Դեպի Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը 2026 թվականին պետք է պատրաստ լինի
https://parstoday.ir/hy/news/armenia-i233562-Դեպի_Իրան_նոր_էլեկտրահաղորդման_գիծը_2026_թվականին_պետք_է_պատրաստ_լինի
Իրանի և Հայաստանի միջև նոր էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվի 2026 թվականին: Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2025 17:54 Asia/Tehran
  • Դեպի Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը 2026 թվականին պետք է պատրաստ լինի

Իրանի և Հայաստանի միջև նոր էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվի 2026 թվականին: Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Խուդաթյանը հիշեցրեց, որ սա երկու երկրներն իրար կապող արդեն երրորդ էլեկտրահաղորդման գիծն է։ Շինարարությունը սկսվել է գրեթե տասը տարի առաջ, սակայն գործընթացը բազմիցս ձգձգվել է կապալառուի՝ իրանական «Sunir» ընկերության ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ներկայում աշխատանքների տեմպերը նկատելիորեն արագացել են. բուն գծի և այն սպասարկող ենթակայանների շինարարությունն ընթանում է միաժամանակ։

«Այժմ Գորիսի հատվածում տեղակայվում են հենասյուներ, առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի շինարարությունն ավարտենք մինչև ընթացիկ տարվա վերջ, հույս ունենք 2026 թվականին գործարկել այն», - նշեց նախարարը։

Նրա խոսքով` նոր էլեկտրահաղորդման գծի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար. այն թույլ կտա եռապատկել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կամ տարանցման ծավալը:

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև գործող երկու գծերն աշխատում են 220 կՎ լարմամբ: Նոր գիծը բաղկացած է լինելու երկու շղթաներից՝ յուրաքանչյուրը 400 կՎ լարմամբ։ Նշենք նաև, որ նախագծի ավարտի ժամկետները բազմիցս հետաձգվել են։