Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Անցած շաբաթ Հայաստանի 7-րդ գումարման ԱԺ-ն գումարեց իր անդրանիկ նստաշրջանը, որի ընթացքում ՀՀ ԱԺ-ի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահի պաշտոններում «Իմ քայլ»-ը դաշինքից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ ընդդիմության կողմից ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:
Ի դեպ, ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ում նոր հանձնաժողով ձևավորվեց, որի պարտականությունների շրջանակում ներառված է լինելու Իրանի հետ Հայաստանի համագործակցությունների ընդլայնումը:
ԱԺ-ում «Իմ Քայլ»-ը դաշինքի խմբակցության ղեկավարի ընդգծմամբ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ձևավորվում է հիմք ընդունելով ԻԻՀ-ի, Վրաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Նախորդ գումարման ԱԺ-ն ուներ ինն հանձնաժողովներ, իսկ նոր խորհրդարանում ձևավորվելու են երկու նոր հանձնաժողովներ, որոնք են Տարածաշրջանային ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովները:
Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորելու է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքոմյանը:
--------------------------------
Կրկին անգամ ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը սատարելու համար ԻԻՀ-ն հայտնեց իր պատրաստակամությունը:
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ցանկացած տեսակի ջանք գործադրելու Իրանի պատրաստակամությունը:
Ջավադ Ջահանգիրզադեն, ուրբաթ օրը «Թրենդ Նյուզ»-ին տված հարցազրույցում նշել է. «Իրանը շարունակ հստակ կերպով հայտարարել է, որ ցանկացած տեսակի պատերազմ վնասելու է տարածաշրջանի երկրներին: Իրանն ունի ութ տարվա պատերազմի փորձը և գիտակցում է դրա հետևանքները: Պատերազմն ու հակամարտությունը հոգեկան վնաս են պատճառում ժողովրդին»:
Ջահանգիրզադեն նշել է, որ Ստամբուլում գումարված Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ նիստում Իրանի դիվանագիտության ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հստակ կերպով հայտարարել է ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշումը: Նա հավելել է. «Իրանը ցանկություն չունի փոխել այս կապակցությամբ իր դիրքորոշումը»:
Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում գումարված նիստում ընդգծեցին միջազգային օրենքների, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման, երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության, նաև բոլոր տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու և միմյանց ներքին հարցերին չմիջամտելու հանդեպ իրենց պարտավորությունը:
ԼՂ-ի պատերազմի շրջանում Ադրբեջանին ցուցաբերված Իրանի օժանդակությունները եղել են չափազանց ուշագրավ ու ազդեցիկ: Այդուհանդերձ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը քիչ է տեղեկացված այդ մասին: Վերջին օրերին Թավրիզ քաղաքում գումարված մի նիստում մի խումբ իրանցի լրագրողներ ու վերլուծաբաններ հայտարարեցին, որ ԼՂ-ի հակամարտության հետ կապված իրողությունների մասին պիտի բարձրաձայնել:
-----------------------
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները
Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը:
ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն:
Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն:
Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման:
----------------------------
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված է եղել նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:
Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:
Հանդիպման նոր ժամկետները դեռևս չեն հաստատվել, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները:
--------------------------
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից՝ ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման համաձայնեցված և խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը, և, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
-------------------
Հայ ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-----------------
Խոզի գրիպի տարածման պատճառով Վրաստանի որոշ համալսարաններ դադարեցրին իրենց աշխատանքը:
Վրաստանի կրթության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ երկրի որոշ համալսարաններ Խոզի գրիպի տարածման պատճառով մինչև հունվարի 21-ը փակ են լինելու: Ավելի վաղ այդ հիվանդության տարածման պատճառով փակվել էին Վրաստանի դպրոցներն ու մանկապարտեզները:
Մինչ այսօր Վրաստանում Խոզի գրիպի հետևանքով զոհվել է 14 մարդ: Շատ փորձագետներ Թբիլիսիի մերձակայքում աշխատող ամերիկյան «Ռիչարդ Լոգար»-ի անվան բիոլոգիական լաբորատորիայի ազատ գործունեությունն են Խոզի գրիպի տարածման գլխավոր պատճառներից համարում:
«Ռիչարդ Լոգար»-ի անվան բիոլոգիական լաբորատորիան 2011 թվականին ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությամբ շահագործման հանձնվեց Թբիլիսիի մերձակայքում: Կենտրոնը նախ աշխատում էր Վրաստանի պաշտպանության նախարարությանը կից, իսկ հետո փոխանցվեց Վրաստանի աշխատանքի, առողջապահության ու սոցիալական ապահովության նախարարությանը: