Նոյեմբեր 24, 2018 07:26 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 57-61-րդ այաներին:

Նախ  կլսենք Յունես սուրայի 57-րդ  և 58-րդ այաները.

يَا أَيُّهَا النَّاسُ قَدْ جَاءتْكُم مَّوْعِظَةٌ مِّن رَّبِّكُمْ وَشِفَاء لِّمَا فِي الصُّدُورِ وَهُدًى وَرَحْمَةٌ لِّلْمُؤْمِنِينَ

قُلْ بِفَضْلِ اللّهِ وَبِرَحْمَتِهِ فَبِذَلِكَ فَلْيَفْرَحُواْ هُوَ خَيْرٌ مِّمَّا يَجْمَعُونَ

<Ով մահկանացուներ, Աստված ձեզ արդարություն է ուղարկել ու ձեր սրտերը կրծող ցավին` դարման, իսկ հավատացյալներին լույս ու գթություն է  ուղարկել>:

<Որոնք իր առատաձեռնության թանկագին  շնորհներն են: Վայելեք դրանք և ուրախությամբ լցվեք: Սրանք ավելի նախընտրելի են, քան աշխարհիկ հարստությունները>:

Մարդու հոգին ինչպես և մարմինը, կարող է հիվանդանալ և բուժվելու կարիք ունենալ:  Գոռոզամտությունը, նախանձը, երկերեսանիությունն ու ստախոսությունն այն հիվանդություններից են, որոնք եթե չբուժվեն , կարող են մոլորեցնել մարդուն: Սակայն Ղուրանը  զգուշացնում է  մարդկանց, օգնելով, որ մեղք չգործեն: Մյուս կողմից, խոսելով աստվածային պատժի մասին, մարդկանց տեղեկացնում է  իրենց սխալ արարքի մասին: Բնական է, որ մաքուր հոգիներն ունակ են ընդունելու աստվածային բարությունն ու խոսքը: Ուստի Աստված իր մարգարեին պատվիրում է  հավատացյաներին ասել, որ հավատքը մարդու ամենամեծ հարստությունն է: Ուրեմն եթե մարդը ցանկանում է  ունենալ այդ հարստությունը, պետք է հավատա Աստծո գրքին, հետևի նրան և չուրախանա միայն իր պաշտոնով կամ հարստությամբ:

Այս այաներից սովորում ենք

1. Ղուրանը լավագույն բուժիչն է հիվանդ հոգիների ու սրտերի համար:

2. Ղուրանը նաև սովորեցնում է , թե ինչպես կարելի է լուծել մարդու կամ հասարակության խնդիրները, ինչը չեն կարող անել մարդկանց  կողմից հորինված ուսմունքները:

3 .Ղուրանը վեր է ամեն տեսակ հարստութունից և իսկական աղքատը նա է, ով զրկված է Ղուրանի ուսմունքներից: Ինչքան էլ որ նա ունևոր լինի, իսկական հարուստը նա է ով ապրում է  Ղուրանով:

Այժմ կլսենք Յունես սուրայի 59-րդ  և 60-րդ այաները․

قُلْ أَرَأَيْتُم مَّا أَنزَلَ اللّهُ لَكُم مِّن رِّزْقٍ فَجَعَلْتُم مِّنْهُ حَرَاماً وَحَلاَلاً قُلْ آللّهُ أَذِنَ لَكُمْ أَمْ عَلَى اللّهِ تَفْتَرُونَ

وَمَا ظَنُّ الَّذِينَ يَفْتَرُونَ عَلَى اللّهِ الْكَذِبَ يَوْمَ الْقِيَامَةِ إِنَّ اللّهَ لَذُو فَضْلٍ عَلَى النَّاسِ وَلَكِنَّ أَكْثَرَهُمْ لاَ يَشْكُرُونَ

<Հարցրու նրանց.Աստված ձեզ շնորհած սնունդների մեջ մի քանիսի գործածությունն արգելել է,  և մնացածը` թույլատրել:Արդյոք Աստված է այս պատվերը ձեզ տվել, թե դուք եք ստելով այն վերագրում նրան>:

<Հարության օրն ուրացող սրբապիղծն ինչի՞ մասին է մտածում: Անտարակույս, Աստված բարությամբ է  լցված մարդկանց նկատմամբ, բայց նրանք մեծամասամբ ապերախտ են լինում>:

Այս այաներն ասում են. նա, ով հրաժարվի Ղուրանից, ընկնում է  սնոտիապաշտության գիրկը, ինչը նոր դժվարություններ է ստեղծում մարդու համար: Ինչպես ասվել է նախորդ այաներում, անհավատները որոշ կենդանիների կամ բույսերի մատաղ էին անում իրենց կուռքերի համար: Իսկ այս այաներն ասում են. ձեր հանապազօրյա հացն Աստծուց է և նա է որոշում, թե ինչն է ձեզ համար հալալ և ինչը` հարամ: Դուք դրա իրավունքը չունեք: Իսկ այս արարքի համար դատաստանի օրը դուք պետք է պատասխան տաք: Այնուհետև այայում ասվում է, որ Աստծո բարիքները մեզ են շնորհվում նրա բարության շնորհիվ:  Սակայն մարդիկ այս բոլոր բարիքների նկատմամբ երախտամոռ են լինում և հետևելով սնոտիապաշտությանը, զրկվում այդ բարությունից:

Այս այաներից սովորում ենք

1. Աստված է բոլոր բարիքների տերը և նա է որոշում, ինչն է ճիշտ, ինչը` սխալ, որն է ընդունելի և որն անընդունելի: Մարդը նման իրավասություն չունի:

2. Օրենսդրությունը Աստծուն է հատուկ: Եվ յուրաքանչյուր օրենսդրություն, որ դեմ է նրա օրենքին, ոչ մի հեղինակություն չունի:

Այժմ կլսենք Յունես սուրայի 61-րդ այան․

 وَمَا تَكُونُ فِي شَأْنٍ وَمَا تَتْلُو مِنْهُ مِن قُرْآنٍ وَلاَ تَعْمَلُونَ مِنْ عَمَلٍ إِلاَّ كُنَّا عَلَيْكُمْ شُهُوداً إِذْ تُفِيضُونَ فِيهِ وَمَا يَعْزُبُ عَن رَّبِّكَ مِن مِّثْقَالِ ذَرَّةٍ فِي الأَرْضِ وَلاَ فِي السَّمَاء وَلاَ أَصْغَرَ مِن ذَلِكَ وَلا أَكْبَرَ إِلاَّ فِي كِتَابٍ مُّبِينٍ

<Ինչ վիճակում էլ որ գտնվեք, մենք ձեզ տենսում ենք: Երբ Ղուրանը կարդում եք մենք ներկա ենք. ձեր բոլոր արարքների ականատեսն ենք ու նրանց մասին վկայություն պիտի տանք: Անգամ մի մրջյունի ծանրությունը երկրի վրա կամ երկնքում, ամենափոքր ծանրությունն ինչպես ամենամեծը, Բարձրյալի աչքից չեն վրիպում: Հայտնության գրքում ամեն բան գրված է>:

Այս այան խոսում է  Աստծո գիտության մասին, որ պարուրում է  ողջ տիեզերքը: Որովհետև ոչ միայն Աստված, այլ հրեշտակները նույնպես մեր արարքների վկաներն են ու ամեն ինչ տեսնում են ու գրանցում:

Այս այայից սովորում ենք

1. Մեր մտածելակերպը, մեր խոսքն ու գործը Աստծուց թաքցնել հնարավոր չէ: Մեր խոսքին, մեր գործերին ու մեր մտքերին ականատես են Աստված ու հրեշտակները:

2. Աստված տերն է: Աստծո գիտությունը պարուրում է ողջ տիեզերքը:

3. Ոչ միայն սովորական մարդիկ, այլ նաև մարգարեները հսկողության տակ են և Աստված հետևում է  նրանց արարքներին:

4. Աշխարհը ժամանակավոր կացարան է և Աստված մեզ ժամանակ է տալիս ու չի շտապում մեզ պատժել: Դա չի նշանակում, որ նա դա չի կարող անել: Դա նրա բարության նշանն է և մեր ապաշխարանքի արդյունքը: