Փետրվար 28, 2019 01:05 Asia/Yerevan

Թավրիզը գիտության, արվեստի, մշակույթի ու պատմության քաղաք է և մտավորականության ու գիտնականների ձեռքբերումների արդյունքում այս քաղաքը մեծ բևեռ է դարձել Իրանում և իսլամ աշխարհում: Թավրիզն առաջինների քաղաք է:

Թավրիզի գիտնականները գիտական ոլորտում արժանացել են նորագույն վիրահատությունների հայր, դրամագիտության հայր, Իրանի աշխարհագրության հայր, Իրանի պոլիմերային քիմիայի հայր և գենետիկական գիտելիքի հայր կոչումներին: Այս հաղորդման ընթացում կանդրադառնանք կրթության, դաստիարակության ու ուսուցման ոլորտներում Թավրիզի երեք երևելի դեմքերին:

**********

Ջաբբար Բաղչեբան անունով հայտնի Միրզա Ջաբբար Ասգարզադեն ծնվել է 1885 թ. Երևանում: 1924 թ. նա Թավրիզում մի մանկապարտեզ հիմնադրեց «Մանկական պարտեզ» անունով և իր ազգանունը էլ Բաղչեբան՝ Պարտիզպան ընտրեց: Այդ մանկապարտեզում Ջաբբարը անձամբ խաղալիքներ էր  շինում, ձեռքի աշխատանքներ էր պատրաստում երեխաների համար և մեծ սիրով ձգտում էր նրանց մտավոր զարգացմանը:

Նա հետզհետե խորհեց խուլ-համրերի դասավանդման մասին և այդ աշխատանքն սկսեց երեք խուլ տղաներին դասավանդելով: Նա իր անձնական փորձով հասկացավ տեսողության ու իրերը շոշափելու կարևոր դերը խուլերին ուսանելու հարցում: Նա նման երեխաների համար նոր խաղեր, զարդարանքներ ու դիմակներ ստեղծեց: Այդ դպրոցը հիմնադրելով, Ջաբբար Բաղչեբանը պաշտոնպես սկսեց խուլ-համր երեխաների կրթությունն ու դաստիարակությունը, որոնք լռության աշխարհում էին ապրում:

Ջաբբար Բաղչեբանը  մի սարք ստեղծեց, որով խուլերը կարող էին ատամների և ոսկորների միջոցով լսել ձայները: Լսողական այդ սարքը ատամների միջոցով ձայնը փոխանցում էր լսողության կենտրոնին:Հիշյալ սարքը 1933թ. գրանցվել է գյուտերի կենտրոնում:

Հետագային Բաղչեբանը հիմնեց «Խուլ-համր երեխաների պաշտպանության հավաքականություն» և հրատարակեց «Լեզու» պարբերականը, որտեղ ներկայացրեց իր դասավանդման մեթոդը: Տարիների ընթացքում նա երեխաներին կրթել է այնպես, որ այսօր այն կոչում է համակցված մոտեցում:

Բաղչեբանը իր աշակերտների և խուլ համր երեխաների հետ

Իր արգասաբեր կյանքի ընթացքում, Ջաբբար Բաղչեբանը արժեքավոր ծառայություններ է մատուցել բացառիկ երեխաների գրականությանն ու մշակույթին: Նա շատ արժեքավոր ստեղծագործություններ է թողել, որոնք սիրո խորհրդանիշ են Իրանի մշակույթի նկատմամբ:

Նրա գրքերից են՝ «Մանկական կյանք»-ը, «Տառերի ուսուցման ձևաչափը», «Տառերի ինքնուսույց տարեցների համար», «Կրթության ու դաստիարակման գաղտնիքները», «Բաղչեբանի այբուբենը», »Խուլ-համրերի ուսուցման ձևերը», «Ես էլ երազանք ունեմ աշխարհում» և «Մարգարտի ծառը»:

Նրա գրքերից «Ձնե հայրիկը» հետագայում մանկապատանեկան մտավոր դաստիարակչական կենտրոնի կողմից հրատարակվեց, և գրքի համաշխարհային խորհուրդն այն ընտրեց որպես մանկական լավագույն գիրք:

Երգիծական պարբերականների հրապարակումը, տառերի ուսուցման նոր եղանակը, մանկական թատերգության հիմնադրումը, խուլ-համր երեխաներին ուսանելը, Շիրազում առաջին մանկապարտեզի հիմնադրումը, Իրանում համրերի ուսուցման հիմնադրումը, լսողական սարքի գյուտը, համրերին ուսանելու բանավոր եղանակը, համրերին մտավոր հաշվարկման ձևի ուսուցումը, քարտեզի վրա օվկիանոսների վայրիվերումները երեխաների ցույց տալու հարմարանքը և Բաղչեբանի խոսող այբուբենը Ջաբբար Բաղչեբանի կարևորագույն գիտական գյուտերից են համարվում: Այս վեհ անձնավորությունը երկար տարիներ ձգտել է իրանցի երեխաների ուսուցմանը: Նա կյանքից հեռացել է 1966թ. և հուղարկավորվել  է Թեհրանում:

***************

Միրազա Հասան Թաբրիզին ծնվել է 1851թ. Թավրիզում: Նրա հայրն էր անվանի մտավորական Մոլա Հադին: Նա հետագային հայտնի դարձավ Ռոշդիե անունով: Տարրական կրթությունն ստացել է հոր մոտ, իսկ կրթության ու դաստիարակության ոլորտում իր ուսումը շարունակելու համար այցելել է մի քանի երկրներ: Ռոշդիեն 1887թ. Թավրիզում հիմնել է նորագույն մեթոդով առաջին դպրոցը: Միրզա Հասանն ուներ նաև հակառակորդներ, որոնք դեմ էին նրա ուսուցման նոր մեթոդին և հետևում էին ուսման ավանդական ձևին: Նրանք Թավրիզի հոգևորականներից մեկին պարտադրեցին Ռոշդիեին թաքֆիրական ներկայացնել և նրա դպրոցի վերացման հրաման արձակել: Կրոնական այդ հրամանից հետո, մի խումբ խուլիգաներ փայտով ու մահակով հարձակվեցին դպրոցի վրա ու ավերեցին այն:

Ճնշումների տակ Ռոշդիեն հարկադրված երեք անգամ Թավրիզում փոխեց դպրոցի տեղը: Ամեն անգամ, երբ մեծանում էին Միրզա Հասանի հանդեպ հակառակությունները, նա ժամանակավոր փակում էր դպրոցն ու Մաշհադ էր գնում և հետո նորից Թավրիզ վերադառնում ու բացում դպրոցը: Չնայած սպառնալիքներին, Միրզան շարունակեց իր աշխատանքը: Նրա հաջողությունն այնքան մեծ էր, որ սկսել էր դասավանդել նաև մեծահասակներին և 90 ժամ դասավանդելով, նրանց գրել-կարդալ էր սովորեցնում:

Երբ Միրզա Ալի Խան Ամինոլդոլեն Ատրպատականի իշխան նշանակվեց, հովանավորեց Ռոշդիեին և նրան հաջողվեց մեծ դպրոց հիմնադրել Թավրիզում:  Ամինոլդոլեի հովանավորությամբ Ռոշդիեն իր դպրոցի 60 սաներին միանման հագուստ ու գլխարկ տրամադրեց և ուսուցանեց նրանց:

1888թ, երբ, Միրզա Ալի Խան Ամինոլդոլեն կառավարության ղեկավար նշանակվեց, Միրզա Հասանին Թեհրան կանչեց: Ռոշդիեն Թեհրանում իր անվամբ դպրոցներ հիմնեց:

Իր կյանքի վերջին տարիներին, Ռոշդիեն Ղոմ է մեկնում և 1944թ. վախճանվում է այդ քաղաքում: Նրա կտակում ասված է.«Ինձ թաղեք մի վայրում, որ ամեն օր աշակերտներն իմ շիրմի վրայից անցնեն ու իմ հոգին ուրախանա»:

Միրզա Հասան Ռոշդիեն և նորագույն մեթոդով դպրոցների հիմնադրումը

****************

Մտավորական, բանաստեղծ, մաթեմատիկոս պրոֆեսոր Մոհսեն Հաշթռուդին )1907-1976) Թավրիզի երևելի դեմքերից էր: Իր տարրական կրթությունն ավարտել է Թավրիզում, Թեհրանում հաճախել է  «Դար oլ-Ֆոնուն» դպրոցը: Մի քանի տարի բժշկություն սովորելուց հետո, 1925թ. Ուսանողական կրթաթոշակով մեկնել է Ֆրանիսա՝ մաթեմատիկայի ճյուղում սովորելու համար:

Մոհսեն Հաշթռուդին ավարտել է Սորբոնի համալսարանի մաթեմատիկայի բաժինը: Ապա նույն համալսարանում շարունակում է ուսանել դիֆերենցիալ երկրաչափություն ճյուղում և  ստացել է դոկտորականը մաթեմատիկայի գծով: Իրան վերադառնալով, նա որպես դոցենտ աշխատանքի է անցնում, այնուհետև նշանակվում է Թավրիզի համալսարանի ռեկտոր:

Հաշթռուդին մեծ հմտություն ունի գիտության և նոր տեխնոլոգիաների սկզբունքներն ու երևույթները պարզ լեզվով արտահայտելու համար և իր գրություններով ու ելույթներով կարողանում էր կապ հաստատել հասարակության մեծ խավի հետ և նրանց փոխանցել գիտության ու տեխնոլոգիայի գլխավոր հասկացությունները: Հաշթռուդին մեծ սեր էր տածում փիլիսոփայության, բանաստեղծության ու երաժշտության նկատմամբ և ինքն էլ բանաստեղծություններ էր գրում:

Հաշթռուդին Իրանում քննադատական մտածողության առաջնորդներից մեկն էր:նա կարևորում է հիմնարար գիտությունը: Նա փիլիսոփայությունը, արվեստն ու միստիցիզմը համարում էր գիտության լրացուցիչ տարրեր: Հաշթռուդիի կարևոր ստեղծագործություններից է դիֆերենցիալ երկրաչափության մասին դոկտորականի ավարտաճառը: 

Պրոֆեսոր Հաշթռուդին շատ լավ հիշողություն ուներ, սակայն մտապահում էր միայն այն բաները, որոնք արժում էին մտապահել:

Կարգապահությունը ևս նրա առանձնահատկություններից էր համարվում: Հատկապես նա շատ կարգապահ էր ներկայանում դասարաններում: Նա մեծ սեր էր տածում դասավանդման նկատմամբ: Նա երբեք չեր ուշանում դասարանում, սակայն դասն ավարտելիս դժվարանում էր հարգել իր այդ սկզբունքը և նրա դասաժամերը երբեմն երեք-չորս ժամ գերազանցում էր սահմանված ժամից:

Նա մեծ հարգանք էր տածում ուսուցիչների նկատմամբ և մարդկանց հանդեպ նրա ցուցաբերած ուշադրությունն օրինակելի է:

Պրոֆեսոր Հաշթռուդին երազում էր մահից հետո, իր դին ամփոփել համալսարանում, որպեսզի վերստին մոտ լինի երիտասարդներին և խոնարհաբար ծառայի նրանց :

 

 

Պիտակ