Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնցից գլխավորներն էին ՀՀ ԱԺ-ումԻրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առևտրի գոտու ձեւավորման մասին համաձայնագրի վավերացումը, Բաքու-Երևան տարաձայնությունների սրվելը, Թուրքիայից Ադրբեջանի ռազմական գնումների ծավալի մեծացումը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կապակցությամբ Հայաստանի հայտնած ցանկությունը:
ՀՀ Ազգային ժողովն օրեր առաջ ընդունել է Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այն մի փաստաթուղթ է, որի վավերացմամբ շահագրգռված է գործարար աշխարհը։
Թեմային անդրադառնալով «Արմենպրես» լրատվական գործակալությունը գրում է. «Համաձայնագիրը հնարավորություն կտա պարզեցնելու որոշ ընթացակարգերեւ վերացնելու իրանական շուկա հայկական արտադրանք արտահանելու բոլոր արհեստական խոչընդոտները»։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրել են 2018 թ. մայիսի 17-ին Աստանայում տեղի ունեցած տնտեսական համաժողովում։ Դա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է եւ կնքվել է 3 տարի ժամկետով՝ սահմանելով ԵԱՏՄ-Իրանի միջեւառեւտրի հիմնական կանոնները։ Փորձագետներն արդեն հասցրել են գնահատական տալ համաձայնագրի ստորագրմանը։
Ի՞նչ է շահելու Հայաստանը, եւ գործարարության ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հայ գործարարների համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Հանրային հեռուստատեսության» հետ զրույցում ընդգծեց համաձայնագրի կարեւորությունը։
«Նման համաձայնագրի ընդունումը պետք է միանշանակ դրական գնահատել, քանի որ տնտեսական բաղադրիչից զատ, կարեւոր է այդ համաձայնագրի կնքման գործում Հայաստանի դերակատարումը նաեւ քաղաքական տիրույթում։ Ոչ բոլորը գիտեն, թե Հայաստանը ինչ մեծ դերակատարում ունի ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ նման համաձայնագրի կնքման գործում, եւ սա որոշակիորեն ոչ միայն ԵԱՏՄ-ի հաջողությունն է, այլեւ Հայաստանի, հաշվի առնելով, որ ցանկացած տնտեսական գործարք ունի նաեւ որոշակի քաղաքական բաղադրիչ։ Եվ այս համատեքստում Հայաստանի դերակատարման բարձրացումը քաղաքական եւ տնտեսական հարթություններում միանշանակ բխում է պետության շահերից»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է համաձայնագրի դրույթներին, ապա ըստ իրանագետի, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հայկական ապրանքների ներկայությունն իրանական շուկայում ապահովելու համար, քանի որ դեպի ՌԴ արտահանվող ապրանքները իրանական շուկայում չեն կարող տեղ գտնելեւ ցանկալի կլինի, որ շեշտադրում արվի ավելի շատ տեխնոլոգիական արտադրության արտահանման վրա։
Փաստաթղթի վավերացմամբ, նախատեսվում է շուրջ 500 անուն ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի նվազեցում։ Ըստ տնտեսագետների, համաձայնագիրը կարող է նպաստել առեւտրի ծավալների ավելացմանը, հաշվի առնելով, որ երկու երկրների առեւտրաշրջանառությունըդեռեւս փոքր է եւ չի գերազանցում 300 մլն դոլարը։ Մինչդեռ ԵԱՏՄ երկրներից Իրանի հետ առավել ակտիվ համագործակցում է հենց Հայաստանը։ Հանրապետության արտաքին առեւտրում Իրանի բաժինը կազմում է ավելի քան 4 տոկոս, իսկ Ղազախստանում՝ մոտ 0,7 տոկոս, Ռուսաստանում՝ մոտ 0,5 տոկոս։
---------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Նյու-Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՊՆ Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությանը, նշեց, որ եթե պաշտպանության նախարարն այլ հայտարարություն աներ, ապա Տոնոյանին կազատեր պաշտոնից։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, կարծիք է հայտնել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել վարչապետի հետ։
-----------------------------
Այն պայմաններում երբ Վիեննայում կայացած հանդիպման ավարտին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն անդրադարձան ԼՂ-ի խաղաղության բանակցություններում կարևոր պայմանավորվածությունների ձեռք բերման մասին, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը քննադատելով Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարարի կատարած արտահայտությունները նրան մեղադրեց ռազմաշունչհռետորաբանություն կիրառելու մեջ:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարին մեղադրեց, որ «տարածքների դիմաց խաղաղության» փոխարեն տարածում է «նոր պատերազմի դեպքում նոր տարածքներ» գաղափարը: Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարարի կատարած հայտարարությունները հրահրիչ բնութագրվելով ասված է. «Այս արտահայտությունները վկայում են ՀՀ իշխանությունների բռնազավթողական քաղաքականության մասին»:
Բաքու-Երևան հարաբերություններում այս նոր զարգացումն այն պայմաններում է գրանցվում, երբ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ԼՂ-ի հակամարտությանը վերջ տալու կապակցությամբ կարևոր պայմանավորվածությունների հանգեցին:
------------------
Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար ՖեդերիկաՄոգերինին՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վինեննայում կայացած վերջին հանդիպումը դրական Էր: Այն, հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին, մեզ որոշ հույս Է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի, եւ որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները եւ բանակցություններ կվարեն առանց նախապայմանների»,- ասել Է Մոգերինին:
Մարտի 29-ին Վիեննայում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլի եւ հանդիպումը: Հանդիպման գլխավոր արդյունքը դարձել Է կողմերի հայտնած պատրաստակամությունը՝ շարունակելու ուղղակի երկխոսությունը ղարաբաղյան հակարմարտության խաղաղ լուծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
---------------------
Ադրբեջանը դարձել է Թուրքիայի արտադրած սպառազինության ամենախոշոր գնորդը:
Ադրբեջանի «Օրդու» ինտերնետային կայքը հղում կատարելով Թուրքիայի «Աքշամ» օրաթերթին հաղորդեց. «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների հաստատության վիճակագրական տվյալների համաձայն վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի ռազմական սպառազինության արտահանման ծավալները 170 տոկոս մեծանալով Ադրբեջանը դարձել է Թուրքիայում արտադրված սպառազինության ամենախոշոր գնորդը»: Համաձայն այս հաղորդման Թուրքիան Ադրբեջան է արտահանում զրահապատ ինքնագնացներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ ու նավակներ:
Ադրբեջանի ռազմական գնումների ծավալն այն պայմաններում է աճում երբ թվում է, որ այդ երկիրը մոտենում է իր վաղեմի հակառակորդ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այսպիսով Ադրբեջանն այլևս նման ծավալի ռազմական գնումների կարիք չի ունենալու: Բաքվի իշխանությունները ռազմական գնումների փոխարեն կարող են այդ գումարը հատկացնել շինարարական բնագավառին և այդ երկրի ժողովրդի բարեկեցության համար ենթահող պատրաստել:
Դա ի տես այն բանի, որ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների հաստատության պես միջազգային կառույցների զեկույցների համաձայն Ադրբեջանի ռազմական գնումները վերջին չորս տարիների ընթացքում 15 տոկոս աճ են արձանագրել:
-------------------------
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետն ասել է.«Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ), որպես Հայաստանի կարևոր գործընկեր շարունակելու է այս երկրի ռազմական կարողությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը»:
Երևանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկի առիթով կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համատեղ նախագծերին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ասել է.«Այս գերատեսչությունն ընդլայնում է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»:
Նա հստակեցրելէ.«ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկեր, և այս երկրի պաշտպանական ոլորտում համագործակցության մեջ զգալի բաժին ունի»:
Հայաստանի ու ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի մասին հարցն այն պայմաններում է առաջ քաշվում, երբ ավելի վաղ Բաքվի իշխանություններն այդ կապակցությամբ բազմաթիվ հայտարարություններ են կատարել: ԻլհամԱլիևի կառավարության պաշտոնատարները ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության պատճառով նույնիսկ այդ ռազմական դաշինքին կոչ են արել սատարել ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը: Դա ի տես այն բանի, որ ՆԱՏՕ-ի պաշտոնատարները մերժելով այդ դիմումը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն չի միջամտելու տարածաշրջանյինհակամարտություններին: