Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին՝ սկսելով Հայաստանից:
Աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերին:
Հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոնթազերին նշեց, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների միջև ձևավորված և փոխադարձ հարգանքի վրա խարսխված ջերմ, բարեկամական հարաբերությունները փոխադարձ վստահության այնպիսի միջավայր են ստեղծում, որը թույլ է տալիս առկա իրավապայմանագրային բազայի հենքի վրա անկեղծ երկխոսության մթնոլորտում քննարկելու դատախազությունների միջև գործակցությունը խորացնելու հեռանկարները, իրավական փոխօգնության ոլորտում, հանցավորության դեմ համատեղ պայքարում առաջացող աշխատանքային խնդիրների լուծման կառուցակարգերն ու միջոցները:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես համոզվածություն հայտնեց, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության նոր փուլի մեկնարկ կդառնա և կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ստորագրեցին ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երևանում և Թեհրանում: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը:
------------------------
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին:
Հանդիպման ժամանակ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանը կարեւորել է ՀՀ Քննչական կոմիտեի եւ Հայաստանում Իրանի դեսպանության հետ ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրն իր հերթին բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների քննչական մարմինների միջեւ իրավական օգնության, ինչպես նաեւ միջազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրավապահների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների քննչական մարմինների համագործակցությունն առավել սերտացնելու, քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու գործում:
------------------
Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ Հայաստանի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական ողջ պատկերը:
Քաղաքական ուժերը օրենքի պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու նախընտրական ցուցակները:
Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցելու է քաղաքական 11 ուժ, որից 2-ը՝ կուսակցությունների դաշինք:
«Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Առաքելություն» կուսակցությունը:
«Մենք» դաշինքը, որի մաս են կազմում «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, ներկայացրել է 144 հոգանոց ցուցակ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 175 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ՀՅԴ նախընտրական ցուցակում ներառված է 152 անձ: Դաշնակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքական այս ուժի նախագահը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀԿ ցուցակը բաղկացած է 125 հոգուց:
«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն է:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը:
--------------------
Մի սոցհարցման արդյունքների համաձայն, հայաստանցիների մեծամասնությունը լավ է բնութագրում Իրանի հետ իր երկրի հարաբերությունները:
Հայաստանի սոցիոլոգիական միության կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, հայաստանցիների 87 տոկոսը լավ է գնահատում Իրանի հետ իր երկրի հարաբերությունները:
Սոցհարցման մասնակիցների միայն ութը տոկոսն է վատ բնութագրել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները: Հարցման մասնակիցների հինգ տոկոսը չի պատասխանել այդ հարցին: Սոցհարցումը կատարվել է 1200 մեծահասակների շրջանում:
--------------------
Հայաստանի ԱԺ-ն այս շաբաթ քննեց ՀՀ 2019 թվականի բյուջեն, ինչը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ չի արտացոլում վերջին ամիսների փոփոխությունները: Մարգայանը հաստատելով, որ բյուջեի շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ չեն եղել, ասաց.՝
-------------------
Վրաստանում իր ներազդեցության ընդլայնմանը և Ռուսաստանի սահմաններին հասնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը շարունակվելով ամերիկացի մի պաշտոնատար հայտարարեց Թբիլիսիի մերձակայքում ռազմական օդանավակայան կառուցելու այդ երկրի մտադրության մասին:
Վազիանիի տարածքում ավիաբազա կառուցելու թեման քննարկվել է ԱՄՆ-ի բանակի տրանսպորտային հարցերի հրամանատար Ստեֆան Լիոնսի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումներում: Հանդիպումների ժամանակ նաև քննարկվել են այլ հարցեր, այդ թվում ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցությունը, Վրաստանի ռազմական հզորության ամրապնդումը և երկու երկրի միջոցով իրականացվող մի շարք համատեղ նախագծեր:
-----------------------
Բաքվում գումարվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամների նիստը:
Նիստին մասնակցում էին նաև մի շարք ակտիվիստներ, հոգևորականներ, կուսակցությունների առաջնորդներ և քաղբանտարկյալների հարազատներ: Այս նիստի ընթացքում Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի նախագահ Էլդնիզ Գուլիևն անդրադառնալով քաղբանտարկյալների խնդիրների բարդացման ու նրանց կալանավայրերի ոչ-բավարար պայմաններին, հայտարարեց. «Չնայած իրականացվող մեծ ջանքերին քաղբանտարկյալներին չի թույլատրվում հանդիպել իրենց հարազատներին և նույնիսկ կալանավորված հավատացյալներին անհրաժեշտ ապրանքներ փոխանցելու ճամփին խնդիրներ են հարուցվում:
Նկատի առնելով Ադրբեջանի կալանավայրերի մասին ԵԽ-ի զեկուցաբերների զեկույցներն, այդ երկրի իշխանությունները կալանավայրերի պայմանների նկատմամբ մեծ ուշադրություն չեն ցուցաբերում: Դա ի տես այն պայմաններում, որ քաղբանտարկյալներն ու հավատացյալները պահվում են համեմատաբար ավելի ծանր պայմաններում:
----------------
Ադրբեջանի մի պատասխանատու պաշտոնատար տեղեկացրեց այդ երկրի նավթազտարանների և բրիտանական BP նավթային ընկերության միջոցով Կասպից ծովի ջրերի աղտոտումը շարունակվելու մասին:
Ադրբեջանի նավթարդյունաբերության բաժնի աշխատողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Մոռվարիդ Ղահրամանլին ասաց. «Բաքվի նավազտարանն իր կառույցների մաշվածության պատճառով Բաքվի և Կասպից ծովի շրջական միջավայրն աղտոտելու ուղղությամբ գլխավոր դերակատարություն ունի»: