Հունվար 12, 2019 13:17 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Ինչպես միշտ  մեր հաղորդումը կսկսենք Հայաստանին վերաբերող լուրերով:

Հունվարի 10 -ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: 

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասել էր, որ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները: Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին:

Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնեց 28 ընտրող: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստանում է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչներ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

---------------------------

Հայաստանի հանրապետությունում Իրանի դեսպանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թեհրան-Երևան համագործակցությունների հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով Թեհրանում կայանալիք Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, չորեքշաբթի օրը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար և երկու երկրի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի իրանցի նախագահ Դոկտոր Արդաքանիանի հետ:

Հանդիպման ժամանակ, կողմերը տնտեսական, առևտրի, զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներում քննարկել են երկու երկրի համագործակցության հետ կապված հարցեր:

-------------------------------

Կովկասի հարցերով փորձագետն ասաց. «Անցած տարիների ընթացքում ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԻԻՀ-ն մեծ ջանքեր է գործադրել»:

Համաձայն «Կովկաս» մշակութային կենտրոնի հինգշաբթի օրը կատարած հաղորդման Կովկասի հարցերով փորձագետ Ալի Ջահանին «ԼՂ-ի հակամարտության ուղղությամբ տարածաշրջանային ու միջազգային դերակատարները և հակամարտության կարգավորման Իրանի պոտենցիալները» խորագրով Թավրիզ քաղաքում կազմակերպված քննարկման ժամանակ հավելեց. «Այս հակամարտության կարգավորման ուղղությամբ տարածաշրջանային երեք ուժերի՝ Իրանի, Թուրքիայի ու Պակիստանի համագործակցությունը կարող է արդյունավետ լինել»:

Պատմության ու միջազգային հարաբերությունների փորձագետների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում Կովկասի հարցերի փորձագետն ընդգծեց. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նման վերտարածաշրջանային ուժերը որևէ արդյունավետ ու դրական քայլ չեն վերցրել և կամ անկարող են եղել վերցնել»:

«Անցած տարիների ընթացքում ԻԻՀ-ն ԼՂ-ի հարցով ապացուցել է իր բարյացակամություն, այնպես որ կողմերին խաղաղության մոդելներ է առաջարկել և պատրաստակամություն է հայտնել ստանձնել հրադադարին հաջորդող գործընթացներում պահանջվող ջանքերի պատասխանատվությունը»,-հայտարարել է Ալի Ջահանին:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հունվարի 8-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»,- ասաց Նաղդալյանը:

--------------------------------

Բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական ճյուղ կազմող Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցը, որում ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը: Տվյալ զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր պետություններում ժողովրդավարության վիճակը:

Փաստաթուղթը կազմելիս հեղինակները հաշվի են առել հետևյալ 5 գործոնները՝ ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, քաղաքական կյանքին մասնակցություն և քաղաքական մշակույթ: Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են ռեժիմի չորս տեսակ՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ: Հայաստանը համալրել է 2018-ին ժողովրդավարության առաջխաղացման հարցում զգալի դրական տեղաշարժ արձանագրած պետությունների շարքն ու Վրաստանի հետ մեկտեղ ներառվել «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում: Հատկանշական է, որ Հայաստանը «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում դասակարգված բոլոր երկրների (Արևելյան Եվրոպայի տարածաշրջան) շարքում լավագույն ցուցանիշն է արձանագրել՝ 2017թ. 4.11 ցուցանիշը հասցնելով 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից 103-րդն է տեղափոխվել: Զեկույցի հեղինակները դա կապում են «թավշյա հեղափոխության» և դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների հետ: Մինչդեռ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, 2017թ. համեմատ զիջել է դիրքը:

2006թ. ի վեր ամեն տարի ներկայացվող զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ համաշխարհային ժողովրդավարությունը մնացել է կայուն հիմքի վրա:

--------------------------

Վերջին շրջանում դեպի Հայաստան Հնդկաստանի քաղաքացի աշխատանքային միգրանտների հոսք  է նկատվում, որին դժգոհությամբ են անդրադառնում Հայաստանի որոշ շրջանակներ: Միգրացիոն հոսքերը կառավարելու հարցում պետք չի առանձնացնել մարդկանց ըստ ազգությունների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

-----------------------------

Ադրբեջանում քաղբանտարկյալների պաշտպան երեք կազմակերպություններ համատեղ հաղորդագրությամբ հանդես  գալով այդ երկրում հավատացյալ խավի դեմ գործադրվող բռնաճնշումների կապակցությամբ մտահոգություն հայտնեցին:

«Քաղբանտարկյալների ազատության միություն»-ը, Ադրբեջանի մտավորականների միություն»-ը և «Իսլամամետ բանտարկյալների պաշտպանության կոմիտե»-ն այդ համատեղ հաղորդագրության մեջ ընդգծել են. «Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանում հավատացյալ խավի հանդեպ տարբեր տեսակի անարդարություններն ու բռնաճնշումները խստացվել են»:

2018 թվականին Ադրբեջանի դատարանները հավատացյալ խավի դեմ ընդհանուր հաշվով 600 դատավճիռ են հրապարակել: Անկասկած նման քանակությամբ դատավճիռները չեն կարող տեղավորվել տրամաբանության սահմաններում: Ի դեպ, երկարաժամկետ ազատազրկման դատապարտված կալանավորները նույնիսկ բանտում տարբեր բռնարարքների, վրեժխնդրական քայլերի և բանտապահների կողմից տարբեր տեսակի հոգեկան ու ֆիզիկական ճնշումների ականատես են լինում:

------------------------

Ադրբեջանի պետական վիճակագրական թվերը վկայում են այն մասին, որ այդ  երկրի երիտասարդության մոտ գործազրկության ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է այդ երկրում գործազրկության միջին ցուցանիշից:

Վերջերս հրապարակված Ադրբեջանի աշխատանքի ու սոցիալական բարեկեցության նախարարության 2017 թվականին իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ այդ երկրի երիտասարդության մոտ աշխատազրկությունը 9,2, իսկ կին երիտասարդների մոտ 11 տոկոս է եղել:

Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանում գործազրկությունը պաշտոնապես 5 տոկոս է հայտարարվել, ինչը Ադրբեջանի ժողովրդի համոզմամբ իրականության չի համապատասխանում:

Ադրբեջանի բնակչությունը շուրջ  10 միլիոն հոգի է, որ  ավելի քան 2 միլիոն 600 հազարը կամ 27,1 տոկոսը երիտասարդներ են:

------------------------------

Հարավային Կովկասի հանրապետություններն, այդ թվում Վրաստանը վերածվում են միգրանտներ արտահանող երկրների:

2018 թվականին Վրաստանից արտագաղթի մեծ ալիք է գրանցվել, այնպես որ Վրաստանի միայն 400 քաղաքացիներ Իռլանդիա արտագաղթելու համար օրինական քայլեր են ձեռնարկել: Վրաստանի Սոցիալական հեռուստակայանն այս կապակցությամբ իր վերջին հաղորդման ժամանակ հաստատեց, որ 2018 թվականին այդ երկրի արտագաղթի ալիք է սկսվել:

Վրաստանից արտագաղթը տեղի է ունենում այն պայմաններում, երբ այդ երկիրն աշխարհի այլ երկրների միգրանտներ է ընդունում: Միևնույն ժամանակ Վրաստանից արտագաղթի ալիք է ձևավորվել այն պայմաններում, երբ Հարավային Կովկասի այդ հանրապետություններում նախագահական ընտրություններ են անցկացվել, որի արդյունքում առաջիկա վեց տարիների համար այդ երկրի նախագահ է ընտրվել վրացական-ֆրանսիական քաղաքացիություն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին: