Մեծահարգ Առաջնորդի հայեցակետը (Հեղափոխական լինելու հատկանիշները-1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i20617-Մեծահարգ_Առաջնորդի_հայեցակետը_(Հեղափոխական_լինելու_հատկանիշները_1)
Նորին Վսեմություն Առաջնորդ՝Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իսլամական հեղափոխության առաջին հիմունքը ամերիկյան իսլամի դիմաց անխառն իսլամի հանդեպ հավատարմությունն է: Անխառն իսլամը հակադրվում է ամերիկյան իսլամին: Ամերիկյան իսլամն ունի երկու ճյուղարվորումներ՝ հետադիմական իսլամն ու աշխարհիկ իսլամը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2016 11:43 Asia/Tehran

Նորին Վսեմություն Առաջնորդ՝Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իսլամական հեղափոխության առաջին հիմունքը ամերիկյան իսլամի դիմաց անխառն իսլամի հանդեպ հավատարմությունն է: Անխառն իսլամը հակադրվում է ամերիկյան իսլամին: Ամերիկյան իսլամն ունի երկու ճյուղարվորումներ՝ հետադիմական իսլամն ու աշխարհիկ իսլամը»:

Յուրաքանչյուր տարվա հունիսի 3-ին՝ ԻԻՀ-ի հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի վախճանման տարելիցի օրը, Իրանի տարբեր շրջանների ու նաև որոշ այլ երկրների քաղաքացիներ այցելում են Իմամի դամբարան, որպեսզի սգալով նրա մահը նաև իրենց ուխտը վերահաստատեն նրա վեհ իդեալների հետ: Այս շքեղ հանդիսության գագաթնակետը Իմամ Խոմեյնիի արժանավոր փոխանորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի առաջնորդող ու լուսաբանող ելույթն է, որը ընդհանրապես կենտրոնանում է լուսահոգի Իմամ Խոմեյնիի անհատականության յուրահատկությունների վրա: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն այս տարի էլ պարզաբանեց լուսահոգի Իմամ Խոմեյնիի դպրոցում դաստիարակված հեղափոխական անհատի յուրահատկությունները: Բայց մինչ այդ նա Իմամին հիշեց որպես «հեղափոխական հնազանդ հավատացյալի» և բացատրեց ԻԻՀ-ի հանգուցյալ առաջնորդի այդ երեք կարևոր հատկանիշները:

Իմամ Խոմեյնիի հավատաքի մասին որևէ մեկը կասկած չի կարող ունենալ: ՆՎ Այաթոլլահ Խամենեին նրա հավատքի մասին ասում է. «Հավատացյալ, նշանակում է հավատք ունենալ Աստծո նկատմամբ, հավատք ունենալ նպատակի նկատմամբ և հավատք ունենալ այն ճանապարհի նկատմամբ, որ տանում է դեպի նպատակի իրագործումը և հավատք ժողովրդի հանադեպ»: Նա Իմամ Խոմեյնիի հավատքը ներշնչված է համարում նրանից, որին իսլամի մեծահարգ մարգարեն ակնարկել է Ղուրանի «Թոբե» սուրայի 61-րդ այայում:

Աստծո հանդեպ հպատակությունն ու հնազանդությունը հավատացյալի ամենագերազանց հատկանիշներն են, այնպես որ մեծահարգ առաջնորդի վկայությամբ թեև մեծ մարգարեն օժտված էր բոլոր վեհ հատկանիշներով, սակայն Աստված մուսուլմաններին կոչ է անում իրենց ամենօրյա աղոթքում վկայել Աստծո հանդեպ նրա հպատակության մասին ու ասել. «Վկայում եմ որ Մոհամմեդն Աստծո ծառան ու նրա առաքյալն է»: Նա լուսահոգի Իմամ Խոմեյնիի հնազանդության մասին ընդգծում է. «Իմամն օժտված էր այս հատկանիշով: Նա խոնարհ էր, հնազանդ էր, աղոթում էր ու հավատացյալ էր»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում ունեցած ելույթում ընդգծեց նաև նրա երրորդ հատկանիշը, որ հեղափոխական լինելն էր, որի պատճառով էլ նյութապաշտ ուժերը թշնամի էին նրա հետ ու սարսափում էին նրանից: Նա բացատրում է. «Հիմնականում նյութապաշտ ուժերը սարսափում են հեղափոխություն բառից: Սարսափում են Իսլամական հեղափոխություն բառից: Նրանց կողմից բանեցվող ճնշումներն էլ հեղափոխական լինելու պատճառով է»: Իսլամական հեղափոխության առաջնորդը հեղափոխության հանդեպ տիրակալ ուժերի վախի պատճառների մասին, ասում է. «Պատճառն այն էր, որ այս մեծ ու ընդարձակ երկիրը, այս բարեբեր երկիրը, այս հարուստ երկիրը, որ թե բնական և թե՛ մարդկային հարստություններ ունի, լիովին գտնվում էր նրանց տիրակալության ներքո: Հեղափոխությունը նրանց վտարեց այս երկրից: Հեղափոխական Իմամը երկիրը փրկեց այս ճահճուտից : Հեղափոխության պատճառով երկիրը փրկվեց բազմաթիվ ճահիճներից՝ կախվածությունից, հետամնացությունից, քաղաքական նեխածությունից, անբարոյականությունից ու նաև միջազգային ստորացումից»:

Իմամ Խոմեյնիի կատարածը մեծ ու հեղափոխական աշխատանք էր ու լիովին փոխեց երկրի ու Իրանի ժողովրդի ճակատագիրը: ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով,որ Իմամն Իրանի ժողովրդի նպատակը Աստծո կրոնի իշխանության տարածումը նշեց, այդ մեծ նպատակի մասին ասում է. «Աստծո կրոնի իշխանությունը բառի իսկական իմաստով հասարակական արդարության իմաստով է, չքավորությունը վերացնելու իմաստով է, անգրագիտությունը վերացնելու իմաստով է, ընչազրկությունը վերացնելու իմաստով: Աստծո կրոնի իշխանությունը իսլամական արժեքների հաստատման իմաստով է, հասարակական ախտերի վերացման և երկրի համար ֆիզիկական և հոգեկան ու բարոյական առողջության, ինչպես նաև գիտական առաջադիմության ապահովման իմաստով է, ազգային փառքի, իրանական ազգային ինքնության և միջազգային հզորության ապահովման իմաստով է»:

Իհարկե պարզ է, որ այն նպատակները, որոնց իրագործմանն էր ձգտում Իմամ Խոմեյնին, համարվում են մեծ նպատակներ, որոնց իրագործումը պահանջում է մեծ ջանք ու ժամանակ: Մեծահարգ առաջնորդն այդ նպատակների իրագործումը պայմանավորում է մեկ նախապայմանով և ասում է. «Մենք այսօր հեղափոխության ուղղությամբ շարժվելու պատճառով մեծ նվաճումներ ենք ունեցել, սակայն մինչև այդ նպատակներին հասնելը երկար ճանապարհ պիտի կտրենք: Կարող ենք այդ նպատակների հասնել պայմանով, որ այս գնացքը շարժվի նույն ուղղությամբ, այն ուղղությամբ, որ Իմամն է առաջնորդել իսլամական հասարակությանը»: Նա ընդգծեց, որ թեև Իրանի մուսուլման ժողովուրդը հեղափոխության իրագործման ու պահպանման համար մեծ զոհողություններ է կատարել, սակայն ունեցել է քաղաքական, մշակութային, տնտեսական, հասարակական ու գիտական մեծ նվաճումներ: Մեծահարգ առաջնորդն ասաց. «Ինչքան առաջ անցանք զոհողությունները ավելի թեթև ու հանդուրժելի, իսկ շահերը առավել խոշոր ու բազում դարձան: Այսօր այն օրն է, որ մենք կարող ենք, Իրանի ժողովուրդը կարող է առանց մեծ զոհողությունների հեղափոխությունից մեծ օգուտներ քաղել: Այսօր այդ հնարավորությունը գոյություն ունի: Հեղափոխությունը արմատ է տարածել: Իսլամական համակարգի ծառն ամրացել է և բազմաթիվ ճշմարտություններ լույս աշխարհ են եկել»:

----

Այաթոլլահ Խամենեին լուսահոգի Իմամ Խոմեյնիի տարելիցին նվիրված արարողության ժամանակ կատարած իր արտահայտություններում պարզաբանելով նրա հեղափոխական լինելու հատկանիշի ու նաև հեղափոխության նպատակների մասին, անդրադարձավ հեղափոխական լինելու հինգ հատկանիշներին: Նա ասաց. «Եթե այս հինգ հատկանիշները որևէ անհատի մոտ գոյություն ունենան նա վստահաբար հեղափոխական է, իսկ հեղափոխական լինելն ունի տարբեր աստիճաններ»:

Հեղափոխական անհատի առաջին հատկանիշը, որին ակնարկում է մեծահարգ առաջնորդը հեղափոխության հիմնարար արժեքներին ու սկզբունքներին հավատարմությունն է: Նա Հեղափոխության հիմնարար սկզբունքներից մեկը բացատրել է հետևյալ կերպ. «Առաջին սկզբունքն ամերիկյան իսլամի դիմաց անխառն իսլամին հավատարմությունն է: Ամերիկյան իսլամն ունի երկու ճյուղավորում: Մեկը հետադիմական իսլամն է, իսկ մյուսը աշխարհիկ իսլամը: Մեծապետականությունն ու նյութապաշտ ուժերը պաշտպանել ու պաշտպանում են ամերիկյան իսլամի երկու ճյուղերը: Մի տեղ դրանց ստեղծում են, մի այլ տեղ առաջնորդում ու մի տեղ էլ սատարում են»:

Բայց ամերիկյան իսլամի ծուղակում չհայտնվելու համար պիտի ճանաչել անխառն ու իսկական իսլամը: ՆՎ Այաթոլլահ Խամենեին, որ ավելի վաղ անգամներ արտահայտվել է իսկական իսլամի յուրահատկությունների մասին, լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում ունեցած ելույթում ասաց. «Անխառն իսլամը, համակողմանի իսլամ է և ներառում է անհատի անձնական կյանքից սկսած մինչև իսլամական համակարգի ստեղծումը: Անխառն իսլամն այն իսլամն է, որ թե ճշտում է մեր ընտանիքում իմ ու ձեր պարտականությունները և թե որոշում է հասարակության պարտականությունները և հստակեցնում է իսլամական համակարգի ու դրա ստեղծման դիմաց մեր պարտականությունը: Սա անխառն իսլամն է: Սա այն սկզբունքներից մեկն է, որին պիտի հավատարիմ մնանք»:

Իսլամական հեղափոխության մյուս յուրահատկությունը նրա ժողովրդային լինելն է: Այս հեղափոխությունը ստեղծել ու նրա գոյատևումն ապահովել է ժողովուրդը և ինքն էլ որոշում է դրա ապագան: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն այս կապակցությամբ հստակ բնութագրում կատարելով, ասում է. «Երբ մենք ժողովրդային լինելը և ժողովրդի առանցք լինելը զուգակցում ենք իսլամին դրա բաղադրությունը լինում է Իսլամական հանրապետությունը: Իսլամական հանրապետությունն այն իմաստով է, որ ժողովուրդը գտնվում է առանցքում, ամեն ինչի նպատակը ժողովուրդն է, նպատակները պատկանում են ժողովրդին, շահերը պատկանում են ժողովրդին ու նրա սեփականությունն են, իրավունքը ժողովրդի ձեռքում է: Սրանք ժողովրդային լինելու իմաստով են՝ ԻԻՀ համակարգում ժողովրդի ձայնը, ժողովրդի ցանկությունը, ժողովրդի ընթացքը, ժողովրդի աշխատանքը, ժողորդի ներկայությունը և ժողովրդի փառքը: Սա մեկն է այդ սկզբունքներից և բառի իսկական իմաստով պիտի հավատարիմ մնալ դրան»:

Առաջադիմության, զարգացան ու կատարելագործման հանդեպ հավատքն իսլամական հեղափոխության մյուս սկզբունքներից է, որին հավատք պիտի ընծայի յուրաքանչյուր հեղափոխական անհատ: Մեծահարգ առաջնորդը հեղափոխության այս սկզբունքի մասին բացատրելով ասում է. «Թե՛ մեր իսլամագիտությունը, թե՛ մեր հասարակագիտությունը, թե մեր հումանիտար գիտությունները, թե՛ մեր քաղաքականությունն ու թե՛ մեր տարբեր մեթոդները պիտի օրվա հետ կապված բարելավվեն, սակայն մասնագետ մարդկանց միջոցով, ովքեր ընդունակ են խորհելու և կարող են նոր ճանապարհներ բացել»:

Նա հեղափոխական լինելու մյուս սկզբունքն էլ բացատրեց հետևյալ կերպով. «Իսլամական համակարգի հիմնարար սկզբունքներից ու արժեքներից մեկն աշխարհի ցանկացած կետում զրկվածներին պաշտպանելն է: Սրանք հեղափոխության հիմնարար արժեքներն են ու չի կարելի դրանցից հրաժարվել: Եթե որևէ մեկը կամ որևէ հոսանք անտարբեր գտնվի զրկվածների կամ բռնահարվածների հանդեպ, նրա մեջ այս յուրահատկությունը բացակայում է»:

---

Այսպիսով ՆՎ Այաթոլլահ Խամենեին ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում բացատրելով որպես «հավատացյալ, հնազանդ հեղափոխական»-ի նրա անհատականության յուրահատկությունները մեծարել է նրան և բացատրել է հեղափոխական լինելու հատկանիշները: Հաջորդ հաղորդման ընթացքում առավել մանրամասն կանդրադառնանք Մեծահարգ Առաջնորդի դիտանկյունից հեղափոխական լինելու մյուս չորս հատկանիշներին: