Դեկտեմբեր 09, 2018 11:42 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների կարևոր իրադարձություններին, սկսելով Հայաստանից:

Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը լավ հնարավորություն է Իրանի համար ԵՏՄ հետ արդյունավետ գործընկերություն սկսելու համար:

Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենևսկուն տված հարցազրույցում  ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը լավ հնարավորություն է, որպեսզի Իրանը արդյունավետ գործընկերություն ստեղծի Եվրասիական տնտեսական միության հետ, եւ մենք, իհարկե, ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին», - ասել է Փաշինյանը:

Հայաստանի համար Իրանը շատ կարեւոր գործընկեր է, եւ Փաշինյանը համոզված է, որ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները կնպաստեն ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԵՏՄ-ն եւ Իրանը ազատ առևտրի գոտու մասին երեք տարի ժամկետով ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին եւ այդ  համաձայնագրի համաձայն, ԵՏՄ-ն եւ Իրանը կնվազեցեն մաքսատուրքերը, ինչպես նաեւ մի քանի հարյուր անուն ապրանքների համար խոչընդոտները կվերացնեն: Երկու կողմերի ցանկում  մոտ 850 ապրանք կա: 

Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական տեսակետից գտնվում են ընդունելի մակարդակում: Հայաստանի անկախությանը հաջորդած տարիներին և հատկապես 2016 թվականի դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից հետո երկու երկրի պաշտոնատարներն իրենց օրակարգում ներառել են մշակութային, տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնումն ու երկու երկրի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացումը:

-----------------------

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը և Հայաստանի Գերագույն դատարանի նախագահն ընդգծել են Թեհրանի և Երևանի միջև դատական համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Հայաստանի Գերագույն դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկել են երկու երկրների քաղաքացիների իրավական գործերին առնչվող ընդհանուր հարցերը:

Հանդիպման  ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, Հայաստանի դատարանների կողմից Իրանի քաղաքացիների գործերը Հայաստանի Գերագույն դատարանին հանձնվելու դեպքում, հարցերի քննարկումը ավելի արագացնելու շուրջ:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի շատ ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման և դատական իշխանությունների միջև փորձի փոխանակման համար:

------------------------

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ նախընտրական մեծ բանավեճը, որը շարունակվեց շուրջ 3 ժամ և 30 րոպե:

Բանավեճին մասնակցում էին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Վիգեն Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Սուրեն Սահակյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը,

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Էդմոն Մարուքյանը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից՝ Լևոն Շիրինյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից՝ Լուսինե Հարոյանը, «Մենք» դաշինքից՝ Արամ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցությունից՝  Արթուր Բաղդասարյանը, «Սասնա ծռեր» կուսակցությունից՝ Վարուժան Ավետիսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Գագիկ Ծառուկյանը:

Բանավեճի ընթացքում գործիչները խոսեցին իրենց կուսակցությունների ծրագրերի, Արցախյան հարցի կարգավորման, Հայաստանի տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ հարցերի մասին իրենց դիրքորոշման վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես եկան ամփոփիչ խոսքով, ապա սեղմեցին միմյանց ձեռքերը:

--------------------------

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դեկտեմբերի 5-ին կայացած հեռուստաբանավեճին:

--------------------------

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս մասին ասված է Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և զոհերի մասին լուրերի զգալի նվազումը  Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո:  Համանախագահները դիմել են կողմերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու  և երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով:  Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կարող է վերսկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կոնկրետ արդյունքների  միտված ինտենսիվ երկխոսությունը՝ հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը հասնելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի  պաշտոնակատարը վերահաստատել են հետագա լարվածությունը թուլացնելու և հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ևս մեկ անգամ հանդիպել 2019թ. սկզբին: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

--------------------------

Պակիստանի պաշտպանական արդյունաբերության ընկերությունը տեղեկացրել է մոտ ապագայում Ադրբեջանին ռումբ և ավիացիայի կառավարման համապատասխան սարքեր մատակարարելու մասին:

Պակիստանի պաշտպանական արդյունաբերության պետական ընկերությունը հայտարարեց. «Իսլամաբադը պատրաստ է Բաքվին հանձնել տարբեր նպատակների ծառայող այս ռումբերն ու ավիացիայի կառավարման սարքերը»:

Այս շրջագծում Պակիստանի բանակը Ադրբեջանի բանակի օդուժին է հանձնել 5 ուսումնավարժական ինքնաթիռներ և որոշված է մոտ ապագայում Բաքվին հանձնվեն նույն տեսակի ևս 5 ինքնաթիռներ:

Վերջին տարիներին Բաքվի իշխանություններն Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանի բյուջեի խոշոր մասը հատկացրել են ռազմական գնումներին: Պակիստանից բացի, Ադրբեջանին սպառազինություն են վաճառել Թուրքիան, Իսրայելի ցեղապաշտ ռեժիմը, Ուկրաինան, Հարավային Կորեան ու Ռուսաստանը: Ուշագրավ է, որ Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրների շատերն այդ վաճառքը պայմանավորում են: Օրինակ Իսրայելի ռեժիմը Ադրբեջանին արգելել է վաճառված սպառազինության խոշոր մասն օգտագործել Հայաստանի հետ բախման ընթացքում:

-------------------

Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին՝ Խաթլան նահանգի Ղուբադիանիի տարածքում բացվել է «Ֆազա» սահմանային նոր անցակետը:

Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանին գտնվող այս նոր սահմանակետը կառուցվել է Տաջիկստանում ՄԱԿ-ի թմրաբիզնեսի դեմ պայքարի գրասենյակի աջակցությամբ: Ավելի վաղ նույն կառույցի աջակցությամբ Աֆղանստանի ու Տաջիկստանի սահմանին շահագործման էին հանձնվել 7 անցակետեր: Այս անցակետերի նպատակն է կանխել սահմանների անօրինական հատումը և հայտնաբերել մաքսանենգներին:

Կենտրոնական Ասիայի շատ փորձագետներ համոզված են, որ այդ երկրների և Աֆղանստանի միջև առևտրի ակտիվացմամբ վերջ է տրվելու առկա մի շարք  խնդիրներին, այդ թվում Աֆղանստանից այդ հանրապետությունների անապահովության և թմրադեղերի փոխանցումը: