Իրանում մարդու իրավունքների իրավիճակն՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության տեսանկյունից (14)
https://parstoday.ir/hy/radio/iran-i21553-Իրանում_մարդու_իրավունքների_իրավիճակն_ԱՄՆ_ի_Պետքարտուղարության_տեսանկյունից_(14)
1949 թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, ընդունելով մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման արգելման մասին բանաձևը, այդ օրը հռչակեց ստրկատիրության վերացման օր։ Այդ օրը՝ որպես ստրկատիրության վերացման օր նշանակելու գլխավոր առանցքն ու նպատակը եղել է ժամանակակից ստրկատիրության ձևերի, այդ թվում մարդկանց թրաֆիքինգի, սեռական շահագործման, մանուկների հարկադիր աշխատանքի, ստիպողական ամուսնության և զինված հակամարտություններում երեխաների ստիպողական օգտագործման վերացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2016 13:16 Asia/Tehran

1949 թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, ընդունելով մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման արգելման մասին բանաձևը, այդ օրը հռչակեց ստրկատիրության վերացման օր։ Այդ օրը՝ որպես ստրկատիրության վերացման օր նշանակելու գլխավոր առանցքն ու նպատակը եղել է ժամանակակից ստրկատիրության ձևերի, այդ թվում մարդկանց թրաֆիքինգի, սեռական շահագործման, մանուկների հարկադիր աշխատանքի, ստիպողական ամուսնության և զինված հակամարտություններում երեխաների ստիպողական օգտագործման վերացումը։

Ստրկատիրությունը մարդկային հասարակություններում աչքի է ընկում հնուց ի վեր։ Պատմությունը վկայում է, որ ընչազուրկ, անկարող կամ պակաս կարողությունների տեր մարդիկ մշտապես շահագործվել և հարստահարվել են մարդկային հասարակությունների կարող խավերի կողմից։ Սակայն եկավ այնպիսի մի ժամանակ, որ մարդը այլևս տանել չէր կարողանում այդ հարստահարումն ու ագահությունը և այդպիսով անընդունելի համարեց ստրկատիրության երևույթը։

Սակայն այսօր ստրկատիրությունը ստացել է նոր ձև։ Ներկայիս ստրուկները, հատկապես աշխարհի աղքատ շրջաններում ավելի էժան գին ունեն քան անցյալում։ Բացի այդ, անցյալի պես ստրուկներին պահելու համար շղթա չեն օգտագործում, այլ նրանց առևանգում են բռնության և սպառնալիքի կիրառմամբ և ստիպում են աշխատել։

Վերջերս Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային համաժողովում «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ նոր միջազգային դաշնագրի անհրաժեշտություն կա, որպեսզի ընկերություններն ու արհմիությունները ստիպված լինեն վերացնել իրենց ապահովման ցանցում առկա ժամանակակից ստրկատիրությունն ու երեխաների շահագործումը։

ՄԱԿ-ին առընթեր Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատումների համաձայն, ամբողջ աշխարհում 21 մլն մարդ ենթարկված է հարկադիր աշխատանքի։ «Human rights watch» կազմակերպությունն իր զեկույցներից մեկում նշեց, որ աշխատավորներից շատերը, այդ թվում համաշխարհային բրենդների համար հագուստ արտադրող աշխատավորները, ծխախոտի ֆերմաներում աշխատող երեխաները, հանքագործները, կառուցապատման նախագծերում աշխատող գաղթական բանվորները ենթարկվում են շահագործման և նրանց հասանելի չեն բողոքի մեխանիզմներն ու իրավապաշտպան փաստաբանները։ Մարդու իրավունքների գծով իրավապաշտպան այս խումբը նկատեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պետք է սկսի մի նոր դաշնագրի մշակման գործընթաց, որի համաձայն, պետությունները պետք է ընկերություններին ստիպեն օժանդակել մարդու իրավունքների պահպանումը իրենց ապահովման ցանցերում։

---

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, մեր օրերում ստրկատիրությունը բխում է աղքատությունից, հասարակական մեկուսացումից, մարդկանց մարգինալացումից, ուսման անմատչելիությունից և հասարակության մեջ առկա կոռուպցիայից։ Այս տեսակ ստրկատիրության զոհերը հասարակության շատ թույլ և աղքատ մարդիկ են՝ պարտքերի պատճառով թրաֆիքինգի բանդաներին դիմած գաղթական բանվորներից սկսած մինչև պոռնկության հարկադրված կանայք և աղջիկները։

«Human rights watch»-ում երեխաների իրավունքների գծով տնօրեն՝ Ջուլիան Քիփնբերգը ասում է.«Պետությունների թույլ օրենքների և ընկերությունների ոչ նպաստավոր գործողությունների պատճառով աշխարհում միլիոնավոր մարդիկ ենթարկվում են մարդու իրավունքների գծով չարաշահումների, սակայն թերևս նորովի ստրկատիրության ամենամութ էտապներից է թրաֆիքինգը և հարկադիր սեռական չարաշահումն ու բռնաբարությունը որպես ժամանակակից աշխարհում մարդկանց առևտրի հետևանք։

Ներկայումս հրապարակված վիճակագրությունների համաձայն, ավելի քան 21 մլն մարդ ամեն օր գտնվում է ստրկատիրական համակարգում և հարկադիր աշխատանքի պայմաններում, ինչը շահամոլների համար ապահովում է տարեկան 150 մլրդ դոլարի անօրինական շահույթ։ Ցավոք սրտի հաշվի առնելով շուկայի պահանջարկը, աճում են ստրկատիրության բոլոր տեսակները, ներառյալ ավանդական ու ժամանակակից ձևերը։ Բացի այդ, Եվրամիությունում ամեն տարի անհետանում է մոտ մեկ մլն մանուկ աղջիկ և տղա, որը ներառում է փախուստը, առևանգումը, ծնողների կողմից փախցնելը, կորած երեխաները և միայնակ արտագաղթող երեխաները։ Այդ զոհերից շատերը աղջիկներ են, որոնք վերածվում են սեռական ստրուկների։ Որոշ ժամանակ առաջ Եվրոպայի հանձնաժողովը իր զեկույցում հայտնեց, որ աշխարհում մարդկանց թրաֆիքինգի բանդաները ունեն տարեկան ավելի քան 40 մլրդ դոլարի եկամուտ։

Այսօր բազմաթիվ զարգացած պետություններ, այդ թվում մարդու իրավունքների հավակնորդ երկրներից ԱՄՆ-ը անօրինական բժշկական փորձարկումներ են կատարում աֆրիկացի սևամորթների վրա։ Հրապարակված փաստաթղթերի համաձայն, Աֆրիկան ունի ցանկալի սևամորթ բնակչություն այդ փորձարկումների համար։ Այդ իսկ պատճառով չբացահայտված հիվանդությունները առաջինը գլուխ են բարձրացնում հենց այս մայրցամաքից։

Սրանք բոլորը ժամանակակից աշխարհում նորովի ստրկատիրության չարաբաստիկ հետևանքներից են, որոնց տարածման մեջ զգալի դերակատարություն ունեն մարդու իրավունքների պաշտպանները։ Թեև այս պետությունները վերացրել են ստրկատիրության նախկին հասկացությունները, ինչպես օրինակ՝ հին գաղութատիրությունը կամ ստրկատիրական համակարգը, այնուամենայնիվ նրանք ստեղծել են նոր հասկացություններ, ինչպիսին է նորովի գաղութատիրությունը, առաջ են քաշել հին ստրկատիրության վերացման կարգախոսը և վերջին դարաշրջանում իրագործել են ժամանակակից ստրկատիրությունը, որը մարդկության դեմ հանցագործության օբյեկտիվ օրինակ է։

---

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյանների, թեև պաշտոնապես վերացվել է ստրկատիրությունը, այդուհանդերձ մարդկանց շահագործման և հարստահարման այս եղանակը դեռևս պատմության գիրկը չի անցել և առկա իրողություն է։ Միգուցե ստրուկները անցյալի պես իրենց վզին ու ոտքերին չեն կրում շղթաներ ու կապանքներ և իրենց ճակատին էլ որպես նշան չկա այրման հետք, բայց կարող է Եվրոպայի շքեղ փողոցներից մեկում կամ Ամերիկայի սրտում մի ստրուկ քայլում և աշխատում է մի մարդու համար, ով իրեն նրա սեփականատերն է համարում։

