Ինչպե՞ս է Իսրայելը խախտում միջազգային իրավունքը՝ Արևմուտքի աջակցությամբ
Pars Today - Վերլուծաբանների կարծիքով, Նեթանյահուն Արևմուտքի աջակցությամբ հարձակվել է Իրանի վրա։
Արևմուտքի աջակցությունը Իսրայելին հող է հարթել Արևմտյան Ասիայում անօրինականության տարածման համար։ Ըստ Pars Today-ի՝ հղում անելով Middle East Monitor-ին, Իսրայելի հարձակումը Իրանի վրա հնարավոր չէր լինի՝ առանց արևմտյան երկրների կողմից Իսրայելի օկուպացիոն ռեժիմին շարունակական աջակցության։ Աբրահամ Հյուիթը Middle East Monitor-ի համար գրված հոդվածում նշում է.-Իսրայելի պատմության ամենաաջակողմյան ռեժիմը խրախուսվել է Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նման անձանց կողմից, ինչը թույլ է տվել Բենիամին Նեթանյահուին առանց որևէ սահմանափակման կատարել ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ, ինչպես նաև ցեղասպանություն։
Յուեն Ռիդլին անցյալ տարվա հոկտեմբերին Middle East Monitor-ի համար գրված հոդվածում նաև զգուշացրել էր, որ «Նեթանյահուն չի կանգնի, մինչև Միացյալ Նահանգներին և Բրիտանիային չներքաշի պատերազմի մեջ Մերձավոր Արևելքում»։
Հղում անելով Յուեն Ռիդլիի հոդվածին՝ Աբրահամ Հյուիթը գրում է.«Աշխարհի ամենավտանգավոր ռեժիմը» ներկայումս ոչ այլ ինչ է, քան Իսրայելի գաղութային պետությունը, մի պետություն, որը հիմնադրվել է սիոնիստ ահաբեկիչների դաժանության վրա և որն այդ ժամանակվանից ի վեր պետական ահաբեկչություն է կիրառում պաղեստինցիների և այլոց դեմ։
Ո՞ր պետությունն է ամեն օր ռազմական հանցագործություններ կատարում։ (Յուրաքանչյուր անօրինական բնակավայրի կառուցումը ռազմական հանցագործություն է։)
Ո՞ր պետությունն է իր զինված ուժերն օգտագործում խաղաղ բնակիչների դեմ, սպանում տասնյակ հազարավոր կանանց և երեխաների, ոչնչացնում քաղաքային ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները և կրոնական վայրերը, արգելափակում է մարդասիրական օգնությունը և որպես պատերազմի զենք օգտագործում սովը։ Սրանք այն գործողություններն են, որոնք Իսրայելը ձեռնարկում է Գազայում։ Միևնույն ժամանակ, այն օկուպացնում է Լիբանանի և Սիրիայի որոշ հատվածներ և շարունակում է դաժան ռազմական գործողություններ իրականացնել Արևմտյան ափին, մասնավորապես՝ Ջենինում և նրա փախստականների ճամբարում։
Սովորաբար Ֆրանսիային են վերագրում 1950-ականներին Իսրայելի միջուկային ծրագրին աջակցելը, սակայն Էնդրյուի և Լեսլի Քոքբըրնի «Վտանգավոր կապեր» (1992) գրքի համաձայն, Իսրայելը իր նյութերը նաև ձեռք է բերել ԱՄՆ-ից միջուկային լրտեսության միջոցով, այդ թվում՝ Փենսիլվանիայի միջուկային կայանից 206 ֆունտ հարստացված ուրանի անհետացման միջոցով։
Այսօր, ենթադրվում է, որ Իսրայելը մինչև 400 միջուկային մարտագլխիկ ունի, ինչպես նաև դրանց առաքման համակարգերը Նեգևի անապատի Դիմոնա միջուկային կայանում։ Աշխարհը հաստատ չգիտի, թե քանի միջուկային մարտագլխիկ ունի այդ ռեժիմը, քանի որ այն չի միացել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) և թույլ չի տալիս Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) քննիչններին ստուգումներ անցկացնել։
Արևմտյան չափանիշներով միայն Իսրայելին է թույլատրվում մինչև ատամները զինված լինել սովորական և միջուկային զենքերով և օգտագործել դրանք, երբ և որտեղ ցանկանա. Այս ռեժիմից բացի, տարածաշրջանում ոչ ոք այս իրավունքը չունի։