Ապրիլ 13, 2019 10:50 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի այս շաբաթվա համարում քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների վրա Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը հույս հայտնեց, որ այս դեպքում էլ քաղաքական հարցերը լուծվեն երկխոսության ճանապարհով։

«Կարող եմ ասել, որ Եվրոպական երկրների և կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած շփումների ընթացքում արձանագրել եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում և ընդունում են հայ–իրանական հարաբերությունները և համաձայն են այդ հարաբերությունների պահպանման հետ»,- այս մասին ԵԽԽՎ–ի գարնանային նստաշրջանում, պատասխանելով ինչպես եք համադրում Իրանի և Եվրոպայի հետ բարեկամությունները հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի 2 կողմում էլ մեր բարեկամներն են, և, իհարկե, մեր հույսն ու կոչն այն է, որ այս դեպքում էլ քաղաքական հարցերը լուծվեն երկխոսության ճանապարհով, ինչը հարիր է 21–րդ դարի մարդուն»,–նշեց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ բոլորի հետ չէ, որ հասցրել է անձամբ շփվել, բայց Եվրամիության գործընկերների հետ շփման մեջ նկատել է այդ հարցի վերաբերյալ համաձայնություն, կոնսենսուս։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում մասնակցել էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, որտեղ ելույթից հետո պատասխանեց բազմաթիվ հարցերին։

------------------------

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց թավշյա հեղափոխության, Եվրախորհրդի դերի և Ղարաբաղյան հակամարտության մասին։ Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, Սուրեն Սուրենյանցը համարում է, որ Փաշինյանի ստրասբուրգյան այցի ամենառանցքային դրվագը ԵԽԽՎ-ի ամբիոնից վարչապետի ելույթն էր։

----------------------

Ընդգծելով,որ Հայաստանի դեմ ռազմական սպառնալիքներին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով,Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է.«Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու օրակարգով ենք պատասխանելու»:

Ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն»   հասարակական կազմակերպության  12-րդ արտահերթ համագումարում  ունեցած ելույթում  նշելով,որ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում չպետք է խախտել հայկական կողմի սկզբունքները,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Պետք է հստակություն մտցվի Մադրիդյան սկզբունքների նշանակության հարցում, որպեսզի կարելի լինի հայտարարել, թե որքանով են այդ սկզբունքներն ընդունելի կամ, առհասարակ, ընդունելի են, թե ոչ հայկական կողմի համար»:

ՀՀ վարչապետը հստակեցրելէ.«Կարող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ժամեր բանակցեն միմյանց  հետ ու ինչ-որ համաձայնության գան, բայց այն խոսքերը,որ բանակցությունների ավարտից հետո են արծարծվում, 180 աստիճանով տարբերվում են ձեռք բերված համաձայնությունից»:

«Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որ մտածում է, թե ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող երեք սուբյեկտ կա, դրանք ժողովուրդներն են»,- ասել է Փաշինյանը ու հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար և գնալ ԼՂ հակամարտության հարցի կարգավորման, նշանակում է ժողովրդի հետ համաքայլ գնալ դրան, հակառակ դեպքում ցանկացած տարբերակ դատապարտված է ձախողման:

«Այն, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, դա որևէ մեկը կասկածի տակ չի դրել: Այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 1990-ականների առաջին կեսին: Չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել, առանց այդ հակամարտության առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց ԼՂ ներկայացուցիչների, ուրեմն խոսում ենք ամեն ինչի մասին, բացի հակամարտության լուծման մասին խոսելուց»,- ասել է Փաշինյանը:

Թվում է,որ ՀՀ վարչապետը փորձում է այդ արտահայտություններով թուլացնել իր երկրի և Ադրբեջանի միջև լարվածությունը: Լարվածություն,որը անցած մեկ տարվա ընթացքում սրվել էր և կողմերը իրենց ռազմական գնումներով խախտել  էին երկու երկրի միջև ուժերի հավասարակշռությունը:

Մյուս կողմից հաշվի առնելով հարցի նշանակությունը ,հակամարտության կարգավորման ուղիները հայտնվել էին փակուղում: Քանզի կողմերից յուրաքանչյուրը պատրաստ չէր նահանջել Ղարաբաղյան հարցի նկատմամբ իր տարածքային պահանջներից:

Նման հանգամանքներում տրամաբանական է թվում, որ կողմերը ձգտեն նվազագույնի հասցնել լարվածությունը: Քանի որ երկարաժամկետ հեռանկարում նման իրավիճակի պահպանումը կհանգեցնի երկու երկրների զարգացման ենթակառուցվածքների և տնտեսական հնարավորությունների ոչնչացմանը:

-----------------------

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով: Այդ տեսակետից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,-նշել էՆաղդալյանը:

----------------------

Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին հրամանագրի ստորագրմանը:

«Նախագահ Մակրոնի հրամանագիրն «ապրիլի 24-ի» մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական խորհրդի որոշումների կոպիտ խախտում է: Մակրոնը փորձում է կատարել իր խոստումները, որոնք տվել է հայ համայնքին նախընտրական արշավի ժամանակ: Նախ նա պետք է պարզաբանի սեփական պատմության մութ էջերը», - գրել է Թուրքիայի ԱԳ նախարար ՄևլյութՉավուշօղլունTwitter-ում:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր հայտարարելու որոշման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըդեռևս հայտարարել էր փետրվարին:

Հրամանագրի համաձայն՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես անմեղ զոհերի հիշատակի օր: Ոգեկոչման միջոցառումներ են իրականացվելու Փարիզում:

------------------

Ադրբեջանը հերքել է լուրն այն մասին թե իր օդային տարածքը փակում է Աֆղանստան ռազմական բեռնվածքներ փոխադրող ՆԱՏՕ-ի թռիչքների դիմաց:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդոլաևան հայտարարեց. «Բաքվի իշխանությունները 2001 թվականից ի վեր օդային, ցամաքային ու ծովային ճանապարհներով բեռնվածքներ Աֆղանստան փոխադրելու հարցում համագործակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»:

Նա նաև ՆԱՏՕ-ին կոչ է արել Աֆղանստան ռազմական բեռնվածքներ առաքելու համար առավել մեծ ծավալներով օգտվել Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգծից:

Գերմանական «Շպիգըլ» պարբերաթերթը նախօրեին գրել էր, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայի ինքնաթիռներին չի թույլատրում օգտագործել իր օդային տարածքը:

«Շպիգըլ»-ի ընդգծմամբ. «Ադրբեջանի օդային տարածքը փակվելու պատճառով գերմանացիները չեն կարողանում ռազմական ինքնաթիռներով Աֆղանստան ուղևորվել, իսկ գերմանացի զորայիններըպարտավորում են ՄազարՇարիֆ մեկնել օդային այլ տարածքների միջոցով Աֆղանստան ուղևորվող ամերիկյան ռազմական բեռնափոխադրող ինքնաթիռների միջոցով»:

---------------------

2019 թվականի սկզբից ավելի քան 1,6 միլիոն զբոսաշրջիկներ Վրաստան են ուղևորվել: Այդ քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2,2 տոկոս հավելում է կրել:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հայտարարության համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տուրիզմից այդ երկրի եկամուտը հասել է 333,7 միլիոն դոլարի, որը 15 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանին:

Բնական աղբյուրներ չունենալու պատճառով Վրաստանը պարտավոր է այլ միջոցների օգնությամբապահվել իրեն անհրաժեշտ ֆինանսական աղբյուրները: Տուրիզմը համարվում է Վրաստանի կառավարության եկամուտի գլխավոր աղբյուրներից մեկը: