Նոյեմբեր 05, 2018 01:58 Asia/Yerevan

Որպես ազերիախոս տարածքի մի մաս՝ Թավրիզի երաժշտությունը, ինքնատիպ է ու գեղեցիկ: Աշուղական երաժշտությունը միախառնված է ազերիների էությամբ, և փաստորեն, Ատրպատականի երաժշտությունը զարգացել ու շարունակվել է աշուղների շնորհիվ: Այս զրույցի ընթացքում խոսելու ենք ազերիների աշուղական երաժշտության մասին:

Ժողովուրդների բանահյուսությունը վաղեմի անցյալ ունի և արտացոլում է նրանց պատմության առավել կարևոր դեպքերը, դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները: Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում  փոփոխվել, զարգացել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից: Երաժշտությունը ֆոլկլորի կարևորագույն մասն է կազմում: Հասարակությունների և էթնիկ ցեղերի երաժշտությունն ուսումնասիրելը սոցիալական և մշակութային գիտելիքների ոլորտում երաժշտության ուսումնասիրության մաս է կազմում և այդ իմաստով այս գիտելիքը մարդաբանության ու երաժշտագիտության համադրություն է համարվում:

Ատրպատականում ժողովրդական երաժշտական արվեստը հայտնի է աշուղական երաժշտություն անունով, որը մեծ դիրք է զբաղեցնում բանահյուսության մեջ: Աշուղները երգի ձևով մատուցում են սեփական բանաստեղծությունը՝ այն զուգորդելով ավանդական կամ ինքնաստեղծ մեղեդու հետ, որևէ երաժշտական գործիքով ինքն իրեն նվագակցելով: Ատրպատականի շրջանի աշուղները ազերի լեզվով գեղեցիկ բանաստեղծություններ են երգում իրենց հայրենի տարածքների ու հերոսների սխրանքների մասին:

Իրանի թուրքերի շրջանում նախաիսլամական շրջանից աշուղներ են եղել: Թեհրանում Իրանի ազգային թանգարանում և Փարիզում գտնվող Լուվրի թանգարանում Էլամական շրջանի պատմության բաժնում մթա. Երկրորդ հազարամյակին պատկանող նվագիչների փոքրիկ արձաններ կան, որոնք աշուղների նման կանգնած դիրքում են, նվագարանն իրենց կրծքին պահած: Այդ արձանիկները հուշում են աշուղական արվեստի անցյալի մասին: Աշուղները որպես իրենց ժողովրդի ցավը, հերոսություններն ու կյանքի դեպքերը պատմող իմաստուններ վայելում էին ժողովրդի հարգանքը:

Ազերիների մոտ աշուղները հայտնի են նաև Օզան և Բախշի անուններով: Չորրորդ դարի երաժիշտ Աբդոլղադեր Մարաղեին և 13-րդ դարում ապրող Սեֆիեդդին Արմավին համաշխարհային համբավ են վայելում և մեծ դեր են ունեցել ազերի երաժշտության գիտական սկզբունքները մշակելու հարցում:

Հնարավոր չէ հստակ թվական հայտնել թուրքերի շրջանակում աշուղական արվեստի առաջացման համար, սակայն կարելի է ասել, որ այդ արվեստը եղել է այդ ցեղի գոյության սկզբից: Պատմական փաստերի համաձայն, աշուղական արվեստը զարգացել է դարերի ընթացքում: Այն բանաստեղծության, երաժշտության, նվագարանի ու խմբային պարի ամբողջություն է: Չնայած իր վաղեմությանը, այս արվեստը դեռ ողջ է: Իրանի, Թուրքիայի, նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում և մինչև անգամ Չինաստանում տարածվել է այս արվեստը: Աշուղական արվեստով են զբաղվել նաև հայերը, վրացիներն ու այլ ազգերը:

Աշուղներին կարելի է Ատրպատականի ամենակատարելագործված արվեստագետները համարել: Որովհետև նրանք թե հեղինակում են բառերը, թե ստեղծում են երաժշտությունը և թե նվագարանի ընկերակցությամբ մատուցում ժողովրդին: Աշուղների գործը սիրուց է բխում: Սիրելը մարդկանց ամենամեծ ու ամենաբարոյական արվեստն է: Աշուղներն այդ սերն արտացոլում են երաժշտության լեզվով:

Աշուղը երգահան երաժիշտ է: Նրա ինքնությունը կատարելագործվում է իր նվագարանով: Աշուղներն իրենց երգերում ու մեղեդիներում արտացոլում են իրենց և իրենց ժողովրդի զգացմունքները, պահանջները, սերը, տառապանքն ու համոզումները և դրանք փոխանցում են սերունդներին:

 Աշուղական կատարումները Ատրպատականի տարբեր շրջաններում տարբեր են լինում: Դա սովորաբար նկատելի է երաժիշտների խմբում: Որոշ շրջաններում, այդ թվում Թավրիզում ու Ղարադաղում աշուղներն իրենց արվեստը ներկայացնում են դափ, բալաբան ու զուռնա նվագող երաժիշտների մասնակցությամբ: Ատրպատաականի որոշ շրջաններում աշուղ երաժիշտը գերադասում է միայնակ և իր նվագարանի ընկերակցությամբ երգել իր տաղերը:

Չնայած ազերի աշուղական երաժշտությունը մոտ է իրանական երաժշտության դասթգահներին և որոշ դեպքերում անգամ նույնն են, սակայն այդ երկու երաժշտությունները չափազանց տարբեր զգացողություններ են առաջացնում մարդու մոտ:Ատրպատականի աշուղական երաժշտությունը լի է հերոսության ու խիզախության զգացմունքով: Իսկ իրանական երաժշտությունը միստիկական է: Ատրպատականի երաժշտությունը նույնպես լինում է տխուր ու միստիկական, սակայն այն լսելով հույսի ու աշխուժության զգացողություն է առաջանում:

Ատրպատականի աշուղներն իրենց երգը երգում են կանգնած և սովորաբար թուրքերին հատուկ զգեստով: Երբեմն հանդիսատեսի մոտ ոգևորություն առաջացնելու համար աշուղը տարբեր շարժումներ է կատարում: Աշուղներն իրենց սազերը լարում են իրենց ձայնային տոնաժը նկատի առնելով: Նրբաձայն աշուղը իր սազը լարում է իր ձայնին համապատասխան  և նույնպես է վարվում  թավաձայն աշուղը:

Ատրպատականի աշուղական երաժշտությունը կարելի է երեք մասերի բաժանել՝ երկար, կարճ և միջին տևողությամբ մեղեդիներ: Երկար երաժշտությունները թավ ձայն են պահանջոմ, իսկ կարճ երաժշտոթյունը նուրբ ձայն է պահանջում: Վարպետ աշուղների կարծիքով երկար երգերը չեն հոգնեցնում կատարողին, սակայն կարճ երաժշտությունների կատարումը դժվար լինելով, հոգնում են աշուղները:

Ատրպատականի աշուղների հեքիաթները երկու խմբի կարելի է բաժանել: Էպիկական հեքիաթներ )Դադե Ղուրղուդ) )Ղաչաղ նաբի) )Քուրօղլին ու Շահ Իսմայիլը) : Ժողովրդի մոտ այդ հեքիաթները հերոսական հեքիաթներ են ճանաչված: Իսկ հեքիաթների երկրորդ խումբը լիրիկական է, այդ թվում կարելի է նշել) Ասլին ու Քյարամը), «Աբբաս Գուլգեզը), )Աշուղ Ղարիբն է Շահ Սանամը) և (Թահերն ու Զոհրեն):

Էպիկակական հեքիաթներում աշուղները խոսում են պատմության զոռբաների դիմաց իրենց ցեղի հերոսների խիզախությունների ու մղած պայքարի մասին և այդ հերոսների անունից ժողովրդի երազանքները կապում են նրանց ճակատագրի հետ: Հեքիաթներն ավելի գրավիչ դարձնելու համար սիրային բնույթ են տալիս հեքիաթին:

Լիրիկական հեքիաթները լի են սիրով ու գորովանքով, զարմանքով ու ափսոսանքով և աշուղն իր սազով ու ձայնով ունկնդրին տանում է երևակայական աշխարհ: Այս հեքիաթներում սերը սրբազան է և սիրեցյալին հասնելու համար սիրահարը պետք է հաշտվի դժվարությունների հետ և անգամ չսարսափի իր կյանքը զոհելուց:

Անցյալում աշուղների մոտ «Բաղլամա» կամ «Դիշմա» անունով մի սովորություն կար:  Այդ սովորույթի համաձայն, աշուղները մրցում էին հեքիաթասացությամբ, որը սովորաբար օրեր էր տևում: Ի վերջո հաղթող էր ճանաչվում ավելի շատ բանաստեղծություններ ու տաղեր մտապահած աշուղը և որպես հաղթության նշան նրան էր փոխանցվում մրցակցի սազը: Ներկայիս այդ սովորույթը չի պահպանվել Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում, սակայն Թուրքիայում դեռ շարունակվում է:

Իրանի Արևելյան ու Ատրպատական նահանգներում աշուղների սազերը միևնույն են, սակայն Արևմտյան Ատրպատականում և Ուրմիայի մոտակայքում լարերն ավելի քիչ են:

Աշուղական երգերն ու հեքիաթները, ժողովրդական տաղերը,  բալլադները, բայաթիներն ու օրօրները դեռ տարածված են Իրանի Ատրպատականի շրջաններում, հատկապես ցեղախմբերի մոտ:

 

 

Պիտակ