Փետրվար 11, 2019 16:35 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Նախ հայացք կնետենք Հայաստանին վերաբերող լուրերին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան նախատեսված է ընթացիկ տարվա փետրվարի վերջին։ Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նա դեռ չի կարող ներկայացնել օրակարգի մանրամասները, բայց այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի հարաբերությունների բոլոր հարցերը, ինչը բնորոշ է բարեկամական երկու երկրներին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ փետրվարին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։

--------------------------

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հրավերով Թեհրան է ժամանել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, և մյուս կողմից՝ Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 3-5 անց են կացրել կլոր սեղանի ձևաչափով քննարկում «Կովկասի աշխարհաքաղաքական մարտահրավերները և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով Իրան կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և այդ այցի նախօրեին իրանական կողմի այս հրավերը, թերևս, նպատակ ունի հայ և իրանցի փորձագետների հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք կարող են օգտակար լինել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման գործընթացում:

----------------------------

Հայաստանի ավիաընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառմանը, ընկերությունը կշարունակի համագործակցել Իրանի հետ:

Հայաստանի  «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, շարունակում է իր գործունեությունը բնականոն ռեժիմով: Այս մասին ասել է «Ֆլայթ Թրավել» ընկերության ղեկավար Բելլա Գևորգյանը։

ԻԼՆԱ լրատվական գործակալությունը հղում անելով NEWS.am լրատվական կայքին հաղորդել է, որ հայկական «Ֆլայթ Թրավել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) գործադիր տնօրեն՝ Բելլա Գևորգյանն ասել է.«Մենք մեր գործունեությունը այս պահին նորմալ շարունակում ենք, պատժամիջոցները որպես այդպիսին վերաբերում են նրան, որ Իրանի հետ ամեն կարգի գործարքներ չենք կարող անել։ Քանի որ մենք պայմանագրեր ունենք Իրանի հետ, այդ պատժամիջոցները չեն կարող ազդել մեր և Իրանի հարաբերությունների վրա»:

«Ֆլայթ Թրավել»-ի ղեկավարը նշել է, որ միակ խնդիրը, որ կարող է առաջանալ, կապված է իր՝ ԱՄՆ մեկնելու հետ։

«Ինձ չեն թողնի ԱՄՆ  մեկնել, միակ խնդիրը դա է, սակայն մենք մեր իշխանությունների հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է Բելլա Գևորգյանը։

Նշենք, որ «Ֆլայթ Թրավել» ընկերությունն ունի մեկ աշխատակից, և զբաղվում է բացառապես Երևան-Թեհրան չվերթների ավիատոմսերի վաճառքով։

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը  պատժամիջոցների ցանկում է  ներառել Հայաստանում իրանական Mahan Air ավիաընկերության ներկայացուցիչ «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ին:

-----------------------------

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ: Այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել, մենք պարզապես հանդիպում ենք, զրուցում, կարծիքներ փոխանակում գործընթացների, բանակցային գործընթացի պատմության մասին: Մենք չենք ակնկալել, որ մեր այդ շփումների արդյունքում լինելու են որոշակի տեղաշարժեր»:

Հայտնելով, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ՝ վարչապետն ընդգծել է. «Նրանք աշխատում են այդ հնարավոր հանդիպումը կողմերի համար ավելի հասկանալի դարձնելու համար. ինչ և ինչպես ենք քննարկելու: Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշակի հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ՝ հայտարարել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը, այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է»:

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, այդտեղ անցկացվում են ընտրություններ, ընդ որում, ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: «Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարել զուգահեռներ տանելը ԼՂ հիմնախնդրի և այլ, օրինակ Դոնբասի կամ Աբխազիայի խնդիրների միջև: «Մեզ համար բացարձակ անընդունելի է, որ նման իրադրությունների միջև կարող են զուգահեռներ տարվել, քանի որ դրանք բացարձակ այլ ծագում ունեն, տարբեր իրավիճակներ են»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

----------------------------

«Փաշինյանը փորձում էր նահանջել թակարդից»: Հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից հետո հնչած հայտարարությունների մասին։

--------------------------------------

Ադրբեջանի թուրքական ծայրահեղական ԶԼՄ-ները սկսել են զանգվածային քարոզչություն, ուղղված Թբիլիսիում ադրբեջանցիների ցույցերի անցկացմանը:

Վրաստանի Ախալքալաքի Բուղաշ գյուղում կանգնեցրել են Լեռնային  Ղարաբաղի պատերազմին մասնակից զոհված Միքայել Ավագյանի հուշարձանը: Ադրբեջանի թուրքական ծայրահեղական ԶԼՄ-ները սկսել են զանգվածային քարոզչություն, որի նպատակն է ապամոնտաժել զոհված ջավախեցի Միքայել Ավագյանի արձանը, Վրաստանի ազգային ժողովի նիստին միաժամանակ: Վրաստանի Խորհրդարանի պատգամավորների նիստը կկայանա փետրվարի 5-ին: Միևնույն ժամանակ, Վրաստանի ադրբեջանցիները չեն արձագանքել ղարաբաղյան պատերազմում հայ հրամանատարի արձանի տեղադրմանը:

Անդրադառնալով Բաքվում և Թբիլիսիում ԶԼՄ-ների հրապարակած լուրերին կարելի է ասել, որ սա առաջին անգամ չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն աշխատում են Վրաստանում ազգամիջյան պառակտում առաջացնել:

Ակնհայտ է, որ ազգայնության գերակայության զգացումների հրահրումը արմատացած է  Կովկասյան տարածաշրջանում, որը բխում է էթնիկական և ազգայնականության սխալ պատկերացումներից: Անկասկած, այս վտանգավոր մտածողության նախագծումը կարող է խանգարել տարածաշրջանի անվտանգությունը:

Կովկասյան տարածաշրջանում էթնիկ բազմազանությունը եզակի է իր տեսակի մեջ, ինչի համար այս տարածաշրջանը կոչվում է «Ազգերի մոզաիկա»:

Հարավային Կովկասի ընդհանուր առանձնահատկությունն բազմազան էթնիկ կառուցվածքն է, որը բացասաբար է անդրադառնում այդ  տարածաշրջանի ժողովուրդների ձևավորման և  պետականաշինության գործընթացի վրա:

Հարավային Կովկասի տարածաշրջանում էթնիկ  ձևավորումը ցույց է տալիս Ադրբեջանում կա 20 ազգային փոքրամասնություն , Հայաստանում կա 8 էթնիկ փոքրամասնություն, Վրաստանում` 11 էթնիկ փոքրամասնություն: Այս էթնիկ բազմազանությունը նշանակում է, որ յուրաքանչյուր ազգի հրահրումը կարող է քաոս առաջացնել մեկ երկրում կամ նույնիսկ տարածաշրջանում:

Այս հանգամանքներում Բաքվի ազգայնական  լրատվամիջոցները, որոնք  ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից Վրաստանի ադրբեջանցիների աջակցությամբ  փորձում են Բաքվի կառավարության էթնիկ ցանկություններն իրականացնել Կովկասյան տարածաշրջանում

Միեևնույն ժամանակ Հարավային Կովկասի տարածաշրջանի խոցելի իրավիճակը ենթահող է ստեղծում արմատական հոսանքների ներթափանցման համար, ինչպիսին է ԻԼԻՊ- ահաբեկչական խումբը

Այս կապակցությամբ, Կովկասյան և Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արթուր Աթայովը մտահոգություն  հայտնելով Կովկասի տարածաշրջանում բարձրացող վահաբիականության և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի վտանգի մասին ասել է.-«Ծայրահեղական ահաբեկիչները Թուրքիայից տեղափոխվում են Վրաստանի Աջարիա տարածքը: Պետք է նշել, որ Կովկասյան տարածաշրջանը ԻԼԻՊ-ի ռազմավարական նպատակներից է»:

Հատկանշական է, որ Բաքվի ԶԼՄ-ների համաձայն, Վրաստանի ադրբեջանցիների Թբիլիսիում անցկացրած ցույցերը կարող են ավելի մեծացնել Հարավային Կովկասի երկրների կառավարությունների միջեւ առկա տարաձայնությունները: