Դեկտեմբեր 15, 2018 21:01 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին, սկսելով Հայաստանից:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկելով 2010 ընտրատարածքների ձայների 100 տոկոսի հաշվարկումը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը շահելով ձայների ավելի քան 70 տոկոսը:

Իրականության մեջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթելով ընտրություններում կարողացավ ամրապնդել որպես գործադիր իշխանության ղեկավար իր դիրքերը:

«Իմ Քայլը» դաշինքից բացի Հայաստանի Ազգային ժողով անցան Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շահելով ձայների 8,37 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շահելով ձայների 6,37 տոկոսը:

Ուշագրավ կետն այն է, որ Ազգային ժողով անցնելու շեմը չգերազանցեց նախկին ղեկավարող և այսօր ընդդիմադիր համարվող Հանրապետական կուսակցությունը: Այս կուսակցությանը հաջողվեց հավաքել միայն 59 հազար ձայն կամ ընդհանուր ձայների 4,7 տոկոսը:

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն Հայաստանի խորհրդարան են անցնում այն կուսակցությունները որոնք կարողանում շահել ձայների առնվազն 5 տոկոսը: Միևնույն ժամանակ նույն օրենսգրքի համաձայն ընդդիմությանն է հատկացվում խորհրդարանի ընդհանուր մանդատների 30 տոկոսը:

43-ամյա Նիկոլ Փաշինյանը 7 ամիս առաջ իշխանության հասավ տնտեսական բարեփոխումների, արտաքին ներդրումների ներգրավման, աշխատատեղեր ստեղծելու և ժողովրդի համար բարեկեցություն ապահովելու նման խոստումներով: Այս խոստումների իրագործումը չափազանց կասկածելի են թվում: Փաշինյանի տված խոստումների իրագործման գլխավոր ելքերից մեկը ԼՂ-ի հակամարտության կարգավորումն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցել տարածաշրջանային տնտեսական նախագծերին:

Դժվար կարելի է պատկերացնել, որ Փաշինյանին հաջողվելու է իրագործել կոռուպցիայի դեմ պայքարի և թռիչքային զարգացումն ապահովելու կապակցությամբ տված խոստումները: հատկապես որ նրա վարչապետության 7 ամիսների ընթացքում որևէ հիմնական փոփոխություն տեղի չունեցավ այդ երկրում: Այս պահին Հայաստանը տնտեսական ու ապահովական տեսակետից հենված է Ռուսաստանին և ներկա պայմաններում Հայաստանի վարչապետն անկարող է այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ խոշոր փոփոխություն մտցնել և դրա նշաձողը Ռուսաստանից փոխել դեպի արևմուտք: Իրականության մեջ Ռուսաստանի գազին Հայաստանի խիստ կախվածությունը, այդ երկրում Ռուսաստանի տնտեսական մենաշնորհները և Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի ներկայությունը անհնարին են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ցանկացած տեսակի փոփոխություն:

Խորհրդարանական ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակը հայտարարվելուց մեկ օր անց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՀՀ ԱԺ-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանը, Երևանում լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Հայաստանը պահպանելու է ԻԻՀ հետ զարգացող հարաբերությունները»:

Նա նշել է, որ ԻԻՀ-ը կենսական նշանակություն ունեցող անցուղի է Հայաստանի համար:

-------------------------

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նոր խորհրդարանի ու կառավարության կազմավորման խնդրին նշելով որ վարչապետն անձնապես է պատասխանատու հետագա զարգացումների համար:

-----------------------------

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թեհրան այցելեց, որտեղ մասնակցեց հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության նախարարի` տարբեր ոլորտներ համակարգող չորս տեղակալի հետ, որոնցից մեկը հանդիսանում է նաև սննդի և դեղերի կազմակերպության ղեկավար: Հանդիպում է կայացել նաև բժշկական սարքավորումների գծով նախարարի խորհրդականի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հանրային առողջությանը, բուժքույրական գործին, առողջապահական համակարգի ֆինանսավորմանը, բժշկական ծառայությունների կազմակերպմանը և տրամադրմանը, դեղերի շրջանառությանը, դեղագործական արտադրանքի, բժշկական սարքավորումների գրանցմանն ու ներմուծմանը, մասնագետների փորձի և գիտելիքների փոխանակմանն առնչվող և այլ կարևոր հարցեր:

Արդյունքում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցության զարգացման հետագա ուղղությունների և հեռանկարների շուրջ:

Հայկական պատվիրակությունն այցելել է Թեհրանի առաջատար դեղագործական գործարան և սրտաբանական կենտրոն: Հյուրերին ներկայացվել են կազմակերպությունների գործունեությունն ու դրական փորձը, ուսումնասիրվել են հետագայում Հայաստանում ներդնելու հնարավորությունները:

Այցի ընթացքում հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի իրանական կողմի ղեկավարի` ԻԻՀ միջազգային հարաբերությունները համակարգող նախարարի տեղակալի հետ ստորագրվել է հանդիպման արձանագրություն` որտեղ արծարծված են կողմերի պայմանավորվածությունները և հետագա համատեղ  գործունեության ժամանակացույցը:

-----------------------

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները և ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցել ադրբեջանցի պաշտոնատարների հետ:

«Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զոհրաբ Մնացականյանը երեքշաբթի օրը Երևանում պատասխանելով Թուրքիայի ԶԼՄ-ների մի խումբ ներկայացուցիչների հարցումներին, ասել է. «Անցյալում ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, սակայն Երևանը պատրաստ է Անկարայի հետ առանց նախապայմանների բանակցության համար»

ՀՀ ԱԳ նախարարը, նկատելով, որ հայերը թուրքերի հետ կապված նախապաշարումներ չունեն, ընդգծել է. «Ժամանակն է, որպեսզի կողմերը տարաձայնությունների կարգավորման համար նոր ուղիներ որոնեն»:

Մնացականյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատարների հանդիպումներին: Նա հավելել է. «Երևանը ցանկանում է այս հարցը կարգավորել բանակցության միջոցով, քանի որ Հայաստանի համար գերակա խնդիրներ են ԼՂ-ի անվտանգությունն ու կարգավիճակը»:

Նույն կապակցությամբ,  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին Թուրքիայի մամուլի ներկայացուցիչներին տված հարցազրույցում տեղեկացրել էր Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Երևանի ցանկության մասին:

Փաշինյանի հայտարարությանը թուրքական կողմի պատասխանը չուշացավ: Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատակազմից հայտեցին. «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի ադրբեջանական օկուպացված հողերը»:

------------------------

Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց Ֆրանսիայի հետ պաշտպանության ոլորտում երկրորդ համաձայնագրի ստորագրման մասին: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ֆրանսիա կատարած ուղևորության շրջանակներում ստորագրեց պաշտպանության ու ավիացիայի կառավարման, նաև հակաօդային պաշտպանության համակարգերի վերահսկման սարքավորումների փոխանցման մասին պայմանագիրը:

Թվում է, որ այն պայմաններում, երբ Վրաստանը զբաղված էր նախագահական ընտրություններով Ֆրանսիան ստեղծված պայմանները ծառայեցրել է հօգուտ իր շահերի:

Սա ի տես այն բանի, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նաև ֆրանսիական քաղաքացիություն ունի հաղթեց այդ երկրի նախագահական ընտրություններում: Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում վրացի ծնողներից: Նա 2003 և 2004 թվականներին Ֆրանսիայում ծառայել է որպես Վրաստանի  դեսպան, իսկ 2004 թվականին Միխայիլ Սաաակաշվիլու կողմից նշանակվել որպես Վրաստանի ԱԳ նախարար: Նկարի առնելով ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա դրած նրա շեշտը կարելի է ակնկալել, որ  նրա նախագահության շրջանում ընդլայնվելու են Ֆրանսիայի հետ Վրաստանի հարաբերությունները: