Ելք դեպի լույս 324
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 28-33-րդ այաներին:
Նախ կլսենք Յունես սուրայի 28 և 29-րդ այաները․
وَيَوْمَ نَحْشُرُهُمْ جَمِيعاً ثُمَّ نَقُولُ لِلَّذِينَ أَشْرَكُواْ مَكَانَكُمْ أَنتُمْ وَشُرَكَآؤُكُمْ فَزَيَّلْنَا بَيْنَهُمْ وَقَالَ شُرَكَآؤُهُم مَّا كُنتُمْ إِيَّانَا تَعْبُدُونَ
فَكَفَى بِاللّهِ شَهِيداً بَيْنَنَا وَبَيْنَكُمْ إِن كُنَّا عَنْ عِبَادَتِكُمْ لَغَافِلِينَ
<Այն օրը, երբ բոլոր մարդիկ հավաքվեն, կռապաշտներին պիտի ասենք. ահա ձեր տեղը և ահա ձեր կուռքերի տեղը: Հետո նրանց իրարից պիտի զատենք: Դրանից հետո իրենց ընկերները պիտի ասեն. դուք մեզ չպաշտեցիք, այլ պաշտեցիք ձեր կուռքերին>:<Աստված վկա է մեր և ձեր միջև, որ մենք անկասկած ձեր աղոթքների մասին անտեղյակ էինք>:
Այս այաները ներկայացնում են դատաստանի օրը և այն ամենն ինչ նրանք պաշտում էին: Յուրաքանչյուրին առանձին հարց է տրվում, թե ինչո՞ւ էին կուռքերին պաշտում: Իսկ կուռքերն Աստծո կամոք սկսում են խոսել և պախարակում անհավատների արարքներն, ասելով. "Մենք մեզ Աստծուն հավասար չէինք դասում: Դուք էիք այդպես ցանկանում: Դուք մեզ չէիք պաշտում: Դուք ունեիք այլ նպատակներ և մենք ընդամենը պատրվակ էինք ձեր նպատակներն արդարացնելու համար": Ղուրանի Սաբա սուրայի 41-րդ այայում նույնպես խոսվում է այն մասին, որ հրեշտակները, որոնք դարձել էին պաշտամունքի առարկա, չէին ընդունում այդ արարքը և իրենց դժգոհությունն էին հայտնում դրա վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ Աստված, խոսելով կուռքերի մասին, նրանց հավասարեցնում է անհավատների հետ, ասելով, որ կուռքերը հավասար են ոչ թե Աստծուն, այլ նրանց, ովքեր իրենց ստեղծել են։
Այս այաներից սովորում ենք․
1. Դատաստանի օրը ոչ միայն մարդիկ, այլ նաև կուռքերը կանչվում են անհավատների դեմ վկայություն տալու:
2. Աշխարհիկ կյանքում չպետք է կապված լինենք իրերի հետ, որովհետև հանդերձյալ կյանքում այդ իրերը դառնալու են մեր թշնամին:
Այժմ կլսենք Յունես սուրայի 30-րդ այան
هُنَالِكَ تَبْلُو كُلُّ نَفْسٍ مَّا أَسْلَفَتْ وَرُدُّواْ إِلَى اللّهِ مَوْلاَهُمُ الْحَقِّ وَضَلَّ عَنْهُم مَّا كَانُواْ يَفْتَرُونَ
<Արարչի առջև հավաքված, նրանք ճշմարիտ Աստծուց պիտի ընդունեն իրենց գործած արարքների փոխարենը և իրենց կուռքերը պիտի անհետանան>:
Երբ կուռքերը հավաքվում են Աստծո մոտ, նրանց միջև տարաձայնություն է առաջանում և ահավատներն այլևս չեն կարողանում նրանցից օգնություն խնդրել ու վերադառնում են դեպի նա, ում իսկապես պետք է պաշտել:
Այս այայից սովորում ենք․
1. Դատաստանի օրը մենք ստանում ենք մեր արարքների վկայականը: Այլ կերպ ասած, դրախտն ու դժոխքը մեր լավ կամ վատ արարքների դրսևորումներն են:
2. Աշխարհի սուտ երևույթները դատաստանի օրը ոչնչանում են և մնում է միայն ճշմարտությունը:
Այժմ կլսենք Յունես սուրայի 31-րդ այան․
قُلْ مَن يَرْزُقُكُم مِّنَ السَّمَاءِ وَالأَرْضِ أَمَّن يَمْلِكُ السَّمْعَ والأَبْصَارَ وَمَن يُخْرِجُ الْحَيَّ مِنَ الْمَيِّتِ وَيُخْرِجُ الْمَيَّتَ مِنَ الْحَيِّ وَمَن يُدَبِّرُ الأَمْرَ فَسَيَقُولُونَ اللّهُ فَقُلْ أَفَلاَ تَتَّقُونَ
<Հարցրեք նրանց, ո՞վ է ձեզ կերակրում երկրային ու երկնային սնունդներով, ո՞վ է տերը լսելիքի և անելիքի, ո՞վ է այն, որ մահվան ծոցից կյանք է հանում և կյանքի ծոցից` մահ: Ո՞վ է տիեզերքի կառավարիչը: Աստված է: Ասա նրանց, ուրեմն ինչո՞ւ չեք երկնչում>:
Աստված այս այայում իր մարգարեին հրամայում է անհավատներից հարցնել. "Դուք որ հավատում եք Աստծուն և գիտեք, որ ձեր կյանքը նրանից է կախված, ինչո՞ւ եք պաշտում իրերին և կուռքերին որպես միջնորդ նշանակում: Չե՞ք վախենում Աստծուց": Ինչպես ասվել է այլ այաներում, այդ ժամանակաշրջանում անհավատները Աստծուն ընդունում էին որպես իրենց արարիչ, սակայն կյանքի մի մասի տնօրինությունը հանձնում էին հրեշտակներին կամ այլ բնական երևույթներին: Դա նման էր նրան, որ Աստված կատարել է արարչագործությունը և հետո թողել, որ մարդիկ իրենք տնօրինեն իրենց կյանքը: Սակայն Ղուրանը ժխտելով այս գաղափարախոսությունն ասում է, որ դա անհավատության դրսևորում է:
Այս այայից սովորում ենք․
1. Երբ մարգարեները ցանկանում էին մարդկանց ինչ որ բան հասկացնել, նրանց դիմում էին հարցով, որպեսզի մարդիկ մտածելով այդ հարցի շուրջ, հասնեին իսկական պատասխանին:
2. Աշխարհը մշտապես կառավարման կարիք ունի և այդ կառավարման միասնությունից էլ հասնում ենք արարչի միակը լինելուն:
Այժմ կլսենք Յունես սուրայի 32 և 33-րդ այաները․
فَذَلِكُمُ اللّهُ رَبُّكُمُ الْحَقُّ فَمَاذَا بَعْدَ الْحَقِّ إِلاَّ الضَّلاَلُ فَأَنَّى تُصْرَفُونَ
كَذَلِكَ حَقَّتْ كَلِمَتُ رَبِّكَ عَلَى الَّذِينَ فَسَقُواْ أَنَّهُمْ لاَ يُؤْمِنُونَ
<Այդ Աստվածը Ձեր իրական տերն է: Ճշմարտությունից զատ ի՞նչ է մնում ձեզ եթե ոչ սխալը: Ուրեմն ինչո՞ւ եք հեռանում հավատքի ճանապարհից>:
<Այսպես Արարչիդ վճիռն ու խոսքը հաստատվեց անհնազանդերի նկատմամբ,որոնք չհավատացին>:
Այս այաները խոսելով և' երկնքում և' երկրի վրա աստվածային հրաշափառության մասին, ասում են. այսպիսին է ձեր արարիչը, որ կառավարում է ամբողջ տիեզերքը: Եվ նա միակ արարիչն է : Ամեն ինչ այս աշխարհում Աստծուց է կախված: Այնուհետև այաները ասում են, որ այն ամենն ինչ կա այս աշխարհում, կամ ճշմարիտ է կամ սխալ: Եվ եթե Աստված ճշմարիտ է, ուրեմն անհավատներն ու կուռքերը սխալ են: Իսկ նա, ով առանց մտածելու հրաժարվում է ճշմարտությունից, երբեք չի կարող փրկվել:
Այս այաներից սովորում ենք․
1. Ճշմարտության և սխալի միջև չկա ուրիշ ճանապարհ: Այն, ինչ ճշմարիտ է, սխալ չէ:
2. Մարդը ընտրելով մեղքի ճանապարհը, չի քայլում հավատքի ուղիով: