Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին, սկսելով Հայաստանից:
Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Իրանի հետ հարաբերությունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին:
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
«Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Մենք մշտապես լիակատար աջակցություն ենք ցուցաբերել համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկեր պետությունների միջև: Մեզ համար շատ էական է, որ շարունակվեն ավանդական, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ: Հայաստանը գործընկեր պետությունների հետ հարաբերություններում մշտապես ուղղորդվել է այդ հարաբերությունները զարգացնել զուտ երկկողմ քաղաքական-տնտեսական շահերից ելնելով: Հարաբերությունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին: Իրանի հետ փոխգործակցությունը չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին»,-ասաց Նազարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է իր կարևորագույն առաքելությունը. գործընկեր պետությունների հետ իրականացնում է թափանցիկ և անկաշկանդ քննարկումներ՝ մի կողմից կարևորելով Հայաստան-Իրան փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ նաև նշանակություն տալով մեր գործընկերային հարաբերություններին մյուս գործընկերների հետ:
Նազարյանը նշեց, որ Իրանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին հետևում են, դա Հայաստանի համար կենսական խնդիր է: Մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների, նաև այդ գործընթացում ներգրավված այլ գործընկեր-պետությունների հետ: Նա վստահեցրեց, որ Հայաստանը ներկայացնում է իր մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փորձում են բաց երկխոսության միջոցով խոսել այն զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ ստեղծված իրավիճակի արդյունքում:
----------------------------------
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»,- հայտնել է Պեսկովը:
Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ սկսելու Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց։ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից:
---------------------
Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրը ,որ անասնաբուժության ոլորտում երկու երկրի համագործակցության խորացման նպատակով այցելել է Հայաստան, չորեքշաբթի օրը հանդիպել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների և սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր:
Հանդիպման ժամանակ Իրանի անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրն անդրադառնալով վերջին չորս տարիների ընթացքում ավելի քան վեց հազար տոննա հայկական մսամթերքի Իրան արտահանմանը, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել այդ ծավալի մեծացման և օգտագործելով Իրանի՝ որպես տրանզիտ երկրի հնարավորությունները, այլ երկրներ հայկական մսամթերքի արտահանման համար:
Նա հույս է հայտնել ,որ այդ համագործակցությունները կնպաստեն երկու բարեկամ և հարևան երկրների բազմակողմ հարաբերությունների ընդլայնմանը:
-----------------------------
«Իրանական հասարակությունը և քաղաքական ղեկավարությունը ունեն իմունիտետ և սովոր են պատժամիջոցների տակ ոչ միայն ապրել, այլ նաև զարգանալ»,- նկատել է արևելագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսելով ԱՄՆ նախաձեռնած պատժամիջոցների պարագայում Իրանում ստեղծվելիք հնարավոր խնդիրների մասին:
-------------------------------
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվեց քաղբանտարկյալների պաշտպանության նիստը:
Այս նիստի ընթացքում մի խումբ իրավապաշտպաններ, քաղբանտարկյալների հարազատներ, փաստաբաններ ու կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքեցին Ադրբեջանում քաղաքացիների և մասնավորապես քաղբանտարկյալների իրավունքների ոտնահարումը շարունակվելու դեմ:
Այս շրջագծում Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնն ու Կալանավորների ընտանիքների հարցերի համադրման կենտրոնը տեղեկացրել են անօրինական կալանավորումների քանակային աճի մասին: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանում այն կալանավորները, որոնց կալանքի տակ պահվելու ժամկետն ավարտվում է դեմ են առնում անօրինական քայլերի և քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների խոշոր մասը զրկված է փաստաբան ունենալու հնարավորությունից: Այս պահին Ադրբեջանում գործում են շուրջ 20 քրեակատարողական հիմնարկներ ու կալանավայրեր և ասվում է, որ այդտեղ պահվում են 160 քաղբանտարկյալներ:
Ադրբեջանում քաղաքական որոշ շրջանակներ տեղեկացնում են այդ երկրում քաղաքական հալածանքների նոր շրջան սկսվելու մասին: Վերջին շաբաթվա ընթացքում բերման ենթարկվելով կալանավորվել են սոցիալական ցանցերի, նաև կուսակցական առնվազն 20 ակտիվիստներ և Ալիևի իշխանության քննադատներ: Այս անընդունելի իրավիճակն այն պայմաններում է Ադրբեջանում շարունակվում, երբ այդ երկրի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է Գյանջա քաղաքի երկու քաղաքացիների սպանվելու մասին: Ֆամիլ Ալի Աքբարովը և Ռուստամ Ռիզաևը Գյանջայի հավատացյալներից էին, որոնք սպանվեցին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Այս կապակցութույամբ ադրբեջանցի իրավապաշտպաններից մեկը քննադատեց ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո կառավարության ընդդիմադիր ուժերին հալածելու Ադրբեջանի պետական անվտանգության վարչության քայլը:
Օքթայ Գոլալիևն ասել է. «Ազգային անվտանգության վարչությունը ահաբեկչի անվան ներքո սպանում է ընդդիմության ներկայացուցիչներին և քանի դեռ ժամանակ երբ քաղաքական կուսակցությունները շարունակում են լռել այս հարցի կապակցությամբ, նրանք կսպանեն ընդդիմադիր ցանկացած քաղաքացու»:
-----------------------------
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունն այդ երկրի արտաքին պարտքի գումարը մինչև այս տարվա հուլիսի վերջը 9 միլիարդ 600 միլիոն 200 հազար դոլար հայտարարեց:
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց. «Մինչև 2017 թվականի հուլիսի վերջը Ադրբեջանի արտաքին պարտքը 7 միլիարդ 172 միլիոն 600 հազար դոլար է եղել, ինչն այդ երկրի ՀՆԱ-ի 18,9 տոկոսն է կազմել»:
Ադրբեջանի արտաքին պարտքի մասին պաշտոնական թվերը հայտարարվում են այն դեպքում, երբ ոչ-պետական ԶԼՄ-ներն ու նույնիսկ տնտեսական փորձագետները հղում կատարելով Արժույթի միջազգային հիմնադրամին Ադրբեջանի արտաքին պարտքի ընդհանուր գումարը 22 միլիարդ 566 միլիոն դոլար են գնահատել: Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարության համաձայն Ադրբեջանի արտաքին մարդագլուխ պարտքը 2302 դոլար է:
Ադրբեջանի արտաքին պարտքն ընթացիկ տարի կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 54,7 տոկոսը և Ադրբեջանը տնտեսական այդ ցուցանիշում զիջում է Ռուսաստանին, Ղազախստանին, Մոլդավային, Բելառուսին, Վրաստանին ու Հայաստանին:
Ադրբեջանն իր արտաքին վարկերն գլխավորապես ստացել է Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Իսլամական զարգացման բանկից, Եվրոպայի վերակառուցման ու զարգացման բանկից և Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունից: