Իրանն ինչպե՞ս է կարող պատասխանել ԱՄՆ-ի հանցագործությանը 
(last modified Mon, 23 Jun 2025 06:16:31 GMT )
Հունիս 23, 2025 09:46 Asia/Tehran
  • Իրանն ինչպե՞ս է կարող պատասխանել ԱՄՆ-ի հանցագործությանը 

Կիրակի առավոտյան, խախտելով միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա։

Իրանը հայտարարել է, որ այս հանցագործությունը, բացի միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) դրույթները խախտելուց, նաև Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։ Հետևաբար, Իրանն ունի օրինական իրավունք վճռականորեն արձագանքել այս հանցագործությանը։ Հարց է առաջանում,  թե ինչպե՞ս կարող է Իրանի Իսլամական Հանրապետությունը արձագանքել այս հանցագործությանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է մի քանի տարբերակով արձագանքել այս հանցագործությանը։ Քաղաքական առումով կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավորություն։ Որպես առաջին արձագանք, Թեհրանը պահանջել է  Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։ Հնարավոր է, որ այս հանցագործությունը դատապարտվի Անվտանգության խորհրդի նիստում՝ մշտական և ոչ մշտական անդամների կողմից։
Քաղաքական հարթությունում Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից, վտարել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչներին  և կասեցնել կամ դադարեցնել գործակալության հետ համագործակցությունը։   
Թեև Իրանի կարծիքով գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր կողմնակալ և քաղաքական զեկույցներով խաղացել է սիոնիստների և Միացյալ Նահանգների օգտին, Թեհրանը բաց է գործակալության հետ համագործակցության բնույթն ու որակը փոխելու համար։
Տնտեսական առումով Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, որը կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ, մասնավորապես՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններ էներգակիրների փոխանցման գործում։ Հորմուզի նեղուցը մեծ նշանակություն ունի ինչպես  էներգակիրներ արտահանողների, այնպես էլ ներմուծողների համար։
Չնայած Իրանը Հորմուզի նեղուցը փակելու իր իրավունքը չի օգտագործել ռազմական գործողություններին և սպառնալիքներին դիմակայելու համար, սակայն  միշտ ունեցել է այն որպես հզոր գործիք, որից այժմ կարող է օգտվել։
Իրավական առումով, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ՄԱԿ-ի իրավական մարմին հանդիսացող Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ և պահանջել փոխհատուցում։ Միջազգային դատարանն այն կառույցներից է, որը միշտ նախապատվությունը տվել է օրենքին և չի դարձել գործիք գերտերությունների ձեռքում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ԱՄՆ-ի հանցագործությանն արձագանքել նաև ռազմական ճանապարհով։  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և օկուպացված տարածքներում գտնվող բազմաթիվ ամերիկյան բազաները հասանելի թիրախ են Իրանի զինված ուժերի համար, և այդ բազաների դեմ Իրանի ռազմական գործողությունների հավանականությունը նույնպես բարձր է։
Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է թիրախավորել օկուպացված տարածքները և այնտեղ գտնվող կենսականորեն կարևոր օբյեկտները, այդ թվում՝ Դիմոնայի միջուկային կայանը։
Ամփոփելով՝ պետք է ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի վճռականորեն արձագանքելու ամերիկյան հանցագործությանը՝ տարբեր ձևերով և տարբեր չափումներով։ Իրանին շատ ժամանակ չի պահանջվի Միացյալ Նահանգների դեմ պատասխանելու համար։ Եվ ամերիկացիներին մտահոգում է Իրանի ուժեղ ռազմական պատասխանի հավանականությունը։