Իրանի իսլամական հեղափոխության հարատևության գործոնները
https://parstoday.ir/hy/radio/iran-i83659-Իրանի_իսլամական_հեղափոխության_հարատևության_գործոնները
Այս օրերին Իրանում նշվում է իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը: Հեղափոխություն, որը կարողացավ դիմագրավել բոլոր սադրանքներին և շարունակել իր ուղին: Այսօր Իրանի իսլամական հեղափոխությունը մոտ քառասուն տարեկան է և շարունակում է իրականացնել այն նպատակները, որ դրված են իր առջև: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 15:34 Asia/Tehran

Այս օրերին Իրանում նշվում է իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը: Հեղափոխություն, որը կարողացավ դիմագրավել բոլոր սադրանքներին և շարունակել իր ուղին: Այսօր Իրանի իսլամական հեղափոխությունը մոտ քառասուն տարեկան է և շարունակում է իրականացնել այն նպատակները, որ դրված են իր առջև: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ:

 

Շուրջ 39 տարի առաջ, Իրանի ժողովուրդն աննկարագրելի կամքով վերջ դրեց Փահլավիների դինաստիայի գոյությանը: Դրանից հետո Իրանը թևակոխեց պատմության նոր փուլ: Իրանի իսլամական հեղափոխությունը հիմնվելով մարդկային վեհ գաղափարների վրա, մինչ այժմ դիմագրավել է բազմաթիվ սադրանքների ու սպառնալիքների, քանի որ Իրանի թշնամիները չէին ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ Իրանի իսլամական հեղափոխության նպատակն է  ձևավորել ազատ ու անկախ հասարակություն: Այդուհանդերձ, իսլամական հեղափոխությունը, սկզբում իմամ Խոմեյնու, իսկ հետագայում Այաթոլլահ Խոմենեիի առաջնորդությամբ, անցավ փոթորիկների միջով ու բազմաթիվ ճնշումներին ու սահմանափակություններին դիմագրավելուց հետո, շարունակում է  գոյատևել մինչ օրս: Իրանի իլամական հեղափոխության ուղին ցույց  է տալիս, որ իսլամական հանրապետության զարգացումը միշտ եղել է բարձր ցուցանիշներով, ինչը պայծառ ապագա է խոստանում Իրանի ժողովրդին: Հեղափոխության տեսաբաններից Քրին Բրինթոնը, <Չորս հեղափոխությունների անալիզ> գրքում նշում է. <Հեղափոխությունները մի օր սկսվում են ու մի օր ավարտվում>: Նրա խոսքերով, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հեղափոխություններն ունեն այդ ընդհանրությունը: Բրինսթոնի տեսության համաձայն, յուրաքանչյուր հեղափոխության հաղթանակից հետո սկսվում է խանդավառության ժամանակը, որը նա կոչում է <Հեղափոխության մեղրամիս>: Դա այն ժամանակն է, երբ ձևավորվում է  նոր համակարգը: Սակայն այդ մեղրամիսը շատ արագ է ավարտվում և գալիս են կամ չափավոր, կամ ծայրահեղական իշխանություններ, իրենց հետ բերելով հակասություններ, ինչն էլ ոչնչացնում է  հեղափոխության գաղափարները: Այս տեսակետից, հեղափոխությունները հասարակության մեջ թունդ վայրիվերումների արդյունքն են: Այսինքն դրանք աննորմալ երևույթ են և հասարակությունը վերադարձնում են նախկին վիճակին: Շատերի համար այսօր հետաքրքիր է, արդյոք Իրանի իսլամական հեղափոխությունը նույնպես այդպիսին է եղել, և եթե ոչ, որոնք են այն գործոնները, որոնց հիման վրա այս հեղափոխությունը գոյատևել է: Անշուշտ, աշխարհի չորս հեղափոխությունները, յուրաքանչյուրն իր հերթին փոխեցին իրենց

 

հասարակությունները և ազդեցին նաև այլ երկրների վրա: Սակայն շատ փորձագետներ համոզված են, որ Իրանի իսլամական հեղափոխությունը և՛ երևութապես, և՛ իր ազդեցության ու մնայուն լինելու առումով, շատ յուրահատուկ է ու դրա ազդեցությունն ավելի ու ավելի է ընդլայնվում, դուրս գալով Իրանի աշխարհագրական սահմաններից ու օրինակ ծառայելով նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում: Դրանից բացի, այս հեղափոխությունը նաև ժողովրդական շատ շարժումների պատճառ է դարձել: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ գրել է.<Չպետք է կասկածել, որ Իրանի իալամական հեղափոխությունը տարբերվում է մյուս հեղափոխություններից և՛ երևութապես, և՛ ձևավորվելու պատճառների և՛ շարժառիթի առումով>: Իսկ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասում է, որ հեղափոխության խոսքն արդար խոսք է, ինչի պատճառով հեղափոխությունը շարունակել է գոյատևել: Նա հեղափոխությունը նմանեցնում է առողջ ու ամուր ծառի, նշելով, որ այն աճում է  պարարտ հողում, հետևաբար ունի առողջ ճյուղեր, տերևներ և ունենալու է առողջ պտուղներ: Առաջնորդի խոսքերով. <Այս հեղափոխությունը միանգամյա օգտագործման հեղափոխություն չէր: Այն ինչ կատարվել է աշխարհում հեղափոխության անվան տակ, ավելի շատ եղել է հեղաշրջում, հակառակ ԻԻՀ հեղափոխության: Իսկ ճշմարտությունն այդպիսին չէ: Ճշմարտությունը մնայուն է>:

 

Իրանի իսլամական հեղափոխությունը կարողացավ կրոնից ներկայացնել գործունյա պատկեր, աշխարհին ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել կրոնական հավատալիքներն ու ուսմունքները՝ անհատական, քաղաքական ու հասարակական ոլորտներում և ի ցույց դնել կրոնի ուժը, որպես օտարների դեմ պայքարի ու մարդկության հարատևման գործոն: Իսլամական հեղափոխությունը կրոնը ներկայացրեց որպես քաղաքական երևույթ ու մշակութային գործոն: Իսկ Իրանի առաջնորդը հեղափոխության առաքելությունն ավելի ամրապնդեց: Ներկա դրությամբ, Իրանում գործում է Ֆաղիհի իշխանությունը, որն իսլամական ինքնության խորհրդանիշն է և պահպանումէ  հեղափոխությունը վտանգներից ու շեղումներից: Իմամ Խոմեյնու արդարամիտ ղեկավարությունը և այնուհետև Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությունը ցույց տվեցին, թե որքան կարևոր է Ֆաղիհի իշխանությունն իսլամական հեղափոխության ճանապարհին: Իմամ Խոմեյնուց հետո, անցած քառորդ դարում, Այաթոլլահ Խամենեին կառուցողական ռազմավարությամբ տնօրինեց իսլամական հեղափոխության զարգացման ուղին: Այս տարիների ընթացքում, Իրանի առաջնորդը կարողացավ պահպանել Իրանի ազգային ուժը քաղաքականության ու անվտանգության ոլորտում և նպաստել Իրանի պաշտպանական ուժի և դիմադրողական տնտեսության զարգացմանը: Դա հնարավոր եղավ մերժելով օտարների իշխանությունը և հավատարիմ մնալով հեղափոխության արժեքներին: Իրանի առաջնորդը կարողացավ մեկը մյուսի հետևից հաղթահարել դժվարություններն ու սադրանքները և ամրապնդել հեղափոխության ձեռքբերումները: Իրանի իսլամական հեղափոխության շարունակական լինելու գործոններից  է նաև այն, որ այս հեղափոխությունը ներդաշնակ է մարդու աստվածային էության հետ: Այաթոլլահ Խամենեիի ասելով. <Միլիոնավոր մարդկանց սրտերը մի ուղղությամբ տանելը սովորական գործ չէ: Նա, ով խոսում է  մարդու էությունից ու Աստծուց, գիտի, որ բոլոր էությունները դեպի Նա են ուղղվում: Աստծո ուժն է, որ կարողանում է բոլոր սրտերն առաջնորդել մի ուղղությամբ: Մինչև այսօր, հեղափոխությունը պաշտպանող ժողովուրդը ոչ միայն չի պակասել, այլ ավելի է հզորացել: Ու բնության ու ժամանակի անցումը չկարողացավ մարել հասարակական ալիքը: Այն ճշմարտությունը, որ հենված է մարդու էության վրա, օրեցօր ավելի է լուսավորվում: Շատ կարևոր էր նաև հեղափոխության բարոյական կողմը:

 

Այս կապակցությամբ, ֆրանսիացի  հայտնի գրող Միշել Ֆուկոն ասում է. <Հավաքական կամքը մինչև այսօր աչքի համար տեսանելի չէր: Ես անձամբ կարծում էի, որ հավաքական կամքն ինչպես հոգին կամ Աստծուն, հնարավոր չէ տեսնել: Սակայն Իրանում մենք ականատես եղանք հավաքական կամքի: Հավաքական կամքը, որը մեր տեսություններում ներկայացվում է  որպես ընդհանուր տեսություն, Իրանում վերածվեց բացարձակ իրականության>:

Իրանի իսլամական հեղափոխությունը, որպես մշակութային ու գաղափարական հեղափոխություն, կարողացավ Իրանը ներկայացնել որպես միակ կրոնական ժողովրդավարության փորձ: Պետք է ի նկատի ունենալ, որ ժողովրդավարությունն իսլամի հիմքերից է: Իսլամն ի հայտ է եկել մարդկանց առաջնորդելու համար, ուստի դրա նպատակն է փրկել մարդկանց: Իսլամը շատ է կարևորում ժողովրդի ներկայությունը՝ սահմաններն ու իրեն պաշտպանելու հարցում և դա համարում է  առաջնահերթություն: Այս առանձնահատկություններն իսլամական հեղափոխության ընթացքում ի հայտ բերեցին ժողովրդական միասնություն և պատճառ դարձան, որ մարդիկ անզիջում և կայուն քայլերով շարունակեն իսլամական հեղափոխության ուղին, ողջ աշխարհում գրավելով այն մարդկանց սրտերը, որ խփում են կրոնի ու իսլամի համար: Դրա շնորհիվ, այս հեղափոխությունը շարունակեց իր գոյությունը թե տարածաշրջանում և թե աշխարհում: