Նոյեմբեր 24, 2018 07:31 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 62-67-րդ այաներին:

Նախ  կլսենք Յունես սուրայի 62-րդ, 63-րդ և 64-րդ այաները.

أَلا إِنَّ أَوْلِيَاء اللّهِ لاَ خَوْفٌ عَلَيْهِمْ وَلاَ هُمْ يَحْزَنُونَ

الَّذِينَ آمَنُواْ وَكَانُواْ يَتَّقُونَ

لَهُمُ الْبُشْرَى فِي الْحَياةِ الدُّنْيَا وَفِي الآخِرَةِ لاَ تَبْدِيلَ لِكَلِمَاتِ اللّهِ ذَلِكَ هُوَ الْفَوْزُ الْعَظِيمُ

<Աստծո բարեկամները զերծ պիտի մնան երկյուղից ու վշտից>:

<Նրանք, որ հավատքը և բարեպաշտությունը միացնում են>:  

<Այս աշխարհում երջանկաբեր խոստումներով պետք է մխիթարվեն, իսկ հանդերձյալ կյանքում պետք է տեսնեն այդ խոստումների իրականացումը>:

Այս այաները խոսում են իսկական հավատացյալների  ու առաքինի մարդկանց մասին, որպեսզի մարդիկ  զատեն փրկության ճանապարհը մոլորությունից: Հոգու անդորրը ամենամեծ հարստությունն է, որ Աստված տվել է իր մարգարեներին: Նրանք այն մարդիկ են, ովքեր հրաժարվելով մեղքից ու սխալից, մոտենում են բարության աղբյուրին` Աստծուն և Ղուրանին ասելով, դասվում են Աստծո ընտրյալների շարքին: Բնականաբար, այսպիսի մարդիկ մշտապես ընկալում են աստվածային պատգամները և երբեք  կասկածը մուտք չի գործում նրանց հավատքի մեջ: Իսլամի մարգարեն ասում է. Աստծո ընտրյալների լռությունն աղոթք է, հայացքները` խրատ, խոսքերը` իմաստալից և արարքից բխում է  բարություն: Իսկ Իմամ Ալին ասում է. «Երբեք ոչ մեկի  մի ստորացրեք կամ նվաստացրեք: Որովհետև Աստված իր ընտրյալներին թաքցնում է  մարդկանց մեջ: Եվ գուցե հենց նա, ում ստորացնում ես, Աստծո ընտրյալն է»։

Այս այաներից սովորում ենք

1. Նա, ով  աստվածավախ է, ուրիշից չի վախենում:

2. Հավատքն առանց առաքինության չի կարող լիարժեք դառնալ, իսկ հավատացյալ մարդը պետք է մշտապես հեռու լինի մեղքից ու ստից:

3. Նրանք են փրկվում, ովքեր հավատքի լույսի ներքո աշխարհիկ կյանքում վարում են առաքինի կյանք և ապա արժանանում հավերժական կյանքի:

Այժմ կլսենք Յունես ուրայի 65-րդ  և 66-րդ այաները․

وَلاَ يَحْزُنكَ قَوْلُهُمْ إِنَّ الْعِزَّةَ لِلّهِ جَمِيعاً هُوَ السَّمِيعُ الْعَلِيمُ

أَلا إِنَّ لِلّهِ مَن فِي السَّمَاوَات وَمَن فِي الأَرْضِ وَمَا يَتَّبِعُ الَّذِينَ يَدْعُونَ مِن دُونِ اللّهِ شُرَكَاء إِن يَتَّبِعُونَ إِلاَّ الظَّنَّ وَإِنْ هُمْ إِلاَّ يَخْرُصُونَ

<Ամբարիշտների խոսքերը թող քեզ երբեք չվշտացնեն: Ամեն զօրություն Աստծուն է  պատկանում: Նա գիտի և իմանում է  ամեն բան>:

<Երկրի վրա ու երկնքում եղածները նրա սեփականությունն են : Նրանք, որ ուրիշ չաստվածների նույնպես պաշտում են, հետևում են իրենց կարծիքին: Նրանք ստախոսությունից զատ ուրիշ հենարան ունե՞ն>:

Մեքքայի անհավատները սուտ մեղադրանքներ էին ուղղում իսլամի մարգարեին: Երբեմն նրան բանաստեղծ էին համարում, երբեմն` կախարդ, երբեմն էլ խելագար: Ասում էին , որ այս խոսքերն ուրիշներն են նրան ներշնչել: Իսկ երբեմն նրան համարում էին սովորական մարդ, որ ոչ մի առավելություն չունի իրենց նկատմամբ: Ղուրանը մխիթարելով մարգարեին, ասում է. Աստված որոշել է, որ քո հետևորդները և դու սիրված լինեք: Իսկ անհավատները չեն կարող Աստծո դեմ քայլ կատարել, քանի որ ողջ տիեզերքը Աստծուն է  պատկանում: Իսկ նրանք, որ դիմում են չաստվածներին, ոչ մի բանի չեն հասնոմ:

Այս այաներից սովորում ենք

1. Հավատքի թշնամիները մշտապես փորձել են հոգևոր առաջնորդների անձը ահաբեկության ենթարկել: Ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական,  խեղաթյուրելով նրանց ինքնությունը: Իսկ Աստված ասել է, որ նրանք իրենց նպատակին չեն հասնելու:

2. Մի կարծեք, որ նրանք, ովքեր չաստվածների կողմն են գնացել, ունեն ուժեղ տրամաբանություն: Ուժեղ եղեք և իմացեք, որ միայն Աստված է ճշմարիտ:

Այժմ կլսենք Յունես սուրայի 67-րդ այան․

هُوَ الَّذِي جَعَلَ لَكُمُ اللَّيْلَ لِتَسْكُنُواْ فِيهِ وَالنَّهَارَ مُبْصِراً إِنَّ فِي ذَلِكَ لآيَاتٍ لِّقَوْمٍ يَسْمَعُونَ

<Աստված է որ մարդկանց համար գիշերը հաստատեց, որ հանգստանան, և ցերեկը` որ աշխատեն: Դրանք նշաններ են նրանց համար, ովքեր հավատում են իրեն>:

Այս այան խոսում է  Աստծո իմաստության մասին, թե ինչպես ստեղծեց գիշերն ու ցերեկը: Ղուրանի տարբեր այաներում  գիշերը համարվում է  մարդու խաղաղության ժամանակը: Բնականաբար, մարդը ֆիզիկապես խաղաղվում է  քնելով ու հանգստանալով: Իսկ հոգեպես մարդը հանգստանում է  աղոթելով ու Աստծո հետ հաղորդակցվելով:

Այս այայից սովորում ենք

1. Ներկա աշխարհի գոյությունը պատահական չի եղել: Այն եղել է հատուկ ծրագրով ու նպատակով:

2. Աստվածային այաներն ու   առաջնորդների խոսքերը լսելով, մարդը ծանոթանում է  Աստծո հզորության հետ: