Հունվար 26, 2019 16:30 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների կարևոր իրադարձություններին, ինչպես միշտ սկսելով Հայաստանից:

Երևանում ԻԻՀ դեսպանը հանդիպելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և անդրադառնալով բոլոր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրների պաշտոնատարների ջանքերին, ասաց. «Պիտի առավելագույն ջանքն ի գործ դնենք իրագործելու երկուստեք պայմանավորվածությունները կյանքի կոչելու և տարբեր պետական կառույցների միջև նոր համաձայնությունների հանգելու համար»:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այս հանդիպման ժամանակ տարբեր բնագավառներում, այդ թվում էներգետիկայի, տրանսպորտի,  կապի և տնտեսական ու առևտրական փոխանակումների ոլորտներում համագործակցությունների ընդլայնման ԻԻՀ-ի պատրաստակամությունն ընդգծեց:

հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես ողջունելով երկկողմ հարաբերություններն, վստահեցրեց. «Հայկական կողմն իր առավելագույն ջանքն ի գործ կդնի երկուստեք  պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ»:

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հունվարի 24-ին հանդիպեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և նրան փոխանցեց Իրան այցելելու Ալի Լարիջանիի հրավերը:

Հանդիպման ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը  կարևորեց հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա:

--------------------

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունվարի 21-ին հանդիպեց Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: ՀՀ դեսպան Թումանյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս մամուլում Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը, վերահաստատեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զորակցել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

-----------------------

ԵԱՏՄ նախագահն ասաց, որ ԻԻՀ-ի հետ ԵԱՏՄ-ի առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնումը կարևոր է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը Մոսկվայում գումարված ԵԱՏՄ-ի նիստում ընդգծելով Իրանի ու այդ միության համագործակցության ընդլայնման նշանակությունն, ասաց. «ԵԱՏՄ-ն պիտի կյանքի կոչի Իրանի ու Չինաստանի հետ համագործակցության համաձայնագրի կետերը»:

ԵԱՏՄ նախագահը հույս հայտնեց, որ 2019 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում միության անդամների միջև համագործակցությունն առավել արդյունավետ կլինի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը Մոսկվայում մասնակցեց ԵԱՏՄ նիստին, որի ընթացքում 2019 թվականին ԵԱՏՄ-ի նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Հայաստանին:

--------------------

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում հունվարի 22-ին  կայացած և մեկ ու կես ժամ տևած հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ:

Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,- գրել է ՀՀ վարչապետը:

---------------------

«Իմ քայլը» դաշինքի ՀՀ ԱԺ դահլիճում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հիմնախնդրին:

Փաշինյանը խիստ հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել ֆրակցիայի պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավիճակի մասին, որ պատգամավորները նախ ծանոթանան իշխանությունների մոտեցումներին և ապա՝ տեղյակ լինեն, թե ինչ դիրքերից են պատասխանելու լրագրողների՝ այդ առնչությամբ իրենց ուղղված հարցերին:

Փաշինյանն անդրադարձել է հիմնական դրույթներին, ասել է, որ, ըստ էության, այս պահին հարցի լուծում չկա, այդ լուծումն ինքը ևս դեռ չի տեսնում այն պարզ պատճառով, որ ասպարեզում առկա մո­տեցումները վերջնականապես հստակեցված չեն:

«Լավրովյան պլանով ասվում է, որ պետք է 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, հետո կերևա: Ինչի՞ դիմաց, հարցնում ենք իրենց՝ չեն ասում, մենք պահանջում ենք՝ թող առաջինը Ադրբեջանն ասի՝ համաձա՞յն է զիջումների, մենք էլ անենք մեր քայլը, մեզ ասում են՝ Ադրբեջանին իրենց երկրի ներսում կասեն դավաճան: Մենք էլ իրենց ասում ենք՝ ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան: Բանակցությունները շարունակվում են, մնացածը կերևա ընթացքում»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի հիշյալ հայտարարությունը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը դեմ է Լավրովյան նախագծի: Հայաստանի վարչապետի համոզմամբ որոշ տարածքների վերադարձման դիմաց Ադրբեջանն էլ պիտի որոշակի քայլեր ձեռնարկի:

---------------------------------

Իլհամ Ալիևի իշխանության հազարավոր ընդդիմադիրներ հունվարի 19-ին մասնակցելով Բաքվում կազմակերպված հանարահավաքին նրա կառավարության հրաժարականը պահանջեցին:

Ցուցարարները բողոքելով Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության, նաև քաղբանտարկյալների ու իսլամամետ կալանավորների հանդեպ վատ վերաբերմունքի դեմ պահանջեցին ընդդիմադիր բլոգեր Միհման Հուսեյնովի ազատ արձակումը: Ցուցարարները նաև կառավարությանը մեղադրեցին ԼՂ-ի հակամարտության և ժողովրդի տնտեսական խնդիրների կարգավորման հարցում անկարողության, նաև կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի ուղղությամբ հիմնական քայլեր չվերցնելու մեջ:

Հիշյալ հանրահավաքի կապակցությամբ անհրաժեշտ է մի քանի արձանագրում կատարել:

Նախ այն որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հովանավորեցին «Ժողովրդային ուժերի ազգային խորհուրդ» կոչվող կոալիցիայի ձևավորումը:

Բացի այդ այն պայմաններում շուրջ երեք հազար քաղաքացիներ մասնակցեցին այս հանարահավաքին, երբ Ադրբեջանի անվտանգության ու ոստիկանության ուժերը վերջին օրերին ընդդիմությանը սպառնալով փորձ էին կատարել արգելել Ազգային խորհուրդ կոալիցիայի հանրահավաքին ժողովրդային մասնակցությունը:

--------------

 «Ադրբեջանի «թավշյա հեղափոխության» դեպքում մեզ համար դրական ելք չեմ տեսնում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

--------------

Տաջիկստանի մամուլի տեղեկացմամբ այդ երկրի քաղաքացիներն այդ երկրի որոշ այլ երկրներ դրամային փոխանցումների ժամանակ բարդությունների են հանդիպում:

Համաձայն այս լուրի տաջիկ քաղաքացիները Տաջիկստանի բանկերից Թուրքիա, Պակիստան և Հյուսիսային Կորեա դրամային փոխանցում կատարելու հարցում դժվարություններ են ունենում: Վերջերս Տաջիկստանի բանկերին հղվել է մի շրջաբերական, որն արգելում է հիշյալ երկներ մասնավորապես Թուրքիա դրամային փոխանցումը, քանի որ հնարավոր է այդ գումարը փոխանցվի ահաբեկչական խմբերին:

Ավելի վաղ Դուշանբեի իշխանությունները հայտարարել էին, որ Իրաքի ու Սիրիայի ներքին պատերազմին մասնակցած 1900 տաջիկ քաղաքացիներ 2017 թվականին վերադառնալով միացել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ծայրահեղական խմբերին: