Փետրվար 02, 2019 16:40 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Նախ հայացք կնետենք Հայաստանին վերաբերող լուրերին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կժամանի Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:

«Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- հայտարարեց նա:

Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Գերմանիան Եվրոպական Միության անդամ երկրներից Հայաստանի համար առաջին առևտրատնտեսական գործընկերն է, իսկ աշխարհում՝ երկրորդը:

«Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ունեն Հայաստանը և Գերմանիան: Մեր հարաբերությունները բավականին լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը Հայաստանում էր, իսկ հիմա տեղի է ունենում իմ այցը: Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ցույց է տվել, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն անշրջելի են: Կարևոր է ընդգծել, որ մեր ԵՄ գործընկերները և Գերմանիան այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրականացվել Եվրամիության և, իհարկե, նաև Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցությանը: «Հայաստանում գերմանական կապիտալի ներդրմամբ մի քանի կարևոր ծրագրեր են իրականացվում: Մենք հույս ունենք, որ գերմանական ներդրումները Հայաստանում անխուսափելիորեն կավելանան»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերի: Ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցերի վերաբերյալ մենք ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են, բայց խաղաղության և կայունության ապահովումը պետք է լինի բազմակողմ ջանքերի արդյունք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս համատեքստում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

----------------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավ է հայտնել, որ իր երկիրը չի մասնակցում North Stream 2 գազամուղի կառուցման նախագծին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է մասնակցելու Ռուսաստանից դեպի  Թուրքիա և Եվրոպա գազի տարանցման խողովակաշարի շինարարությանը, որը կոչվում է «North Stream 2», և ցանկանում է, որպեսզի այդ խողովակաշարն անցնի նաև Հայաստանի տարածքով:

«North Stream 2» գազատար խողովակագիծը սկսելով Ռուսաստանի ափերից և անցնելով  Բալտյան ծովի հատակից ձգվում է մինչև Գերմանիա: Որոշված է այդ գազատարի միջոցով տարեկան 55 միլիարդ խմ գազ արտահանվի եվրոպական երկրներ:

Հաշվի առնելով, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է  ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, թվում է, որ Փաշինյանը պատրաստվում է  բարելավել տնտեսական վիճակը Հայաստանին ներգրավելով տարածաշրջանային տնտեսական ծրագրերում և կատարել Հայաստանի ժողովրդի կենսապայմանների բարելավման ուղղությամբ  իր խոստումները:

Խոշոր տնտեսական եւ էներգետիկ նախագծերում ներգրավվելու համար, ինչպիսիք են «North Stream 2» գազամուղի նախագիծը, Հայաստանը պետք է կարգավորի իր խնդիրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ավելի վաղ, տարածաշրջանի խոշոր տնտեսական ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը բազմիցս բարձրացվել է որոշ տարածաշրջանային կառավարությունների, հատկապես` Ադրբեջանի, Թուրքիայի և նույնիսկ Ռուսաստանի կողմից: Այդ առաջարկությունների պայմանները ներառում են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների և միջազգային մակարդակով Թուրքիայի դեմ Հայոց ցեղասպանության հարցի դադարեցումը: Սակայն Երևանի նախորդ իշխանությունները միշտ էլ հակադրվել են այդ առաջարկներին, առաջ քաշելով հայկական տարածաշրջանային և միջազգային նպատակները: Միգուցե հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է Նիկոլ Փաշինյանի գաղափարներին և ծրագրերին:

Քոչարյանը կալանավայրից իր համակիրներին հղած ուղերձում հայտարարել է, որ Արցախի հարցում Փաշինյանի նահանջն ու թույլ տված սխալները անփոխարինելի հետևանքներ են ունենալու երկրի համար: Փաշինյանի վարչապետ նշանակվելու օրից մինչ այսօր, նրա բոլոր քաղաքականությունները ձախողել են  և նա անկարող է եղել կառավարել երկիրը:

Ռոբերտ Քոչարյանի խիստ դիրքորոշումը ցույց է տալիս, որ Երևանի կառավարության ընդդիմադիր քաղաքական ուժերը և շատ անկախ հայ քաղաքական գործիչներ, դեմ են Ադրբեջանի հանդեպ հանդուրժողականության և տարածքների հանձնման ու Թուրքիայի հետ հայոց ցեղասպանության հարցի կարգավորման քաղաքականություններին, և այդ շրջաններում ցանկացած  զիջում  դավաճանություն են համարում:

--------------------

ԻԻՀ էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգիայի և էներգետիկայի հարցերով տեղակալ Հաերին երեքշաբթի օրը Երևանում հանդիպել է ԻԻՀ դեսպանի հետ:

Հանդիպման ժամանակ, Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է Հայաստանի հետ ԻԻՀ-ի երկկողմ ու բազմակողմ համագործակցության ամենակարևոր նախագծերից համարվող Հայաստանից Իրան Էլկեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը ժամանակին ավարտին հասցնելու նշանակությունը:

Հաերին հանդիպման ժամանակ նշել է, որ մեկօրյա իր այցի նպատակը երկու երկրի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի շտապ կառուցման ու շահագործման հարցի քննարկումն է:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության հետապնդման նշանակությունը:

---------------------

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Դավոսում տեղի ունեցած հանդիպման մասին քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նշել է, որ կողմերից ոչ մեկը փոխզիջման փիլիսոփայության կրող չէ:

----------------

Արտասահմանյան մի հաստատության միջոցով կատարված մի հարցման արդյունքների համաձայն գործազրկությունը, չքավորությունն ու գների թանկացումը համարվում են Վրաստանի հասարակության հուզող գլխավոր բարդությունները:

Հարցման մասնակիցների 51 տոկոսը իր կամ իր ընտանիքի անդամների գործազրկությունը. 38 տոկոսը չքավորությունը և 37 տոկոսն էլ բարձր գները համարել է Վրաստանի հասարակության գլխավոր խնդիրը:

Հարցումը 2018 թվականի դեկտեմբերի 6-ից 20-ի կտրվածքում անց է կացվել ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտի միջոցով 2205 վրացի քաղաքացիների մասնակցությամբ:

Համաձայն այս սոցհարցման արդյունքների 2009 թվականից այս կողմ գործազրկությունը, չքավորություն ու գների թանկացումը շարունակում են համարվել Վրաստանի քաղաքացիների գլխավոր դժվարությունը: Հարցման մասնակիցների խոշոր մասը նաև այն համոզման է եղել, որ վերջին 10-ը տարում Վրաստանում հանցագործության ու ոճրագործության աճ է նկատվել:

Վրաստանում սոցհարցումներն իրականացվում են այն պայմաններում, երբ վերջին վեց ամիսների ընթացքում այդ երկրի հարյուրավոր քաղաքացիներ եվրոպական երկրներ արտագաղթելու փորձ են կատարել: Շվեյցարիան, Շվեդիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Վրաստանի քաղաքացիների գլխավոր նպատակակետերից են: Դա ի տես այն բանի, որ ամեն տարի ավելի քան 2,5 միլիոն վրացիներ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Վրաստանը բնական պաշարների տեսակետից աղքատ երկիր է և այդ երկրի եկամտի գլխավոր աղբյուրը համարվում են տուրիզմն ու նաև էներգակիրների տարանցումը:

-----------------------

Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ուժերի գերատեսչությունը կասկածներ հարուցող հաղորդագրություն հրապարակելով մերժեց Աֆղանստանի հետ այդ երկրի համատեղ սահմանին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամների ներկայությունը:

Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ուժերի գերատեսչությունը մի հաղորդագրությամբ հակազդելով ԻԼԻՊ-ի անդամները Պակիստանից Աֆղանստանի ու Տաջիկստանի համատեղ սահմանը փոխադրվելու մասին Ռուսաստանի ՆԳ փոխնախարարի հայտարարությանն, ընդգծեց. «Տարածաշրջանում ԻԼԻՊ-ի որևէ անդամ չի նկատվել»:

Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ուժերի գերատեսչությունն այն պայմաններում է նման հաղորդագրությամբ հանդես եկել, երբ ավելի վաղ Դուշանբեի իշխանություններն անգամներ տեղեկացրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամ ավելի քան 8000 աշխարհազորայինների Աֆղանստանի ու Տաջիկստանի համատեղ սահմանը փոխադրվելու մասին: