Ելք դեպի լույս 328
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 50-56-րդ այաներին:
Նախ կլսենք Յունես սուրայի 50 և 51-րդ այաները.
قُلْ أَرَأَيْتُمْ إِنْ أَتَاكُمْ عَذَابُهُ بَيَاتاً أَوْ نَهَاراً مَّاذَا يَسْتَعْجِلُ مِنْهُ الْمُجْرِمُون
أَثُمَّ إِذَا مَا وَقَعَ آمَنْتُم بِهِ آلآنَ وَقَدْ كُنتُم بِهِ تَسْتَعْجِلُونَ
<Երբ Աստծո պատիժը թափվի ձեզ վրա, ցերեկ լինի, թե գիշեր, կկարծեք, թե ամբարիշտներն էին, որ արագացրին այն>:
<Երբ պատիժն իջնի, այն ժամանակ կհավատա՞ք, իսկ դուք նախապես ցանկանում էիք արագացնել դա>:
Այս այաներն ի պատասխան հավատացյաների այն հարցին, թե աստվածային պատիժը երբ է լինելու, ասում են, որ Մարգարեն պետք է նրանց ասի. դուք շտապում եք, որ պատիժը շուտ վրա հասնի: Եթե պատիժը վրա հասավ առավոտյան կամ երեկոյան, ի՞նչ եք անելու: Արդյոք հնարավորություն ունեք փախչել դրանից: Իսկ եթե կարծում եք, որ տեսնելով չարչարանքի ու պատժի նշանները հավատքի կգաք ու այդ հավատքը ձեզ կօգնի, սխալվում եք: Որովհետև երբ պատիժն ուղարկվում է, ապաշխարանքի դռները փակվում են և այդ պայմաններում հավատքի գալն այլևս օգուտ չունի:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդիկ պետք է մշտապես ուշադիր լինեն և նույնիսկ վախենան, որ հնարավոր է պատիժը վրա հասնի ու իրենք այլևս ապաշխարելու ժամանակ չգտնեն:
2. Ոչ մի արժեք չունի այն հավատքը, որն առաջանում է վտանգի ժամանակ: Որովհետև այն առաջանում է վախից, ոչ թե մարդու կամքով:
Այժմ կլսենք Յունես սուրայի 52-րդ այան․
ثُمَّ قِيلَ لِلَّذِينَ ظَلَمُواْ ذُوقُواْ عَذَابَ الْخُلْدِ هَلْ تُجْزَوْنَ إِلاَّ بِمَا كُنتُمْ تَكْسِبُونَ
<Այն ժամանակ ամբարիշտներին պիտի ասվի. կրեք ձեր հավիտենական պատիժը: Ստացեք ձեր արարքների պատասխանը>:
Նախորդ այաներում խոսվեց այն մասին, թե աստվածային պատիժները հայտնվում են միանգամից: Այս այայում խոսվում է դատաստանի օրը հանցավորների պատժի մասին, նրանց, ովքեր և իրենց և ուրիշների դեմ բռնոթյուն են իրականացրել ու չեն հրաժարվել դրանից: Աստվածային պատժի հիմքն էլ հենց մարդկանց գործողությունների մեջ է: Եվ հենց մարդկանց արարքն է, որ նրանց արժանի է դարձնում չարչարանքի:
Այս այայից սովորոմ ենք․
1. Իսլամական մշակույթում բռնությունը միայն ուրիշների նկատմամբ չի կարող լինել: Երբ մարդը մեղք է գործում, դա արդեն բռնություն է: Որովհետև մեղավորը բռնություն է իրականացնում հենց ինքն իր նկատմամբ ու աստվածային մարգարեների, ովքեր առաքելություն ունեն մարդկանց ցույց տալ ճիշտ ճանապարհը:
2. Աստվածային արդար պատիժները կայանում են մարդկանց սխալ արարքների հիման վրա:
Այժմ կլսենք Յունես սուրայի 53-րդ և 54-րդ այաները․
وَيَسْتَنبِئُونَكَ أَحَقٌّ هُوَ قُلْ إِي وَرَبِّي إِنَّهُ لَحَقٌّ وَمَا أَنتُمْ بِمُعْجِزِينَ
وَلَوْ أَنَّ لِكُلِّ نَفْسٍ ظَلَمَتْ مَا فِي الأَرْضِ لاَفْتَدَتْ بِهِ وَأَسَرُّواْ النَّدَامَةَ لَمَّا رَأَوُاْ الْعَذَابَ وَقُضِيَ بَيْنَهُم بِالْقِسْطِ وَهُمْ لاَ يُظْلَمُونَ
<Նրանք քեզ պիտի դիմեն, հասկանալու համար, թե արդյոք այս սպառնալիքներն իրագործվելու են: Ասա նրանց. Այո, երդվում եմ հանուն Աստծո, ճշմարտությունը նա է, ու դուք չեք կարող արգելել նրանց գործողությունը>:
<Այն ժամանակ ամբարիշտները պիտի ցանկանան իրենց հոգին փրկել աշխարհի բոլոր գանձերը տալով: Երբ տեսնեն աստվածային վրեժխնդրությունը, իրենց զղջումը պիտի ծածկեն: Նրանց մեջ պիտի դատվի արդարութամբ և ոչ մեկի նկատմամբ անարդարություն չպիտի կիրառվի>:
Այս այաներն ասում են, որ աստվածային պատժի հարցում չպետք է կասկածել, քանի որ Աստված իր խոստումը կատարում է անպայման: Մարգարեն, որի բոլոր խոսքերը ճշմարիտ են, Աստծո անունով երդվում է, որ այդ օրը գալու է և դրանից հնարավոր չի լինելու փախչել: Աստվածային պատիժն այնքան ծանր է, որ յուրաքաչյուր հանցավոր պատրաստ է նվիրել այն ամենն ինչ ունի, որպեսզի փրկվի դրանից: Սակայն այդ ժամանակ մարդն այլևս զղջալու կամ ապաշխարելու հնարավորություն չունի և դատաստանի օրը վճիռները կայացվում և իրականացվում են արդարության հիմա վրա:
Այս այաներից սովորում ենք․
1. Երբեմն, որպեսզի մարդիկ չկասկածեն, աստվածային մարգարեն պարտավոր է եղել երդվել հանուն Աստծո:
2. Աստծո դատաստանում ոչ մի դեր չունի մարդկանց ուժը կամ հարստությունը: Այնտեղ դատվում են միայն մարդկանց արարքները:
Այժմ կլսենք Յունես սուրայի 55-րդ և 56-րդ այաները․
أَلا إِنَّ لِلّهِ مَا فِي السَّمَاوَاتِ وَالأَرْضِ أَلاَ إِنَّ وَعْدَ اللّهِ حَقٌّ وَلَكِنَّ أَكْثَرَهُمْ لاَ يَعْلَمُونَ
هُوَ يُحْيِي وَيُمِيتُ وَإِلَيْهِ تُرْجَعُونَ
<Այն ամենն ինչ առկա է երկնքում և երկրի վրա, մի՞թե Աստծուն չի պատկանում: Նրա խոստումները մի՞թե ճշմարիտ չեն: Բայց մարդկանց մեծամասնությունը չգիտի այս բանը>:
<Նա է, որ կյանք է տալիս ու մահ և դուք բոլորդ նրա առջև եք կանգնելու>:
Մարդիկ դատաստանի օրվա մասին կասկածում են այն պատճառով, որ կասկածում են Աստծո ուժին: Ուստի այս այան ասում է. Ինչո՞ւ եք կարծում, որ Աստված չի կարող վերակենդանացնել մեռածներին ու նրանց պատժել կամ վարձատրել: Մի՞թե չգիտեք որ ողջ տիեզերքը նա է ստեղծել, նա է Արարիչը և նրա ձեռքերում են ձեր կյանքն ու մահը:
Այս այաներից սովորում ենք․
1. Իսկական տերն Աստված է: Ուրեմն դատաստանի օրն անհավատները փրկվելու ոչ մի հնարավորություն չունեն:
2. Աստծո իշխանությունը նրա հզորության ապացույցն է, որի հիման վրա էլ նա կատարում է իր խոստումները: