Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին, սկսելով Հայաստանից:
Հայաստանը նախատեսում է ավելի շատ գազ ներկրել Իրանից։ Այս մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ ելույթով հանդես գալով «Իրանա-հայկական կապեր և հնարավորություններ» հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Երեւանում վերջերս տեղ գտած քաղաքական իրադարձությունները չեն ազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա։
Խոսելով Իրանի հետ հարաբերությունների կրճատման համար Երեւանի վրա Վաշինգթոնի կողմից ճնշման մասին՝ դեսպանը նշել է. «ԱՄՆ–ն ու Հայաստանը Թեհրանի ու Երեւանի կապերի շուրջ բանակցություններ են վարել, եւ նրանք հասկացել են, որ Թեհրանի հետ հարաբերությունները մեզ համար մեծ նշանակություն ունեն»։
Արտաշես Թումանյանը նաեւ խոսել է Թեհրան էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման հարցում Երեւանի պատրաստակամության մասին։
Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ ժամանակներս նշանակալիորեն կավելանա։
Սակայն ինչպես նշել է դեսպանը, չնայած նրան, որ Թեհրանը եւ Երեւանը նպատակ է դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի մակարդակի, նրանք հասել են ընդամենը 200-250 միլիոն դոլար ցուցանիշի։
--------------------------------
Երևանում ԻԻՀ դեսպանատանը, Հայաստանում ԻԻՀ լիազոր և արտակարգ դեսպանի և Հայաստանի Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և անդամների մասնակցությամբ գումարված նիստում քննարկվեցին Հայաստանում Իրանի քաղաքացիների և դատապարտյալների շահերի ու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, այս նիստի ընթացքում Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր երախտագիտությունը հայտնելով Հայաստանի Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և անդամների ջանքերի կապակցությամբ, ընդգծեց, որ Հայաստանում իրանցի քաղաքացիներն առավելապես ձերբակալվում են Հայաստանի օրենքներից տեղյակ չլինելու և տարբեր հանցանքների կապակցությամբ երկու երկրի օրենքներում գոյություն ունեցող տարբերությունների պատճառով:
Այս հանդիպման ժամանակ Հայաստանի Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը նկատելով, որ Իրանի դեսպանատունը համարվում է Հայաստանում իր քաղաքացիների շահերի հետապնդման հարցում ամենաակատիվ դեսպանատներից մեկը, ընդգծեց. «Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորությունները սահմանափակ են, սակայն փորձ է կատարվել Հայաստանի քաղաքացիների նման պաշտպանել նաև իրանցի քաղաքացիների շահերը, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն»:
----------------------------------
Մեղրիի ազատ տնտեսական գոտին բավականին հեռանկարային ուղղություն է: Դեկտեմբերի 18-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Նրա խոսքով՝ սպասվում է դրան ռուսաստանցի ռեզիդենտների մասնակցությունը, սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Իրանի միջեւ պայմանավորվածություններից: «Ռուսաստանցի ներդրողները պատրաստ են մասնակցելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտու աշխատանքին, սակայն գործարարները պետք է հստակ իմանան, թե այս գոտում ինչ ապրանքներ է հնարավոր իրացնել»,- պարզաբանեց առեւտրային ներկայացուցիչը:
Բաբկոն նշեց, որ ռուսական հնարավորությունները կախված են Հայաստանի կառավարության ճիշտ ձեւակերպած խնդիրներից:
Նրա կարծիքով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նույնպես կնպաստեր տրանսպորտային խնդիրների լուծմանը եւ հանրապետությանը թույլ կտար տարանցիկ հաբ դառնալ:
«Առավել եւս, որ Հայաստանը ներկայանում է որպես ԵՏՄ միակ երկիր, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի: Սակայն հարցը բախվում է ներդրումներին»,- եզրափակեց Բաբկոն:
---------------------------
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանում է ներկայացրել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ, որի մասին խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծում է, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից:
«Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
----------------------
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ճակատագիրը դեռ անորոշ է մնում: Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը իր մեկնաբանությունն է ներկայացնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ ծավալված գործընթացի վերաբերյալ:
--------------------
Ի հետևումն Հայաստանի Հանրապետական կուսակցության մի խումբ անդամների հրաժարական դիմումներին, այդ կուսակցությունը հայտնվել է փլուզման եզրին:
Հետևելով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրինակին ՀՀԿ-ի շուրջ 7000 պաշտոնական անդամներ այդ կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել:
ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետեւողականորեն աշխատել են իր դեմ, եւ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։
ՀՀԿ-ն Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում շահեց ձայների միայն 4,7 տոկոսը չգերազանցելով խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը:
------------------------------
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ 2018 թվականի ընթացքում, հատկապես հյուսիս-հարավ միջանցքի լրացման հարցում երկու երկրի հարաբերություններն արդյունավետ բնութագրելով հույս հայտնեց, որ 2019 թվականին ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ լուրջ տեղաշարժներ կլինեն:
Հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարբեր բնագավառներում երկու երկրի հարաբերությունների մակարդակի կապակցությամբ գոհունակություն հայտնելով հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ազդեցիկ համարեց Մոսկվայի ու Բաքվի ղեկավարների շարունակական հանդիպումները և ասաց. «Միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում, ԱԽ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքը մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար:
-------------------
Վրաստանի ազգային ժողովի անդամները վավերացրեցին այդ երկրի 2019 թվականի բյուջեն: Վրաստանի առաջիկա տարվա բյուջեն ավելի քան 13 միլիարդ դոլար է գնահատվում, որը 600 միլիոն դոլարով գերազանցում է անցած տարվա բյուջեին: Բյուջեի գլխավոր բաժինը հատկացված է առողջապահական, կրթական, հասարակական ու ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը:
Ընդդիմադիր կուսակցությունները «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում են բյուջեում բրոկրատական անհեռանկարային նախագծերին հատկացումներ կատարելու հարցում: