Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի այն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք: Ընկերակցեք մեզ:
Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացմանը և Հայաստանի դերը մեծացնել որպես Իրանի և ԵՏՄ-ի միջև կամուրջ:
Այս մասին ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ի պատասխան գործընկերների հետ ազատ առևտրի գոտիների մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ արդեն 2 տարի ԱԱԳ-ն գործում է Վիետնամի հետ: Այն ցույց է տվել իր արդյունավետությունը, ամեն տարի տնտեսական ակտիվության ցուցանիշները երկնիշ աճ ունեն, հավելեց Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ վիետնամական շուկան մեծ է ու դինամիկ, և հայկական արտադրանքի համար հետաքրքրություն է ներկայացնում:
Սերբիայի հետ վարվում են ԱԱԳ ստեղծելու բանակցություններ, ընդ որում՝ այս հարցն առաջին հերթին արդիական է Հայաստանի և Ղրղզստանի համար, քանի որ ԵՏՄ մյուս երկրները Սերբիայի հետ համաձայնագիր ունեն: Բանակցություններ են վարվում նաև Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ:
Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ Իրանի հետ կապված իրավիճակը բարդացել է, քանի որ համաձայնագիրը ստորագրվել է մինչև նոր պատժամիջոցային փաթեթը: Սակայն, Սարգսյանի կարծիքով, պատժամիջոցները կարող են դրական արդյունք ունենալ այն իմաստով, որ ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերություններն ակտիվացնում են: Առաջին հերթին Հայաստանը, իր գործիքակազմն օգտագործելով, կարող է կամուրջի գործառույթ կատարել:
-----------------------------
Ապրիլի 30-ին Հայաստանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստն անցկացվել է սկզբում նեղ, ապա` ընդլայնված կազմով: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել է նեղ կազմով հանդիպման ընթացքում: Քննարկվել են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միասնական շուկաների ձևավորմանը և Միության ամրապնդմանը առնչվող հարցեր:
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր:
Անդրադառնալով խնդրահարույց հարցերին՝ կարելի է առանձնացնել բնական գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի, ապագայում նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման և ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվայնացման հարցերը: Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են:
Վարչապես Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստը անցել է բաց և վստահության մթնոլորտում, և, որ բոլոր հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար շարունակում է մնալ տնտեսական լուրջ հարթակ: Հայաստանը ԵԱՏՄ-ում նոր հնարավորությունների բացահայտման մեծ պոտենցիալ ունի, որի իրացման համար սակայն բավական հետևողական աշխատանք է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարի 1-ին Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
----------------------
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Իրանի Իսլամական Հանրապետության «Պաստոր» ինստիտուտի ղեկավար՝ դոկտոր Ալիռեզա Բիգլերի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Հայաստանում օգտվել այս ինստիտուտի հնարավորություններից:
Սաջադիի խոսքերով, Իրանի բժշկական փորձը, կարող է կարևոր դեր ունենալ հայաստանյան հիվանդանոցներում բուժման բարելավման գործում, իսկ իրանցի փորձառու բժիշկները կարող են բուժել հայ հիվանդներին:
Հանդիպման ընթացքում որոշվել է Իրանի կողմից պատվաստումների և բժշկական օգնության ոլորտում համատեղ հետազոտություններ անցկացնել և արտադրել շիճուկ և նոր պատվաստանյութեր:
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նաև հանդիպել է Իրանի նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար Սաիդ Սարքարի հետ: Կողմերը քննարկել են նանոգիտության ու նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի ու Հայաստանի գիտա-հետազոտական համագործակցության ընդլայնման ուղիները:
Հանդիպման նպատակն է եղել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գիտա-հետազոտական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ջանքեր գործադրել և իրականացնել Իրանի նանոտեխնոլոգիաների շտաբի և Հայաստանի գիտելիքահենք ընկերությունների միջև կնքնված փոխըմբռնման հուշագրերը:
Անցած տարի, Իրանի նանոտեխնոլոգիաների շտաբի պատվիրակությունն այցելեց Հայաստան: Այցի ընթացքում, հայկական գիտելիքահենք ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության մի քանի պայմանագրեր:
Նախատեսված է Հայաստանի նանոտեխնոլոգիաների շտաբի ներկայացուցչի այցն Իրան՝ որպեսզի ենթահող ստեղծվի ավելի շատ համատեղ աշխատանքներ իրականացնելու համար:
---------------
Համաձայն Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի` 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերն անցած տարվա համեմատ աճել են 33 տոկոսով` կազմելով 609 միլիոն դոլար։
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի մեկնաբանմամբ Հայաստանը ռազմական ծախսերի աճի բարձր տեմպերով 15 երկրների շարքում է:
-----------------
Ադրբեջանի հետազոտությունների «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ալի Իսկանդարովի ընդգծմամբ ԻԻՀ-ի նավթի արտհանումները զրոյի հասցնելու մասին ԱՄՆ նախագահի ու մյուս պաշտոնատարների դիրքորոշումները երազային ու անիրագործելի են:
Ալի Իսկանդարովը Բաքվում ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում նաև ասաց. «ԱՄՆ-ի իշխանությունների դիրքորոշումները պոպուլիստական են ու առավելապես ուղղված են հասարակական կարծիքին ու աշխարհում ԱՄՆ-ի ուժի ցուցադրմանը, ինչը համաշխարհային ներկա պայմաններում գործնականում անիրագործելի են»:
Ալի Իսկանդարովն ադրբեջանցի միակ փորձագետը չէ, որ բացահայտել է իր հակամերիկյան դիրքորոշումը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ու Ռուսաստանի տասնյակ փորձագետներ հանդես են եկել նման դիրքորոշումներով: Տարածաշրջանի փորձագետների ընդգծմամբ Իրանի նման մեծ երկրին հնարավոր չէ պատժամիջոցների ենթարկել, քանի որ Իրանն իր ոչ-նավթային արդյունաբերությամբ էլ կարող է ծաղկուն պահել իր տնտեսությունը:
Այս շրջագծում հայ փորձագետ Սուրեն Սարգսյանն ասել է. «Իրանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ վարչակազմի բոլոր ջանքերը տեղավորվում են տարածաշրջանում Իսրայելի շահերի ապահովման շրջագծում»:
ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ անդրադառնալով Թեհրանի հետ հարաբերությունների ծավալը կրճատելու համար ԱՄՆ-ի կողմից Երևանի վրա գործադրվող ճնշումներին ընդգծել է. «Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Երևանի վճռականության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակ մնալու է Իրանի կողքին և Հայաստանի համար Իրանի նշանակությունը մնալու է անփոփոխ»:
Միևնույն ժամանակ պիտի ընդգծել, որ ԱՄՆ-ի տնտեսությունը խիստ խոցելի է ու եթե արաբական որոշ երկրների նավթային դոլարները դուրս հանվեն այդ երկրից իրեն գերպետություն և համաշխարհային գյուղաքաղաքի գյուղապետը ներկայացնող ԱՄՆ-ն դիմագրավելու է բազմաթիվ բարդություններ, ընդհուպ մինչև սնանկացում:
---------------------
Չնայած Սաուդական ռեժիմի զարգացումների և այդ ռեժիմի նոր ոճրագործությունների դիմաց Իլհամ Ալիևի իշխանության պահած լռության Հարավային Կովկասում ակտիվ իսլամամետ կուսակցությունները տարբեր հաղորդագրություններ հրապարակելով դատապարտեցին շիաներին ու մուսուլման հոգևորականներին մահապատժի ենթարկելու ուղղությամբ Սաուդական ռեժիմի ոճրագործությունները:
Ադրբեջանի Իսլամ կուսակցությունն իր հաղորդագրության մեջ միջազգային հանրությանը կոչ է արել կանխել Սաուդական ռեժիմի ահաբեկչական բնույթի քայլերն ու կոտորածները և անդրադառնալով Սաուդական ռեժիմի կախվածության ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին հավելել է. «Ակնհայտ է, որ Սաուդական ռեժիմի ոճրագործություններ իրականցվում են պատվերով: Միևնույն ժամանակ սաուդական գերդաստանի իշխանության գոյատևումը երաշխավորելու կապակցությամբ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունը պատճառ է դառնալու, որ ավելի շատ գլուխներ հատվեն»:
Արաբիայում գլխատված 37 անձանց շարքին են մարգարեի գերդաստանի 32 հետևորդներ, որոնց մահապատժի համար բացառապես հիմք է ծառայել նրանց հավատքն ու նաև Սաուդական ռեժիմի հետ հակառակությունը: