Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Քնեսետում Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ Իսրայելի խորհրդարանի որոշ պատգամավորների ջանքերին, ԼՂ-ի պատերազմի վերսկսման հետ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հակառակությանը և Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մթագնմանը:
Իսրայելի ռեժիմի խորհրդարանի՝ Քնեսետի մի խումբ պատգամավորներ Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներից պահանջեցին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Քնեսետի ավագ անդամներին Յաիր Լափիդը չորեքշաբթի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, ասաց. «Ժամանակը հասել է, որպեսզի Իսրայելն ընդդիմանա Թուրքիայի ճնշումներին և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Լափիդը, որին «Ջեռուզալեմ Փոստ»-ն աշխարհի ամենաազդեցիկ հրեաներից է կոչել թուիթերյան մի ուղերձում հավելել է. «Մենք բարոյական ու պատմական պատասխանատվություն են կրում հիշելու այդ ցեղասպանությունը և աջակցել դրա պաշտոնապես ճանաչմանը, որպեսզի դա այլևս որևէ ժամանակ չկրկնվի»:
Լափիդն ընդգծել է, որ նպատակ ունի Քնեսետին ներկայացնել Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման մասին օրինագիծը:
Քնեսետի մեկ այլ պատգամավոր՝ Մուշե Ռազն էլ թուիթերյան մի գրառման մեջ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը հայտարարել է. «Մենք այս օրը նշում ենք, որպես հայերի Հոլոքոստի օր: Նրանց մեկ երրորդը սպանվեցին թուրքերի կողմից: Ժամանակը հասել է, որպեսզի Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման օրինագիծն ավելի վաղ ներկայացվել է Իսրայելի խորհրդարանում, սակայն տարբեր պատճառներով հանվել է օրակարգից: Որոշ փորձագետներ այդ կապակցությամբ ազդեցիկ են համարում Թուրքիայի գործադրած ճնշումները և Անկարայի հետ հարաբերությունները սրվելուց Թելավիվի իշխանությունների մտահոգությունը: Սիոնիստ որոշ քաղաքական գործիչներ էլ այն մտահոգությամբ, որ հնարավոր է աշխարհում այդ ռեժիմի համար այլ մրցակից երևան գա հրաժարվում են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարզ է, որ դա բխում է հիշյալ քաղաքական գործիչների նեղմտությունից: Այդ պատճառով էլ վերջին մեկ տասնամյակում Հայաստան-Իսրայել հարաբերությունները մթագնած են եղել և այդ հարցը ստվեր է նետել կողմերի հարաբերությունների վրա:
Մինչ այսօր աշխարհի 30 երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, և Իտալիան պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Թեև ԱՄՆ-ի 45 նահանգային խորհրդարաններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, սակայն ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության քաղաքականությունը հրաժարվում է դա պաշտոնապես ճանաչելուց, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներից է և համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը:
-------------------
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանդի արդարացում»:
Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: Փաշինյանն արձագանքել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթին. հիշատակի օր, երբ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, սակայն Թուրքիայի ղեկավարը կրկին հերքում էր 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը և այն անվանում «1915 թ. հայերի տեղահանություն»:
«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի», - ավելացրել է Փաշինյանը:
--------------------
Հայ քաղաքական գործիչները Ռուսաստանի հետ այդ երկրի հարաբերությունների մթագնման մասին հայտարարություններ են արել:
Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է. «Ռուսաստանի հետ իր հարաբերություններում Հայաստանը լուրջ խնդիրներ է դիմագրավում»:
Գևորգ Գորգիսյանը news.am-ի հետ զրույցում հավելեց. «Եթե Հայաստանի իշխանություններին չհաջողվի կառավարությունների մակարդակում և դիվանագիտական միջոցներով կարգավորել այդ խնդիրները ուշ թե շուտ դրանք մամուլի քննարկման թեման են դառնալու»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գորգիսյանն ընդգծելով, որ Ռուսաստանը պիտի ավելի հարմար վերաբերմունք ցուցաբերի Հայաստանի հանդեպ, ընդգծել է. «Մոսկվան պիտի ընդունի, որ Երևանի հետ իր հարաբերությունները պիտի ձևավորվեն փոխադարձ շահերի հիման վրա ու միևնույն ժամանակ նկատի ունենալ, որ Հայաստանն այն երկիրն է, որին Ռուսաստանը շարունակ կարող է վստահել:
------------------------------
«ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն անդրադարձել է հայ-ռուսական ներկա հարաբերությունների վիճակին ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցին։
------------------------------
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը կարող է լուրջ խթան լինել Հայաստանի տնտեսության համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը: Նա կարևորեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված աշխատանքները և նշեց, որ լավագույն օրինակներից է, թե ինչպես ԵԱՏՄ միջազգային ակտիվությունը կարող է իր ներդրումն ունենալ անդամ երկրների զարգացման գործում:
«Իրանական շուկա մուտքի հնարավորությունների բարելավումը կարող է խթան հանդիսանալ տնտեսական ակտիվությանը: Իրանն աշխարհում մեծ տնտեսություն, մեծ թվով բնակչություն ունեցող երկրներից է, իսկ դա նշանակում է, որ այդտեղ խոսքը սպառման հսկայական ծավալների մասին է: Մենք տեսնում ենք, որ Իրանի նկատմամբ կիրառվող արտաքին գործոններով պայմանավորված խոչընդոտներ են լինում, սակայն ԵԱՏՄ-ն ակտիվորեն աշխատում է ազատ առևտրի գոտու ձևավորման ուղղությամբ»,-ասաց նա:
Տիմուր Մաքսիմովը նկատեց, որ Հայաստանը շահեկան դիրքերում է՝ Իրանի հետ ունենալով ընդհանուր սահման, և տրանսպորտային միջանցք: Դա հնարավորություն կտա Իրանի հետ միության առևտրաշրջանառության ծավալն ավելացնել Հայաստանի տարածքով:
«Երբ ավարտվի միության անդամ երկրների ներսում համաձայնագրի վավերացման ընթացակարգերը, հույս ունեմ կտեսնենք կոնկրետ արդյունքներ: Նորից եմ կրկնում, կա հսկայական պահանջարկ, և ԵԱՏՄ-ն կարող է այն բավարարել»,-ասաց նա:
ՀՀ Ազգային ժողովը մարտի 27-ին ընդունեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
-------------
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը հակառակել է ԼՂ-ի շուրջ պատերազմի վերսկսման մասին վերջին կոչերին:
Օկտայ Ասադովն իր հակառակությունը հայտնելով այդ կոչերին, ասել է. «Երկու երկրների միջև տարաձայնությունները հնարավոր է կարգավորել բանակցության միջոցով»:
Նրա ընդգծմամբ մայիսի 13-ին ստորագրվելիք Ադրբեջան-ԵՄ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում ընդգծվել է, որ ԼՂ-ը պատկանում է Ադրբեջանին:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ԵՄ-ի հետ Ադրբեջանի ռազմավարական համագործակցության ընդդիմախոսներին Հայաստանի գործակալներ անվանելով, ասել է. «Այս համաձայնագիրն Ադրբեջանի ժողովրդի շահին է»:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ ասվում է, թե Ադրբեջանի կառավարության ընդդիմադիրները մտահոգություն են հայտնել մշակման վերջին փուլում գտնվող այս համաձայնագրի բովանդակությունը գաղտնի պահելու Բաքվի իշխանությունների ջանքերի կապակցությամբ: