Հայաստանն ու Իրանը կարևորում են համատեղ ծրագրերի իրականացումը էներգետիկ ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i233568-Հայաստանն_ու_Իրանը_կարևորում_են_համատեղ_ծրագրերի_իրականացումը_էներգետիկ_ոլորտում
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2025 15:00 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը կարևորում են համատեղ ծրագրերի իրականացումը էներգետիկ ոլորտում

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։

Այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։

 «Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։