Գնաճի զսպում և արտադրության աճ Իրանում (19)
Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականը հռչակել է «Գնաճի զսպման և արտադրության աճի» տարի: Նախորդ մի քանի հաղորդումներում անդրադարձել ենք արտադրության հարցին և դրա կարևորությանը հատկապես Իրանի տնտեսության ոլորտում։ Այսօր քննարկելու ենք տարվա կարգախոսի թեման իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հայելու մեջ։ Ընկերակցեք մեզ։
Վերջին 15 տարիներին, հեղափոխության գերագույն առաջնորդը 14 տարիների համար հռչակել է տնտեսական թեմայով կարգախոսներ կամ տարվա կարգախոսի առանցքներից մեկում ներառել է տնտեսական թեման։ Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հռչակագրում մեծարգո առաջնորդը հատուկ ուշադրություն է դարձրել նաեւ տնտեսության կատեգորիային։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը 1402 թվականը հռչակել է «Գնաճի զսպման և արտադրության աճի» տարի։ Այս թեման երկու կետ է արտահայտում․ Նախ՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մտահոգված է գների անզուսպ աճի հետևանքով տուժող ժողովրդի ապրուստով։ Երկրորդ՝ մեծարգո առաջնորդը շարունակում է շեշտը դնել տնտեսության ամրապնդման վրա և համոզված է, որ արտադրության աճը կհանգեցնի տնտեսության հզորացմանը՝ ընդդեմ արտաքին ճնշումների։
Հեղափոխության երկրորդ քայլի հռչակագրի երրորդ կետում մեծարգո առաջնորդը նշում է-«Տնտեսությունն առանցքային որոշիչ կետ է։ Ուժեղ տնտեսությունը ուժի կետ է և երկրի անպարտելիության ու անթափանցելիության կարևոր գործոն, իսկ թույլ տնտեսությունը թույլ կետ է և հիմք է ստեղծում թշնամիների ազդեցության ու տիրապետության և միջամտության համար»։
Մյուս հարցն այն է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը գների աճը նշում է որպես երկրի տնտեսական կարեւորագույն վնասներից մեկը,և որին անդրադարձել է երկրորդ քայլի հռչակագրում։ Երկրորդ քայլի հռչակագրում ասված է.-«Ամենակարևոր արատներն են տնտեսության կախվածությունը նավթից, տնտեսության այն հատվածների պետական լինելը, որոնք չեն մտնում կառավարության պարտականությունների մեջ,հայացքը ներքին կարողությունների փոխարեն արտերկրին ուղղելը, երկրի մարդկային ռեսուրսների քիչ օգտագործումը, թերի և անհավասարակշիռ բյուջետավորումը, և վերջապես՝ տնտեսության գործադիր քաղաքականության կայունության բացակայությունը, առաջնահերթությունների չկատարումը, և պետական կառույցների որոշ բաժիններում անհարկի և նույնիսկ անտեղի ծախսերը,որոնց հետևանքներն են՝ մարդկանց կյանքում առկա խնդիրները, ներառյալ երիտասարդների գործազրկությունը, աղքատ խավի քիչ եկամուտը և այլն»։
-----
Կարելի է ասել, որ 1402 թ․-ի կարգախոսը, ինչպես նաև նախորդ տարիների կարգախոսները ընդունվել են երկրորդ քայլի հռչակագրի բովանդակությանը համահունչ։ Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հռչակագրում կա ևս երեք կետ, որոնք ուղղակիորեն առնչվում են 1402 թվականի կարգախոսին։ Այդ կետերն են.
Երկրի նյութական հնարավորությունների երկար ցանկը
Փաստն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է։ Այնուամենայնիվ նրա տնտեսական խնդիրներն ու հարցերը մեծացել են հատկապես պատժամիջոցների և սխալ կառավարման պատճառով։ Արդյո՞ք դա նշանակում է հուսահատություն երկրի ապագայի նկատմամբ։ Պատասխանը միանշանակ բացասական է, որովհետև դիմադրողական տնտեսությանը հավատացող հեղափոխական կառավարության դեպքում կարելի է օգտվել երկրի նյութական մեծ հնարավորություններից՝ նվազեցնելու տնտեսական խնդիրները և շարժվել տնտեսական աճի ուղղությամբ։ Այս առնչությամբ երկրորդ քայլի հռչակագրում հեղափոխության առաջնորդը նշել է. «Երկրի նյութական հնարավորությունները նույնպես երկար ցանկ են կազմում, ընդորում գործունյա, մոտիվացված և բանիմաց կառավարիչները կարող են դրանք ակտիվացնելով ու օգտագործելով,ավելացնել ազգային եկամուտը և երկիրը դարձնել հարուստ և բարեկեցիկ, ինքնավստահ և վերացնել ներկա դժվարությունները։ Իրանն ունենալով աշխարհի բնակչության մեկ տոոկսը, ունի աշխարհի հանքային պաշարների յոթ տոկոսը։ Հսկայական ստորգետնյա ռեսուրսներ, բացառիկ աշխարհագրական դիրք արևելքի ու արևմուտքի և հյուսիսի ու հարավի միջև, ազգային մեծ շուկա, տարածաշրջանային մեծ շուկա՝ 15 հարևաններով՝ 600 միլիոն բնակչությամբ, երկար ափեր, բերրի հողեր՝ տարբեր գյուղատնտեսական և այգեգործական արտադրանքներով, մեծ ու բազմազան տնտեսություն, այս բոլորը երկրի հնարավորությունների մի մասն են,որոնոց շատերը դեռ չեն օգտագործվել։ Ասվել է,որ Իրանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնական և մարդկային կարողությունների չօգտագործման առումով։ Անկասկած, դուք հավատարիմ ու աշխատասեր երիտասարդներդ կկարողանաք վերացնել այս մեծ թերությունը։
Երկրի տեսլականի երկրորդ տասնամյակը պետք է լինի անցյալի ձեռքբերումների, ինչպես նաև չօգտագործված կարողությունների և երկրի առաջընթացի օգտագործման վրա կենտրոնանալու ժամանակաշրջան, և պետք է բարելավել երկրի առաջընթացը, այդ թվում՝ արտադրության ոլորտում և ազգային տնտեսությունում»։ Երկրորդ քայլի հռչակագրի այս հատվածն արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսության մեջ արտադրության աճի իրագործելիությունը։
Արտադրության աճը դրական է ազդում մարդկանց կյանքի վրա
Երկրորդ խնդիրն այն է, որ հեղափոխության գերագույն առաջնորդը երկրորդ քայլի հռչակագրում խոստովանում է, որ ուժեղ տնտեսությունը կարևոր գործոն է իսլամական հասարակության ձևավորման համար։ Զանգվածային և որակյալ արտադրությունը նույնպես հզոր տնտեսություն ձեռք բերելու հիմքերից է։ Երկրորդ քայլի հռչակագրում նշվում է.
«Աղքատությունն ու հարստությունը ազդում են մարդու նյութական և հոգևոր կյանքի վրա։Տնտեսությունը, իհարկե, իսլամական հասարակության նպատակը չէ, բայց այն միջոց է, առանց որի հնարավոր չէ հասնել նպատակներին։ Երկրի անկախ տնտեսության ամրապնդումը, որը հիմնված է զանգվածային և որակյալ արտադրության, արդար բաշխման, չափավոր սպառման և խելամիտ կառավարման հարաբերությունների վրա, որը վերջին տարիներին բազմիցս կրկնվել և շեշտվել է իմ կողմից, այս մեծ ազդեցության շնորհիվ է, ընդորում տնտեսությունը կարող է ազդել հասարակության այսօրվա և վաղվա կյանքի վրա»:Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի այս արտահայտության մեջ մի կողմից աղքատությունը մարդկանց մեջ հոգևոր թուլության գործոն է, իսկ մյուս կողմից՝ զանգվածային արտադրությունը կամ արտադրության աճը անկախ տնտեսության հիմքերից մեկն է։
Խնդիրների լուծման ելքը դիմադրողական տնտեսությունն է
Երկրորդ քայլի հռչակագրում գերագույն առաջնորդը հստակորեն նշում է, «Այս խնդիրների լուծման ելքը դիմադրողական տնտեսության քաղաքականությունն է, ընդորում պետք է գործադիր ծրագրեր պատրաստվեն բոլոր բաժինների համար և կառավարությունները ամենայն հաստատակամությամբ, եռանդով և պատասխանատվության մեծ զգացումով դրանց հետամուտ լինեն։ Անկասկած, դիմադրողական տնտեսության իրականացման հիմքերից է ներքին արտադրության կատեգորիայի նկատմամբ ռացիոնալ ուշադրություն ցուցաբերելը։ Արտադրության աճ նշանակում է «Երկրի էնտոգեն տնտեսություն», ինչն հեղափոխության առաջնորդն ընդգծել է հեղափոխության երկրորդ քայլի հռչակագրում։Արտադրության աճը նշանակում է անցում միապրանքային տնտեսությունից, ինչը Իրանի տնտեսության կառուցվածքային վնասներից է։ Արտադրության աճը նշանակում է երկրի տնտեսության դինամիկություն, գործազրկության նվազում և հատկապես մարդկանց կյանքի անխոցելիություն արտաքին թշնամու դիմաց։
Եվ վերջում հարկ է նշել,որ ինչպես նաև նախորդ տարիների, 1402 թվականի կարգախոսը ևս ցույց է տալիս, որ հեղափոխության գերագույն առաջնորդը տարվա կարգախոսները գիտակցաբար ընտրում է իսլամական հեղափոխության երկրորդ քայլի ռազմավարության շրջանակներում։ Հզոր և անկախ տնտեսության ձեռքբերումը հեղափոխության երկրորդ քայլում Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն ռազմավարություններից է։ Հզոր տնտեսության հասնելու համար նախ պետք է հասարակության մեջ զսպել գնաճը, ապա արտադրության աճով ու բարգավաճմամբ ապահովել հզոր տնտեսության անհրաժեշտությունները։
Հեղափոխության գերագույն առաջնորդը քաջ գիտի,որ ժողովրդի տնտեսական գոհունակության ապահովմամբ և տնտեսական աճով կխթանվի սոցիալական կապիտալը, կչեզոքացվեն Իսլամական հեղափոխության դեմ թշնամիների դավադրությունները,և իսլամական նոր քաղաքակրթության ձևավորման հնարավորություն կստեղծվի։