Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: « Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա վերջին իրադարձություններին:
Իրանը Ադրբեջանի, Հայաստանի և մյուս հարևան պետությունների անվտանգությունը, կայունությունը և տնտեսական զարգացումն այս զգայուն տարածաշրջանի բազմակողմանի զարգացման երաշխիքն է համարում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:
ՀՀ վարչապետի Թեհրան կատարած այցի մասին Ղասեմին ասել է.«Բոլոր հարևանների նկատմամբ ԻԻՀ դիրքորոշումը հստակ ու թափանցիկ է և Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը հարևան պետություններն են»:
Նա ասել է.«Մենք ձգտում ենք փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու հիման վրա, սերտ հարաբերություն ունենալ հարևան պետությունների հետ և հնարավորինս ընդլայնել կապերը»:
Ղասեմին նշել է, որ ՀՀ վարչապետի Իրան այցելությունը գնահատվում է բոլոր հարևանների հետ Իրանի արտաքին քաղաքականության շրջանակում:
«Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի քաղաքականությունը թափանցիկ է և չի փոխվել». ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
--------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին:
Այդ մասին անցած շաբաթ Բրյուսելում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին:
«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։ Ըստ էության, ԼՂ հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարցի կարգավորման համար, նախ և առաջ, արդյունավետ ֆորմատ ստեղծել, ապահովել, նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց. «Եվրոպական միությունը եւ Հայաստանը ուժեղ գործընկերներ են, եւ մենք ուզում ենք սատարել Հայաստանին»։
«Ինչքան շատ բարեփոխումներ անցկացնի Հայաստանը, այնքան շատ մենք կսատարենք երկրին՝ ֆինանսական եւ քաղաքական առումով»,- նշել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում շոշափվել է վիզային ռեժիմի լիբերալիզացման շուրջ երկխոսության ուղղությամբ առաջընթացի հարցը։ «Տեխնիկական պայմանները կատարվել են, եւ այժմ եկել է այդ հարցով անդամ-պետությունների հետ փոխգործակցության ժամանակը, որպեսզի մենք կարողանանք միասին առաջ շարժվել։ Մենք պատրաստենք աջակցել այդ գործընթացին։ Որպես Եվրահանձնաժողով, մենք կողմ ենք, որպեսզի, որքան հնարավոր է շուտ, սկսենք վիզային ռեժիմի լիբերալիզացման բանակցությունները, քանի որ դա կարեւոր է Հայաստանի եւ ԵՄ-ի համար։ Մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճանապարհորդեն ԵՄ-ում»,- ասել է նա։
---------------------------------
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել կարելի է հաջողված համարել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցին հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
-----------------------
2019-ի մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են խոշորագույն զորավարժություն՝ հարձակողական բնույթի, սակայն Վիեննայի փաստաթղթի շրջանակում դրա վերաբերյալ չի ծանուցվել մասնակից երկրներին։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս բովանդակությամբ հայտարարություն է հրապարակել ՝ ենթադրելով, որ զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, զորավարժություններին կմասնակցեն 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ նռնականետեր, տարբեր նշանակության 20 միավոր բանակային եւ մարտական ավիացիա։
-----------------------------
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարներն ու Բաքվի իշխանություններին կապված ԶԼՄ-ներն ԻԻՀ առաջնորդի հանդեպ իր համակրանքն արտահայտելու պատճառով քննադատեցին Ադրբեջանի Մուսուլմանների միության շարժման առաջնորդ Հաջի Թալեը Բաղերզադեին:
«Մելլի» ինտերնետային կայքը քննադատելով Թալեը Բաղերզադեին գրեց. «Այս քաղբանտարկյալն արտասահմանում իր համար «արդար հոգևոր առաջնորդ» է գտել և նրան համարել է իր կարմիր գիծը»:
«Թելեգրաֆ» ինտերնետային կայքն էլ Մուսուլմանների միության շարժման առաջնորդի դեմ հոդված հրապարակելով Հաջի Թալեը Բաղերզադեին մեղադրել է իսլամական իշխանություն հաստատելու նպատակով ազգային տարրերը չարաշահման ենթարկելու մեջ:
Չպիտի մոռանալ, որ անկախությանը հաջորդած տարիների ընթացքում Ադրբեջանի հավատացյալների գլխավոր դժվարությունը համարվել է Իրանի ժողովրդի հետ նրանց ընդհանուր կրոնն ու հոգևոր ընդհանուր առաջնորդներին հետևելը: Բաքվի իշխանությունները, որոնք բոլորն էլ դաստիարակվել են կոմունիստական համակարգի շրջանակներում և սերտել են նրա ուսուցումները դժվարությամբ կարողանում ըմբռնել այն ճշմարտությունը, որ Իրանի ու Ադրբեջանի միջև կրոնական, մշակութային ու պատմական ընդհանրությունները կապել են երկու երկրների ժողովուրդներին:
Իլհամ Ալիևի կառավարության որոշ պաշտոնատարներ Բաքվում ոչ-պաշտոնական զրույցների ժամանակ փորձել են իրենց լսարանին համոզել, որ առանց կրոնական ու մշակութային ներդրումներ կատարելու ԻԻՀ-ն չի կարող Ադրբեջանում մեծ թվով համակիրներ ունենալ: Ազերի իշխանավորներն անտեսելով Իրանի ու Ադրբեջանի մուսուլման ժողովուրդների ազգային ու մշակութային ընդհանրությունները ձգտում են Արաքսի հյուսիսային ափին բնակվող ժողովրդին ապացուցել, որ նրանք Իրանի փոխարեն կարող են օրինակ ծառայեցնել տարածաշրջանի մյուս մուսուլման ու ոչ-մուսուլման երկրներին: Դա ի տես այն բանի, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները բոլորն էլ շիաներ են և անգամներ դա հաստատել են: Բաքվի իշխանություններն իրենց ամբողջ ջանքն ի գործ են դրել, որպեսզի Ադրբեջանի մուսուլման ժողովրդին համոզեն հետևելու վահաբականության, նուրիչականության և կամ այլ նորաստեղծ աղանդներին: Թեև ազերի պաշտոնատարները վախ ու սարսափի մթնոլորտ ստեղծելով ու նաև երկարաժամկետ ազատազրկումներով, կասկածներ առաջացնելով ու նաև կոմունիստական համակարգի ուսուցումներին դիմելով չեն կարողացել Ադրբեջանի մուսուլման ժողովրդին իրենց հետ համաքայլ դարձնել, այդուհանդերձ շարունակում են գործադրել իրենց ոչ-սկզբունքային ու անգործունյա քաղաքականությունը:
--------------------
Թուրքմենստանը դեպի Հնդկաստան իր թռիչքների համար որպես ապահով ուղղություն ընտրել է ԻԻՀ-ի օդային տարածքը:
Թուրքմենստանի ազգային ավիաընկերությունը հայտարարել է, որ Հնդկաստանի ու Պակիստանի միջև ռազմական բախումները սրվելով այդ ավիաընկերության ինքնաթիռներն իրենց ուղևորներին Հնդկաստան են փոխադրում Իրանի ու Օմանի ապահով տարածքով: Ավելի վաղ Թուրքմենստանի ավիաընկերությունը դեպի Հնդկաստան չվերթների համար օգտվում էր Պակիստանի օդային տարածքից:
-------------------------
Ուզբեկստանի Սենատն իր 18-րդ նիստում վավերացրեց այդ երկրի ընտրությունների նոր օրենսգիրքը:
Ուզբեկստանի ընտրական նոր օրենսգրքի համաձայն այսուհետ թեթև հանցագործություններով դատապարտված կալանավորներն իրավունք են ստանալու մասնակցել ընտրություններին: Նոր օրենքի համաձայն վաղաժամ և սովորական ժամկետում քվեարկության համար միատեսակ քվեաթերթիկներ եր տպագրվելու:
Ուզբեկստանի Սենատի առաջիկա ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի վերջերին, որի ընթացքում 5 կուսակցություններ պայքարելու են Սենատի 150 տեղերի համար:
----------------------