Որոշ ժամանակ առաջ Բրիտանիայում մի հետազոտական հաստատություն նշված պետությունում «ժամանակակից ստրկատիրության» վերաբերյալ զեկույցի հրապարակմամբ պետական պաշտոնյաներին, ոստիկանությանը և հասարակական ուժերին մեղադրեց այդ երևույթի նկատմամբ անտարբերության և դրա դեմ պայքարում ձախողման մեջ։ Մոտ մեկ տարի առաջ Լոնդոնում հրապարակվող Գարդիան օրաթերթը, առաջին անգամ ինչ-որ զեկույցի հատվածներ հրապարակելով, Բրիտանիայում ժամանակակից ստրկատիրության դեմ պայքարում անհաջողությունը ցնցող և ամոթալի համարեց։ Որոշ ժամանակ առաջ, երբ Բրիտանիայում ոստիկանության կողմից հայտնաբերվեցին Լոնդոնի հարավում մի տան մեջ 30 տարի գերության մեջ գտնվող երեք կին, դեպքը լրատվամիջոցներում արծարծվելուց հետո այդ երկրի ներքին գործերի նախարարն ընդգծեց, որ նշված եվրոպական երկրում տարածվել է ստրկատիրությունը և բազմաթիվ մարդիկ Բրիտանիայի տարբեր անկյուններում ստրուկ են հանդիսանում։

Համաշխարհային ստրկատիրության զեկույցում նշվում է, որ 2013թ. աշխարհում մոտ 30 մլն մարդ գտնվում էր ստրուկի կարգավիճակում և նրանցից ոմանք, մասնավորապես Աֆրիկայի արևմուտքում և Ասիայի հարավում ի ծնե ստրուկ են եղել։ Ժամանակակից ստրկատիրության ոլորտում աշխատող մի կազմակերպության հետազոտությունը ցույց է տալիս, որ մեկ ստրուկի միջին գինը կազմում է 90 դոլար և մարդիկ վաճառվում են միջինը այդ գնով։

---

Եվրոպական պետություններից բացի, ԱՄՆ-ում և Կանադայում էժան աշխատուժի պահանջարկը մարդկանց թրաֆիքինգի տարածման պատճառ է դարձել և ամեն տարի թրաֆիքինգ իրականացնողները ավելի բարեկեցիկ կյանք երազող հազարավոր մարդկանց տեղափոխում են այդ երկրներ, որտեղ նրանք հայտնվում են այնպիսի պայմաններում, որ ամենածանր աշխատանքների գնում են նվազագույն աշխատավարձով նույնիսկ կյանքի տարրական հարմարությունների դիմաց։

Երրորդ տարի անընդմեջ հրապարակվող ստրկատիրության վերաբերյալ մի միջազգային ցուցանիշը ցույց է տալիս, որ աշխարհում մոտ 46 մլն մարդ ապրում է որպես ստրուկ։ Ավստրալիայում Ազատության հիմնադրամ կոչվող մարդու իրավունքների կենտրոնի կողմից հրապարակված այդ զեկույցում հայտարարվել է նրա գնահատած ցուցանիշերը, ըստ որի, ստրուկ ծնված և սեռական նպատակներով թրաֆիքինգի ենթարկված կամ պարտքերի պատճառով հարկադիր աշխատանքի ենթարկված մարդկանց թիվը 2014թ. 35 մլն 800 հազարից հասել է 45 մլն 800 հազարի։ Նշված ցուցանիշում Ասիայի մայրցամաքը համարվել է ստրուկների երկու երրորդի կենտրոնը։ Ստրուկների 58 տոկոսը ապրում է հինգ երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Պակիստանում, Բանգլադեշում և Ուզբեկստանում։

ՄԱԿ-ի հրապարակած զեկույցներում ևս հաստատվում է այն հանգամանքը, որ աշխարհում թրաֆիքինգի ենթարկված տարեկան մոտ 3 մլն մարդկանց կեսի վերջնական նպատակակետը Ամերիկան է և ամերիկացիներին է պատկանում այդ կեղտոտ արդյունաբերության միլիարդավոր դոլարների հասնող եկամուտների գրեթե կեսը։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն այս կապակցությամբ իր տարեկան զեկույցում բազմաթիվ երկրներին, այդ թվում Իրանին ընդգրկել է այն երկրների ցուցակում, որոնք թափանցիկ չեն գործում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում և այդ ուղղությամբ տեսանելի ջանքեր չեն գործադրել ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցելու համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարության 2015 թվականի զեկույցի նախաբանում նշվում է. «Մարդկանց թրաֆիքինգը վիրավորանք է մարդկային արժանապատվության և ոտնձգություն է ազատության նկատմամբ»։

Մինչդեռ իրողությունն այն է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը չէ, այլ նա միջոց է որոնում համաշխարհային մակարդակում իր քաղաքական նպատակներն իրագործելու համար։