Նոյեմբեր 21, 2018 20:16 Asia/Yerevan

Այսօր խոսելու ենք Իրանի հագուստի մշակույթի մասին:

 

Մշակույթն ունի տարբեր բնութագրումներ: Ոմանք այն համարում են մարդու կյանքն իմաստավորող գործոն: Հզոր գործոն, որը որոշում է ազգի հասարակական, նաև անհատական արժեքները, կենսակերպն ու մոդելները: Ընդհանուր առմամբ մշակույթ հասկացությունը կարելի է սահմանել նաև՝ որպես հասարակության և մարդու զարգացման որոշակի գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով: Հասարակության մշակութային բաղադրիչներից մեկն էլ հագուստն է:  

Իրանում զգեստը հանդիսանում է ժողովրդի ազգային ու կրոնական մշակույթի արգասիքը: Հանրային վայրերում մարմնի ծածկվածությունը Իրանի ժողովրդի հագուստի մշակույթի բնորոշ առանձնահատկությունն է: Պատմական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ժամանակաշրջաններում իրանցի կանայք ու տղամարդիկ հարգել են այդ սկզբունքը: Նույնիսկ ամերիկացի պատմաբան Վիլ Դորանտի համոզմամբ, հին Իրանում կանանց ծածկոցն այնքան մեծ դեր ու նշանակություն է ունեցել, որը կարելի է այն Իրանում հիջաբի տարածման գլխավոր գործոնը համարել:

Այսօր ևս հագուստ կրելիս,  իրանցիները հետևում են կրոնական ու մշակութային այդ օրինաչափությանը: Այդպիսով, հագուստ ընտրելու հարցում, հասարակությունն առաջարկում է գույների ու նախշերի բազմազանություն: Լեհ զբոսաշրջիկ Աննա Կարստենն իր բլոկի ոչ-իրանցի այցելուների համար իրանական այդ մշակույթն այսպես է բացատրում .«Իրանում տիրում է իսլամական հանրապետություն վարչակարգը: Դա այն իմաստով, որ կանայք ու տղամարդիկ պետք է ծածկված հագուստներ կրեն: Ես չգիտեի, որ զգեստի մասին օրենքներ գործում են նույնիսկ տղամարդկանց համար: Տղամարդիկ չեն կարող կարճ տաբատներ կրել: Կանայք Իրանում պետք է գլխաշոր կրեն: Նրանք չափազանց գեղեցիկ են: Իրանցիների հավաքում հայտնվելու դեպքում կառաջարկեմ բծախնդրությամբ ընտրել ձեր զգեստը»:

 

Աննա Կարստենն Իրանում

 

 

Իսլամական երկրներ այցելել ցանկացող զբոսաշրջիկների համար զգեստի ընտրությունը լուրջ խնդիր է համարվում: Իսլամական երկրներում ինչպի՞սի հագուստ պետք է կրել: Սա է հարցը: Իրանի հետ կապված արտերկրում սխալ պատկերացումներ կան այդ մասին: Ոմանք ենթադրում են, որ կանայք Իրանում պարտադիր ծածկում են դեմքը, կամ չադրա են կրում: Թեև ծածկոցի այդ տեսակը տարածված է հատկապես հարավային նահանգներում, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք Իրանում հագնվում են միանման:

Իտալացի զբոսաշրջիկ՝ Էլիզաբետա Ջիորդենինին այն արտասահմանցիներից է , ով մինչ Իրան այցելելը մտահոգված էր հարմար զգեստ կրելու հարցով: Նա ասել է.«Որպես մի կին, Իրանում ծածկոց կրելու մասին վառ պատկերացում չունեի: Չգիտեի ի՞նչ պետք է կրել Իրանում: Իրանի սահմաններից դուրս , իրանցի կանանց զգեստի ու ծածկոցի մասին ճիշտ պակերացումներ չկան: Հաճախ շփոթում են արաբ և իրանցի կանանց զգեստավորումը»:

Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներն մեծացել է զբոսաշրջիկների թիվը, ուրեմն պետք է պատասխանել այս հարցին և շտկել սխալ պատկերացումները: Որոշ կայքեր, ինչպես «Իրան վիզա»-ն ընդհանուր տեղեկություններ են տալիս այցելուներին՝ նրանց ծանոթացնում Իրանում հագուստի մշակույթին: Տեղեկացնում , որ հանրային վայրերում կանայք պետք է գլխաշոր և ծածկված հագուստներ կրեն: Տղամարդիկ կարող են սպորտային շապիկներ կրել, իսկ հանրային վայրերում կարճ տաբատներ կրել չի թույլատրվում:

 

Կին զբոսաշրջիներն Իրանում

Լիզայի նման զբոսաշրջիկներ կարող են Իրան այցելել ցանկացող զբոսաշրջիկներին օգնել ծանոթանալ իրանական մշակույթին: Լիզան Հունգարիայի քաղաքացի է: Նա 2014 թ.-ին գնացքով Իրան է ժամանել : «Հիջաբի հարցը խնդիր չստեղծեց մեզ համար: Սկզբում մենք ենթադրում էինք, որ բավական է գլխաշոր կրել: Սակայն երբ ուշադիր հետևեցինք իրանցի կանանց հագուստին, նկատեցինք, որ նրանք ծածկում են նաև պարանոցը: Մենք էլ այդպես վարվեցինք».-ասել է հունգարացի զբոսաշրջիկը:

 

Կին զբոսաշրջիներն Իրանում

 

Գույների ու նախշերի բազմազանությունն իրանական հագուստի մշակույթի կարևոր առանձնահատկությունն է: Ցավոք ոմանք ասում են, թե Իրանում արգելված է վառ գույներով զգեստներ կրել: Դա ի հարկե իրականություն չունի: Իրանցիները հակված են մուգ գույնի զգեստներ կրել: Սակայն ամռանը նրանք նախընտրում են վառ գույների զգեստներ:

 

 

Կին զբոսաշրջիներն Իրանում

 

Իրան այցեել ցանկացող զբոսաշրջիկների համար «Թրիփ ադվայսեր» « TripAdvisor » կայքը գրում է.«Սխալ է , որ Իրանում պետք է պարտադիր մուգ գույներով զգեստ կրել: Իրանում կանանց ու տղամարդկանց համար ոչ մի սահմանափակում չկա : Զբոսաշրջիներն Իրանում կանանց գունավոր զգեստները տեսնելով զարմանում են: Սա հակասում է զբոսաշրջային գրքերի և ուղեցույցների հրատարակչությամբ զբաղվող ընկերություն՝Lonely Planet-ի  կողմից ձևավորված սխալ նախապաշարմանն այն մասին, թե Իրանում սահմանափակվում է գույների օգտագործումը: Ընդհանուր առմամբ զբոսաշրջիկներին առաջարկվում է միջինարևելյան երկրներ այցելելիս , զգեստի հարցում լինել պահպանողական: Այնուամենայնիվ, կանանց զգեստն այնքան էլ սահմանափակում չէ: Համացանցում որոնելով, կարելի է ծանոթանալ իրանցի կանանց զգեստի մշակույթին: Ինչ վերաբերում է գլխաշորին, պետք է ասել, որ եթե օդանավակայանում ներկայացվող ծածկոցները ձեզ դուր չեն գալիս, կարող եք ընտրել ամառային շարֆեր:

Պիտակ