Դեկտեմբեր 30, 2018 12:03 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, ինչպես միշտ սկսելով Հայաստանից:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցեց իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը:

Մենք շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես, մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները Հայաստանում: Մենք մտադրված ենք կառուցողական եւ հույս ունենք, որ մեր բարձր մակարդակի փոխայցելություններով այդ բարձր ֆոնը կամրապնդվի»,-ընդգծեց նա:

«Իրանի նկատմամբ Հայաստանում գործող բանկային համակարգի դժվարությունները կապված չեն որեւէ պետական գերատեսչության գործունեության հետ․ պատճառը մասնավոր ընկերությունների մտավախություններն են»,-նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրեց, որ բանկերին տեղեկացրել են՝ մասնավոր անձանց միջոցով փոխանցումների հարցում ԱՄՆ կառավարությունը խնդիր չի տեսնում, բայց քանի որ բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք զգուշանում են, որ հնարավոր է հայտնվել «սեւ ցուցակներում»:

Այդուհանդերձ, Փաշինյանը նշեց, որ կառավարությունը շարունակում է երկխոսել բանկերի հետ՝ բացատրելու համար, որ եթե կոնկրետ մարդու վրա պատժամիջոց չկա սահմանված, ապա նրա գործողությունները սահմանափակելը անտեղի է։

«Երբ մենք իրենց հորդորում ենք, ասում ենք՝ անիմաստ արգելքներ մի՛ հարուցեք, իրենք մեզ հարց են տալիս՝ «եթե մենք ինչ-որ գործողությունների գնանք եւ ֆինանսական պրոբլեմներ ունենանք, դուք կփոխհատուցե՞ք մեր պրոբլեմները։ Պարտավորվեք, որ կփոխհատուցեք մեր պրոբլեմները, եւ մենք հանգիստ կգործենք»։ Բայց այդտեղ, հասկանում եք, որ պետությունը չի կարող անորոշ եւ անհայտ ինչ-որ պարտավորություններ ստանձնել»,– ասաց Փաշինյանը։

---------------

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն անցած շաբաթ  հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերին: Մասնավորապես, խոսվեց քաղաքական երկխոսության խորացման, ամերիկյան պատժամիջոցների պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման և մի շարք այլ խնդիրների մասին:

----------------------

Հայաստանում Իրանի դեսպանը և ՀՀ գլխավոր դատախազը կարևորել են դատական երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:

ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ, Երևանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հույս է հայտնել, որ երկու հարևան պետությունների դատախազությունների միջև համագործակցությունը կընդլայնվի:

Անդրադառնալով վերջերս Իրան կատարած իր այցելությանը և Իրանի գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, ՀՀ գլխավոր դատախազն ասել է.«Հայաստանը ձգտում է դատական ու իրավական ոլորներում ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները»:

 Դեկտեմբերի 26-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդունեց ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանին, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանին, ինչպես նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների պետերին:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Հայաստանում ԻԻՀ լիազոր և արտակարգ դեսպանի և Հայաստանի Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և անդամների մասնակցությամբ գումարված նիստում քննարկվեցին Հայաստանում Իրանի քաղաքացիների և դատապարտյալների շահերի ու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը:

---------------------

Երևանում ԻԻՀ դեսպանը Հայաստանի հետազոտական հաստատությունների տնօրենների ու փորձագետների հետ հանդիպման ժամանակ, ընդգծեց երկու երկրների նման հաստատությունների միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Հայաստանում ԻԻՀ դեսպանն ընդգծելով նման հաստատությունների և քաղաքական ու տնտեսական որոշումներ մշակող կենտրոնների միջև շարունակական հարաբերությունների անհրաժեշտությունը, հավելել է. «Նման ուսումնասիրությունները, միայն պետական կառույցների կողմից գործադրման հանձնվելով է որ կարող են առարկայական դառնալ»:

Հանդիպման ժամանակ, Հայաստանի հետազոտական հաստատությունների տնօրեններն ու փորձագետներն անդրադառնալով երկու երկրի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, ընդգծեցին երկկողմ հարաբերությունների տնտեսական կողմի ընդլայնման նշանակությունը և միջազգային ծանր պայմանները շրջանցելու համար ընդգծել են երկու երկրների համագործակցության կարևորությունը:

----------------

Բարդ էր տարին Հայաստանի համար, ինչը նաև անդրադարձավ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Նման կարծիք է հայտնել իրանագետ Ահարոն Վարդանյանը։

---------------------

Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն տեղեկացրել է 2018 թվականին այդ երկրի քաղաքացիների Իրան կատարվող այցերի շուրջ 70 տոկոս հավելման մասին: Այս հիման վրա Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարված այցերի քանակը վերջին 11 ամիսների ընթացքում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 69,3 տոկոս աճ է արձանագրել:

Իրան կատարվող ադրբեջանցի քաղաքացիների այցերի քանակի հավելման պատճառները պարզ են: Նախ այն որ երկու երկրի քաղաքացիների միջև ազգակցական կապեր գոյություն ունեն: Բնական է, որ հարազատներին ու ազգականներին տեսության գնալու համար երկու երկրների քաղաքացիները տարվա ընթացքում բազմաթիվ փոխայցելություններ են կատարում:

2014 և 2015 թվականներին երբ նավթի համաշխարհային գների կտրուկ անկում արձանագրվեց Ադրբեջանի տնտեսությունը դեպի սնանկացում գնաց: Այս ընթացքում Ադրբեջանի ժողովուրդն էլ մասնակից դարձավ Բաքվի իշխանությունների տնտեսական ու ֆինանսական սնանկացման պատճառած նոր ճգնաժամին: Թեև վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը սկսել է բարելավել, այդուհանդերձ այդ երկրի քաղաքացիներն իրենց անհրաժեշտ ապրանքները գնելու համար հատում են սահմանը: Վերջին 7 տարիների ընթացքում ԻԻՀ-ն Ադրբեջանի քաղաքացիների համար վերացնելով վիզայի ռեժիմը նրանց այցերի համար դյուրություններ է ստեղծել: Այդուհանդերձ և չնայած Իլհամ Ալիևի կառավարության կողմից Թեհրանին տրված բազմաթիվ խոստումներին Բաքուն հրաժարվում է վիզայի ռեժիմն Իրանի քաղաքացիների համար չեղարկելուց: Այս պահին Ադրբեջանի քաղաքացիներն Իրան են մուտք գործում առանց որևէ վճարում կատարելու, մինչդեռ Իրանի քաղաքացիներն Ադրբեջան մուտք գործելու համար բազմաթիվ արգելքների են հանդիպում:

Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարվող այցերի մյուս պատճառը բժշկության տարբեր ճյուղերում Իրանի արձանագրած առաջադիմություններն են, որոնք պատճառ են դարձել աշխարհի տարբեր երկրներից, նույնիսկ Եվրոպայից ու ԱՄՆ-ից շատերը բուժման նպատակով Իրան ուղևորվեն:

-------------------

Ադրբեջանի նախագահի խոսնակ Ազար Ղասեմովը անհիմն համարեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի միջոցով փողերի լվացման մասին «Գարդիան» բրիտանական օրաթերթի վերջին հաղորդումը:

«Գարդիան»-ը մի հաղորդման մեջ բացահայտելով Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերելու ուղղությամբ Ադրբեջանի նախագահի դուստրերի ջանքերը հավակնել է, որ նրանք նաև փողերի լվացում են կատարել: Ադրբեջանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ «Գարդիան»-ի հաղորդումը նպատակ ունի խաթարել հարևանների հետ Ադրբեջանի հարաբերությունները:

Սա առաջին անգամ չէ, որ փողերի լվացման, դրամաշորթության ու կաշառակերության գործերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զավակների մասնակցության մասին արևմտյան մամուլում հաղորդումներ են հրապարակվում: Ավելի վաղ «Գարդիան»-ն ու Լոնդոնում հրապարակվող մի շարք այլ լրատվամիջոցներ Էմիրություններում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու եվրոպական մի շարք այլ քաղաքներում թանկարժեք տների գնման մասին հաղորդումներ են հրապարակել:

-----------------------

Ուզբեկստանի զբոսաշրջության պետական կոմիտեի տեղակալը տեղեկացրեց 2019 թվականի փետրվարից «Սիլք Վիզա» կոչվող Կենտրոնական Ասիայի համատեղ վիզայի նախագծի շահագործման մասին:

Ուլուղբեկ Կասիմխոջաեն ասաց. «Այս վիզան համատեղ քայլ է նպատակ ունենալով ավելի մեծ թվով տուրիստներ ներգրավել Կենտրոնական Ասիա և ընդհանրապես այս տարածաշրջանը ծանոթացնել աշխարհին»:

Կենտրոնական Ասիայի համատեղ վիզան կամ «Սիլք Վիզա»-ն աշխատելու է Եվրոպայի «Շենգեն» վիզայի օրինակով, որը գործում է այդ միության անդամ երկրների տարածքում: