Նոյեմբեր 24, 2018 06:58 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 39-44-րդ այաներին:

Նախ  կլսենք Յունես սուրայի 39-րդ և 40-րդ այաները.

بَلْ كَذَّبُواْ بِمَا لَمْ يُحِيطُواْ بِعِلْمِهِ وَلَمَّا يَأْتِهِمْ تَأْوِيلُهُ كَذَلِكَ كَذَّبَ الَّذِينَ مِن قَبْلِهِمْ فَانظُرْ كَيْفَ كَانَ عَاقِبَةُ الظَّالِمِينَ

وَمِنهُم مَّن يُؤْمِنُ بِهِ وَمِنْهُم مَّن لاَّ يُؤْمِنُ بِهِ وَرَبُّكَ أَعْلَمُ بِالْمُفْسِدِينَ

<Նրանք կեղծ են հռչակում մի գիրք, որի իմաստությունը չեն կարող ըմբռնել և որը դեռևս չի ավարտվել /թեև նրանց բացատրություններ ենք տվել/ : Նրանք ավելի վաղ եկած մարգարեների հետ նույնպես այդպես վարվեցին և նրանց ստախոսներ հռչակեցին: Բայց նայեք, թե ինչ եղավ ամբարիշտների վախճանը>:<Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր հավատում են Ղուրանին և կան, որ մերժում են այն, սակայն Աստված ճանաչում է ապականված մարդկանց>:

Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ անհավատները անտեղի, իրենց ենթադրության համաձայն ու առանց որևէ պատճառի, Ղուրանը համարոմ էին մարգարեի խոսքը և մերժում դրա կապն Աստծո հետ: Այս այաներն ասում են, որ այդ մարդիկ կրկնում են իրենց խոսքերը, քանի որ նախորդ մարգարեները նույնպես արժանանում էին նման վերաբերմունքի: Իսկ դա որևէ գիտական հիմք չունի և նման խոսքերի հեղինակները բռնություն են գործադրում թե իրենց, թե աստվածային մարգարեների դեմ: Իհարկե կան նաև մարդիկ, ովքեր ընդունում են ճշմարտությունները և Աստծո կամքն է, որ մարդը հավատքի գա ըստ իր կամքի.

Այս  այաներից սովորում ենք.

1. Անհավատության և ժխտման արմատը արդարությունը չճանաչելն է: Նրանք, ովքեր փորձում են գտնել ճշմարտությունը, անշուշտ կընկալեն նաև մարգարեների ճշմարիտ խոսքը և կհավատան նրանց:

2. Բռնությունը գալիս է անհավատությունից և նրանից, որ մարդիկ հրաժարվում են մարագարեների ուսմունքներից:

Այժմ կլսենք Յունես սուրայի 41-րդ այան․

وَإِن كَذَّبُوكَ فَقُل لِّي عَمَلِي وَلَكُمْ عَمَلُكُمْ أَنتُمْ بَرِيئُونَ مِمَّا أَعْمَلُ وَأَنَاْ بَرِيءٌ مِّمَّا تَعْمَلُونَ

<Եթե քեզ ստախոս հռչակեն, պատասխանիր. իմ գործերն ինձ բավական են: Թող ձեր գործերն էլ խոսեն ի նպաստ ձեզ: Դուք երբեք պատասխանատու չեք լինի իմ արարքների համար և ձեր արածների մեղքն էլ երբեք չի ծանրանալու ինձ վրա>:

Այս այան խոսում է անհավատների ու հակառակորդների մասին, այն մասին, թե ինչպես են նրանք վերաբերվում մարգարեների ու հավատացյալների նկատմամբ: Այան ասում է. դուք պարտավոր եք առաջնորդել նրանց ոչ թե պարտադրել: Իսկ եթե չընդունեցին ձեր հրավերը, ուրեմն դուք այլևս ոչ մի պարտականություն չունեք նրանց նկատմամբ: Որովհետև մարդը պետք է հավատա ըստ իր կամքի: Եվ նման մարդիկ չեն ցանկանում հասկանալ ճշմարտությունը: Իսկ եթե հասկացել են, հրաժարվում են դրանից: Իհարկե, ոմանք հակառակորդներին սիրաշահելու համար, հարմարվում են նրանց հետ, կարծելով, որ այդպիսով հնարավոր է վերջիններիս գրավել: Սակայն դա սխալ է, քանի որ մենք իրավունք չունենք հրաժարվել մեր սկզբունքներից, որպեսզի հավատացյալների թիվն ավելանա: Ուստի այս այայում մարգարեն Աստծո կողմից գործուղվել է, որպեսզի անհավատներին ասի. հիմա որ չեք ընդունում իմ խոսքը, ես ատում եմ ձեր գործերը և այլևս ոչ մի պատասխանատվություն չունեմ ձեր նկատմամբ:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնական առաջնորդները պետք է պատրաստ լինեն դիմագրավել հակառակորդ խմբերին ու չսպասեն, որ բոլորն իրենց հետևեն:

2. Իսլամը բարոյականության ու բանականության կրոն է, իր դիրքորոշումը հստակ  է ներկայացնում և ոչ մի բան չի պարտադրում որևէ մեկին:

Այժմ կլսենք Յունես սուրայի 42-րդ, 43-րդ և 44-րդ այաներ.

وَمِنْهُم مَّن يَسْتَمِعُونَ إِلَيْكَ أَفَأَنتَ تُسْمِعُ الصُّمَّ وَلَوْ كَانُواْ لاَ يَعْقِلُونَ ‏
 وَمِنهُم مَّن يَنظُرُ إِلَيْكَ أَفَأَنتَ تَهْدِي الْعُمْيَ وَلَوْ كَانُواْ لاَ يُبْصِرُونَ ‏
  إِنَّ اللّهَ لاَ يَظْلِمُ النَّاسَ شَيْئاً وَلَكِنَّ النَّاسَ أَنفُسَهُمْ يَظْلِمُونَ  ‏‏

<Նրանց մեջ կան մարդիկ, որ կգան քեզ մոտ` տեսնելու վարդապետությունդ: Բայց դու կարո՞ղ ես  խուլերին որևէ բան լսեցնել.  նրանք ոչինչ չեն հասկանում>:

<Կան նաև ուրիշները, որոնք նայում են առանց որևէ բան տեսնելու: Բայց դու կարո՞ղ ես արդյոք լուսավորել կույրերին: Նրանց աչքերը ոչինչ չեն տեսնում>:

 <Աստված երբեք անարդարություն չի գործում մարդկանց հանդեպ: Մարդիկ իրենք են իրար հանդեպ անարդարություն անում>:

Այս այաներն ասում են. շատ մարդիկ կան, ովքեր մարգարեի ընդդիմադիրներն են, որոնք ներկա են լինում մարգարեի ժողովներին, լսում ու տեսնում նրան: Սակայն դա նրանց վրա որևէ ազդեցություն չի թողնում, որովհետև նրանք իրոք կույր են ու չեն լսում: Բնականաբար նման մարդիկ ճշմարտությունը չեն հասկանում և չեն էլ ուզում հասկանալ: Ընդհանրապես մարդը կենդանուց տարբերվում է մտածելու կարողությամբ: Կենդանիները նույնպես կարող են անել շատ բաներ, որ անում են մարդիկ: Սակայն մարդը խորհում է այն ամենի մասին, ինչ լսում ու տեսնում է , պարզորոշում ճիշտն ու սխալը և հետևում ճշմարիտ ճանապարհի: Վերջում այս այաներն ասում են. Աստված մարդուն տվել է աչք, ականջ ու միտք, որոնք ճշմարտությունն ընկալելու միջոցներ են: Ուրեմն նրանք, ովքեր չեն հետևում ճշմարտությանը, իրենք իրենց նկատմամբ են բռնություն կիրառում և իրենք իրենց են ոչնչացնում: Աստված երբեք ոչ մեկի նկատմամբ բռնություն չի գործել և չի ցանկանում, որ իր արարածներից որևէ մեկը մոլորվի:

Այս այաներից սովորում ենք.

1. Տեսնելն ու լսելը մտածելու և ընկալելու հիմքն են:

2. Նրանք, ովքեր չեն տեսնում ճշմարտությունը, հանդերձյալ կյանքում կույր են լինում և երբեք չեն կարողանում ընկալել աստվածային այաները: