Մայիս 05, 2024 11:48 Asia/Tehran

«Լավագույն տասնյակ» հաղորդաշարի այսօրվա ծրագրում կներկայացնենք Իրանի հնագույն ժամանակների 10 գիտնականներին, ովքեր գիտության և տեխնիկայի դռներ են բացել ոչ միայն Իրանի, այլև ողջ աշխարհի համար։

Գիտնականները մեծ ավանդ ունեն ժամանակակից հասարակության զարգացման ու առաջընթացի հարցում։ Իրենց հայտնագործություններով աշխարհը փոխած գիտնականների թվում կարելի է տեսնել բազմաթիվ հին ու ականավոր իրանցի գիտնականների անուններ։

«Լավագույն տասնյակ» հաղորդաշարի այսօրվա ծրագրում կներկայացնենք Իրանի հնագույն ժամանակների 10 գիտնականներին, ովքեր գիտության և տեխնիկայի դռներ են բացել ոչ միայն Իրանի, այլև ողջ աշխարհի համար։

Նրանք անմահացել են պատմության մեջ և մարդկանց ցույց տվել աշխարհի հրաշալիքները։  

Ընկերակցեք մեզ։

Երբևէ լսե՞լ եք  Ավիցեննա  անունը: Հաքիմ Իբն Սինայի կյանքը, ով Արևմուտքում հայտնի է Ավիցեննա անունով, ինչպես ցանկացած մարդ, սկսվել է «ծնունդով», բայց չի ավարտվել «մահով»։ Իրենց գիտությամբ մարդկության պատմության մեջ հավերժ հետք թողած նման գիտնակնների կյանքը վերջ չի ունեցել և շարունակվելու է  հավերժ։

Իբն Սինան Իրանի ու աշխարհի մեծագույն գիտնականներից է։ Նա 4-րդ դարի բժիշկ, փիլիսոփա, աստղագուշակ և գրող է։

Նա հեղինակել է ավելի քան 450 հոդված ու գիրք։ Սակայն Իբն Սինայի ամենակարևոր աշխատանքը համարվում է «Բժշկության գիրքը», որը փիլիսոփայական և գիտական հանրագիտարան է, և «Կանոն բժշկության» ձեռնարկը, որը գործածության մեջ է եղել առնվազն մինչև 1650 թվականը և հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի առաջավոր բժշկական համալսարանների համար։ Որոշ տվյալներով այս գիրքը Հին Եվրոպայում Աստվածաշնչից հետո ամենաշատ տպագրված գիրքն էր։ 

Իսլամական աշխարհի ու միջնադարի մյուս հայտնի գիտնականներից մեկը Զաքարիա Ռազին է՝ 4-րդ դարի մեծ բժիշկ, փիլիսոփա և գիտնական։

Արևմուտքում նրան անվանում են արաբ Գալինուս, քանի որ հոդվածների մեծ մասը գրել է  արաբերենով։ Նրա կարևոր աշխատանքներից են ծծմբի ու ալկոհոլի հայտնաբերումը։ Ռազիի բժշկական կարծիքները, լինի դա իր ժամանակին, թե մահից հետո, շատ ազդեցիկ են եղել իսլամական երկրներում և դրանից դուրս։ Նրա աշխատությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Ռազիին անվանում են քիմիայի հայր։ Նա իսլամական աշխարհի ամենաազդեցիկ քիմիկոսներից մեկն էր:

Խայյամ Նեյշաբուրին հինգերորդ դարի մեծ փիլիսոփա, մաթեմատիկոս և բանաստեղծ է։ Խայյամը նաև  աստղագուշակ էր և այսօրվա իրանական օրացույցը նրա ջանքերի արդյունքն է։

Խայյամն ունեցել է նաև փիլիսոփայության, աստղագիտության և մաթեմատիկայի ոլորտների գիտելիքներ, հմուտ է եղել  բժշկության մեջ։ Պատմում են, որ նա բուժել է սուլթան Սանջարին, որը մանուկ հասակում հիվանդացել է ջրծաղիկով։

Թեև Խայյամը շատ լավ մաթեմատիկոս էր, սակայն նրա կյանքի կարևորագույն աշխատանքներից մեկը վերաբերում է աստղագիտության ոլորտին։ Գրականությունը, մաթեմատիկան և աստղագիտությունը Խայյամի կյանքի միակ ոլոտները չեն։ նա ուսումնասիրություններ է իրականացրել նաև փիլսոփայության ու տրամաբանության ոլորտներում և այդ թեմաներով ունի մի քանի աշխատություն։ Շատ փորձագետներ Խայյամին համարում են փիլիսոփայության մեջ Իբն Սինայի իրավահաջորդը։

Խայյամը հայտնի է նաև իր քառյակներով, որոնք գրականության ու պոեզիայի ոլորտում նրա լավագույն ժառանգությունն են։

  

Աբու Աբդուլլահ  Մուհամմեդ իբն Մուսա Խարազմին Աբբասյան ժամանակաշրջանի մեծ մաթեմատիկոսաստղագետ, աշխարհագրագետ ու պատմաբան էր, դասական հանրահաշվի հիմնադիրներից մեկը։ Նրան անվանում են հանրահաշվի հայր։ Նրա աշխատանքները կարևոր բացահայտումների են հանգեցրել հանրահաշվի և եռանկյունաչափության մեջ։ Գծային և քառակուսի հավասարումների լուծման նրա մոտեցումը հանրահաշվի գիտության հիմքն է։

Խարազմին ներմուծեց «բնական թվեր» հասկացությունը, որը լայնորեն կիրառվում է մաթեմատիկայի մեջ։ Նրա աշխատանքները թարգմանվեցին լատիներեն ու տարածվեցին Եվրոպայում, մեծ ազդեցություն ունենալով մաթեմատիկայի զարգացման վրա։ Խարազմին աշխատել է նաև այնպիսի նորարարական մեխանիկական սարքերի վրա, ինչպիսիք են աստրոլաբը և արևային ժամացույցը։

 

Աբու Ռեյհան Մուհամմադ իբն Ահմադ ալ-Բիրունին ևս իրանցի գիտնական է, ով հայտնի է ոչ միայն իսլամական, այլ ամբողջ աշխարհում։

Գերմանացի նշանավոր գիտնական, պրոֆեսոր Էդուարդ Սաչաուն այս մեծ գիտնականին այսպես է բնութագրում․ «Աբու Ռեյհան Բիրունին ամենամեծ իմաստուն մտածողն է, որին ճանաչում է պատմությունը»:

Աբու Ռեյհան Բիրունին հիջրեթի 4-րդ և 5-րդ դարերում ապրած իրանցի գիտնական և ամենագետ մաթեմատիկոս, աստղագետ, օրացույցագետ, մարդաբան, պատմաբան, մատենագիր և բնագետ է։ Նա համարվում է բոլոր դարաշրջանների մեծագույն իրանցի գիտնականներից մեկը և մարդաբանության ու հնդաբանության հայրը։

Աբու Ռեյհան Բիրունին տիրապետում էր պարսկերեն, արաբերեն և սանսկրիտ լեզուներին և ծանոթ էր հին հունարենին, թորայի  եբրայերենին և սիրիական լեզուներին: Այս գիտնականի առանձնահատկությունը նրա կիրառած  ճշգրիտ գիտական, հետազոտական ​​և փորձարարական մեթոդն էր։ Նա արդյունքի էր հասնում առանց այսօրվա արդյունավետ գործիքների։

 

Խաջե Նասիրեդդին Թուսին մեկ ուրիշ իրանցի գիտնական է։ Նա ծնվել ու ապրել է  Իրանի համար ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկում։

Այս մեծ գիտնականն իր տաղանդի ու ազդեցության շնորհիվ, որ ուներ մոնղոլական պալատում, իր երկրի օգտին կարևոր քայլեր կատարեց և մեծ ծառայություն մատուցեց գիտությանը, գրականությանը և շիականության տարածմանը։

Նա տիրապետում էր իր ժամանակի գիտություններին, հատկապես՝ փիլիսոփայությանը, մաթեմատիկային, աստվածաբանությանը, տրամաբանությանը, գրականությանը և աստղագիտությանը, և արժանացել է բազմաթիվ կոչումների, այդ թվում՝ «Մարդկության վարպետ»։

Խաջե Նասիրեդդին Թուսիի գիտելիքները դարեր շարունակ հիացմունք են առաջացրել աշխարհի գիտական շրջանակներում։ Մաթեմատիկայի ու աստղագիտության բնագավառներում Խաջե Նասիրեդդին Թուսիի հայտնագործությունները մեծացրել են գիտկական աշխարհում նրա դերը։

Գիտնականը հեղինակել է 80 գիրք և աշխատություն, որոնք վերաբերում են մաթեմատիկայի, աստղագիտության, փիլիսոփայության և սոցիալական հարցերի ոլորտներին։

Գերմանացի մեծ պատմաբան և արևելագետ Կառլ Բլոկերմանն ասում է․ «Անկասկած, հիջրեթի 7-րդ դարի ամենահայտնի գիտնականը Խաջե Նասիրեդդին Թուսին է»։

 

Հարգելի ունկնդիրներ, գուցե ձեզ հետաքրքրի, թե ո՞վ է Աբու Մուսա Ջաբեր իբն  Հայյանը։ Այս հայտնի իրանցի փիլիսոփային անվանել են «քիմիայի հայր»։ Նա մեծ ազդեցություն է  ունեցել ամբողջ աշխարհի քիմիկոսների վրա։ Իր կյանքի ընթացքում նա մեծ ձեռքբերումներ է ունեցել ալքիմիայի, աստղագիտության, բժշկության, փիլիսոփայության և ֆիզիկայի բնագավառներում։ Նա նաև հայտնագործել է ալիքիմիայի մեջ կիրառվող մի շարք լաբորատոր սարքեր։ Հայյանի հայտնագորոծություններից կարելի է  նշել կիտրոնաթթուն, ոսկին լուծող թթուն, քացախաթթուն,  ինչպես նաև թորման ու բյուրեղացման գործընթացների ներկայացումը, որոնք համարվում են ժամանակակից քիմիայի հիմքերը։

 

Նշանավոր աստղագուշակ և մաթեմատիկոս Ղիյասեդդին Ջամշիդ Քաշանին նույնպես Իրանի իսլամական շրջանի պատմության մեծագույն դեմքերից է:  Իր կարճ կյանքի ընթացքում այս ականավոր մաթեմատիկոսն արժեքավոր ժառանգություն է թողել աշխարհին։ Նա ապրել է հիջրեթի 758-ից 808 թվականներին։ Ղիասեդդին Ջամշիդ Քաշանիի հայրը՝ Մասուդը եղել է բժիշկ։

Քաշանին համարվում է իսլամական ժամանակաշրջանի ամենամեծ մաթեմատիկոսներից և Իրանի պատմության մեծագույն գիտնականներից մեկը։ Իր աշխատանքի ընթացքում Քաշանին լրացրեց և ուղղեց չորս հիմնական թվաբանական գործողությունների կատարման հին մեթոդները և դրանց համար հորինեց լուծման ավելի պարզ մեթոդներ։

Նրան կարելի է համարել չորս հիմնական թվաբանական գործողությունների, հատկապես բազմապատկման և բաժանման ներկայիս մեթոդների հայտնագործողը։

Նա հեղինակել է ներածական մաթեմատիկայի գիրքը, որը նյութերի առատությամբ ու բազմազանությամբ, բովանդակությամբ և արտահայտման սահունությամբ, համարվում է լավագույնը միջին դարերի մաթեմատիկական աշխատությունների թվում։

  

Փիլիսոփա, գիտնական և երաժիշտ Ֆարաբին, ում լատիներեն անունն Ալֆարաբիուս է,  ծնվել է 9-րդ դարում ներկայիս Ղազախստանի Ֆարաբ քաղաքում։ Նա իսլամական աշխարհի ամենահայտնի  փիլիսոփաներից է։

Ֆարաբին գործունեություն էր ծավալում փիլիսոփայության, քաղաքագիտության, էթիկայի, տրամաբանության, երաժշտության տեսության և սոցիոլոգիայի բնագավառներում։ Նա փորձում էր հունական փիլիսոփայությունը, հատկապես Արիստոտելի և Պլատոնի աշխատությունները համապատասխանեցնել իսլամական մտքի հետ։

Որոշ տվյալներով, Ֆարաբին հեղինակել է գիտության տարբեր ոլորտների վերաբերյալ ավելի քան 100 գիրք, որոնցից մի քանիսը հասել են մեր օրեր։

Փիլիսոփայությունը, տրամաբանությունը և մետաֆիզիկան կարելի է համարել Ֆարաբիի ստեղծագործությունների և գաղափարների երեք կարևոր և կենտրոնական ոլորտները։ ֆարաբիի մեզ հասած աշխատություններից պարզ  է դառնում, որ նա գիտելիքներ ուներ մաթեմատիկայի, քիմիայի, աստղագիտության, ռազմական գիտությունների, երաժշտության, բնական գիտությունների և աստվածաբանության, քաղաքացիական գիտությունների, իրավագիտության և տրամաբանության ոլորտներում:

 

Սադր ալ-Դին Մոհամմադ Շիրազին, ով հայտնի է որպես  Մոլլա Սադրա, իրանցի փիլիսոփա էր, և միստիկ, ով մեծ դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության և մտքի զարգացման գործում:

Նա հեղինակել է 40 գիրք, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ գլուխգործոց է։ Մոլլա Սադրան իր ժամանակի գիտությունների վարպետ էր, սակայն նրա համար ամենակարևորը փիլիսոփայությունն էր։ Նրա ուսուցիչներն էին Շեյխ Բահային և Միրդամադը։ Մոլլա Սադրայի ազդեցությունն իսլամական փիլիսոփայության, հատկապես շիականության  վրա այնքան մեծ էր, որ նրանից հետո փիլիսոփայական ու միստիկական դպրոցին հետևել են նշանավոր մտածողներ։

Այս հաղորդման ընթացքում ներկայացրեցինք մի խումբ իրանցի գիտնականների, որոնց աշխատանքները հրատարակվել են ինչպես Իրանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Դրանք ներառվել են նաև համաշխարհային ժառանգության շարքում։

Հաջորդ թողարկման ընթացքում ևս կխոսենք Իրանի մի քանի ժամանակակից գիտնականների մասին, որոնց գործունեոթյունը նույնպես մեծ օգուտ է բերել աշխպարհին։