ցույց էր տալիս, որ սեռական ոտնձգության զոհերի ավելի պակաս քան 5 տոկոսն են դատարանում բողոք ներկայացնում։
Ընդհանուր առմամբ ամերիկացի կանայք կանգնած են աշխատանքի ընդունման խտրականության, աշխատավարձ ստանալու հարցում խտրականության, աշխատանքի վայրում հղիության ժամանակաշրջանում անպարկեշտ վերաբերմունքի, սեռական և այլ տեսակ բռնության խնդիրների առջև։
Կանանց դեմ բռնության ամենավատ տեսակներից է ԱՄՆ-ում նշված հարաբերություններում տիրող անբարոյականությունն ու բռնաբարությունը, որոնց վիճակագրական բարձր ցուցանիշները որոշ ամերիկյան մասնավոր հաստատություններին ու հասարակական կազմակերպություններին ստիպեցին ուսումնասիրություններ կատարել այս կապակցությամբ։ Ամերիկյան հասարակությունում կանանց նկատմամբ բռնաբարության ու բռնության վիճակագրական ցուցանիշները շարունակում են մնալ բարձր և ենթադրվում է, որ ներկայումս նրանց 17 տոկոսը բռնաբարության զոհ է գնում։
ԱՄՆ կանանց ազգային կազմակերպության՝ «NOW» տեղեկատվական կայքը բազմաթիվ զեկույցներ է հրապարակել այս կապակցությամբ։ Նշված կայքի համաձայն, ԱՄՆ-ում ցածր եկամուտ ունեցող կանայք 20-24 տարեկան հասակում ավելի շատ են ենթարկվում ընտանեկան բռնության ու սեռական ոտնձգության և յուրաքանչյուր 2 րոպեն մեկ հոգի դառնում է բռնաբարության զոհ։
---
Քաղաքական ու հասարակական ակտիվություններում և զբաղվածության բնագավառում ևս առկա է գենդերային խտրականություն։ Տղամարդկանց հետ հավասար աշխատանք կատարող կանայք հիմնականում ստանում են ավելի պակաս աշխատավարձ։ 
Ըստ վիճակագրության, այս խավը ներկայացված չէ պետական ամբողջ մակարդակներում և զբաղեցնում է կոնգրեսի ընդամենը 17 աթոռ։ Տեղեկատվական ընկերությունները այնքան էլ հակված չեն տնօրենների խորհրդում ունենալ կին անդամներ։ Նրանց շրջանում աղքատության մակարդակը բարձր է։ Ըստ վիճակագրության, 2010թ. աղքատության մեջ էր ապրում ավելի քան 17 մլն կին, ինչը աննախադեպ էր նախորդ 17 տարիների ընթացքում։ ԱՄՆ-ում հանրային առողջապահության մատչելիության առումով ևս կա խտրականություն կանանց նկատմամբ։ ԱՄՆ-ի կապիտալիստական հասարակությունում առողջապահական հնարավությունների հասանելիությունը դժվար հարց է կանանց համար, քանի որ սոցիալական ապահովությունից կարող են օգտվել միայն աշխատանք ունեցող մարդիկ։ Այս հանգամանքը պատճառ է դարձել, որ 47 մլն քաղաքացի, որոնց մեծ մասը կին է, զրկված լինել առողջապահական բնագավառի պետական հնարավորություններից օգտվելու իրավունքից և ստիպված ինքնուրույն վճարել այդ պետությունում բուժման ծանր ծախսերը։ Մինչդեռ նույնիսկ Բարաք Օբամայի ղեկավարած կառավարությունում Միացյալ Նահանգներում հանրային առողջապահության կառուցվածքի բարեփոխման նախագծի իրագործումն ավելացրել է առկա խնդիրները և կրկնապատկել է կանանց սահմանափակումները պետական հնարավառությունների մատչելիության հարցում։
Նշված նախագծում կանանց դեմ ընտանեկան բռնությունները հանվել են սոցիալական ապահովության մեջ ընդգրկվող դեպքերի ցանկից։ Այսպիսով սոցիալական ապահովությունից այլևս չեն կարող օգտվել այն կանայք, ովքեր մեկից ավելի անգամներ բռնության են ենթարկվել իրենց կողակցի կողմից։ 
Թեև Օբամայի կողմնակիցները հանրային առողջապահության կառուցվածքի բարեփոխման նախագիծը համարում են որպես նրա կառավարության ուժեղ կողմերից մեկը, այնուամենայնիվ կանանց իրավունքների պաշտպանները այն համոզման են, որ որոշ առավելություններ ունենալով, նշված նախագիծը չի կարողացել վերջակետ դնել կանանց դեմ առկա խտրականությանը և վերացնել այս ճանապարհին առկա խոչընդոտները։ 
ԱՄՆ հասարակության ներսում այս իրողությունները ցույց են տալիս, որ աշխարհում իրեն մարդու իրավունքների ջատագովը համարող ԱՄՆ-ը, որը մարդու իրավունքները որպես լծակ օգտագործում է այլ պետություններին հարվածելու համար,ինքը կանգնած է մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի ու հիմնախնդիրների առջև։ Կանանց դեմ անհարկի խտրականությունը և այս կապակցությամբ մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերը նախադեպ են, որոնք պահանջում են մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունների ուշադրությունն ու ուսումնասիրությունը։ Այս երկակիության հետևանքներն այսօր կարելի է տեսնել ժամանակակից ռասիստական գաղափարներում` ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական պետություններում ինչ-որ խմբի նկատմամբ որոշակի ցեղախմբի գերադասության տեսքով։