Ֆաթիման՝ մարգարեի հիշատակը(Նվիրված Մուհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրվան)
https://parstoday.ir/hy/radio/iran-i211752-Ֆաթիման_մարգարեի_հիշատակը(Նվիրված_Մուհամմադ_մարգարեի_դստեր_Ֆաթիմայի_ծննդյան_օրվան)
2024թ. հունվարի 3-ը (Լուսնային հիջրեթի 1445 թ․ ջամադի օլ-սանի ամսվա 20-ը) իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրն է, ով աշխարհի շիաների առաջին առաջնորդ՝ իմամ Ալիի կինն էր:Նրա ծննդյան օրն Իրանում նշվում է, որպես մայրերի ու կանանց օր։ Մարգարեի դստեր բարեբաստիկ ծննդյան և Կանանց օրվա կապակցությամբ շնորհավորում ենք աշխարհի բոլոր մուսուլմաններին և ազատատենչ մարդկանց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 14:12 Asia/Tehran

2024թ. հունվարի 3-ը (Լուսնային հիջրեթի 1445 թ․ ջամադի օլ-սանի ամսվա 20-ը) իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրն է, ով աշխարհի շիաների առաջին առաջնորդ՝ իմամ Ալիի կինն էր:Նրա ծննդյան օրն Իրանում նշվում է, որպես մայրերի ու կանանց օր։ Մարգարեի դստեր բարեբաստիկ ծննդյան և Կանանց օրվա կապակցությամբ շնորհավորում ենք աշխարհի բոլոր մուսուլմաններին և ազատատենչ մարդկանց։

Ֆաթիման ծնվեց արաբական օրացույցով  ջամադի օլ-սանի ամսվա 20-ին, խանդավառելով Մուհամմադի ու նրա կնոջ՝ Խադիջեի սիրտը:  Աստծուն փառաբանելուց հետո, Մուհամմադը գրկեց դստերը,  համբուրեց նրա ճակատն ու նայեց նրա աչքերին: Երեխայի լուսավոր հայացքը խաղաղություն էր պարգևում Մուհամմադին, ասես նա Աստծու կողմից Մուհամմադին պարգևված հարստություն էր:

Ղուրանում ասվում է. «Մենք քեզ բարիք ընծայեցինք: Ուրեմն առ Աստված  նամազ արա ու մատաղ արա: Եվ իմացիր, որ քո թշնամին անզավակ  է ու նրա սերունդը չի շարունակվելու»:

 

Այն ժամանակ, երբ մարգարեի որդիները՝ Ղասեմն ու Աբդդուլլահը փոքր տարիքում մահացան և տեղափոխվեցին հանդերձյալ աշխարհ, մարգարեի հակառակորդներն ուրախացան ու սկսեցին նրա հասցեին անհարկի խոսքեր ասել:  Աս Բեն Վաել Սահմին նրան անսերունդ կոչեց: Այդ խոսքերը մարգարեին վշտացրեցին, ուստի նա դիմեց Բարձրյալին, և հայտնվեցին  Քոսար սուրահի երեք այաները: Ֆաթիմայի ներկայությունը բարիքների աղբյուր դարձավ, ինչը նպաստեց մարգարեի առաքելության շարունակմանը և նրա սերնդի շարունակմանը:

*** 

Մարգարեն իր դստերը՝ Հուր օլ Էնսիե անվանեց: Նա հրեշտակների պես նուրբ էր և միայն նրա մարմինն էր մարդկային: Երբ մարգարեն համբուրում էր նրա ձեռքը, լցվում էր կյանքով, երբ նրա հոտն էր քաշում, թարմություն էր զգում: Իսկ երբ մարդիկ զարմանում էին, թե որքան է մարգարեն սիրում իր դստերը, նա ասում էր, «Ֆաթիման իմ կյանքի մասնիկն է, աչքիս լույսը, սրտիս պտուղը, և իմ հոգին: Նա հրեշտակ է մարդու կերպարով»:

 

Սակայն նրբությունը պատճառ չդարձավ, որ Ֆաթիման իսլամական հասարակության քաղաքական ու սոցիալական հարցերի նկատմամբ անտարբեր լիներ: Նա աջակցում էր արդարության համար պայքարի ճակատին և դարձավ իր ամուսնու խորհրդատուն և զինակիցը տարբեր հարցերում: Երբ մարգարեն մահացավ, Ֆաթիման իր պարտքը համարեց թույլ չտալ, որպեսզի իսլամական հասարակության մեջ շեղում տեղի ունենա: Նա իր ամուսնու հետ միասին երբեմն տնետուն էր գնում և հիշեցնում իր հոր կտակը, որում մարգարեն ասել էր, որ Ալին լինելու է իր հետնորդը  և մարդկանց հրավիրում էր պաշտպանել ճշմարտությունը: Ֆաթիմայի առանձնահատկություններից էր արդարամտությունը, արդարության համար պայքարելը։

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասում է. «Ֆաթիմա Զահրայի կյանքը չնայած կարճ էր և նա ապրեց ընդամենը 20 տարի, սակայն այդ կյանքը  լի էր պայքարով, համբերությամբ, սովորելով, ելույթներով և մարգարեի կտակը մարդկանց փոխանցելով, իսլամական հասարակությունը պահպանելով: Նա պայքարի ու ջանասիրության ծով էր, ինչի հետևանքով էլ նահատակվեց: Ֆաթիմա Զահրայի ջիհադական կյանքն իրոք եզակի էր, որը կարելի է համարել մարդու մտքի մեջ մի լուսավոր ու բացառիկ կետ»:

*** 

Հատկանշական է, որ Աստծու մարգարեին հայտնվեց Շորա սուրահի 23-րդ այան, որում ասվում է «Ասա՛ նրանց. «Իմ քարոզչության համար վարձատրություն չեմ սպասում, այլ միայն ցանկանում եմ, որ ձեր մերձավորների նկատմամբ բարի լինեք»:

Երբ մարգարեից հարցրեցին, թե ում նկատի ունի, նա նշեց. «Ալին, Ֆաթիման, Հասանը և Հոսեյնը»: Այս այան համարում է, որ մարգարեի առաքելության վարձատրությունը պետք է լինի այն սերը, որ մարդիկ կտածեն նրա մերձավորների նկատմամբ: Մարգարեն երկու նվեր տվեց իր դստերը՝ մեկը Ֆադաք այգին էր, մյուսը՝ աղոթք էր, որ մարգարեն սովորեցրեց Ֆաթիմային: Այս աղոթքը հռչակված է որպես «Ֆաթիմայի աղոթք»:

Իմամ Սադեղն այս կապակցությամբ ասում է. «Եթե դրանից  ավելի բարձր նվեր լիներ, իսլամի մարգարեն Ֆաթիմային դա կսովորեցներ»: Այս աղոթքը և դաստիարակությունը լավագույն աստվածային նվերն էր, որ մարգարեն փոխանցեց Ֆաթիմային, որպեսզի մյուսներն էլ օգտվեն դրանից: Դա նվեր էր, որը նաև բարիք էր, որի բարոյական արժեքից օգտվեցին նաև մյուսները: Մյուս կողմից, Ֆաթիման Ֆադաքի այգին ծառայեցրեց կարիքավոր մարդկանց օգնելու համար:

Աստծու ողջույնը Ֆաթիմային ու նրա վեհապանծ հորը, նրա հարգարժան տիկնոջն ու սիրելի զավակին:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը բոլոր մուսուլմաններին ու ազատատենչներին շնորհավորում է  Ֆաթիմայի բարեբաստիկ  ծննդյան օրվա կապակցությամբ: