Փետրվար 16, 2019 12:58 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Նախ հայացք կնետենք Հայաստանին վերաբերող լուրերին:

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական, էներգետիկ և քաղաքական ոլորտներում ակտիվ համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանն ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը հիմա վավերացման ընթացակարգերում է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ մեխանիզմի գործարկումն էական փոփոխություններ կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում: Մենք շատ ակտիվ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում և մտադիր ենք այդ համագործակցությունը խորացնել»,- ասաց Փաշինյանը:

Փետրվարի 27-ին պլանավորված Իրան պաշտոնական այցով վարչապետը վերահաստատեց նաև հարևան պետության հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի առկայությունը:

«Մենք համոզված ենք, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, և այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը, և այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից»,- ասաց վարչապետը:

ՀՀ ԱԺ անցած շաբաթ հաստատեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը:

--------------------------

Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարն ասաց. «Մինչև 2019 թվականի ավարտն Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ իրականություն կդառնա էներգիայի միջանցքը»:

Համաձայն Իտառ-Տասս լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին ասաց. «Մինչև 2019 թվականի ավարտն Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ իրականություն կդառնա էներգիայի միջանցքը»:

«Էներգիայի այս միջանցքի միացման հնարավորության և հարակից այլ ուսումնասիրություններն ավարտին են հասել և այս տարի կանոնավոր կերպով գումարվելու են այս նախագծի աշխատանքային խմբի նիստերը»,-հավելեց Յանովսկին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են էներգիայի երկու միջանցքների մասին, որոնցից մեկն անցնում է Վրաստանի ու Հայաստանի, իսկ մյուսը՝ Ադրբեջանի տարածքով:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարության պաշտոնատարները տեղեկացրել են, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի էներգակիրներն Իրան փոխադրելու առաջին փորձնական քայլն իրականացվելու է 2019 թվականին:

--------------------------

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար անհասկանալի է հայկական կողմից ԱՄՆ դեպարտամենտ հարցումներ ուղարկելը։ Միևնույն ժամանակ նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր կարծիքով՝ խնդիր կա նաև թարգմանության հետ կապված։

Տոնոյանը նկատեց, որ իրենք Սիրիա են գործուղել հումանիտար կոնտինգենտ, այլ ոչ թե զինվորականներ։Հիշեցնենք, որ ԱՄՆ դեպարտամենտը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «պաշտոնական Վաշինգտոնը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության հարցով»:  

«Հավանաբար, հարցումներ են եղել, իրենք էլ իրենց կարծիքը հայտնել են, որ չեն աջակցում մեր՝ ՌԴ-ի հետ համատեղ ծրագրին։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ԱԳՆ-ն»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Հարցին՝ ԱՄՆ արձագանքն ինչ-որ հետևանքներ կարո՞ղ է ունենալ, Տոնոյանը պատասխանեց․ «Տեսնում եմ, որ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, կարծում եմ՝ բարոյական առումով անխոցելի է, և որևէ  կերպ չի կարող շահարկման առիթ հանդիսանալ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Սիրիա 83 հոգանոց մասնագետների խումբ ուղարկելը օրենքի խախտմամբ է եղել, Դավիթ Տոնոյանը նշեց, որ ամեն բան եղել է իրավաչափ։

----------------------------

Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտարարել էր, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա ևս, անպայման, կանի օրենքի տառին համապատասխան։

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակիություն է մտցվում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարություը վերլուծել է  հենց այս տեսանկյունից:

-----------------------

Ադրբեջանի նախագահը մերժեց խաղաղության բանակցություններին ԼՂ-ի հայերի մասնակցության կապակցությամբ ՀՀ վարչապետի առաջարկը:

Իլհամ Ալիևն խաղաղության բանակցություններին ԼՂ հայերի մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը համարելով չհիմնավորված, ասաց. «ԼՂ-ի խաղաղության բանակցություններն առաջ են ընթանում ԱԳ նախարարների մակարդակում և Բաքուն հույս ունի, որ այդ բանակցություններն արդյունավետ կլինեն»:

Ադրբեջանի նախագահը հերքելով Բաքվի տարածաշրջանում հավասարակշռության քաղաքականության մասին որոշ ԶԼՄ-ների  հավակնությունները, հավելեց. «Արտաքին քաղաքականության մեջ Բաքուն ձգտում է ազգային շահերի ապահովմանն ու հնարավորության սահմաններում ենթադրյալ վտանգներից հեռու մնալուն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ընդգծել էր ԼՂ խաղաղության բանակցային գործընթացին ԼՂ-ի հայերի մասնակցության անհրաժեշտությունը:

ԼՂ-ի շուրջ Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունը սկսվեց 1988 թվականից և 1991 թվականին վերածվեց ռազմական բախման: ԼՂ-ի պատերազմի արդյունքում ԼՂ-ն և դրա շրջական 7 տարածքներն անցան հայկական ուժերի վերահսկման ներքո:

ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդությունը մինչ օրս որևէ արդյունքի չի հանգել:

--------------------------

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

ՀՀ նախկին նախագահի դատապաշտպան Հայկ Ալումյանը Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ընդունած որոշմանը դա քաղաքական դատավճիռ համարեց և ասաց, որը այդ որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ-ում:

Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերի ընթացքում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին կալանավայրից հղած նամակում հայտարարել է, որ ԼՂ-ի կապակցությամբ Փաշինյանի թույլ տված սխալներն ու զիջումային քաղաքականությունն անփոխարինելի հետևանքներ է ունենալու:

Քոչարյանի նամակը վկայում է այն մասին, որ մեծ քաղաքականություն վերադառնալու լուրջ մտադրություն ունի: Թվում է, որ դա խիստ մտահոգում է Հայաստանի ներկա իշխանություններին: Կասկած չկա, որ ՀՀ նախկին նախագահի ազատ արձակումը կարող է ազդել Հայաստանի ներքին քաղաքական մթնոլորտի վրա:

-------------

Ադրբեջանի կալանավայրերում հավատացյալների դեմ գործադրվող կտտանքների խստացումն արժանացել է տարածաշրջանում ու աշխարհում ակտիվ ազերի կուսակցություններին ու խմբավորումներին:

Ադրբեջանի Իսլամ կուսակցությունն արձագանքելով Ադրբեջանի մուսուլմանների միասնականության շարժման կալանավորված առաջնորդ Թալե Բաղերզադեի և այդ շարժման մյուս անդամների հայտարարած հացադուլին մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց. «Կալանավորների խոշտանգումը և կալանավայրերում անօրինական ու ժողովրդավարության սկզբունքներին հակասող քայլերը հարված են հասցնում Ադրբեջանի միջազգային հեղինակությանը»:

Իսլամ կուսակցությունն Իլհամ Ալիևի կառավարությանը կոչ է արել շտապ կերպով վերջ  տալ կալանավորների ու մասնավորապես հավատացյալների խոշտանգամանը:

Ադրբեջանի «Ռեալ» կուսակցության վարչության անդամ Ազեր Ղասեմլին նույնպես բողոքելով այդ երկրի կալանավայրերում կալանավորների դեմ կտտանքների գործադրումը ԵՄ-ին ու միջազգային կազմակերպություններին կոչ արեց այդ ոճրագործության հանդեպ կտրուկ դիրքորոշում ընդունել: