Քաղաքակրթության, տոկունության ու արժանապատիվ մարդկանց երկիր` Քերմանշահ
Մի քանի օր առաջ, Իրանի արևմուտքում տեղի ունեցավ երկրաշարժ, ոը մեծ ցավ պատճառեց Իրանի ժողովրդին ու աշխարհի տարբեր երկրներում մարդիկ իրենց ցավակցությունը հայտնեցն այս կապակցությամբ: Աշունն արդեն ավարտին է մոտենում, իսկ եղանակն Իրանում դեռևս ամառային է: Տեղումները սակավ են եղել: Սակայն լեռնաին շրջաններում եղանակը ցրտել է և այս օրերին մարդիկ ավելի շատ կարիք ունեն իրար կողքի լինելու ու մի բաժակ թեյ խմելու
: Նախորդ կիրակի օրը նույնպես սկսվեց այն գեղեցիկ հույսով, որ անձրև կտեա: Մարդիկ իրենց տներոմ հանգստանում էին, երեխաները խաղում էին, իսկ ընտանիքի անդամներն իրար շուրջ նստած զրուցում էին: Ժամը 11:48 րոպեին գետինը չկարողացավ դիմանալ այս երջանկությանը և սարսափելի զայրացած ցնցվեց ու շատերին կլանեց: Ցնցումն արձագանքեց Դալահու, Արոլե, Դալախանի և Շահու լեռներում: Այդ ժամանակ երկինքը նայում էր երկրին ու տեսավ երեխանեին ու այն սարսափելի քամին, որ աշնանը հրավիրեց խաղաղության: Սակայն ոչ հողը ոչ քամին չմիացան երկնքին ու ամեն ինչ ոչնչացավ: Հայր, մայր, սեր, երազ, մանկություն: Ամեն ինչ վերացավ ու երկինքն ավերակների մեջ փնտրում էր լուսավոր, ջերմ ու կանաչ ապագա: Երկինքը տխրել էր ու մինչև առավոտ սարսափահար նայում էր գետնին: Նույնիսկ նրա արցունքներն էին չորացել:
Նոյեբեի 12-ին, Քերմանշահ նահանգի Ազգալե նահանգում և Իրան-Իրաք սահմանամերձ շրջանում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7.10 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով 435 մարդ սպանվեց, 781 մարդ վիրավովեց: Երկրաշարժը տեղի ունեցավ 11 կմ խորության վրա և ցնցումները զգացվեցին Իրանի հյուսիսում և հարավում: Ցնցումները ցգացվեցիբն նաև Թուրքիայի հարավ-արևելյան ամսերում, Քուվեհյթում և Սաուդյան Արաբիայի հյուսիսում: ԱՅն համարվեց 2017թ ամենասարսափլի երկրաշարժը: Սպանվածների ուվիրավորների մեծ մասը Ղասրե Շիրին, Սարե Փոլե Զահաբ և Սալաս բաբաջանի քաղաքներից էին: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին հազաևավոր տներ ու մեծ վնասներ կրեցին ենթակառուցվածքները: Որոշ աղբյորների համաձայն` առնվազն 70 հազար մարդ բնակարանի կարիք ունի:
Իրանի Քերմանշահ նահանգը գտնվում է Զագրոս լեռան ստորոտին: Քերմանշահն ունի պատմական կարևոր նշանակություն: Շուրջ 9000 տարի առաջ, մոլորակի տաքացման հետևանքով, մարդիկ հենց Քերմանշահում թողեցին քարանձավը և սկսեցին ապրել բաց տարածքներում: Առաջին անգամ Քերմանշահում են արտադրել հում խիճ և այն օգտագոծել բնակարանաշինութան ու արդյունաբերության մեջ: Իսկ նոր քարե դարի ժամանակաշրջանում առաջին գյուղը ձևավորվել է հնեց այստեղ: Քերմանշահի բնակիչները նաև առաջինն են եղել, որ հայտնաբարել են կավը: Նրանք նաև եղել են առաջին մարդիկ, որ զբաղվել են արդյունաբերությամբ: Իսկ ապացույցն այն բազմաթիվ իրերն են, որ հայտնաբերվել են Քերմանշահում:
Սասանյանների ժամանակաշրջանից մնացած բազմաթիվ կոթողներ, որոնցից ամենակարևորը Թաղե Բոստանն է, դարձել են Քերմանշահի խորհրդանիշը: Թաղե Բոստանը Սասանյանների ժամանակաշրջանի քարե արձանագրություն է, որը հայտնաբերվել է Քերմանշահի հյուիս-արևմտյան շրջանում: Այս հավաքածուի վաղեմությոնը հասնում է մինչև երրորդ դար և ունի պատմական ու գեղավեստական մեծ նշանակություն: Այստեղ կարելի է տեսնել Արդեշիր երկրորդի, Շափուր երկրորդի գահակալության ժամանակաշրջանների նախշեր, և մի քանի փահլավերեն արձանագրություններ:
Բիսթունի քարե արձանագրությունները մնացել են Աքեմենյան ժամանակաշրջանից: Դրանք գտնվել են Քերմանշահ քաղաքում, Բիսթոն լեռան ստորոտին: Այս քարե արձանագրություններն աշխարհի ամենահին պատմանական վկայություններից են, որոնք խոսում են Աքեմենյան թագավոր Դարիուշի հաղթանակի մասին: Այս կոթողը 2006թ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
11-րդ դարում, Սելջուկների ժամանակաշրջանում, Քեմանշահը եղել է քրդաբնակ շրջանների ամենագլխավոր քաղաքը: Իսկ Ղաջարների ժամանակաշրջանում վերականգնել է իր քաղաքային ձևը, հայտնվելով հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք խաչմերուկում, Իրաքի հարևանությամբ, գտնվելով Քարբալայի և Նաջաֆի ճանապարհին: Այն շատ կարևոր քաղաք է համարվում: Քերմանշահը կարևոր դեր է կատարել ԻԻՀ սահմանադրական շարժման ժամանակ: Իսկ առաջին և երկրորդ աշխարհամարտերից հետո քաղաքը գրավվել ու պատերազմներից հետո ազատագրվել է: Քերմանշահը շատ կարևոր դեր կատարեց նաև Իրան-Իրաք պատերազմի ժամանակ: Իրաքի պատերազմն Իրանի դեմ մեկնարկեց Քերմանշահ նահանգում և հենց այստեղ էլ ավարտվեց: Իսկ Քերմանշահի բնակիչները մշտապես հերոսաբար կռվել են թշնամու ուժերի դեմ:
Քերմանշահն Իրանի գյուղատնտեության կենտրոններից է: Նահանգի տնտեական ամենախոշոր եկամուտը գոյանում է գյուղատնտեսությունից: Քերմանշահը գտնվում է մետքասի ճանապարհի վրա և եղել է քուրդ ցեղի ամենակարևոր բնակավայրերից: Այն համարվում է քաղաքակրթության օրրան, որովհետև այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ հազարմյա բնակարաններ:
Հավելենք, որ հուլիսի 27-ին Իրանում նշվում է Քերմանշահի տոնը, որպես քաղաքակրթության օրրան:
Երբ երկրաշարժի լուրը տարածվեց Իրանում, ժողովուրդն ի ցուցյ դրեց իր ողջ հնարավորությունը` տուժածներին օգնելու համար: Այս մարդկանց աջակցությունն ինչ որ չափով կարողացավ մխիթարել Քերմանշահի ժողովրդին:
Իրանի մեծարգո առաջնորդն իր ելույթում կարևորեց աղետից տուժածներին բազմակողմանի հոնավարությունը: Դրանից հետո Իրանի Կարմիր մհաիկի կազմակերպության, բարեգործների և ընդհանրապես իրանցների ջանքերը կրկնապատկվեցին: Վերջին օրեի ընթացքում, հասարակական ակտիվիստները սոցիալալկան ցանցերի միջոցով մարդկանց հորդորել են օգնություն ցուցաբերել տուժածներին: Հատկապես գնահատելի են արվեստագետների ու մարզիկների օգնությունները: Նրանց կողմից տարբեր հավաքներ կազմակերպելն ու մարդկանցից օգնություն խնդրելն այդ քայլերից են եղել: Քիանուշ Ռոսթամին, ով Ռիոյի օլիմպիադայի ծանրամարտի բաժնում արժանացավ ոսկե մեդալի, աճուրդի հանեց իր մեդալը` տուժաներին օգնելու համար: Այս կապակցությամբ իր ուղերձում նա ասում է. "Մեկ անգամ ևս երկրի սիրտը շարժվեց ու իրենց հարազատներին կորցրած միլիոնավոր մարդիկ սգի նստեցին: Այս շրջանի աննկուն կանայք ու տղամարդիկ, ովքեր պատմության ընթացքում եղել են Իրանի մասինիկը և մշտապես պաշտպանել երկրի անվտանգությունը: Այսօր նրանք ծանր վիճակում են հայտնվել և հույս ունեն, որ մարդիկ իրենց կօգնեն":
Պարալիմպիկ խաղերի նետաձգության բաժնի կրկնակի չեմպիոնուհի Սարե Ջավանմարդին նույնպես դիմեց նույն քայլին և աճուրդի հանեց իր ոսկե մեդալը: Իր ուղերձում նա ասում է. "Պարտքս համարեցի ինչպես մյուս մարզիկները, օգնել տուժածներին և որոշեցի մաս կազմել այս համաժողովրդական շարժմանը, որի նպատակն է թեթևացնել երկրաշարժից տուժածների ծանր բեռը":

Վերջում պետք է ասել, որ չի կարելի անտարբեր նստել ու լինել դիտորդի դերում:
Երբ որևէ տեղում հողը ցնցվում է, ցնցվում են նաև բոլոր մարդկանց սրտերը, աշխարհի որ մասում էլ որ լինեն: