Աբբաս Քիառոստամի. Մահվան համը և ուրիշ ոչինչ
https://parstoday.ir/hy/radio/iran-i26044-Աբբաս_Քիառոստամի._Մահվան_համը_և_ուրիշ_ոչինչ
Քիառոստամին և նրա նկարած ֆիլմերը աշխարհում Իրանի կինոյի ներկայացուցիչը և Իրանի արվեստի ու մշակույթի դեսպաններն էին: Հիմա էլ շատերը, երբ խոսում են Իրանի կինոյի մասին առաջինը Քիառոստամիի անունն են արտասանում: Ժան Լյուք Գոդարը Քիառոստամիի մասնի ասել է.«Կինոն սկսվում է Դեյվիդ Ուորկ Գրիֆիսով և վերջանում է Աբբաս Քիառոստամիով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2016 15:31 Asia/Tehran

Քիառոստամին և նրա նկարած ֆիլմերը աշխարհում Իրանի կինոյի ներկայացուցիչը և Իրանի արվեստի ու մշակույթի դեսպաններն էին: Հիմա էլ շատերը, երբ խոսում են Իրանի կինոյի մասին առաջինը Քիառոստամիի անունն են արտասանում: Ժան Լյուք Գոդարը Քիառոստամիի մասնի ասել է.«Կինոն սկսվում է Դեյվիդ Ուորկ Գրիֆիսով և վերջանում է Աբբաս Քիառոստամիով»:

Իրանի կինոյի հռչակավոր գործիչ «Աբբաս Քիառոստամիի» մահվան ցավալի ու դառ լուրը ցնցեց ոչ միայն Իրանում ու արտասահմանում բնակվող նրա հայրենակիցներին, այլ նաև մեծ թվով կինոգործիչների ու այդ արվեստի երկրպագուների: Աշխարհի բոլոր լրատվամիջոցները հաղորդելով նրա մահվան լուրը նրա նկարած ֆիլմերն ու այլ ստեղծագործությունները հիշել են որպես աշխարհի կինոյի արժեքավոր գանձերը և նրա մահը համարել են 7-րդ արվեստի անփոխարինելի կորուստ:

«Եվրոնյուզ» լրատվական գործակալությունը Քիառոստամիի մահվան լուրը տեղադրել էր գլխավոր իրադարձությունների սյունակի սկզբում և նրան հիշել էր որպես աշխարհի յուրօրինակ ոճ ունեցող կինոռեժիսոր և «Իրանի կինոյի հայր»: «Նյու Յուր Թայմզ» օրաթերթը հրապարակելով մի ծավալուն զեկույց Քիառոստամիի մասին նրան համարել էր Իրանի և համաշխարհային կինոյի «Գովեստի արժանացած» կինոռեժիսոր:

Քիառոստամիի մահվան մասին տպագրելով մի ծավալուն հաղորդում «Ասոշիետդպրես» լրատվական գործակալությունը նրան համարեց «Իրանի կինոյի պատմության ամենահռչակավոր կինոռեժսորը և գործիչը» և գրեց.«Արվեստի բնագավառում ավելի քան 40 տարի գործունեության ընթացքում նա տասնյակ ֆիլմեր է պատրաստել: Նրա ամենահայտնի ֆիլմը «Կեռասի համը»-ն է, որը նաև արժանացել էր Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին: Մի ֆիլմ, որ նրա համոզմամբ լի էր կյանքի սիրով»:

Ամերիկացի կինոռեժիսոր Մարտին Սքորսիզին արձագանքեց Քիառոստամիի մահվան լուրին ու խոր հարգանքի արտահայտություն կատարեց նրա հիշատակին: «Հոլիվուդ Րիփորթրին» տրամադրած հուշագրության մեջ Սքորսիզին Քիառոստամիին բնութագրել էր որպես «Իսկական ջենտելմեն» և «Մեր ամենալավ արվեստագետներից մեկը»:

«Գարդիան» օրաթերթը հրապարակելով մի հաղորդում արձագանքեց Քիառոստամիի մահվան լուրին և իրանցի անվանի կինոռեժիսորին համարեց աշխարհի ժամանակակից կինոյի հռչակավոր կինոռեժիսորներից մեկը: Այս օրաթերթը, որ 2003թ. Քիառոստամիին անվանել էր ոչ ամերիկացի ամենամեծ կինոռեժիսոր՝ նրա մահվան մասին գրել է.«Խորհրդավոր ու նրբաճաշակ սցենարիստ, մարդկային հարաբերությունների երկրպագու և իրական կյանքից ֆիլմեր նկարող Աբաս Քիառոստամին հեռացել է կյանքից»:

ՄԱԿ-ի իրանական ծրագիրը իր թուիթերյան էջում գրեց.«Միջազգային ընտանիքը խորապես սգում է անվանի կինոգործիչ Աբբաս Քիառոստամիի մահը»:

Աբբաս Քիառոստամին ծնվել է արեգակնային հիջրեթի 1319թ. թիր ամսի սկզբին՝ 1940թ. հունիս ամսին Թեհրանում: Արվեստի ոլորտում նրա առաջին փորձը գեղանկարչության արվեստն է եղել: Մինչև 18 տարեկան, երբ մի գեղանկարչական մրցույթում արժանանում է մրցանակի նա զբաղվում է այդ արվեստով: Համալսարանում նա սովորում է գծագրություն և գրաֆիկա: Ուսումնառության շրջանում ուսման և կյանքի ծախսերը հոգալու համար աշխատանքի է անցնում ավտոտեսչության ոստիկանությունում: Քիառոստամին տարիներ աշխատել է որպես գովազդային գեղանկարիչ և այդ տարիներին գծագրել է գրքերի կազմեր, որմազդեր և առևտրական գովազդ և իսլամական հեղափոխությանը նախորդած տարիներին հեռուստատեսության համար շուրջ 150 գովազդ է պատրաստել:

1348թ./1969թ. երբ Իրանի կինոյի նոր ալիքը սկսվում է Դարյուշ Մեհրջույիի «Ցուլը» ֆիլմով Քիառոստամին օգնում է Թեհրանի Մանուկների ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնում կինոարտադրության բաժնի ստեղծմանը: Նախքան իսլամական հեղափոխությունը Քիառոստամի նկարել է 12 ֆիլմ, որով էլ Իրանի կինոյում հիմնադրեց իրատեսական կինոարտադրության ոճը:

Քիառոստամին այն կինոռեժիսորներից է, ով իսլամական հեղափոխության հաղթանակից հետո չլքեց Իրանը: Նա համոզված էր, որ մնալու որոշումը կայնքում կատարած կարևորագույն որոշումն է եղել: Նա ասում էր, որ Իրանում իր մշտական ներկայությունը և ազգությամբ իրանցի լինելը կինոարտադրության ոլորտում կրկնապատկել է իր կարողությունները: Այդ կապակցությամբ նա ասել է.«Հողում արմատներ ունեցող ծառը եթե տեղափոխեք էլ բերք չի տալու: Եթե նույնիսկ բերք էլ տա այդ բերքն իր հայրենիքում տված բերքի չափ լավ չի լինի: Սա բնության օրենքներից մեկն է: Կարծում եմ եթե հայրենիքս լքեի այդ ծառին կնմանեի»:

«Կեռասի համը» ֆիլմը Աբբաս Քիառոստամիի 1997թ. նկարած ամենահայտնի ֆիլմերից մեկն է, որ արժանացավ կինոգործիչների ու կինոքննադատների դրվատանքին: Այդ նույն տարվա ընթացքում Քիառոստամի արժանանում է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» և Բոստոնի կինոքննադատների միության ամենալավ արտասահմանյան ֆիլմի մրցանակներին: 2004թ. «Թայմ» պարբերականը այդ ֆիլմը անվանել էր Կաննի կինոփառատոնի պատմության 10 բարձրակագ ֆիլմերից մեկը:

Աշխարհի բազմաթիվ կինոփառատոններում Քիառոստամին ներկա է եղել որպես ժուրիի անդամ: Նա նույնպես գործունեություն է ծավալել տարբեր այդ թվում՝ երգահանության, բեմհարդարման, որմազդի, զգեստի գծագրման և ֆիլմի խմբագրման ու նույնիսկ դերասանության և օպերայի գեղարվեստական ղեկավարության ոլորտներում: Բացի այդ Քիառոստամին ճանաչված դեմք է նաև բնության լուսանկարչության ոլորտում: Քիառոստամին նաև հրատարակել է իրանական դասական գրականության մի քանի գրքեր՝ «Հաֆեզը Աբբաս Քիառոստամիի լեզվով» և «Սաադի սեփական անձից գանգատ» անուններով:

Քիառոստամիի լուսանկարչական ցուցահանդեսները կայացել են՝ Իտալիայում, Ճապոնիայում, Բրիտանիայում, Չինաստանում և Իրանի ժամանակակից արվեստների թանգարանում: «Քրիստիս» աճուրդի տանը Քիառոստամիի հավաքածոյի լուսանկարներից մեկը վաճառվել է շուրջ 130 հազար դոլար գնով: Քիառոստամին նաև եղել է Փարիզ և Լոնդոն քաղաքների 2 օպերաների գեղարվեստական ղեկավարը:

Վերջին տարիների ընթացքում Իրանի և աշխարհի տարբեր քաղաքներում Քիառոստամին կազմակերպել է վարպետության դաասընթացներ: Ժամանակին «Ֆրանս Պրես»-ին տված հարցազրույցում նա ասել էր.«Ամեն տարի շուրջ 10 օր տևողությամբ 4 կամ 5 վարպետության դասընթացների եմ մասնակցում և յուրաքանչյուր դասընթացը ինձ համար մեծ երջանկություն է: Մեծ սեր ու ցանկություն ունեմ այս գործում, քանի որ միշտ սիրում եմ օգտագործել ժամերս: Այն դեպքում եմ բավարարված զգում, երբ ուսուցանում եմ այս երիտասարդներին և հավատում եմ, որ այնքանով որ սովորեցնում եմ նրանց այդքանով էլ ինքս եմ սովորում նրանցից»:

Հարցազրույցներից մեկում նա ասել էր.«Բոլոր ֆիլմերում իմ ցանկությունս է ավելի ջերմ ու սիրալիր պատկեր ներկայացնեմ իմ երկրի ժողովրդից»: Նրա մեծ թվով ֆիլմերը, հատկապես կարճամետրաժ ֆիլմերը կարելի է համարել վավերագրական ու պատմողական կինոյի համադրությունը: Այդուհանդերձ վավերագրական ու պատմողական կինոյի համար սահմանումներ չեր հարգում: Նա ասում էր, որ այդ տարիների ընթացքում ջանացել է վերացնել վավերագրական ու պատմողական կինոյի միջև եղած այդ չնչին սահմանագիծն էլ:

Նա ասում էր.«Վատ ֆիլմն այն է ինչ համոզիչ չե, իսկ լավ ֆիլմը համոզիչ է: Համոզիչ ոչ այն իմաստով, որ անպայման պիտի նկատի առնել նրա իրատեսական ոճը: Առաջին պայմանն այն է, որ հանդիսատեսը պիտի համոզված լինի այն ամենում ինչ նրան ենք ներկայացնում»:

Կինոարտադրության մեջ Քիառոստամիի ոճը չի կարելի համեմատել մեկ այլ կինոռեժիսորի հետ: Քիառոստամիի ոճը առկա ժանրերից մեկում տեղավորելը ապարդյուն փորձ կլինի: Քիառոստամին,ով չի հետևեցլ որևէ կինոռեժիսորի կամ գեղարվեստական ոճի և ձեռք բերած չնչին երևացող փորձառություններով գտավ իր ուղին, քայլ առ քայլ ստեղծեց իր ուրույն ոճը: Նրա արվեստը հասարակության մեջ առկա իրականությունների արտացոլումն էր, որոնք անցնել են նրա ակնոցների հաստ ապակիներից, որպեսզի հանդիսատեսը տեսնի հասարակական հարաբերությունների թաքնված կողմերը:

Քիառոստամին իր տեսախցիկը համադրում էր ժողովրդի տեսադաշտի հետ, որպեսզի տեսագրի կյանքի այն անկյունները, որոնց ճաշակում է ժողովուրդը և ինչքան, որ հնարավոր էր ֆիլմի ռիթմը համադրում էր իրական կյանքում հնչող երաժշտությանը:

Աբբաս Քիառոստամիի նկարած ֆիլմերում չկան գերմարդկային գործեր կատարող հերոսներ: Նա մտածված կերպով իր ֆիլմերում օգտագործում էր ոչ պրոֆեսիոնալ դերասանների և հենց այս երևույթը կանխում էր անիրական դերակատարությունները: Հանդիսատեսն էլ ոչ թե ինչ-որ գեղեցկադեմ կամ հռչակավոր դերասան այլ Աբբաս Քիառոստամիի ֆիլմը դիտելու համար էր կինոդահլիճ գնում և դեռ շարունակելու է գնալ:

Մարդը նրա դիտանկյունից երազանքներ ու կարիքներ ունեցող հասարակական էակ է, ով իր կարիքները հոգալու և երազանքներին հասնելու համար մյուսների հետ շփվելու կարիք ունի: Մանուկներն ու նրանց կյանքը նրա զբաղմունքների գլխավոր բաժինն էին կազմում: Անպատճառ չե, որ Մանուկների ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնի համար նրա ստեղծած գործերը այդ կենտրոնի ամենաանմոռաց ստեղծագործություններն են եղել:

Աբբաս Քիառոստամիի ստեղծագործությունների յուրահատկությունները կարող ենք ամփոփել նրանց իրատեսական, պարզ և միևնույն ժամանակ բարդ ու նույնպես մարդկային հոգով ու կյանքով գերված լինելու փաստով: Ադրիան Մարտինի պես կինոքննադատներ նրա ստեղծագործությունների ոճը երկրաչափական եմ համարում. ճիշտ նկարած տեսարանների զիգզագ գծերի և իրական կյանքի ու աշխարհի ուժերի հարաբերության նման: Իր նկարած ֆիլմեր ոլորապտույտ ճանապարհներում տեղ գտած հետադարձ կադրերը հանդիսատեսի միտքը խոհրդանշական կերպով ուղղորդում են դեպի նրա նախկին ֆիլմերը:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո նա ստեղծել է 29 ֆիլմ: Նա ստեղծել է մնայուն ֆիլմեր ինչպես՝ «Կեռասի համը», «Հղորդում», «Ընկերոջ տունը ու՞ր է», «Կյանք և ուրիշ ոչինչ», «Ձիթենիների տակ»: Նա միջազգային կինոփառատոներում արժանացել է շուրջ 100 հեղինակավոր մրցանակների:

Իրանի կինոյի համար Աբբաս Քիառոստամին այն միակն էր, ով ճանապարհ հարթեց դեպի միջազգային կինոփառատոներ ու հիմադրեց այն ժամանակաշրջանը որտեղ Իրանի կինոն ու մարդկային կինոն դարձան հոմանիշներ: Նրա «Ընկերոջ տունն ու՞ր է» ֆիլմից վերցված ոլորապտույտ ճամապարհում պատկերված մանկության տեսարանը տարիներ շարունակ Իրանի անունն էր հիշեցնում: Իհարկե այս պատկերը սկիզբն էր վերջին մի քանի տասնամյակներում Իրանի կինոյի հաջողության շուրջ ծավալվող բանավեճերի ու քննարկումների:

Մինչև Ասղար Ֆարհադիի ձեռք բերած հաջողություններն ու նրա ստեղծագործությունները, Աբբաս Քիառոստամին ինքը միայնակ կրում էր Իրանի կինոյի համաշխարհային կինոգործչի համբավը: Մարդ, ով անկախ միջազգայնորեն ճանաչված կինոգործիչների հետ ունեցած համագործակցությունից, ողջ աշխարհում ուներ հետևորդներ, ովքեր ազդված նրա ֆիլմերից կյանքի պարզ ընթացքի հետևորդներ էին: Նրա ֆիլմերն ու ստեղծագործությունների ոճը ոչ միայն Իրանում, այլև իրենց հետքերն են թողել Թուրքիայի, Ճապոնիայի ու նույնիսկ Ամերիկայի պես երկրների կինոարտադրության հոսանքին ընդդիմացող ստեղծագործությունների վրա:

Նրա ընկերների ու հարազատների խոսքով, չնայած որ նախքան վիրահատությունը ֆիզիկական գովելի վիճակում չեր գտնվում, սակայն դեռ շարունակում էր գործել ու ճամբորդել: Մինչև այն ժամանակ, երբ երկարատև հիվանդությունից և անցկացրած մի քանի վիրահատություններից հետո երկուշաբթի թիր ամսի 14-ին՝ հուլիսի 4-ին Փարիզի հիվանդանոցներից մեկում հրաժեշտ տվեց կյանքին:

Բռնությամբ ու տենդից այրվող տարիներին նա խոսեց կյանքից: Իրանի կինոյի բազմաթիվ կինոգործիչներ հետևում էին Քիառոստամիին: Աբբաս Քիառոստամիի անժամանակ ցնցեց ու անակնկալի բերեց բոլորին: Նրա ֆիլմերից մեկը այսպես է կոչվում՝ «Կյանքը շարունակվում է»: Այո այժմ կյանքը շարունակվում է, սակայն նրա տեղը թափուր է ու այդպես էլ թափուր կմնա: Թողնտա հիշատակը միշտ վառ մնա բոլորի սրտերում: