Նոյեմբեր 24, 2018 07:05 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 45-49-րդ այաներին:

Նախ  կլսենք Յունես սուրայի 45-րդ այան.

وَيَوْمَ يَحْشُرُهُمْ كَأَن لَّمْ يَلْبَثُواْ إِلاَّ سَاعَةً مِّنَ النَّهَارِ يَتَعَارَفُونَ بَيْنَهُمْ قَدْ خَسِرَ الَّذِينَ كَذَّبُواْ بِلِقَاء اللّهِ وَمَا كَانُواْ مُهْتَدِينَ

<Այն օրը, որ բոլորին հավաքի իր մոտ, նրանց կթվա, որ  իրենց երկրային կյանքը մեկ ժամ տևողություն է ունեցել և նրանք փոխադարձաբար կճանաչեն իրար: Այն ժամանակ, վերջին դատաստանը սուտ համարողները, ովքեր ճշմարիտ ճանապարհով չեն ընթացել, պիտի կործանվեն>:

Չնայած որ անհավատները ժխտում են դատաստանի օրը, սակայն կամա  թե ակամա, այդ օրը հավաքվում են բոլոր մարդիկ: Այդ օրը դատաստանի վեհությունն այնպիսին է, որ աշխարհիկ կյանքի ժամանակը կամ այն ժամանակը, որ մահացածները գերեզմանում են  եղել, ներկայանում է  որպես օրվա մեկ ժամ: Այդ ժամանակ մահացածներն ասես քնից են արթնանում, ուստի բոլորն իրար ճանաչում են և ոչ մի բան մոռացության չի տրվում: Նման պայմաններում, բնականաբար անհավատները հայտնվելով դատաստանի բեմում, զգում են, թե որքան վնասատու են եղել ու դատարկ ձեռքով են հայտնվել այնտեղ ու չունեն հետդարձի ճանապարհ:   

Այս այայից սովորում ենք.

1. Աշխարհիկ կյանքն այնքան կարճ է, որ դատաստանի օրը մարդն ինքն իրեն մեղադրում է  այն բանում, որ ճիշտ ձևով չի օգտագործել ընձեռնված հնարավորությունները:

2. Իսկական վնասը գալիս է նրանից, երբ մարդն աշխարհիկ կյանքի ժամանակավոր հաճույքները գերադասում է  հավերժական հաճույքից:

Այժմ կլսենք Յունես սուրայի 46-րդ այան․

 وَإِمَّا نُرِيَنَّكَ بَعْضَ الَّذِي نَعِدُهُمْ أَوْ نَتَوَفَّيَنَّكَ فَإِلَيْنَا مَرْجِعُهُمْ ثُمَّ اللّهُ شَهِيدٌ عَلَى مَا يَفْعَلُونَ

<Նրանց համար մեր պատրաստած պատիժների մի մասը ցույց տանք  քեզ թե ոչ, նրանցից առաջ քեզ մեզ մոտ կանչենք, թե ոչ, նրանք բոլորը պիտի ելնեն մեր առաջ ու Ամենակարողը պիտի վկայություն տա նրանց գործերի համար>:

Այս այան, մխիթարելով մարգարեին ու հավատացյալներին, ասում է. եթե Աստված մարդկանց այս աշխարհում չի պատժում, նրա համար է, որ պատիժն ու վարձատրությունը հանդերձյալ կյանքին են վերաբերում : Քանի որ բոլորը վերադառնում են դեպի Աստված ու Աստված տեղյակ է բոլորի գործերից: Հենց այդ հիման վրա էլ Աստված մարդկանց տալիս է իր պատիժը կամ պարգևը: Սակայն ոչ բոլոր պատիժներն են վերաբերում հանդերձյալ կյանքին: Որոշ պատիժներ վերաբերում են հենց աշխարհիկ կյանքին:

Այս այայից սովորում ենք

1. Հավատացյալները չպետք է հուսախաբվեն նրա համար, որ անհավատների պատիժը հետաձգվում է: Դա Աստծո խոսքն է և Աստված կկատարի իր խոստումը:

Այժմ կլսենք Յունես սուրայի 47-րդ այան․

وَلِكُلِّ أُمَّةٍ رَّسُولٌ فَإِذَا جَاء رَسُولُهُمْ قُضِيَ بَيْنَهُم بِالْقِسْطِ وَهُمْ لاَ يُظْلَمُونَ

<Յուրաքանչյուր ազգ ունեցավ իր մարգարեն և նրանց արդարությամբ դատեց: Մարգարեները բնավ անարդար վերաբերմունքի չարժանացան>:

Աստվածային մարգարեները բաժանվում են երկու խմբի: Նրանցից որոշները ունեն գիրք և շարիաթ, իսկ մյուսները տարածում են շարիաթը: Ղուրանի այաներից հասկանում ենք, որ մարդկային հասարակությունների մեջ մշտապես եղել են մարդիկ, ովքեր քարոզել են աստվածային ուսմունքները, Աստծո գիրքը, մարգարեների ուսմունքները և մարդկանց հորդորել են հետևել դրանց: Մարգարեների ամենակարևոր առաքելությունը մշտապես եղել է պայքարը արդարության համար ու բռնության դեմ: Դատաստանի օրն Աստված յուրաքանչյուր ժողովրդի կանչում է իր մարգարեի հետ և նրանք դատվում են ըստ  արադարության:

Այս այայից սովորում ենք

1. Աստված չի լքել ոչ մի ազգի կամ ժողովրդի և մարգարեն որևէ կերպ իր խոսքը նրանց է հասցրել:

2. Արդարությունը հասարակութան մեջ կհաստատվի միայն մարգարեների ուսմունքի և երկնային գրքերի լույսի ներքո:

 

Այժմ կլսենք Յունես սուրայի 48-րդ և 49-րդ այաները․

 وَيَقُولُونَ مَتَى هَذَا الْوَعْدُ إِن كُنتُمْ صَادِقِينَ

قُل لاَّ أَمْلِكُ لِنَفْسِي ضَرّاً وَلاَ نَفْعاً إِلاَّ مَا شَاء اللّهُ لِكُلِّ أُمَّةٍ أَجَلٌ إِذَا جَاء أَجَلُهُمْ فَلاَ يَسْتَأْخِرُونَ سَاعَةً وَلاَ يَسْتَقْدِمُونَ

<Անհավատները հարցնում են, քո սպառնալիքները երբ պիտի գործադրես, մեզ ասա ժամանակը, եթե ճշմարտախոս ես>:

<Պատասխանիր նրանց. երկնային շնորհները, վրեժխնդրություններն իմ ձեռքերում չեն: Միայն Աստված է դրանց տերը: Յուրաքանչյուր ազգի համար նա է կյանքի ժամկետ սահմանել: Հնարավոր չէ որևէ րոպե ավելացնել, կամ մոտեցնել վախճանը>:

Անհավատները, որ չէին ընդունում հանդերձյալ կյանքը և դատաստանի օրը, փորձում էին ամեն կերպ դա հարցականի տակ առնել: Նրանք ասում էին. եթե դա ճիշտ է, ուրեմն երբ է դատաստանի օրվա ժամանակը: Ի պատասխան պետք է ասել, որ մենք բոլորս էլ գիտենք, որ մի օր հեռանալու ենք այս աշխարհից: Սակայն ոչ ոք չգիտի, թե երբ է գալու իր մահվան ժամանակը: Մարգարեն նույնպես աստվածային պատվերի համաձայն մարդկանց ասում է, որ աշխարհի վերջում դատաստանի օր կլինի, Սակայն Աստված իրեն չի ասել, թե դա երբ կլինի:

Այս այաներից սովորում ենք

1. Մարգարեները մարդկանց հետ անկեղծ են խոսում, հստակորեն հայտարարելով, որ իրենք իրենց վրա հույս չունեն և նույնիսկ իրենց օգուտի ու վնասի տերը չեն:

2. Հասարակությունն ինչպես յուրաքանչյուր մարդ, ունի իր ավարտը, որը գուցեև շատ ողբերգական լինի ու պատճառ դառնա, որ այդ հասարակությունը կորցնի իր փառքը: