Մայիս 09, 2019 07:29 Asia/Yerevan

Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:

 

Հովսեփ սուրայի 16-րդ այա

وَجَاءُوا أَبَاهُمْ عِشَاءً يَبْكُونَ

<Երեկոյան եկան իրենց հոր մոտ ու սկսեցին լացել>

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ եղբայրները Հովսեփին գցեցին ջրհորը: Հայրը մտահոգվեց Հովսեփի համար: Սակայն  երբ որդիները տուն մտան, սկսեցին լացել, որպեսզի իրենց ցավակից ներկայացնեն և հայրը չմտածի, թե իրենք որևէ սադրանք են նյութել:

Այս այայից սովորում ենք

1. Բոլորի լացին չպետք է հավատալ: Երբեմն մարդիկ կոկորդիլոսի արցունքներ են թափում:

2. Որոշ սադրիչներ օգտվում են լացից ` իրենց նպատակն իրագործելու համար:

 

Հովսեփ սուրայի 17-րդ այա

قَالُوا يَا أَبَانَا إِنَّا ذَهَبْنَا نَسْتَبِقُ وَتَرَكْنَا يُوسُفَ عِنْدَ مَتَاعِنَا فَأَكَلَهُ الذِّئْبُ وَمَا أَنْتَ بِمُؤْمِنٍ لَنَا وَلَوْ كُنَّا صَادِقِينَ 

<Հայր, ասացին նրանք, մենք վազում էինք ու մարզվում: Իսկ Հովսեփին թողել էինք մեր հագուստի մոտ: Եվ մի գայլ նրան հոշոտեց: Դու չես հավատում մեզ, սակայն մենք ճշմարիտ ենք ասում>:

 

Հովսեփի եղբայրները ստեցին և ասացին, որ երբ իրենք  մրցում էին, Հովսեփը իրենց իրերի մոտ էր: Սակայն  գայլը հոշոտեց նրան: Եղբայրները մոռացել էին, որ հորն ասել էին, թե Հովսեփի հետ գնում  են զբոսնելու: Նրանք իրենց հորը մեղադրեցին, որ չի վստահում իրենց: Նրանք ասացին, որ ճիշտ  են ասում, սակայն հայրը իրենց չի հավատում:

Այս այայից սովորում ենք

1. Երբեմն սուտը ծնում է  այլ ստեր: Հովսեփի եղբայրները մշտապես ստում էին `իրենց արդարացնելու համար:

2. Ստախոսը մշտապես հորդորում է հավատալ իրեն և անկեղծ է ներկայանում:

 

Հովսեփ սուրայի 18-րդ այա

وَجَاءُوا عَلَى قَمِيصِهِ بِدَمٍ كَذِبٍ قَالَ بَلْ سَوَّلَتْ لَكُمْ أَنْفُسُكُمْ أَمْرًا فَصَبْرٌ جَمِيلٌ وَاللَّهُ الْمُسْتَعَانُ عَلَى مَا تَصِفُونَ

<Ահա նրա  արյունոտված շապիկը,- ասացին եղբայրները /այն ներկված էր գազանի արյամբ/: Դուք էիք պատասխանատու նրա կյանքի համար: Սակայն ես կտանեմ այս վիշտը: Միայն Աստված կարող է ինձ մխիթարել այս դժբախտությա մեջ>:

Պատմության վերջում Հովսեփի եղբայրները իրենց հորը ցույց տվեցին Հովսեփի շապիկը, որ ներկված էր կենդանու արյունով: Նրանք ցանկանում էին ապացուցել, որ Հովսեփն իսկապես մեռել էր: Սակայն Հակոբը, որ Աստծո մարգարեն էր, ամեն ինչ գիտեր ու չէր հավատում, որ Հովսեփը մեռած է: Նա միայն ասում էր. Այս ամենը ձեր նախանձի պատճառով էր, որպեսզի Հովսեփի բացակայությամբ ինձ ցավ պատճառեք: Ձեզ թվում է, թե Հովսեփին ինձանից թաքցնելով նրան եք հարվածում: Սակայն մոռանում եք, որ ինձ վիշտ եք պատճառում, որից ազատվելու համար միայն Աստծուն պետք  է ապավինեմ: Իհակե պետք է հիշել, որ Հովսեփն իր հորը պատմել էր իր երազը: Եվ Հակոբը գիտեր, որ որդին կենդանի է և նրան ոչ մի վտանգ չի սպառնում: Դրա համար նա վերջում միայն ասաց. Աստված ինձ համբերություն տա, որ կարողանամ տանել Հովսեփի բացակայության տառապանքը:

 

Այ սայայից սովորում ենք

1. Արատավոր հոգին մեղքը մարդուն գեղեցիկ է ցույց տալիս և մեղքը արդարացնելու համար ենթահող է ստեղծում:

2. Բոլոր դժվարություններն Աստծո փորձությունն են  և պետք է դրանց նկատմամբ համբերություն ցուցաբերենք:

3.Իսկական բարությունն այն է, երբ մարդը չնայած իր տխրությանն ու տառապանքին, երբեք ապերախտ չի լինում և մշտապես ապավինում է  Աստծուն:

Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում:Աստված Ձեզ պահապան: