Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարեւոր իրադարձություններին, որոնցից գլխավորներն էին Իրանի ու Հայաստանի միջեւ մաքսային բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և «Եվրատեսիլ»-ի հետ կապված իսրայելական քարոզչությունը Ադրբեջանում:
Իրանը եւ Հայաստանը ստորագրել են Մաքսային տեղեկատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր՝ խախտումների կանխարգելման եւ թափանցիկության ստեղծման նպատակով:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Թեհրանում, Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն ՖարհադԴեժփասանդի, Հայաստանի մաքսատան գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանի եւ Հայաստանի միջազգային մաքսային ծառայության տնօրեն Սուրեն Մելիք Իսրայելյանի ներկայությամբ:
Այս հուշագրի նպատակն է տեղեկատվություն փոխանակել ապրանքի մաքսային արժեքի եւ Իրանի ու Հայաստանի միջեւ արտահանման եւ ներմուծման տեղեկությունների վերաբերյալ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների թափանցիկության բարձրացման նպատակով:
Հայաստանի մաքսատան գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանն ասել է, որ հաշվի առնելով 2018 թ. Իրանի հետ առեւտրի 44 տոկոս աճը, երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները պետք է գերազանցեն 2017 թվականի ծավալները, եւ պետք է իրականացվի ավելի մեծ ներդրում ու առեւտրային հարաբերություններում լինի ավելի մեծ թափանցիկություն:
-----
ԵԱՏՄ-ի տարածքային կապի կոմիտեի անդամ Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի կարեւորագույն դերը Իրանի եւ Եվրասիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործում:
Վաղարշակ Հակոբյանն ասել է, որ Հայաստանը կլինի Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ կապող օղակը:
Նա նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները հնարավոր են դարձնում, որ մենք կարող ենք լավագույնս խաղալ մեր դերը որպես Իրանի եւ Եվրասիայի միջեւ կապը:
Հայ պաշտոնյան նշելով, որ դա Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
----
Ապրիլի 15-ին, ԵԱՀԿ մինսկի խմբի նախաձեռնությամբ, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, եւ ակնկալվում է կողմերը դրական արդյունքի կհասնեն այս երկարատեւ հակամարտությանը վերջ տալու համար:
Մոսկվայի գագաթնաժողովը տեղի է ունեցել Վիեննայում Երեւանի եւ Բաքվի ղեկավարների հանդիպումից հետո: Ավելի վաղ, Վիեննայում կողմերը հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դրական եւ կառուցողական քայլեր են ձեռնարկել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վիեննայի գագաթնաժողովից հետո ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում նոր տեղաշարժ է սկսվել, եւ բանակցությունները կշարունակվեն երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով:
Հայաստանի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ Վիեննայում կայացած խաղաղ բանակցություններում դրական քայլեր են ձեռնարկվել :
Բաքվի եւ Երեւանի ղեկավարների դրական մեկնաբանություններից հետո, հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախկին նախագահ Լեոն Տեր Պետրոսյանի մտերիմ կապերը, Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ եւ հայկական աղբյուրներ տեղեկացրել են, որ Հայաստանը պատրաստ է որոշ զիջումներ անել Ադրբեջանին:
Չնայած Բաքվի եւ Երեւանի ղեկավարների դրական մեկնաբանություններին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը եւ Հայաստանի հետ մշտական խաղաղության հաստատումը պայմանավորված են Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրս բերմամբ: Առանց Ադրբեջանի հողերից հայկական զորքերի դուրս բերման եւ ադրբեջանցի փախստականների իրենց բնակավայրերը վերադարձի, խաղաղությունն անհնար է»:
Թեեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը հասնում է դրական արդյունքների, թվում է, որ ադրբեջանական եւ հայկական որոշ քաղաքական ու պահպանողական շրջանակներ փորձում են փոխել այդ բանակցությունների ընթացքը: Որոշ հայ քաղաքական գործիչներ, ՀՀ կառավարությանը մեղադրում են Արեւմուտքից կախվածություն ունենալու եւ Ադրբեջանին զիջումներ անելու մեջ: Ակնհայտ է, որ հայերի համար հաճելի չէ այս հարցերի արծարծումը: Իսկ Ադրբեջանում նմանատիպ խնդիրները կարող են վնաս հասցնել ընթացիկ բանակցություններին:
Իլհամ Ալիեւի կառավարությունը, չնայած թշնամուն հաղթելու մասին պնդումներին, Մինսկի խմբի միջնորդություններով հանդերձ, չի կարողանում իրականացնել իր սպառնալիքները Հայաստանի դեմ:
Թվում է, թշնամական կողմերը Մոսկվայի նիստում ավելի կմոտեցնեն իրենց հայացքները, պայմանով, որ անտեսեն փոխադարձ սպառնալիքները:
----
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դա ի տես այն բանի, որ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանի համոզմամբ «ԼՂ հարցի կարգավորման ներկա փուլում որեւէ բան տեղից դեռ չի շարժվել»:
----
Երուսաղեմը բռնազավթած ռեժիմը ցանկանում է ներթափանցել Ադրբեջան , որի համար միջոց է ծառայեցվում «Եվրատեսիլ» երաժշտական փառատոնը:
Այս կապակցությամբ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թելավիվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երաժշտական փառատոնի կապակցությամբ Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի քարոզչությանը թափ է հաղորդվել: «Եվրատեսիլ-2019» փառատոն-մրցույթին մասնակցելու համար Թելավիվ է ուղեւորվել Ադրբեջանը ներկայացնող Չենգիզ Մուսթաֆաեւը: Հիշյալ ազերի երգիչը հանդես է գալու զավթված Պաղեստինի տարբեր տեսարժան վայրերում նկարահանվող տեսահոլովակում:
Փորձագետների համոզմամբ Իսրայելի ցեղապաշտ ռեժիմը «Եվրատեսիլ-2019» նման միջազգային մրցույթ-փառատոները միջոց է ծառայեցնում քողարկելու համար Պաղեստինի ժողովրդի դեմ իր ոճրագործությունները: Դա ի տես այն բանի, որ աշխարհի տարբեր անկյուններից շուրջ 140 արվեստագետներ կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլ-2019» փառատոնը: «Եվրատեսիլ» մրցույթն այս տարվա մայիսին անց է կացվելու զավթված Պաղեստինում եւ դա ի տես այն բանի, որ այս ցեղապաշտ ռեժիմի ոճրագործությունների արդյունքում պաղեստինցի խաղաղ քաղաքացիների եւ կանանց ու երեխաների վերքերը դեռ չեն ապաքինվել: Երուսաղեմը բռնազավթած ռեժիմը տարբեր միջոցներով փորձում է ներթափանցել Ադրբեջան եւ այդ մուսուլման երկրի հնարավորությունները ծառայեցնել իր տարածամոլական նպատակների իրագործման ուղղությամբ: Այդ միջոցներից մեկն էլ «Եվրատեսիլ» մրցույթին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունն է եւ դա ի տես այն բանի, որ այդ երկրի մուսուլման ժողովուրդը խիստ դեմ է նման մրցույթներին իրենց երկրի մասնակցությանը:
--------------------
Տաջիկստանն առաջին անգամ եռամսյա ժամկետով ստանձնեց ԵԱՀԿ-ի անվտանգության համագործակցությունների միության նախագահությունը:
ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ ԿլոդՎելիդը Վիեննայում գտնվող այդ կազմակերպության կենտրոնավայրում կայացած միջոցառման ժամանակ ԵԱՀԿ-ի անվտանգության համագործակցությունների միության նախագահությունը փոխանցեց այդ կազմակերպության մոտ Տաջիկստանի ներկայացուցիչ ԷյդիԲեյքՂալանդարովին:
Հիշյալ պաշտոնի ստանձնումը Դուշանբեի իշխանությունների համար մեծ նշանակություն ունի: Իրականության մեջ միջազգային կառույցները գլխավորելու ուղղությամբ փորձ կուտակելուն զուգահեռ դա Դուշանբեի իշխանություններին հնարավորություն է տալու ռազմական, լոգեստիկական ու նույնիսկ ֆինանսական օժանդակությունների դիմում կատարել ԵԱՀԿ անդամ երկրներին եւմիեւնույն ժամանակ առավել օպտիմալ կերպով կարգավորել այդ երկրի դիմագրաված ապահովական խնդիրները: Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի այն հանրապետություններից է, որոնք դիմագրավում են ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի սպառնալիքները:
------------------
Ղրղզստանի նախագահն ասում է, որ Բիշքեկի կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով ընդդիմության հանրահավաքներն անօգուտ են:
ՍուրենբայՋինբեկովն անդրադառնալով պետական կառույցների գործությունըսեւացնելուեւՂրղզստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով քաղաքական որոշ ուժերի ջանքերին ասել է, որ նման նպատակով հանրահավաքները չեն համապատասխանում ազգային շահերին:.
Բիշքեկ վերադառնալու եւ քաղաքական գործունեությունը վերսկսելու մասին Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ամուր ԲեյկԲաբանովիթուիթերյանգրառումից հետո Ղրղզստանի որոշ քաղաքական կուսակցություններ ի պաշտպանություն այդ քաղաքական գործչի հակապետական հանրահավաքներ են կազմակերպել Բիշքեկում: