Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա վերջին իրադարձություններին:
Այս շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրան ժամանելով իրանցի պաշտոնատարների հետ զրուցեց տնտեսական, առևտրական ու էներգետիկ բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ: Սա ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին այցն էր Իրան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրանում ընդունեց նաև Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշեց, որ Իրանն ու Հայաստանը լավ և պատմական հարաբերություններ ունեցող հարևան երկրներ են:
Կարևորելով Թեհրան-Երևան տնտեսական համագործակցությունների մակարդակի բարձրացումն Իրանի մեծարգո առաջնորդը նշել է.«Հակառակ ամերիկացիների ցանկությանն Իրանի ու Հայաստանի հարաբերությունները պետք է ամուր, շարունակական ու բարեկամական լինեն»:
---------------------------
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարեց, որ այս հանդիպման ընթացքում մենք լավ պայմանավորվածությունների ենք հասել: Ռոհանին գոհունակություն հայտնեց Երեւանի կառավարության դիրքորոշման համար Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառած անօրինական պատժամիջոցների վերաբերյալ եւ ասաց, որ երկու երկրները վճռակամ են շարժվել առաջ ազգային շահերի հիման վրա, իսկ երրորդ երկիրը չի կարող միջամտել մեր բարեկամական հարաբերություններում:
ԻԻՀ նախագահն ընդգծեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը ավելացնելով, որ Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի ցանցի Նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: Նա հավելել է Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ իշխանության եռակողմ այնուհետեւ` Ռուսաստանի հետ քառակողմ փոխկապակցման շուրջ բանակցությունները կշարունակվեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գոհունակությունը հայտնեց Թեհրան կատարած այցի կապակցությամբ և հավելել, որ Իրանում մեծ հայ համայնքի առկայությունը պատճառներից մեկն է, որը խրախուսում է մեզ այցելել Իրան եւ մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների բարի մոտեցման համար:
ՀՀ վարչապետը կարեւորեց Իրանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը եւ ասել. «Էներգետիկ համագործակցությունը կարեւոր է մեզ համար, եւ Իրանի նախագահը նաեւ ասել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել գազի արտահանման ծավալը դեպի Հայաստան»:
ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Իրանի խորհրդարանի պատգամավորները ցանկանում են համագործակցել Հայաստանի հետ: Նա հավելել է.«Տարածաշրջանի իրավիճակը հարևան երկրներից պահանջում է բարեկամական հարաբերություններ ունենալ միմյանց հետ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա: Փաշինյանը հայտարարեց, որ իր Թեհրան կատարած այցը նոր էջ է բացում Իրան-Հայաստան հարաբերությունների և համագործակցությունների զարգացման համար: Նա հավելել է. «Երբ հայ համայնքն Իրանում իրեն ազատ է զգում, դա երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման արդյունավետ գործոն է դառնում»:
Իրանի ու Հայաստանի հարաբերությունների պատմական անցյալը լի է լավ համագործակցության փորձով: Բազում ընդհանրությունների, այդ թվում՝ մշակութային ընդհանրությունների բերումով, Իրանն ու Հայաստանը լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Տարեկան հազարավոր իրանցիներ Հայաստանն են ընտրում որպես զբոսաշրջային ուղղություն: Երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները նպաստել են Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը և այս երևույթը երաշխիքն է բազմակողմանի հարաբերությունների զարգացման:
Իրանի ու Հայաստանի միջև ընդհանրությունները և համագործակցությունների ոլորտում առկա պոտենցիալը նպաստել են երկու երկրների միջև համագործակցությունների ընդլայնմանը և անգամ մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի խափանարարությունները չեն կարողացել կասեցնել այն:
Չնայած ԱՄՆ-ի շրջափակումներին, Իրանի հետ տնտեսական համագործակցությունների զարգացման հարցում Հայաստանի պետայրերի դիրքորոշումը Իրան-Հայաստան հարաբերությունների նոր էջ է բացել, ինչը ամրագրվել է Հայաստանի վարչապետի Թեհրան կատարած այցի շրջանակներում երկու փաստաթղթերի ստորագրմամբ:
Էներգետիկայի, զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում համագործակցությունների ընդլայնման հզոր պոտենցիալը և երկու երկրի բարիդրացիական հարաբերությունները, վստահելի գործընկերներ են դարձրել ԻԻՀ-ին ու ՀՀ-ին:
Էներգետիկայի ոլորտից բացի, Իրանն ու Հայաստանը համագործակցության հնարավորություն ունեն նաև սարքավորումների ու տեխնոլոգիայի, սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի և զբոսաշրջության ոլորտներում:
Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը միայն երկկողմ բնույթ չի կրում: Հայաստանը Իրան-ԵԱՏՄ կապող օղակն է և ռազմավարական նշանակություն ունի Իրանի ու այդ տարածաշրջանի հարաբերություններում:
Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամն է, որ ցամաքային սահման ունի ԻԻՀ-ի հետ: Ներկայումս ԵԱՏՄ-ի Հայաստանի նախագահությունը կրկնապատկելու է այս երկրի կենսական դերը ԵԱՏՄ-ից Իրանի տնտեսական շահերի ապահովման համար:
Իրանի ապրանքների համար Հայաստանի շուկայից բացի, շատ կարևոր է նաև ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկան:
---------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին անդրադարձել է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
------------------
Իրանի ու Հայաստանի միջև անվտանգություն ոլորտում հարաբերությունները զարգանում են
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետի հայաստանյան այցի ավարտին, հինգշաբթի օրը, երկու երկրների պաշտոնյաների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ:
Փոխըմբռնման հուշագրում, Իրանի և Հայաստանի անվտանգության ու ոստիկանության ոլորտի պաշտոնյաները նշել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի, երկու երկրների ոստիկանությունների միջև փորձի փոխանակման, զինված ուժերի միջև և տուրիզմի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը:
Հատկանշական է, որ Իրանի և Հայաստանի անվտանգության և ոստիկանության պաշտոնյաների հանդիպումները կայացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բարձրաստիճակն պատվիրակության Իրան կատարած երկօրյա այցին զուգահեռ: Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
-------------------
Բաքվի ԶԼՄ-ները տեղեկացրել են ԱՄՆ-ում սիոնիստական լաբբիներիի հետ Ադրբեջանի սփյուռքի հարցերով պետական կոմիտեի կապերի ընդլայնման մասին:
Ադրբեջանի սփյուռքի հարցերով պետական կոմիտեն տեղեկացրել է այն մասին, որ ԱՄՆ-ում սիոնիստական ազդեցիկ կազմակերպությունների հետ այդ կոմիտեի հարաբերությունները նոր փուլ մտնելով ԱՄՆ-ի Սեֆարադիների (Անդալուզիայի հրեաներ) ֆեդերացիան Խոջալուի ղեպքի հիշատակին միջոցառում է կազմակերպել:
ԱՄՆ-ի սիոնիստական լաբբիի հետ Իլհամ Ալիևի կառավարության կապերն ընդլայնվում են այն պայմաններում, երբ այդ երկրի մուսուլման ժողովուրդը դեմ է այդ հարաբերություններին և այդ կապակցությամբ իր բողոքը տարբեր միջոցներով լսելի է դարձնում ազերի պետայրերին: Այդուհանդերձ Բաքվի իշխանություններն այդ երկրի հավատացյալների դեմ բռնություններ գործադրելուն զուգահեռ փորձում են ընդլայնել միջազգային Սիոնիզմի հետ հարաբերությունները: ԼՂ-ի հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում սիոնիստական լաբբիի աջակցությունը ստանալու համար ազերի պաշտոնատարներ շարունակում են խորացնել Իսրայելի հետ հարաբերությունները: Դա ի տես այն բանի, որ վերջին երկու տասնամյակներում ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չի վերցվել, այլև Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ցանկությունների իրականացմանը ծառայող ճնշման լծակի:
----------------------------
Վրաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացրել է այդ երկրում հանցագործության քանակի աննախադեպ աճի մասին:
Վրաստանի ՆԳ նախարարության վերջին զեկույցի համաձայն 2019 թվականի հունվարին Վրաստանի իրավապահ ուժերն արձանագրել են հանցագործության ավելի քան 5700 դեպք, ինչը նախորդ տարվա հունվար ամսվա համեմատությամբ 31 տոկոս աճ է արձանագրել:
Վրաստանում արձանագրված հանցագործությունների շարքին ուշագրավ տեղ է զբաղեցնում գողությունը: