Նոյեմբեր 03, 2018 16:43 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Երևանում ԻԻՀ դեսպանը հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հինգշաբթի օրը կայացած ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամանակ Իրանի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին փոխանցեց միջազգային շրջանակներում ԻԻՀ-ի հետ ՀՀ-ի բարեկամական, սերտ ու բարիացակամ համագործակցության կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի երախտագիտությունը և երկու երկրի միջև ապագա համագործակցությունների, նաև տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման կապակցությամբ մտքեր փոխանակեց:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպել ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ:

--------------------

ՀՀ Ազգային ժողովը, ինչպես նախատեսված էր, դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Սա 2-րդ ընտրությունն էր, որի արդյունքում վարչապետ այդպես էլ չընտրվեց, ինչը նշանակում է, որ գործող Ազգային ժողովը պետք է իրավունքի ուժով արձակվի:Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:«Այս առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ: Արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում վարչապետ չընտրելու համար: ԱԺ-ը կարձակվի իրավունքի ուժով, եթե վարչապետ չընտրվի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ ԱԺ-ը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում հոկտեմբերի 24-ին: Իր պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի դեկտեմբերի սկզբին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու մասին հրամանագիրը։

--------------------

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին։

Մանուկյանը համարում է, որ ճիշտ կլիներ, եթե ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեցին 2019 թվականի գարնանը։

--------------

Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2017 մայիսի 2-ից նշանակվել էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցն ամենայն հավանականությամբ ներառված կլինի նոյեմբերի 8-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում:

---------------

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող խոսել իր անունից։

Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Բոլթոնի այն գնահատականին, թե վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցով։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ ԼՂ-ի հարցով ցանկացած լուծում ընդունելի պիտի լինի Հայաստանի և ԼՂ-ի ժողովուրդների համար:

ՀՀ վարչապետի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա և նրա ղեկավարած կառավարությունը այնքան էլ մեծ հույսեր չեն կապում ԼՂ-ի հակամարտության կարգավորման հետ և նման հայտարարությունները միայն նպատակ ունեն Հայաստանի ու ԼՂ-ի հասարակական կարծիքի մոտ թեժ պահել ԼՂ-ի հակամարտության թեման: Ջոն Բոլթոնը Հայաստան կատարած այցի ժամանակ նաև տեղեկացրեց հակամարտության կողմերին սպառազինության վաճառքի առաջարկի մասին: Դա ի տես այն բանի, որ ամերիկացի դիվանագետի միջամտողական հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ զենքի շուկան բաց շուկա է, սակայն այս պահին ԱՄՆ-ից զենք գնելու անհրաժեշտություն չի նկատվում:

----------------------

Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում գումարվեց ԻԻՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 6-րդ եռակողմ նստաշրջանը:

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանը կարելի է դիտել համատեղ ապագային ուղղված երեք երկրների հեռանկարային համագործակցությունների շրջագծում: Իրականության մեջ եռակողմ այդ նիստը կարելի է քննարկել տնտեսական զուգամերձությունը դեպի քաղաքական զուգամերձություն առաջնորդելու ջանքերի շրջանակներում: Այս նստաշրջանը հնարավորություն ստեղծեց, որպեսզի պատմական ու կրոնական ընդհանրություններից բխող առիթները ծառայեցվեն հօգուտ երեք երկրների ժողովուրդների զարգացման, առաջադիմության, բարօրության ու անդորրի: Բացի այդ եռակողմ ձևաչափով այդ հանդիպումը կարող է լավ հիմք ստեղծել տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցությունների շրջագծում հարաբերությունների ընդլայնման համար:

----------------------------

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևը մի հրամանագրով պարտականություններն իրականացնելու հարցում թերանալու պատճառով պաշտոնից հեռացրեց այդ երկրի փոխվարչապետ և գյուղատնտեսության ու ջրային ռեսուրսների նախարար Զաեր Միրզաևին:

Շավքաթ Միրզիոյևն Ուզբեկստանի գլխավոր դատախազին հրահանգեց քննարկել գյուղատնտեսության ոլորտում օրենքի ոտնահարման պարագաները:

Տաշկենդի իշխանություններին կապված աղբյուրներ Զաեր Միրզաևի պաշտոնազրկումը  կապում են ցորենի ցանքսի ու ջրոռոգման հարցում թերացումներին: Դա ի տես այն բանի, որ որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են Ուզբեկստանի փոխվարչապետը պաշտոնից հեռացվել է գյուղացիների հետ ոչ-պատշաճ վերաբերմունքի պատճառով: Սոցիալական ցանցերում նույնպես լուրեր են տարածվել այն մասին, թե Զաեր Միզաևը պաշտոնից ազատվել է գյուղացիներին վիրավորելու և նրանց պարագային կիրառած զարմանալի պատիժների պատճառով: Վերջերս Միրզաևը ջրոռոգման հարցում թերանալու պատճառով բամբակագործության մի ֆերմայի աշխատողներին պարտադրել էր ժամերով մնալ ջրով լցված մի կանալում: Պատժի գործադրման ընթացքում ամբողջ ժամանակ նա կանգնած է եղել նրանց գլխի վերևում և նրանց թերացման համար հանդիմանել է:

--------------------------

Ուզբեկստանում ատոմակայանի կառուցման մասին Մոսկվայի ու Տաշկենդի միջև միջուկային ոլորտում համագործակցության պայմանագիրն ուժի մեջ մտավ:

Այս պայմանագիրը 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայում ստորագրել էին երկու երկրի պաշտոնատարները: Ասվում է, որ այս ատոմակայանի շահագործմամբ Ուզբեկստանը շուրջ  3 միլիարդ 700 միլիոն խմ գազ է խնայելու:

Այս պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին որ Շավքաթ Միրզիոյևի կառավարությունը համաշխարհային կառույցներում ներգրավվելու ուղղությամբ զորաշարժի է ենթարկել իր բոլոր հնարավորությունները: Ավելի վաղ Ուզբեկստանը տարածաշրջանային ու համաշխարհային համագործակցությունների ուղղությամբ մեծ քայլեր է վերցրել: Ատոմակայանի կառուցումը  կարժենա 11 միլիարդ դոլար:  «Ռուսատոմ» պետական ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը մայիսին Տաշկենդում հայտարարել էր, որ այդ ընկերությունը մտադիր է Ուզբեկստանում կառուցել երկու բլոկանոց ամենաարդիական ատոմակայաններից մեկը: