Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, ինչպես միշտ սկսելով Հայաստանից:
Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը գազային հարցում հստակություն չէր մտցրել, խնդիրը որոշակի հանգուցալուծում է ստացել դեկտեմբերի 30-ին, երբ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը երկու հեռախոսազրույց են ունեցել։
Ամանորի մեկնարկից մի քանի ժամ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն հավաստիացրել է, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։
Փաշինյանի խոսքով, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բարձրացնելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազի գինը, բայց «մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»։ Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածության հետևանքով հայկական կողմը պարտքեր չի կուտակելու և հարկադրված չի լինելու ինչ֊-ինչ ակտիվներ փոխանցել ռուսաստանյան կողմին, ինչպես եղել է նախկինում։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ նոր «Գույք՝ պարտքի դիմաց» չենք ունենալու՝ չնայած վարչապետի խոսքը այնքան էլ համոզիչ չի հնչում, համենայն դեպս՝ լրացուցիչ հիմնավորումների անհրաժեշտություն ունի։
-------------------------------
Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնեւի պայմանավորվածությունների մասով ոչինչ չի փոխվել։ Այս մասին Հանրային հեռուստատեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Դիտարկմանը, որ նախկին իշխանությունները մեղադրում են, որ նոր իշխանությունը Արցախի հարցում օրակարգից հանել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնեւի պայմանավորվածությունները, ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասաց. «Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնեւի պայմանավորվածությունների մասով ոչինչ չի փոխվել։ Մենք դա օրակարգից չենք հանել։ Դա վերաբերում է ռիսկերի նվազեցմանը։ Հարցը մեզ համար փաթեթը չէ, հարցը մեզ համար փաթեթի ներսի բովանդակությունն է, որն իր ամբողջության մեջ ներառում է ռիսկերի նվազեցման գործառույթ»։
Նրա խոսքով, չափազանց կարեւոր փուլ էր Դուշանբեում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ չնախատեսված հանդիպումը իր արդյունքով. «Այն ծառայեց ռիսկերի նվազեցմանը։ Դրա արդյունքում խախտումները նվազել են։ Դա մեզ բավարարում է, բայց մյուս կողմից մենք այնքան միամիտ չենք։ Էսկալացիայի նոր փուլը չափազանց վատ ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա։
Սանկտ Պետերբուրգը օրակարգից չի հանվել, բայց մեզ համար կարեւորը ռիսկերի նվազեցման փաթեթի ամբողջությունն է, որ որտեղ հնարավոր է ինչին հասնել՝ հասնենք»,-ընդգծեց Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալը Հայաստանի արտաքին քաղաքականության կանոնավոր աշխատանքներից մեկն է։
«Մենք թեկնածու ենք այդ խորհրդի անդամ դառնալու համար։ Մենք նաեւ թեկնածություն ենք դնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ դառնալու համար, բայց ավելի ուշ շրջանի համար։ Մեզ համար հիմա պատասխանատու պահ է, ընտրությունները լինելու են հոկտեմբերին եւ մենք շատ ակտիվ տանելու ենք մեր արշավը։
Ու այսօրվա մեր ներքին օրակարգը միայն ու միայն մեզ օգնում է էլ ավելի մրցունակ լինել այդ մրցարշավի մեջ։ Մենք արեւելաեվրոպական խմբում ենք, որտեղ երկու տեղի համար 3 երկիր է, որից մեկը մենք ենք»,-ընդգծեց Մնացականյանը։
---------------------------
Իրանագետ Արմեն Իսրայելյանն ամփոփել է Իրան-Հայաստան հարաբերությունների անցած մեկ տարին:
--------------------------
Ադրբեջանի նախագահն ընդգծել է հարևան երկրների հետ այդ երկրի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակման
Իլհամ Ալիևը 2019 թվականի հունվարի մեկին ամանորի առիթով ունեցած ելույթում ընդգծել է.«Քաղաքական, տնտեսական ու առևտրի ոլորտներում հարևան երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնումը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»:
Ադրբեջանի նախագահը հավելել է. «Ինչպես 2018-ին, 2019 թվականին ևս հարևան երկրների հետ այս երկրի հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Բաքվի համար»:
«Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում:
«Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ֊ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ֊ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից:
«Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը», ֊ ասել է Ադրբեջանի նախագահը:
Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել:
«Հույս ունեմ, որ 2019֊ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊ ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների:
Հարևան երկրների միջև համագործակցության նշանակությունը որևէ մեկը չի կարող հերքել: Անկասկած տարածաշրջանում հարևան երկրների համագործակցությունը հանգեցնելու է տարածաշրջանի երկրների միջև անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրանը շարունակ ցանկացել է Ադրբեջանի գյուղատնտեսական բաժնին մասնակցություն ունենալ: Նկատի առնելով, որ Իրանն արդյունաբերության ու գյուղատնտեսության տարբեր բաժիններում տիրացել է տեղական տեխնոլոգիայի ցանկանում է գյուղատնտեսության ոլորտում օժանդակություն ցուցաբերել հարևան ու բարեկամ երկիր Ադրբեջանին: Այս պահին Իրանն ակտիվ ներկայություն ունի Ադրբեջանի արդյունաբերական ու դեղարդյունաբերական բաժիններում:
----------------------
Բաքվի ԶԼՄ-ները տեղեկացրեցին Կասպից ծովում Ղազախստանի սահմանապահ ուժերի կողմից Ադրբեջանի ձկնորսների կողմն իրականացված հրաձգության և նրանցից մի քանիսի վիրավորվելու մասին:
Այս կապակցությամբ Ղազախստանի սահմանապահ ուժերը հաղորդեցին, որ այդ երկրի սահմանապահ ուժերը կանխելու համար Կասպից ծովում Ղազախստանի ջրերը մտած ադրբեջանական ձկնորսական մի նավի պարտավորվել են կրակել նրա կողմը:
Ղազախստանի սահմանապահները նավը խուզարկելով հայտնաբերել են 40 խավիարային ձկներ, անօրինական ձկնորսության սարքեր, արբանյակային կապի ու նաև նավի կառավարման սարքեր:
Ադրբեջանցի ձկնորսների կողմից խավիարային ձկների անօրինական որսն իրականացվում է այն պայմաններում, երբ մերձկասպյան երկրները Ղազախստանի Օկտաո նավահանգստում գումարված վերջին նիստում Կասպից ծովի իրավական նոր կարգավիճակի շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Այդուհանդերձ ազերի ձկնորսները շարունակում են ոտնձգել մյուս երկրների ջրային տարածքներն ու անօրինական որս իրականացնել:
---------------------------
Չինաստանի խորհրդարանը վավերացրեց ծայրահեղականության դեմ պայքարի համար Շանհայի համագործակցության կազմակերպության պայմանագիրը:
Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Վանգ Շիաու Հունգն այս 35 կետանոց պայմանագիրը Չինաստանի խորհրդարանում վավերացվելուց հետո, ասաց. «Այս պայմանագիրը ծայրահեղականության դեմ պայքարի և կազմակերպության անդամների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունների ընդլայնման հող է նախապատրաստում»:
Շանհայի համագործակցության կազմակերպության որոշումներն օրենքի ուժ ստանալու համար պիտի վավերացվեն անդամ երկրների խորհրդարաններում:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին, որի նպատակներից մեկն է համարվում ահաբեկչության դեմ պայքարը: ԻԻՀ-ն դիտորդի կարգավիճակով մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստերին:
-----------------------
Ուզբեկստանի ԱԳ նախարարության մի պաշտոնատար հայտարարեց, որ իր երկիրը վճռակամ է ընդլայնել տարածաշրջանում ազդեցիկ ուժ համարվող ԻԻՀ-ի հետ երկկողմ տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունները:
Ուզբեկստանի ԱԳ նախարարության առաջին տեղակալ Իլհամ Նեմաթովը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ուզբեկստանի շահերի շրջագծում Տաշկենդը կընդլայնի տարբեր բնագավառներում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնմանն ուղղված ջանքերը: