Ելք դեպի լույս 322
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 19-23-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Նախ կլսենք Յունես սուրայի 19-րդ այան.
و ما کان النٌاس الا امٌة واحدة فاختلفوا و لولا کلمة سبقت من ربٌک لقضی بینهم فیما فیه یختلفون
<Սկզբում մարդիկ մեկ էին: Հետո նրանք վիճաբանությունների մեջ մտան: Եթե Աստծո խոսքը սկզբից չի հայտնվել, իրենց վիճաբանության առարկա դարձած խնդիրը մինչև այժմ կարգադրված կլիներ>:
Աստված բոլոր մարդկանց ստեղծել է մաքուր էությամբ: Ուստի սկզբում բոլոր մարդիկ բխում էին մի արմատից: Սակայն ժամանակի ընթացքում, որոշ մարդիկ անհավատ դարձան և հասարակությունը բաժանվեց երկու մասի` հավատացյալների և անհավատների: Աստված ցանկանում է, որ մարդն իր կամքով ընտրի ճիշտ ճանապարհը: Ուստի մոլորվածների համար առիթ է ստեղծում, որ շարունակեն իրենց մոլորությունները որքան ցանկանում են: Եվ եթե այդպես չլիներ, մոլորվածները հենց այս կյանքում կպատժվեին և կավարտվեր հավատացյալների ու անհավատների տարաձայնությունը:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդն արժեքավոր է նրանով, որ իր քայլերը ընտրում է իր կամքով: Ուստի պարտադրված հավատքը ոչ մի արժեք չունի:
2. Տարաձայնությունները մարդկային հասարակության առանձնահատկություններից են:
Այժմ կլսենք Յունես սուրայի 20-րդ այա․
و یقولون لو لا انزل علیه آیة من ربه فقل انٌما الغیب لله فانتظروا انٌی معکم من المنتظرین
<Եթե Աստված գոնե մի նշանով հայտնած լիներ իր մարգարեին, մենք կհավատայինք: Պատասխանիր. գաղտնիքներն իրեն են պատկանում: Սպասեցեք, ես նույնպես սպասում եմ>:
Իսլամի մարգարեն, ինչպես և մյուս մարգարեները, հրաշքներ է գործել: Իհարկե, իսլամի մարգարեի ամենամեծ հրաշքը Ղուրանն էր, որը եզակի էր և ոչ ոք չէր կարող Ղուրանի այաների նման այաներ ներկայացնել: Սակայն նրանք, որ պատրվակներ էին փնտրում, ամեն անգամ առաջարկում էին, որ մարգարեն հրաշք գործի: Իսկ մարգարեն պատասխանում էր, որ հրաշքն Աստծո ձեռքերում է և երբ Աստված ցանկանա, հրաշք կգործի: Պետք է նկատի առնել, որ անհավատների պահանջները անտրամաբանական էին և ինչպես ասացինք նախորդ այաներում, մարդիկ դիմում էին մարգարեին, ասելով, որ մեկ այլ Ղուրան ներկայացնի, երկինք թռչի կամ ոսկուց պալատ ստեղծի:
Այս այայից սովորում ենք․
1. Անհավատության հիմքը ոչ թե հրաշքի պակասն է, այլ այն, որ որոշ մարդիկ անկարող են ընդունել ճշմարտությունը:
2. Հրաշքը Աստծո կամոք է կատարվում:
Այժմ կլսենք Յունես սուրայի 21-րդ այա․
قل الله اسرع مکراً انٌ رسلنا یکتبون ما تمکرون و اذا اذقنا النٌاس رحمة من بعد ضرٌاء مسٌتهم اذا لهم مکر فی آیاتنا
<Մեր գթությունը շնորհեցինք նրանց ու նրանց ազատեցինք իրենց վշտահար անող դժվարություններից: Բայց նրանք խաբեցին մեզ: Ասա նրանց. Աստվածային նախաձեռնությունը ավելի արագահաս է: Հրեշտակները ձեզ գիտեն և ձեր սուտ արարքները գրի են առնում>:
Պատմական աղբյուրների համաձայն, երբ Մեքքա քաղաքում երաշտ էր, Աստված մարգարեի շնորհիվ անձրև ուղարկեց ու մարդկանց փրկեց: Սակայն անհավատներն ասում են, որ այդ հրաշքը տեղի ունեցավ կուռքերի շնորհիվ: Այս այան իջավ և նրանց զգուշացրեց. Եթե դուք ճշմարտություն եք փնտրում, այս անձրևն աստվածային հրաշք է: Սակայն դուք փորձում եք խաբեությամբ այս աստվածային բարիքը վերագրել անշունչ կուռքերին։ Բայց իմացեք, որ աստվածային հրեշտակները, որ ուղարկվում են նրա կողմից, գրանցում են ձեր բոլոր գործերը և անհավատներն իրենց արարքների համար դատաստանի օրը պատասխան են տալու: Իհարկե, այս աշխարհում Աստված պատասխանում է նրանց և նրանք չեն կարողանում Աստծո կամքին դեմ դուրս գալ:
Այս այայից սովորում ենք․
1. Շատ մարդիկ օգտվում են աստվածային բարիքներից , սակայն նրան փառք տալու փոխարեն ընկնում են մոլորության մեջ:
2. Աստվածային պատիժները համապատասխանում են մարդու գործած սխալին: Եթե մարդը մոլորության մեջ է գցում ուրիշներին, ինքը կենթարկվի ավելի մեծ մոլորության: Եթե մարդը սադրանքի է դիմում, ինքն էլ կենթարկվի մեկ այլ ավելի հզոր սադրանքի:
Այժմ կլսենք Յունես սուրայի 22 և 23 րդ այաներ․
جرین بهم بریح طیٌبة و فرحوا بها جاء تها ریح عاصف و جاء هو الذی یسیٌرکم فی البرٌ و البحر حتٌی اذا کنتم فی الفلک
لنکوننٌ من الشٌاکرین هم الموج من کلٌ مکان و ظنٌوا انهم احیط بهم دعوا الله مخلصین له الدین لئن انجیتنا من هذ و
فلمٌا انجیهم اذا هم یبغون فی الارض بغیر الحق یا ایٌها الناس انٌما بغیکم علی انفسکم متاع الحیوة الدٌنیا ثم الینا مرجعکم فننبئکم بما کنتم تعملون
<Աստված է, որ ձեր ճանապարհը բացում է երկրի վրա և ծովում. երբ դուք նավարկում եք մի նավով, որը նպաստավոր քամու շնորհիվ է առաջ գնում, սկսում եք հրճվել: Բայց երբ քամին ուժգնանում է և փոթորիկը մռնչում, ալիքներն ամեն կողմից պոռթկում են, այնպես որ մտածում եք, թե խեղդվում եք, Աստծուն եք օգնության կանչում և անկեղծ հավատով գոչում. Տեր Ասված, եթե մեզ այս վտանգից ազատես, երախտապարտ կլինենք քեզ>:
<Բայց հենց որ ազատվեք, ձեր կրքերի ձայնին անսալով, անօրինություններ կգործեք: Ով մահկանացուներ, երկրային վայելքների փոխարեն կորցնում եք ձեր հոգիները: Հիշեցեք, որ մի օր կանգնելու եք Աստծո դատաստանի առջև և մենք ձեզ ցույց ենք տալու ձեր գործերը>:
Հաղորդման սկզբում ասացինք որ Աստված մարդուն ստեղծել է աստվածային մաքրությամբ և մարդն էությամբ աստվածապաշտ է: Այս այան ասում է. աշխարհի որոշ խաբուսիկ երևույթներ ծածկում են այդ էությունը և մոլորեցնոմ մարդուն: Սակայն երբ մարդը հուսահատվում է ամեն ինչից, նրա մեջ նորից արթնանում է աստվածապաշտությունն ու նա դիմում է Աստծուն` փրկություն խնդրելով նրանից: Սակայն մարդիկ շատ շուտ են դրա մասին մոռանում և դառնում անհնազանդ: Նրանք մոռանում են, որ աշխարհիկ կյանքը սահմանափակ է և մենք բոլորս վերադառնում ենք դեպի Աստված և այնտեղ հարցաքննվելու ենք:
Այս այաներից սովորում ենք․
1. Բնական աղետները վերացնում են մարդու գոռոզամտությունը և նրա մեջ արթնացնում աստվածապաշտությունը:
2. Կարճատև հավատքը ոչ մի արժեք չունի: Հավատքը պետք է լինի մշտական: Մարդը Աստծուն պետք է հավատա և հանգիստ ժամանակ և դժվարությունների պահին:
3. Ընդհանրապես, մարդն Աստծո բարիքների նկատմամբ ապերախտ է և հնազանդվելու փոխարեն գոռոզամիտ է դառնում:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 322-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy մնացեք խաղաղությամբ։