Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (8)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Ատրպատականում ապրող ժողովրդի բանավոր գրականության, ֆոլկլորի ու մարդաբանական առանձնահատկությունների մասին:
Իրանում ապրել ու ապրում են տարբեր ցեղեր և գոյություն են ունեցել տարբեր մշակույթներ: Նրանք ազդեցություն են կրել իրարից: Չնայած Իրանում ապրող տարբեր ցեղերը՝ ֆարսերը, քրդերը, լոռերը, արաբները, թուրքմեններն ու ազերիներն ունեն յուրահատուկ սովորույթներ, սակայն իրանցի լինելը նրանց միասնության գլխավոր գործոնն է: Նշեցինք, որ Ատրպատականի լեռնային շրջաններում ապրող ազգաբնակչությունը ազերիներ են: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի այդ շրջանի երաժշտության մասին: Այսօրվա զրույցում հիմնականում խոսելու ենք Ատրպատականի բնակչության ֆոլկլորի, բանավոր գրականության ու մարդաբանական առանձնահատկությունների մասին:
Ատրպատականցիները խիզախ, դժվարություններին դիմակայող և բարեկամական հարաբերություններում անսասան ժողովուրդ են: Նրանց առանձնահատկություններից է կրոնական համոզմունքների պահպանումը, հյուրասիրությունը, խիզախությունը, ազատության ձգտումը, ճշմարտախոսությունը և հավատարմությունը:
Ատրպատականցիները խոսում են ազերի լեզվով, որը թուրքերենի մաս է կազմում: Այդ լեզվով են խոսում թե այլ երկրներում և թե Իրանի մեծ թվով տարածքներում:
Մի խումբ փորձագետներ համոզված են, որ Ատրպատականի բնակչության լեզուն Ալթայիկ լեզվաընտանիքից է ակունք առնում, որով շատ հին անցյալում խոսում էին Միջին Ասիայի հարթավայրերում ու Ենիսեյ գետի ափերում, հետագային թուրք ցեղախմբի տեղաշարժվելով այդ լեզուն ևս տարածվել է:
Ատրպատականի ժողովրդի բանահյուսությունը ինչպես իրենց լեզուն ու պատմությունը հին անցյալ ունի:
Այս շրջանի ֆոլկլորի տարբեր ձևերն արտացոլում են ժողովրդի ուրախությունները, վշտերը, երազանքները, սերն ու ատելությունը:
Ատրպատականի ժողովրդի բանահյուսությունը Միջին Արևելքի ու Իրանի ժողովուրդների բանահյուսության ամենահարուստ գանձերից է համարվում:
Ատրպատականից անցած զբոսաշրջիկն այդ տարածքը բանաստեղծության ու արվեստի հայրենիք է կոչել: Ատրպատականցիներն ի ծնե բանաստեղծ են, ցանկացած երևույթի մասին բանաստեղծություն են ասում և իրենց զգացմունքները բանաստեղծության լեզվով են արտահայտում: Ատրպատականում բանաստեղծության ամենաարտահայտիչ տեսակն են «բայաթիները», որոնք ընդգրկում են ամենաառօրյա աշխատանքներից սկսած մինչև մարդկային ամենավեհ զգացմունքները:
Ատրպատականցի մայրը իր հրապուրիչ ու հոգեթով օրօրով քնացնում է իր մանկան: Հարսանիքն սկսվում է երգով ու ավարտվում է երգով: Սուգն էլ ունի իր հատուկ բանաստեղծությունը, որը կոչվում է «Աղի»: Հողագործն արտասանելով արևին ու անձրևին է փառաբանում և գովերգում է իր արտն ու անասուներին: Այդ տարածքի ժողովուրդն իր ցանկությունները, երազանքները, վախն ու մտահոգությունը և իր կյանքի պատմությունն ասում է բանաստեղծության լեզվով:
Ատրպատականի բանահյուսության ամենահին նմուշներից են աշխատանքի հետ կապված երգերը: Բանվորներն այդ երգերով գովերգել են իրենց աշխատանքը: Այդ ստեղծագործությունները «Հուվալար» են կոչվել: Ֆոլկլորի ամենահին ստեղծագործություններից են նաև առօրյայի հետ կապված երգերը, որոնք կատարվում են հավաքական կերպով, հատուկ արարողությունների ընթացքում:
Հաղորդման այս բաժնում խոսելու ենք ատրպատականցիների հյուրասիրության մասին, որը նրանց բնորոշ գծերից է համարվում և որին ճանապարհորդները բազմիցս անդրադարձել են: Ատրպատականցիների մոտ հյուրասիրությունը շատ կարևոր է: Հյուրը ինչ խավից ու խմբից էլ որ լինի նրանց մոտ հարգելի է: Նրանք միշտ էլ պատրաստ են հյուրընկալելու անկոչ հյուրին:Հյուրի գալուց հետո, բոլորը փոքրից մինչև մեծ փորձում են լավ ու հարմարավետ պայմաններ ստեղծել հյուրի համար և հյուրասիրում են լավագույն ուտեստով: Տանտերը ճոխ ուտեստը պատրաստելուց հետո, նստում է հյուրի կողքին և հաճոյախոսությամբ հյուրին խրախուսում է օգտվել այդ կերակրից: Մինչև այնքան ժամանակ, որ հյուրը չի հանգստանում, տանտերն էլ չի հանգստանում:
Նշենք նաև, որ ատրպատականցիները, հատկապես Թավրիզի բնակիչները հայտնի են ճոխ սեղաններ բացելով: Նրանք ներշնչվելով Իրանի այդ տարածքի հարուստ բնությունից, ունեն սնունդի առանձնահատուկ մշակույթ, որն այդ տարածքի տուրիստական գրավչություններից է համարվում: Տարբեր տեսակի խորովածները, տոլման, աբգուշթը, խոռեշթները, ապուրները, փլավն ու քուքուն Արևելյան Ատրպատականի բազմազան ու համեղ ճաշատեսակներից են համարվում: Իրանում մսով պատրաստվող «քյուֆտա» անունով ճաշատեսակ կա, որի ամենաճանաչված տեսակը կոչվում է «Թավրիզի քյուֆտա»:
Արևելյան Ատրպատականում կան տարբեր հացատեսակներ, որոնցից ամենահայտի տեսակներն են՝ օսքուն, խիթաբը, շիրմալը, ահարին, քումաջը, կոճապղպեղով հացը և քաղցր ու յուղալի հացը: Բուսական ու լեռնային ըմպելիքները, տեղական թանն ու պանիրը, բուսական թեյերը, թթուները, վարենիները, հալվաները, քաղցրավենիքները: Քաղցրավենիքի ամենահայտնի տեսակը, որը նաև արտահանվում է:Այն կոչվում է Ղարաբիյե, որը պատրաստվում է առանց ալյուրի և եփված միջուկներով: Բաղադրատոմսում կան նաև շաքարավազ և ձուի սպիտակուց: Ղարաբիյեում օգտագործվում է հիմնականում նուշ, բայց երբեմն օգտագործվում է պիստակ և ընկույզ: Նուղան ու ռիսը այս նահանգի մյուս քաղցրեղեններից են համարվում:
Շատ հայտնի են Թավրիզի և Արևելյան Ատրպատական նահանգի մյուս քաղաքների ընկուզեղենը, շոկոլադն ու չրեղենը: Թավրիզի ընկուզեղենը որակի առումով մեծ համբավ ունի աշխարհում և Իրանի լավագույն արտադրանքներից է համարվում: Իրանի արտահանվող արտադրանքներից են համարվում այս տարածքի պիստակը, պնդուկը, նուշն ու ընկույզը, տարբեր սերմերը, դեղձի, ծիրանի ու սալորի չրերը:
Այս նահանգում գործում են շոկոլադի ճանաչված գործարաններ, որոնց արտադրանքը բավականին բազմազան է: Այդ արտադրանքները ևս արտահանվում են տարբեր երկրներ:
Նշենք նաև որ Թավրիզն ու Ատրպատականի մյուս քաղաքները շատ հայտնի են նաև իրենց ձեռարվեստով, որոնց կանդրադառնանք հաջորդ հաղորդումների ընթացքում: