Իրանում ցուցահանդեսային արդյունաբերությունն ու արտահանումների զարգացումը
https://parstoday.ir/hy/radio/iran-i75779-Իրանում_ցուցահանդեսային_արդյունաբերությունն_ու_արտահանումների_զարգացումը
Թեհրանում ԻԻՀ-ի արտահանումային կարողությունների միջազգային 2-րդ ցուցահանդեսի ( Iran Expo 2017 ) առիթով ձեզ ենք ներկայացնում այդ կապակցությամբ պատրաստված մասնավոր մի հաղորդում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 07:04 Asia/Tehran

Թեհրանում ԻԻՀ-ի արտահանումային կարողությունների միջազգային 2-րդ ցուցահանդեսի ( Iran Expo 2017 ) առիթով ձեզ ենք ներկայացնում այդ կապակցությամբ պատրաստված մասնավոր մի հաղորդում:

ԻԻՀ-ի արտահանումային կարողությունների միջազգային 2-րդ ցուցահանդեսը ( Iran Expo 2017 ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը՝ 4 օր տևողությամբ կազմակերպվեց Թեհրանում: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը բերեցին 500 ներքին գերազանցիկ արտահանողներ և աշխարհի 43 երկրներից, այդ թվում Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Թուրքիայից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Իրաքից, Սիրիայից, Թանզանիայից, Տաջիկստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Հունգարիայից ու Էմիրություններից 600 առևտրականներ: Ցուցահանդեսի մասնակիցներն իրենց արտադրանքները ներկայացրեցին 12 խմբերում:

ԻԻՀ-ի արտահանումային կարողությունների միջազգային 2-րդ ցուցահանդես

 

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը ցուցահանդեսի բացման հանդիսության ժամանակ անդրադառնալով երկրի տնտեսության ծաղկման ուղղությամբ ցուցահանդեսների կայացման կարևոր ու ազդեցիկ դերակատարության, ասաց. «Այս պահին երկրում գիտության ու արդյունաբերության բնագավառում ցուցահանդեսային 20 կենտրոնական ու մեծ կետեր գոյություն ունեն, որոնք արդյունաբերական արտադրանքների ու գիտական հետազոտությունների ներկայացման համար կարևոր կենտրոններ են համարվում»: Նա միևնույն ժամանակ հայտարարեց. «Ամեն տարի Իրանում ավելի քան 320 ցուցահանդեսներ են կազմակերպվում և երկրի գիտական ու արդյունաբերական արտադրանքները ներկայացվում են աշխարհի 60 կետերում: Իրանն ակտիվ մասնակցություն ունի աշխարհի շատ կարևոր էքսպոներին ու երկրի գործարարներն այդ ցուցահանդեսներում ներկայացնում են Իրանի երիտասարդության ընդունակությունները»:

Այսօր առևտրի աշխարհում մարքեթինգի ու կապեր հաստատելու կարևոր միջոցներից մեկը ցուցահանդեսներ կազմակերպելն եւ դրանց մասնակցելն է: 2004 թվականին մարքեթինգի նպատակով կապի միջոցի դասակարգման կապակցությամբ գերմանական ընկերությունների տնօրենների շրջանակում իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն ցուցահանդեսին մասնակցությունը և ուղղակի վաճառք ու մարքեթինգ իրականացնելը քարոզչական այլ միջոցների այդ թվում գովազդի, ինտերնետի, քարոզչության ու հասարակական կապերի համեմատությամբ առավել գերակայություն են վայելում: Հետևաբար շատ երկրներում ընկերություններն իրենց նպատակների իրագործման ուղղությամբ մարքեթինգի լավագույն միջոցը համարում են ցուցահանդեսի մասնակցելն, այնպես որ օրինակի համար ԱՄՆ-ում ընկերությունների քարոզչական բյուջեի 14 տոկոսը հատկացվում է ցուցահանդեսին մասնակցությանը:

Ցուցահանդեսը կարելի է կենդանի քարոզչություն համարել: Դրանք այնպիսի վայրեր են, որտեղ առք ու վաճառքի շղթայի բոլոր օղակներն, այսինքն արտադրողը, ցրողը, սպառողը ու արտադրանքը՝ լինի դա ապրանք կամ ծառայություն հարմար վայրում ու ժամանակում հավաքվում են իրար շուրջ և առևտրական գործարք իրականացնելով իմաստավորում են իրենց մասնակցությունը: Ցուցահանդեսը նաև տեղեկությունների փոխանակման, գիտության ու արդյունաբերության վերջին նորություններին ծանոթանալու, տեխնոլոգիայի փոխանցման ու նաև մի տարածաշրջանի կամ մի երկրի տարբեր բնագավառներում ունեցած կարողությունների ու առաջադիմության ցուցադրման վայրն է: Աշխարհի շատ երկրներում ցուցահանդեսի կազմակերպումը ներքին ու միջազգային մակարդակում առողջ մրցակցության ենթահող պատրաստելուց բացի նաև հետապնդում է արտահանումների ընդլայնման ու աշխարհի տարբեր երկրների շուկաներ դուրս գալու նպատակը: Այդ պատճառով էլ ցուցահանդեսներին ներկա լինելն ու դրանց մասնակցելը համարվում է արտադրության գովազդման ազդեցիկ միջոցներից մեկը:

 

Այսօր ցուցահանդեսն ու դրա կազմակերպմանը հանգեցնող աշխատանքների ընդհանրությունը ներկայացվում է ցուցահանդեսային արդյունաբերություն անվան ներքո: Սրանից առաջ արդյունաբերությունն օգտագործվում էր նախանյութերում որոշ փոփոխություններ մտցնելու և դրանք մարդկային առօրյա կյանքում օգտագործվելու հնարավորություն ունեցող ապրանքի վերածելու իմաստով: Սակայն այսօր կառավարման ու ծրագրասարքային բոլոր այն հնարքները, որոնք անհրաժեշտ միջոցների օգնությամբ ու կառուցողական տեսակետներից օգտվելու եկամուտ ստեղծելու հնարավորություն ունեն արդյունաբերություն են կոչվում: Կատարված քննարկումներն ապացուցում են, որ ցուցահանդեսային արդյունաբերությունն աշխարհի տնտեսության մեջ տարեկան առնվազն 300 միլիարդ դոլար ֆինանսական շրջանառություն է ապահովում:

Վերջին տասնամյակներում Իրանի տնտեսության զարգացումներն իրենց ազդեցությունն են թողել բազմաթիվ ու տարաբնույթ ցուցահանդեսների կազմակերպմամբ ու դրանց տնտեսական գործարարների մասնակցությամբ: Մինչև նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը տարեկան միայն մեկ միջազգային առևտրական ցուցահանդես և հազվադեպ պարագաներում Թեհրանում մի քանի ցուցահանդեսներ էին կազմակերպվում, որոնց ներքին արտադրողների մասնակցության բաժինը շատ չնչին էր: Արտասահմանյան մասնակիցների խոշոր մասն էլ այն ընկերություններն էին, որոնք Իրանում սպառման մեծ շուկա ունեին, հետևաբար իրենց տաղավարներում ներկայացված ապրանքների մեծ մասը սպառողական բնույթի ապրանքներ և կամ թեթև արդյունաբերության արտադրանքներ էին:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից չորս տասնամյակ անց այսօր երկրում արդյունաբերության, հանքերի, գյուղատնտեսության ու ծառայությունների տարբեր բնագավառներում հարյուրավոր ներքին ու միջազգային ցուցահանդեսներ են կազմակերպվում: Ցուցահանդեսներում ներկայացված իրանական արտադրությունների որակի ու օգտագործված տեխնոլոգիայի մակարդակն այնպես է, որ արտասահմանցի մասնակցողները ձգտում են իրանական ցուցահանդեսներին մասնակցել ներդրումային արտադրանքներով, արդյունաբերական սարքավորումներով և կամ այնպիսի ապրանքներով, որոնց նմուշն իրանական ներքին շուկայում հազվադեպ է նկատվում:

 

Իրանում շատ ցուցահանդեսներ փորձագիտական տեսքով ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում կազմակերպվում են սննդամթերային արդյունաբերության, գորգի, հյուսվածքեղենի, կաշվի ու հագուստի, փայտի արդյունաբերության, տան կահույքի, ձեռարվեստի, առողջապահական արտադրանքների, բժշկական սարքերի, շինարարական արդյունաբերության, հանքերի ու պետրոքիմիայի բնագավառներում: Արդյունաբերության բաժնում նկատի առնելով Իրանում արդյունաբերական-արտահանումային արտադրանքների բազմազանությունը երկրի ցուցահանդեսային սրահների խոշոր մասը հատկացվում են իրանցի արտադրողներին ու ընկերություններին: Այս ոլորտում իրանցի արդյունաբերողների հաջողությունը պատճառ է դարձել, որ վերջին ավելի քան երկու տասնամյակներում արդյունաբերության բաժնում աճն իրանական 1370-ական թվականների սկզբի առավելագույնը մեկ միլիարդ դոլարից իրանական 1393 թվականին բարձրանա ավելի քան 30 միլիարդ դոլարի: Դա ի տես այն բանի, որ շրջափակումների գոյությունն առևտրական գործարքներ կնքելը բարդացրել էին իրանցի արտահանողների համար:

Ցուցահանդեսների բնագավառում իրականացված մյուս աշխատանքներից կարելի է հիշատակել բարձր տեխնոլոգիաների հետ կապված նոր արդյունաբերության ու արտադրանքների ցուցահանդեսների կազմակերպումը: Վերջին տարիներին Իրանի արտարժութային եկամուտի որոշ բաժինը գոյացել է Իրանում գիտահեն ընկերությունների զարգացման ու աճի հետևանքով: Այսօր Իրանում գոյություն ունեն գիտահեն 3000 ընկերություններ, որտեղ աշխատում է ավելի քան 86 հազար մարդ: Դրանք աշխատանք են տանում բիոտեխնոլոգիայի, նանոտեխնոլոգիայի, օպտիկայի ու ֆոնոտիկի, պոլիմերների, կերամիկի, մետաղների ու կամպոզիտների, համակարգչային ծրագրերի, էլեկտրականության, էլեկտրոնիկայի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների,տարրալուծարանային սարքերի արտադրման, առաջնակարգ դեղերի, բժշկական սարքերի, ավիատիեզերքի, նոր էներգիաների, նավթի, գազի, պետրոքիմիայի ու զտման և առևտրականացման ծառայությունների բնագավառներում:

Իրանում նանոտեխնոլոգիայի ու գիտահեն ընկերությունների աճը

 

Մինչ այսօր գիտահեն ընկերությունների բնագավառում բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվել, որոնցից կարելի է հիշատակել, Բիոտեխնոլոգիայի միջազգային ցուցահանդեսը, Տեխնոլոգիայի ու նորարարության միջազգային ցուցահանդեսը, Ռոբոքափի մրցությունները, Կապի և տեղեկատվության միջազգային ցուցահանդեսը, Նանոտեխնոլոգիայի միջազգային ցուցահանդեսը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ու թվայնացված մեդիայի ցուցահանդեսը, Նոր ու վերականգնվող էներգիաների, օպտիմալացման ու խնայողության ցուցահանդեսն ու ի վերջո Էլեկտրոնիայի, համակարգի ու էլեկտրոնային առևտրի ցուցահանդեսը:

Այս ցուցահանդեսների նպատակն է եղել տեխնիկական, գիտական ու տեխնոլոգիական փոխանակումների իրականացումը: Նման ցուցահանդեսներ կազմակերպելով փորձ է կատարվում գիտական ընկերություններին ու երկրի տեխնոպարկերի պատասխանատուներին ծանոթացնելով այդ բնագավառում միջազգային ընկերությունների կարևոր նվաճումներին, իրանական արտադրանքներն արտահանման համար ներկայացնել այլ երկրների շուկաներին: Վերջին երեք տարիների ընթացքում տեխնոպարկերում հաստատված ընկերություններն իրենց արտադրանքներն այլ երկրների շուկաներում վաճառելով կարողացել են ավելի քան 500 միլիոն դոլար եկամուտ ունենալ:

Միջազգային ասպարեզում գիտահեն ծառայությունները տարեկան ավելի քան 1500 միլիարդ դոլար շահ են բերում արտահանողներին: Իրանի տնտեսական ծառայությունների բաժինը վերջին տարիների ընթացքում Իրանի ՀՆԱ-ում ավելի քան 50 տոկոս աճ է ունեցել: Ծառայությունների բաժնի մեջ են մտնում փոխադրությունը, տեխնիկական ու ինժիներական ծառայությունները, առևտրական ու տուրիստական ծառայությունները, բանկային ծառայություններն ու ապահովագրությունը: Գիտահեն ծառայությունների բնագավառում էլ Իրանում բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվել, որոնցից կարելի է հիշել Փոխադրության ու քաղաքային ծառայությունների միջազգային ցուցահանդեսը, Առողջապահության, ապահովության ու շրջակա միջավայրի միջազգային ցուցահանդեսը և Հանրախանութների ու դրանց ցանցերի սարքավորումների միջազգային ցուցահանդեսը: Նման ցուցահանդեսները կարող են երկրի ծառայության բաժնի հնարավորություններն ու կարողությունները ծանոթացնել աշխարհին ու հատկապես ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ ԻԻՀ այցելող տնտեսական պատվիրակություններին և կամ արտասահմանցի այցելուներին: