Ռասկի արյունալի միջադեպը և հետին նպատակները
Ուրբաթ դեկտեմբերի 15-ին ահաբեկիչները հարձակվել են Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա, և ցավոք այս հարձակման հետևանքով նահատակվել են Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք ոստիկաններ։
Ուրբաթ վաղ առավոտյան (իրանական ազար ամսի 24-ին, դեկտեմբերի 15-ին) մի խումբ ահաբեկիչներ հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանության կենտրոնակայանի վրա, որի հետևանքով նահատակվել են ոստիկանության 12 սպաներ, և ժամկետային զինծառայողներ, և մի քանիսը վիրավորվել են ։Այս ահաբեկչությունից անմիջապես հետո «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորումը ստանձնեց այս ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը և հայտարարություն տարածելով տեղեկացրեց, որ իր ուժերը առավոտյան կանուխ, ժամը երկուսին ներխուժել են Ռասկ քաղաքում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարության կենտրոնակայանի վրա:
Այս ահաբեկչական հարձակումից և 12 ոստիկանների նահատակությունից հետո, Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում շաբաթ դեկտեմբերի 16-ին սուգ էր հայտարարվել։
Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին, Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ցավակցական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին և իր խորին վշտակցությունը հայտնել նահատակների ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս տմարդի և նողկալի հարձակման ընթացքում: Սեյեդ Էբրահիմ Ռայիսին դիմել է անվտանգության և իրավապահ ուժերին հնարավորինս արագ բացահայտել այս զազրելի հանցագործության մեղավորներին, որպեսզի նրանք պատժվեն իրենց նենգ արարքի համար։
Իրանի ներքին գործերի նախարարը ևս շաբաթ օրը Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության նահատակների հրաժեշտի արարողության ժամանակ ընդգծելով, որ այս սիրելի երիտասարդները նահատակվել են աշխարհի ամենադաժան մարդկանց կողմից, շեշտել է.« Ահաբեկչական խմբերն ու ընդիմադիրները պետք է իմանան, որ սխալ է կրկնել փորձը , այս հեղափոխությունը ժամանակի ընթացքում բազմաթիվ նահատակներ է նվիրաբերել հանուն երկրի պաշտպանության և հաստատակամ է այս ճանապարհին»։
Սա առաջին անգամը չէ, որ Իրանի արևելյան սահմաններում ականատեսն ենք հարձակումների ոստիկանական ուժերի և Սիստան և Բալուչեստանի բնակչության նկատմամբ։Ավելի վաղ ևս ահաբեկչական տարբեր խմբավորումներ, այդ թվում՝ «Ջեյշ ալ -Զոլմ» խմբավորումը, Սիստան և Բալուչեստանում, հասարակ ժողովրդի և ոստիկանական ուժերի վրա հարձակումներով սպանել է Իրանի մի շարք քաղաքացիների։Բայց այն, որ ներկա իրավիճակում ականատես ենք նման արյունալի հարձակման,նկատի առնելով միջազգային ու տարածաշրջանային պայմանները,կարելի է այս հարձակման անդրկուլիսներում հետապնդվող նպատակներն ու գործոնները գնահատման ենթարկել մի քանի ոլորտներում:
Առաջին կետը ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումից հետո, անվտանգային առավել ճնշման քաղաքականության շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ճնշում գործադրելն է: Այս տեղաշարժերում լայն համագործակցություն գոյություն ունի ԱՄՆ-ի , Անգլիայի և Իսրայելի միջև և նրանք Իրանի արևելյան, հարավային և արևմտյան սահմանամերձ շրջանները դարձրել են իրենց լրտեսության և ռազմական գործունեության կենտրոնը, որպեսզի կարողանան վտանգել այդ տարածքների, հատկապես Սիստան և Բելուչեստան նահանգի անվտանգությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այժմ բազմաթիվ լրտեսների ու ահաբեկիչների է ձերբակալել այս կապակցությամբ և պատժել նրանց ,իրենց գործողությունների համար,և վերջերս, մահապատժի ենթարկվեց այն անձը , ով Սիստան և Բելուչեստանում դատվել և դատապարտվել էր արտասահմանյան ծառայությունների, այդ թվում՝ Մոսադի հետ կապ ունենալու համար։Անցյալ ամիս ևս այս լրտեսներից մի քանիսը մահապատժի են դատապարտվել «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու համար: Հիշյալները հեղափոխության դատարանի կողմից մեղադրվել են «Ջեյշ ալ-Զոլմ» խմբավորմանը անդամակցելու , Զահեդանի ոստիկանական 12-րդ բաժանմունքում երկու ռումբերի պայթեցման ահաբեկչական գործողությանը մասնակցելու, կարգապահական ուժերի պարեկային ավտոյի ճանապարհին ռումբ պայթեցնելու ահաբեկչական գործողությանը մասնակցելու , հասարակական ու պետական գույքերի ոչնչացման և ռումբեր պատրաստելու սարքավորումների մաքսանենգության համար։
Այս ահաբեկչության իրականացման երկրորդ նպատակը իսլամական աշխարհի եւ հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության և իր հարեւանների, այդ թվում՝ արեւելյան հարեւանների հետ հարաբերությունները խանգարելն է: Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության առաջնահերթություններից է բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և առևտրային ու ռազմական համագործակցության զարգացումը հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի և Պակիստանի հետ։ Վերջին ամիսներին մենք աննախադեպ զարգացում ենք տեսել Աֆղանստանի և Պակիստանի հետ Իրանի հարաբերություններում։Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական, առևտրային, մշակութային և ռազմական պատվիրակությունների հաճախակի փոխանակումներն ու այցելությունները Աֆղանստան և Պակիստան, ներառյալ Պակիստանի և Իրանի սահմանային պաշտոնյաների անվտանգության հանդիպումները, դրանց համակարգումը, մի քանի սահմանային շուկաների ստեղծումը և արդյունքում՝ հարաբերական կայունությունը թե՝ Իրանի և այդ երկու երկրների սահմաններում և թե՝ Սիստան և Բալուչեստան նահանգում պատճառ են դարձել ,որ տարածաշրջանի երկրների թշնամիները չկարողանան դրանք հանդուրժել հեշտությամբ : Արդյունքում՝ նման հարձակումներով նրանք փորձում են այս երկրների իշխանությունների միմյանց նկատմամբ կասկած հարուցել և թյուրիմացություն առաջացնել նրանց մեջ։
Երրորդ կետը Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում շիաի և սուննի, բելուչի և ոչ բելուջի միջև կրոնական և էթնիկ տարաձայնություններ ստեղծելն է: Մի կողմից, ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են՝ Ջեյշ ալ-Զոլմը, սուտ ձևով իրենց ներկայացնում են ,որպես բելուչ ժողովրդի ներկայացուցիչներ և պահանջում են բելուչ ժողովրդի իրավունքները՝ մինչդեռ իրենց հարձակումներով սպանում են անմեղ մարդկանց, իսկ մյուս կողմից՝ թշնամիների գործոնի վերածված էթնիկ կամ կրոնական որոշ գործիչներ իրենց երկկողմանի ու հատուկ իմաստ պարունակող խոսքերով փորձում են Սիստանում և Բալուչեստանում տարածել կրոնական և էթնիկական տարաձայնություններ: Բայց այս տարածքների ժողովրդի ու պաշտոնատարների զգոնությամբ մինչ այժմ չեզոքացվել է նրանց սադրանքները և ժամանակ առ ժամանակ նրանք փորձում են հասնել իրենց չարաբաստիկ նպատակներին և նման արյունալի հարձակումներով իրենց թույնն են թափում: Հատկանշական է ,որ վերջերս տեղի ունեցած միջադեպին արձագանքելով Իրանի ներքին գործերի նախարարը իր ելույթում նշելով ,որ մեր մարտիկների կամքը թույլ չի տալու ահաբեկիչներին մի պահ անգամ խաղաղություն ունենալ ,ասել է.«Թշնամիները փորձեցին ,որ շիայի ու սունիի միջև տարաձայնություն սերմանել ,սակայն այսօր տեսնում ենք ,որ շիան ու սունին միասնական ու միահամուռ մասնակցել են հուղարկավորության արարողությանը և ձախողել են թշնամիների ջանքերը»:
Համենայն դեպս հիմա , երբ մի կողմից Գազայի հարցում մուսուլման ժողովուրդների միջև ժողովրդական ներդաշնակություն է առաջացել,և մյուս կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունը իր հարևանների հետ ճիշտ ուղիով է զարգանում ,դրան զուգահեռ ավելացել է թշնամիների դավադրությունը ,որը պատճառ է դարձել ,որ տարածաշրջանի երկրների պետական այրերն ու ժողովուրդները ավելի զգօն լինեն և չխաբվեն թշնամիների դավադրությունից ,իսկ դրանց կողքին մարդու իրավունքների համաշխարհային կառույցները ևս պարտականություն ունեն դատապարտելով նման հարձակումներ և ահաբեկչական գործողություններ ,ժողովուրդներին պարգևեն խաղաղություն, անվտանգություն ու հանգստություն: Ինչպես ուրբաթ երեկոյան տեղական ժամանակով ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն է հայտարարել .« ՄԱԿ-ը խստորեն դատապարտել է այսօրվա հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության Սիստան և Բալուչեստան նահանգի ոստիկանության կենտրոնակայանի վրա, որի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը, և ըստ տեղեկությունների զոհվել է առնվազն 11 մարդ, և անհրաժեշտ է. քրեական պատասխանատվության ենթարկել այս հարձակման հեղինակներին»։
Նա նաև ընդգծել է այս հարձակման հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և պահանջել, որ այս հարձակման հեղինակները հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկվեն։