Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում(3)
https://parstoday.ir/hy/radio/iran-i86137-Գիտական_հեղափոխությունը_և_գիտության_արտադրության_շարժումն_Իրանում(3)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամական ուսուցումներում գիտության արդյունավետության հայեցակարգին: Հրավիրում ենք Ձեզ հետևել հաղորդմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 15:41 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամական ուսուցումներում գիտության արդյունավետության հայեցակարգին: Հրավիրում ենք Ձեզ հետևել հաղորդմանը:

 

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Շարունակում ենք  «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում» հաղորդաշարը: Եթե հիշում եք, նախորդ ծրագրում խոսեցինք իսլամ կրոնում գիտության կարևոր դերի մասին: Ղուրանում կան բազմաթիվ այաներ, որոնք ապացուցում են, որ այս կրոնում գիտությունն ու գիտելիքը շատ կարևոր տեղ են զբաղեցնում:  Ղուրանը մարդկանց հրավիրում է  կրթվել և գիտելիք ձեռք բերել, միևնույն ժամանակ մտածել արարչագործության ու աստվածային այաների գաղտնիքի մասին:Խոսեցինք նաև այն մասին, որ իսլամական ուսուցումներում գիտությունը և գիտելիքը հնարավորություն են ստեղծում շփվել Աստծո հետ, սակայն միևնույն ժամանակ, գիտելիքը, որը հնարավորություն է  տալիս խավարից դեպի լույս դուրս գալ, կարող է մարդուն շեղել ճիշտ ուղուց: Այլ խոսքով, գիտությունը նման է երկսայր սրի, որը կարող է  ծառայել անձի և հասարակության բարեկեցությանը, սակայն մյուս կողմից կարող է նաև  անձի ու հասարակության կործանման պատճառ դառնալ: Իսլամի տեսանկյունից, այն գիտությունը, որ ծառայում է  մարդկանց ու հասարակությանը, ինչպես նաև աշխարհի բարօրությանը, օգտակար գիտություն է: Այս ծրագրում կխոսենք հենց այդ տեսակ գիտության մասին: Ընկերակցեք մեզ:

Օգտակար գիտություն

 

 

Իսլամի տեսանկյունից, այն գիտությունը, որը չունի օգուտ, նպատակահարմար չէ:  Նույնիսկ կրոնի մեծամեծները նման գիտությունից Աստծո մոտ են ապավեն փնտրել: Որոշ աղբյուրների համաձայն, մի օր մզկիթ մուտք գործելիս, Աստծո մարգարեն տեսավ, որ հավատացյալները պտտվում են մի մարդու շուրջը: Երբ նա հարցրեց թե ով է  այդ մարդը, նրան պատասխանեցին, որ նա մի  իմաստուն մարդ է: Մարգարեն հարցրեց. Իսկ դա ինչ է, պատասխանեցին. Ալլամե: Ով է  Ալլամեն, հարցրեց նա և լսեց պատասխանը. Նա ամենատեղեկացվածն է արաբական գերդաստանի, նրանց վերաբերող իրադարձությունների մասին, խավարամտության ժամանակաշրջանի  և արաբական բանաստեղծությունների մասին: Մարգարեն պատասխանեց. "Այս ամենը գիտելիք է , որը չի վնասում գիտությանը և գիտնականին էլ որևէ օգուտ չի տալիս": "Գիտությունը հիմնված է երեք սյուների վրա` ամուր պատվիրան, արդար վճիռ, կայուն ավանդույթ: Եվ դրանցից բացի, որևէ բան արդեն ավելորդ է". հավելեց նա:  (Իմամ Խոմեյնի 40 հադիս):

 

Այս հադիսը կարելի է ընկալել այն տեսանկյունից, թե ինչ վերաբերմունք ունի իսլամը գիտության նկատմամբ: Այն ասում է, որ գիտությունը նախ պետք է լինի օգտակար և այս օգտակարությունը վերոնշյալ երեք առանձնահատկություններով է բնորոշվում: Որոշ հադիսներում ասվում է, որ մարդը պետք է ձեռք բերի օգտակար գիտություն: Իսլամի առաջնորդներից իմամ Ալին ասում էր, որ լավագույն գիտությունն այն գիտությունն է, որն օգտակար է: Դիմելով իր որդուն` իմամ Հասան Մոջթաբային, նա ասում էր ."Այն գիտությունը, որն օգուտ չունի, չի կարող բարի լինել: Եվ այն գիտությունը, որի սովորելն անհրաժեշտություն չէ, անօգուտ է": Իսկ իսլամի մարգարեն ասում էր,  առաքինի մարդկանց առանձնահատկություններից է այն, որ նրանք ականջ են դնում օգտակար գիտությանը: Իսլամի առաջնորդներից իմամ Բաղերն ասում է , որ այն գիտությունը, որն օգտակար է, ավելի ուժեղ է 70 հազար հոգևորականներից: Իսկ որոշ աղբյուրներում ասվում է, որ այն գիտությունից, որից որևէ օգուտ չկա,  պետք է ապաստանել Աստծո մոտ:

 

Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում էր, որ մարդն ունի երեք դիրք և երեք աշխարհ: Առաջինը հանդերձյալն է, անհայտը,  հոգևորը և բանականությունը, երկրորդը քավարանն է և միջին աշխարհը, իսկ երրորդը երկիրն ու նահատակության աշխարհը: Իմամի մեկնաբանությամբ, դրանցից յուրաքանչյուրն ունի  իր հատուկ դաստիարակությունն ու համապատասխան գործողությունը: Օգտակար գիտությունը այս երեք խմբերն էլ պարունակում է , իսկ դրանք բոլորն իրենց մեջ կրում են աստվածային առաքյալները: Առաջին դիրքում գիտությունն է` սուրբ էության բացարձակ ճշմարտությամբ, անհայտ աշխարհը, մարգարեներն ու նրանց դիրքը, ներշնչանքն ու աստվածային գիրքը, որ ուղարկվել է և նրան մարգարեներից հետո հարում են փիլիսոփաներն ու իմաստունները: Երկրորդ դիրքը գիտությունն է  և բարոյական իմաստություն ձեռք բերելու ողղությունը: Աստվածային մարգարեներից բացի, դրան հարում են բարոյականության գիտնականները, բարոյախոսները, մաթեմատիկոսներն ու իմաստուն մարդիկ: Երրորդ տեղը գիտությունն է դաստիարակության վերաբերյալ, ֆիղը և շփվելու քաղաքավարությունը և դրան, աստվածային մարգարեներից հետո, հարում են ֆաղիհները:

Երբ գիտությունը շաղախվում է հավատքի հետ, դառնում է օգտակար գիտություն, ինչն ընդունված է իսլամի կողմից: Օգտակար գիտությունը ներկայացնում է մեկ այլ տեսակետ, որը չի ընդունում, որ գիտության մեջ գոյություն ունի երկակիություն և դա չի բաժանում կրոնական ու ոչ կրոնական գիտության խմբերի: Այս կապակցությամբ, իսլամի փիլիսոփաներից Մորթեզա Մոթահարին սխալ է համարում գիտությունը կրոնական ու ոչ կրոնական խմբերի  բաժանելը: Նա նշում է , որ դա թյուրիմացություն է  առաջացնում, քանի որ ըստ երևույթին, ստեղծում է  սխալ կարծիք, թե ոչ կրոնական  գիտությունները իսլամի հետ որևէ առնչություն չունեն: Նա ասում է. «Իսլամի տեսակետից, յուրաքանյուր գիտություն, որն օգտակար է և անհրաժեշտ իսլամական հասարակության համար, կրոնական գիտություն է  համարվում: Այս տեսակետի համաձայն, գիտությունն ու հավատքն անքակտելի են և իսլամական հասարակության երկու թևերն են` աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում փրկվելու համար»:

Մորթեզա Մոթահարիի կարծիքով, իսլամական հասարակության մեջ գիտությունը մեկնաբանվում  է երկու ձևով: Առաջինը ժամանակակից գիտությունն է, որն ուսուցանվում  է համալսարաններում  և իսլամական գիտությունը, որն ուսուցանվում  է կրոնագիտական կենտրոններում:  Այս վերաբերմունքը պատճառ դարձավ, որ այս երկու գիտություններն ընթանան իրենց առանձին ճանապարհներով և երբեմն դուրս գան իրար դեմ: Ժամանակակից գիտությունների ու իսլամական գիտությունների բախումը ցույց է տալիս, որ կրոնական գիտության հակառակորդների ու համախոհների միջև վեճը գալիս է նրանից, որ ավանդական ու ժամանակակից գիտությունների միջև կան տարաձայնություններ: Իսկ այս բանավեճում օգտակար գիտության իմաստը հիմք է հանդիսանում կրոնական գիտության մեջ ոչ կրոնական գիտության ինտեգրման համար: Եվ այս իմաստը կարող է պատճառ դառնալ, որ դրանք իրար դեմ կանգնելու փոխարեն, համագործակցեն: Մոթահարին չընդունելով այն փաստը, որ ոմանք դեմ են ժամանակակից գիտությունները սովորելուն, ասում է, որ ժամանակակից  գիտությունները պետք  է սովորեն և' կանայք և' տղամարդիկ: Նա հավելում է, որ ոչ մի կասկած չկա, որ գիտությունն ինքն իրենով չի կարող երախշավորել հասարակության երջանկությունը: Հասարակությունը կարիք ունի հավատքի ու կրոնի: Ինչպես որ եթե հավատքի հիմքում ընկած չլինի գիտությունը, այն չի կարող օգտակար լինել : Ըստ նրա, իսլամը ոչ անկրոն իմաստուն է  ուզում և ոչ էլ տգետ հոգևորական: Իսլամը գիտությունը ձեռք բերելու հարցում մեծ ճկունություն է  ցուցաբերում և անհրաժեշտ է համարում ամենուր գիտություն ստանալը: Իսլամում ասվում է. "Գիտություն փնտրեք, եթե նույնիսկ այն լինի Չինաստանում": Այս մասին ասվում  է նաբավիական հադիսում: Իսկ ինչու Չինաստան, որովհետև իսլամի ի հայտ գալու ժամանակ Չինաստնաը համարվում էր անհավատության վայր, որը շատ հեռու էր և իսլամի մարգարեն այս օրինակով ցանկանում էր ասել, թե որքան կարևոր է գիտություն ձեռք բերելը: Իմամ Ալին Նահջօլբալաղեում ասում է. "Իմաստությունը հավատացյալի  կորուստն է: Ձեռք բեր այն, թեկուզ կեղծարարներից": Իսլամի տեսակետից, յուրաքանչյուր գիտնականից կարելի է սովորել, անկախ նրանից, թե նա որտեղ է ապրում, ինչպիսի կրոնի է հավատում, ինչ քաղաքական հայացքներ կամ ինչ բնավորություն ունի: Իսկ որպեսզի պատասխանենք այն հարցին, թե ինչու է իսլամն այսքան ճկունություն ցուցաբերում գիտություն ստանալու հարցում, պետք  է իմանանք, թե ինչ է օգտակար գիտությունը: Օգտակար գիտությունն ասում է, որ գիտությունն այն ժամանակ է օգտակար, երբ գիտության ու գիտնականի միջև գոյություն ունի ներդաշնակություն: Այսինքն գիտությունն այն ժամանակ է օգտակար, եթե գիտնականը հավատացյալ լինի ու գիտություն ձեռք բերի Աստծուն հավատալով: Իմամ Սադեղն ասում է. «Նա, ով գիտություն է  ձեռք բերում  հանուն Աստծո, և այն սովորեցնում ուրիշներին, բարձր է գնահատվելու երկնային արքայունթյան  մեջ: Նրա մասին ասելու են, որ հանուն Աստծո սովորեց ու հանուն Աստծո գործի անցավ ու Հանուն Աստծո կրթեց":

Օգտակար գիտությունը հիմնված է հասարակության կարիքի վրա: Այս տեսակետի մեջ գիտությունը ենթարկվում է հասարակության կարիքին: Մորթեզա Մոթահարին ասում էր, որ հասարակության փոփոխություններն ու դրա խնդիրները նոր կարիքներ են ստեղծել հասարակության համար և անհրաժեշտ դարձրել կրթություն ստանալը: Այսօր աշխարհի վիճակն ու հասարակության կարիքները փոփոխվել են: Եվ այդ գործերից ոչ մեկը չի կարող այսօրվա աշխարհի հետ ներդաշնակ լինել, եթե չլինի գիտություն և կրթություն: Ուստի համալսարանն իսլամական հասարակության մեջ  պետք  է ապահովի մարդկանց կարիքները:

Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք այն մասին, թե գիտությունն ինչիպիսի դերակատարություն է  ունեցել իսլամական մշակույթի ու քաղաքակրթության ձևավորման մեջ: